TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+10.09 oC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանին կոչ ենք անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից. Նիկոլ Փաշինյան

12:02 11.08.2023

Միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի դիտանկյունից: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր խոսքում ևս մի քանի շեշտադրումներ է արել. Ադրբեջանին […]

̰
Հիմնական շեշտը դնում ենք առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա. Ստեփանակերտի քաղաքապետ

11:52 11.08.2023

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի քաղաքապետարանը շեշտը դնում է առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Դավիթ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված […]

̰
Ասկերանի շրջանում այսօր կիրականացվեն ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ

10:23 11.08.2023

Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորական խմբերը օգոստոսի 11-ին`օրվա տարբեր ժամերի, ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Այգեստան և Իվանյան համայնքների տարածքում։ Չպայթած և կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը բնակավայրերի հարակից տարածքներում հայտնվել են 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանի կողմից Արցախի հրետակոծության ժամանակ։ Մինչ օրս […]

̰
Անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման․ Միրզոյանը՝ ԱՄԷ գործընկերոջը

22:44 10.08.2023

Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային […]

̰
Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

21:39 10.08.2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել: Ռուսաստանի պաշտպանության նախարարության օգոստոսի 10-ի պաշտոնական տեղեկագրում նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում։

̰
Մեկ քայլ հեռավորության ենք հումանիտար աղետից. զրույց Արցախի ՄԻՊ-ի հետ

21:22 10.08.2023

«Հորիզոնն» այսօր հեռավար զրուցել է ԼՂՀ ՄԻՊ-ի հետ: Գեղամ Ստեփանյանը Արցախում ստեղծված ընդհանուր վիճակն է ներկայացրել՝ մարդու իրավունքների, հրադադարի խախտումների դեպքերի, սննդի և դեղորայքի պակասի, հիվանդների, առողջապահական ծառայությունների բացակայության, գործազրկության, տնտեսական վնասների մասին․ «Մեկ քայլ հեռավորության ենք հումանիտար աղետից, որը ամեն օր արդեն զգացնել է տալիս: Հունիսի 15-ից որևէ սննդամթերքի ներկրում Արցախ չի եղել: Արցախի […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը Լաչինի միջանցքի թեմայով հեռախոսազրույցներ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

20:39 10.08.2023

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին X-ի հարթակում հայտնել է, որ Լաչինի միջանցքի թեմայով բովանդակային հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: «Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես ընդգծեցի, որ պետք է գերակայեն մարդասիրական նկատառումներն ու մարդկանց կենսական կարիքները։ Պատրաստ ենք օգտագործել ԵԱՀԿ-ի գործիքները՝ աջակցելու կայուն խաղաղության […]

̰
Արտադրված է շրջափակման պայմաններում. արցախցի դպրոցականներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ

18:50 10.08.2023

Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում։ Գրված է պայուսակի մակնշման տեղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ԱՀ նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը «Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ։ Այս գեղեցիկ ծրագիրն ի կատար է ածվում Հայ Կրթական Հիմնարկություն հիմնադրամի շնորհիվ։ Երանելի են […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի դեսպանը շեշտել են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը

17:57 10.08.2023

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: «Շնորհավորել եմ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում: Կարևորել եմ Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում զրուցակցիս հետ քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող […]

̰
Վլադիմիր Վարդանյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

17:33 10.08.2023

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության արդյունքում ավելի կխորանան դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական հարաբերությունները: «Դուք Հայաստանում դեսպան եք նշանակվել այն ժամանակահատվածում, […]

̰
Արարատ Միրզոյանը Մալթայի գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը և դրա հետևանքները

16:01 10.08.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ։ «Քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը և դրա հետևանքները։ Ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ օգտագործումը»,-գրել է Միրզոյանը։

̰
Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում այդ երկրի շարունակական քարոզչության դեմ․ ԱԳՆ խոսնակ

13:08 10.08.2023

Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ միջազգային հրապարակումներին։ Իսկ միջազգային մամուլը գրում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի եզրակացություններին։ «Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր […]

̰
Չոր ու տոթ եղանակի հետևանքով Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն

12:29 10.08.2023

Ղ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրինությունը տեղեկացնում է Ստեփանակերտ քաղաքի բնակչությանը, որ չոր ու տոթ եղանակի հետևանքով քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն: Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով: Բնակչությանը կոչ է արվում ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար […]

̰
Ամերիկահայերը Գլենդելում մայրուղի են փակել Արցախում տիրող իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու համար

11:56 10.08.2023

ԱՄՆ Գլենդել քաղաքում հարյուրավոր ամերիկահայ ցուցարարներ օգոստոսի 9-ի գիշերը փակել են մայրուղիներից մեկը, որպեսզի ուշադրություն հրավիրեն Արցախում տիրող ճգնաժամի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիան լուսաբանել է ABC7 լրատվամիջոցը։ Ցուցարարները փակել են Սենտրալ և Բրենդ պողոտաների մի մասը, այնուհետև հավաքվել են մայրուղու գոտիների վրա և պաստառներ պահել՝ կոնգրեսական Ադամ Շիֆին կոչ անելով աջակցել Արցախին։ Վերջին օրերին ցուցարարները […]

̰
Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Էսրայելյանն անդրադարձել են Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակին նվիրված զեկույցին

21:38 09.08.2023

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը «Ինստագրամ»-ի իրենց պաշտոնական էջերում հրապարակել են Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը՝ հորդորելով տարածել այն, փոխանցում է Արմենպրեսը: «Լուիս Մորենո Օկամպոն Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն է: Նա պնդում է, որ Ադրբեջանի […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ

20:31 09.08.2023

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքերի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի: Նախարար […]

̰
ԼՂ-ում տիրող սարսափելի իրավիճակի մասին հաղորդագրություններին վերջապես պետք է լուրջ վերաբերվել․ «Forbes»-ի հոդվածագիր

19:19 09.08.2023

«IBA»-ի Մարդու իրավունքների ինստիտուտի իրավաբան, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» համահիմնադիր, մարդու իրավունքների պաշտպան, դոկտոր Էվելինա Օչաբը «Forbes» պարբերականում հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և դրա միջազգային արձագանքին։ Հոդվածում նա մանրամասնորեն ներկայացրել է իրադարձությունների ժամանակագրությունը, համատեքստը։ Փոխանցում է Radar Armenia-ն։ «Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին հաղորդագրություններին վերջապես պետք է լուրջ վերաբերվել և […]

̰
Իրավապաշտպաններն իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է․ Արցախի ՄԻՊ

18:38 09.08.2023

Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդրված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել միջազգային ազդեցիկ իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունների և մի շարք հեղինակավոր փորձագետների հստակ, հասցեական գնահատականն Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Այս ընթացքում իրենց դիրքորոշումներն […]

̰
Ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցներից վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա

18:04 09.08.2023

Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Արձակված կրակոցներից վնասվել է […]

̰
ՄԻԵԴ-ը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները

17:50 09.08.2023

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները: Դրանք փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին: Ադրբեջանի ներկայացրած փաստերի և դիրքրոշուման վերաբերյալ Հայաստանը կներկայացնի իր առարկությունները դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. օգոստոսի 16-ը:

̰
ԼՂ-ում հումանիտար իրավիճակի խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը․ Միրզոյանը՝ Իսպանիայի ԱԳ նախարարին

17:06 09.08.2023

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամն ու դրա ծայրահեղ բացասական հետևանքները ԼՂ ժողովրդի համար: Նախարարն ընդգծել է հունիսի 15-ից ԼՂ լիակատար շրջափակման հետևանքով հատկապես բնակչության […]

̰
Ռուբեն Ռուբինյանն Էստոնիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

16:51 09.08.2023

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի իր գործընկերոջ հետ

16:20 09.08.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է , որ հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգիոս Գերապետրիտիսի հետ։ «Բարձր գնահատելով միջազգային գործընկերների նպատակաուղղված կոչերը՝ ընդգծել եմ Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շրջափակված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հանձնարարականների կատարման և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը»,- գրել […]

̰
Ֆրանսիայի մի շարք շրջաններ միացել են ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու՝ ՀՀ կառավարության նախաձեռնությանը

15:44 09.08.2023

Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ու շրջաններ հումանիտար օգնություն են հատկացրել՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կոռնիձորում Հայաստանի կառավարության հումանիտար օգնությամբ բեռնված 19 և «Գրանդ Քենդի» ընկերության 2 բեռնատարների շարասյանը միացել է նաև Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից հատկացված հումանիտար օգնությամբ բեռնատարը։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի […]

̰
Դեսպան Ավետիսյանն Անդորրայի ԱԳ նախարարին է ներկայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

15:17 09.08.2023

Օգոստոսի 4-ին Իսպանիայի թագավորությունում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հեռավար հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության արտաքին գործերի նախարար Իմմա Տոր Ֆաուսի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Դեսպան Ավետիսյանն Անդորրայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը, […]

̰
Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին, մարդկանց շանտաժի ենթարկելով՝ գումարներ է պահանջում. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

11:52 09.08.2023

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին, և թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում […]

̰
Ստեփանակերտում կատարված խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ. ձերբակալվել է 4 անձ

11:34 09.08.2023

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ 2023թ. օգոստոսի 06-ին, ժամը 21:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Հեքիմյան փողոցի թիվ 24 հասցեում տեղակայված «Էմբադա» առևտրի կենտրոնի նկուղային հարկում առկա բիլիարդի ակումբում Կ.Խ.-ի, Մ.Գ.-ի, Դ. Մ.-ի, Հ. Մ.-ի, Ա.Ա.-ի, Լ.Ա.-ի, Ս.Մ.-ի, Մ.Մ.-ի, Մ.Մ.-ի և դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերը նշված և […]

̰
Ստեփանակերտի հրապարակում օգոստոսի 2-ի լուսադեմին կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է

11:29 09.08.2023

2023թ. օգոստոսի 02-ին, ժամը 05:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում Ս.Մ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական դրդումներից ելնելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն անցենզուր հայհոյանքներ հնչեցնելով, խախտելով զենքի հետ վարվելու և պահելու անվտանգության կանոնները, իր անվամբ գրանցված ողորկ-երկարափող հրացանը որպես զենք գործադրելով, թվով 22 կրակոց է արձակել նույն վայրում գտվող փողոցը լուսավորող լապտերների ուղությամբ՝ […]

̰
Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մասին

11:06 09