16:18 05.04.2024
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի նախագահ ֆոն դեր Լեյեն, Հարգելի պետքարտուղար Բլինքեն, Բարձր ներկայացուցիչ Բոռել, […]
16:13 05.04.2024
ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ և հետապնդում է Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուին։ «Չնայած վերջին օրերին և՛ Միացյալ Նահանգների, և՛ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում փորձել են […]
15:45 05.04.2024
Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Սարգիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ: Քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Սարգիս Իզմիրլյանին նաև ներկայացրել է […]
15:13 05.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ ռեֆորմների արդյունավետ իրականացմանը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հետագա աջակցությանը: Վարչապետն […]
15:11 05.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթը սկսեց գործընկերներին շնորհակալական խոսքով՝ ինքնիշխան, դիմակայուն եւ բարգավաճ Հայաստանի համար հավաքական հանձնառության համար։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետը կարեւորել է եռակողմ այս հանդիպումն՝ այն անվանելով Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի հետ […]
14:57 05.04.2024
Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին եւ այսօր այդ խոստումը կատարում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այս մասին ասել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆոն դեր Լայենը […]
14:47 05.04.2024
Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և, Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը, ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը։ Այս մասին հայտարարեց ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բարձր ներկայացուցիչը […]
11:14 05.04.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր Ну տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։ Հանդիպումներին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր […]
10:13 05.04.2024
Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Համաժողովին կմասնակցեն և ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը։ Կքննարկվեն Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։ Երկու երկրների գործարարների միջև տեղի կունենան […]
09:09 05.04.2024
ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին (D-MA), Բիլ Քեսիդին (R-LA), Թոմ Թիլիսը (R-NC) և Գարի Փիթերսը (D-MI) նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին՝ որպես բանակցությունների նախապայման, առաջնահերթություն տալ հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, որոնք ապօրինաբար կալանավորված են Ադրբեջանի կողմից, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Նամակը, որը կոչ […]
08:51 05.04.2024
Բրյուսելի օրակարգն ամբողջովին վերաբերում է Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ օրակարգին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Բրյուսելում մենք տարածաշրջանային հարցեր չենք քննարկելու։ Մենք քննարկելու ենք մեր երկկողմ հարաբերությունները, և այստեղ չափազանցված են բոլոր նարատիվները, որ տարածվում են ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից։ Իրականում փորձում են դրա շուրջ աղմուկ ստեղծել, բայց […]
23:53 04.04.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 4-ին ընդունել է անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին։ Նախարարը ողջունել է հյուրին, շնորհավորել Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի Ազգային հերոսի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, նշել, որ այն մեր երախտիքի արտահայտումն է Իզմիրլյանների ընտանիքին՝ հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայությունների համար։ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ […]
23:11 04.04.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգորի Առաքելյանին և Արմեն Հակոբյանին ՀՀ ՊՊԾ պետի տեղակալների պաշտոններում վերանշանակելու մասին: Որոշումները հրապարակվել են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
22:15 04.04.2024
ՀՀ վարչապետի որոշմամբ Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սիսիան Պօղոսեանին վերանշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում»,-նշված է որոշման տեքստում:
19:27 04.04.2024
Հանրապետության նախագահի հրամանագրով Դիկրան Իզմիրլյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հանձնելով բարձրագույն պարգև նրա որդի, Սարկիս Իզմիրլյանին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակը հայ ժողովրդի նվիրական զավակ ու երախտավոր Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ Հայրենի շքանշանով պարգևատրելն է: Դժվար է գերագնահատել պարոն Իզմիրլյանի ավանդը հայապահպանության, կրթության, առողջապահության և […]
19:18 04.04.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպություններին հրավիրում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկման։ Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ […]
19:00 04.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումը կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
18:51 04.04.2024
Ապրիլի 4-ին՝ ժամը 17:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ջ., ծնված […]
18:45 04.04.2024
Արցախից բռնի տեղահանված շուրջ 1800 անձ կարող է դիմել Ֆինանսների նախարարություն՝ ոսկու գրավադրմամբ պարտքի ներման համաձայնագիր կնքելու: Արցախից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարների ամբողջական փոխհատուցման նպատակով էլ կհատկացվի 97 մլն դրամ: 14,1 մլն դրամով կմշակվի ազգային 39 ստանդարտ: Այս և այլ որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:36 04.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում փորձարկվող՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի վերաբերյալ ամփոփիչ քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել է Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը՝ ծրագրի իրագործման շրջանակներում: […]
18:26 04.04.2024
«Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ էր հրավիրել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բացման խոսքում մանրամասն անդրադարձել է ՀՀ եւ ԵՄ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացին, հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային դաշտին: Նա ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր հարաբերությունների փուլ է անցել 2000-ականներին, այն շրջանում, երբ միանգամից 10 արեւելաեվրոպական պետություններ […]
18:20 04.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է նախարարության 2025 թ. բյուջետային և 2025-2027թթ. ՄԺԾԾ հայտի հանրային քննարկումները: Կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման պահանջ Նա ընդգծել է՝ բավականին խոշորածավալ […]
18:06 04.04.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 25-31-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Արարատում՝ մարտի 26-ին, 28-30-ը, ▪️ Հրազդանում՝ չի գերազանցել, ▪️ Վանաձորում՝ մարտի 26-ին, 29-ին, 31-ին։
17:46 04.04.2024
Հայաստանը, սեփական շահերից ելնելով, զարգացնում է հարաբերությունները բոլոր գործընկերների հետ և չի պատրաստվում դառնալ որևէ մեկի գործիքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Մեկնաբանելով լրագրողի այն դիտարկումը, որ ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքի վտանգավոր գործիքը դառնալու մեղադրանք է ներկայացրել Հայաստանին՝ փոխարտգործնախարարը պատասխանել է. «Մենք զարգացնում ենք հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, […]
17:23 04.04.2024
Ապրիլի 3-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանը մասնակցել են ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ)՝ «Ամրապնդելով միգրացիայի ոլորտում քաղաքականության հիմքերի և կարողությունների արդյունավետ կառավարումը, Հայաստանում ապաստանի տրամադրման կառավարման զարգացումը և ՄՔԾ վերակազմակերպման աջակցությունը» ծրագրի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին նաև ոլորտի այլ կազմակերպությունների պատվիրակներ: Արփինե […]
17:16 04.04.2024
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել են երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Նիստին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, ոլորտը ներկայացնող գերատեսչությունների և գիտական կենտրոնների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ 2004 թվականից ապրիլ ամսվա առաջին կիրակին ընդունված […]
17:10 04.04.2024
ՀՀ քննչական կոմիտեում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում: Կոմիտեի գլխավոր քարտուղար Կ. Մարգարյանը ներկայացրել է քննարկվող փաստաթղթերի նախագծերը` ընդգծելով, որ հաջորդ տարվա տարեկան ֆինանսավորման հայտում ընդգրկված է մեկ հիմնական` «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրը, որի մեջ ներառված են յոթ առանձին […]
17:05 04.04.2024
Ապրիլի 3-ի ժամը 11.55-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն պարեկային կարգախմբից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի բջջային հեռախոսների խանութում կատարվել է սպանություն: Ժամը 12.51-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 36-ամյա կնոջ, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ […]
16:58 04.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն։ Արդեն 3 տարի է՝ կենտրոնն անցկացնում է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային փառատոնը, որն այս տարի նախատեսվում է իրականացնել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: ԿԳՄՍ փոխնախարարը «Ճախրուկ» միջազգային փառատոնի հիմնադիրների՝ Աննա և Անահիտ Մխիթարյանների […]