10:29 16.08.2023
Բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Այդ մասին ասված է ՄԻՊ հայտարարությունում։ Նշվում է, որ գրանցվել է նաև Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապօգնության անհասանելիության պատճառով։ Մանրամասները՝ ամբողջական հայտարարությունում։
23:50 15.08.2023
Այսօր՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին` հորդորելով նրան ներկայացնել բանաձև, որը կոչ կանի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ութամսյա շրջափակումը և թույլ տալ անսահմանափակ ծավալով մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերին: Փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Այս […]
23:41 15.08.2023
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետով ՀՀ քաղաքացիների կողմից 14.08.2023 թ․ անարգել տեղաշարժի մասին Ադրբեջանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ «Երբ Լաչինի միջանցքով հազիվ վերականգնվել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի միջոցով բուժառուներին ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը, և ամեն երթ կազմակերպելու համար մի քանի օր տևող բանակցություններ են […]
22:32 15.08.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում սովամահության դեպքին և դիմել ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին, ԱՄՆ պետքարտուղարին, Եվրոպական խորհրդի նախագահին, ԵՄ դիվանագիտության ղեկավարին և այլոց։ «Մենք արդեն 8 ամիս է՝ ամեն օր զգուշացնում էինք այդ մասին։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար»,- գրել է […]
22:12 15.08.2023
Այսօր լրացել է 247-րդ օրն, ինչ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ, և երկու ամիս է, ինչ վերջիններս զրկված են որևէ տեսակի հումանիտար օգնությունից, այդ թվում՝ բժշկական միջոցներից, առաջին անհրաժեշտության պարագաներից և սննդից։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրել է բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, ներառյալ՝ կյանքի, […]
20:44 15.08.2023
Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության նիստին ընդառաջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույց է ունեցել իր հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ։ «Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և մտահոգ է հայկական սահմանին այսօր հնչած կրակոցների առնչությամբ»,-ասվում է X-ի՝ «Ֆրանսիական դիվանագիտություն» հարթակում հրապարակված գրառման մեջ: À la veille de la réunion du Conseil de sécurité sur le #HautKarabagh, […]
19:28 15.08.2023
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։ Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության և անձի մահվան մասին վկայականի Կ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել՝ «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով […]
17:40 15.08.2023
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով անձամբ զանգահարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հորդորել նրան վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Կոնգրեսականը խորհուրդ է տվել Ադրբեջանի նախագահին զգուշացնել, որ արգելափակման շարունակման դեպքում կլինեն հետևանքներ, ներառյալ՝ պատժամիջոցների կիրառումը, վիզային սահմանափակումները և ԱՄՆ արտաքին օգնության դադարեցումը՝ փոխանցում է «Արմենպրես»-ը: Ադամ […]
16:23 15.08.2023
Արցախի ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից սույն թվականի հունիսի 29-ին ընդունված «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքով, որի նախագիծը մշակել և ներկայացրել է ՆԳ նախարարությունը, համաներում է տարածվել ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության ենթարկված բազմաթիվ անձանց նկատմամբ, որոնց վրա տարածումը բխում է նշված օրենքի […]
16:06 15.08.2023
Օգոստոսի 15-ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը: «Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից […]
15:55 15.08.2023
Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Միջազգային ԶԼՄ-ները իրենց նյութերում արծարծում են ինչպես Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը և գնահատականները, վաղը կայանալիք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս իրավիճակի քննարկումը, այնպես […]
14:35 15.08.2023
Օգոստոսի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի և ԱԺ նախկին 3 նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի և Արթուր Թովմասյանի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը կարևորել է նախկին նախագահների հետ փորձի փոխանակումը խորհրդարանի հետագա գործունեության համար: Նա նշել է,որ նման ձևաչափով հանդիպումները օրինակ պետք […]
12:29 15.08.2023
Այսօր՝ օգոստոսի 15-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ, ովքեր ստանում են ծրագրային հեմոդիալիզ, ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում […]
12:23 15.08.2023
X-ի իր միկրոբլոգում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է, որ մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ ցամաքային ականապատ բոլոր քարտեզների փոխանցումն Ադրբեջանին, սակայն ի պատասխան դրան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականների շարունակական տեղադրման վերաբերյալ և, հակառակ պայմանավորվածությունների, նույնիսկ ազատ չի արձակել ռազմագերիներին և […]
11:06 15.08.2023
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ, որում ասվում է. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, […]
09:27 15.08.2023
Վաղը՝ օգոստոսի 16-ին ժամը 15.00-ին տեղի ունենալիք ՄԱԿ-ի արտակարգ նիստի մասին է հայտարարել ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման վերաբերյալ Հայաստանի խնդրանքով Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի օգոստոսի 16-ին։ Հանդիպմանը մասնակցելու համար Նյու Յորքում կլինի արտգործնախարար Արարատ Միրզոյանը»,-X-ի իր հարթակում գրել է նա: 📢 Emergency meeting of […]
09:17 15.08.2023
Վաղը՝ օգոստոսի 16-ին, ժամը 15,00-ին տեղի կունենա Հայաստանի դիմումի համաձայն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունից։
08:52 15.08.2023
Արցախյան ճգնաժամը պահանջում է անհապաղ գործողություն ԱՄՆ-ի կողմից. այս մասին X-ի (Թվիթեր) իր հարթակում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և ներկայացրել այդ ուղղությամբ իր հերթական քայլը: «Այսօր ես հորդորեցի ԱՄՆ նախագահին շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը: Եվ օգտագործեք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,-գրել է նա: […]
23:22 14.08.2023
Օգոստոսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մանրամասները՝ նշելով, Ադրբեջանը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը, իսկ արդեն հունիսի 15-ից ԼՂ 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար պաշարման մեջ: […]
22:27 14.08.2023
Ադրբեջանը շարունակում է հող նախապատրաստել Դադիվանք հայկական վանական համալիրի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու համար: Շաբաթ օրը ադրբեջանցի զինվորականները Դադիվանք են հասցրել մի խումբ ուդիների, որպեսզի նրանք հայկական վանքում իրենց ավանդույթով եկեղեցական ծես կատարեն: Հիշեցնենք, որ Բաքվում պնդում են, թե իբր Դադիվանքը ոչ թե հայկական է, այլ աղվանական: Եկեղեցում հայ հոգևորականներ կան, ինչպե՞ս են ուդիններն այնտեղ անարգել […]
21:09 14.08.2023
ՌԴ-ում Իսպանիայի դեսպանության թվիթերյան գրառումից տեղեկանում ենք, որ ԼՂ-ից տեղահանված 250 ընտանիք աջակցություն կստանա։ «Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունն ակտիվացնում է իր մարդասիրական ակցիան «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» հետ՝ օգնելու 1000 մարդու, ովքեր տեղահանվել են Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ։ Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ մոտ 250 ընտանիք կստանա դրամական, […]
19:45 14.08.2023
Պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական պարագաների աճող սուր սղությամբ՝ ԱՀ առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, այլապես բժշկական պարագաների ավարտից շուրջ մեկ շաբաթ անց այդ հիվանդները կմահանան: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում շարունակաբար ծրագրային հեմոդիալիզ էր ստանում ընդհանուր 41 հիվանդ, որոնցից […]
19:17 14.08.2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ. «Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը: Նման ամենաթարմ օրինակը ՀՀ զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով զորքերի և ռազմամթերքի կուտակման մասին ապատեղեկատվությունն է: Այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության […]
16:47 14.08.2023
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր։ Օգոստոսի 14-ին ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ները հրապարակել են երկրորդ կեղծ տեսագրությունը, որտեղ այս անգամ պատկերված են ՊԲ ստորաբաժանումների կողմից իբր թե իրականացվող ամրաշինական աշխատանքները։ Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության և այդ կառույցի հետ սերտորեն համագործակցող լրատվամիջոցների զգալիորեն ավելացած ակտիվությունը, պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը, հրադադարի […]
15:37 14.08.2023
ԼՂ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են, որ, հաշվի առնելով ԼՂ-ի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը, մոտակա օրերին ԼՂ-ում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: «Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի: Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները […]
15:15 14.08.2023
Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ քաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքի վրա։ «Հարգելի՛ ստեփանակերտցիներ, ինչպես արդեն գիտեք՝ մայրաքաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքի […]
14:10 14.08.2023
Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար:
13:43 14.08.2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Բացի այդ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ […]
13:02 14.08.2023
2023 թվականի օգոստոսի 7-14-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1053 զանգ, որից 5-ը՝ տեխնածին, 22-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Օձի հայտնաբերման մասով 2 կանչ է գրանցվել՝ Ստեփանակերտում: ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս սողուններին հայտնաբերելու դեպքում ինքնուրույն գործողություններ չանել, անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծին՝ 911 […]
11:34 14.08.2023
Մի շարք հայսատանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ կրկին դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ՝ պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Դիմումի մեջ մասնավորապես ասվում է. «Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին՝ Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի […]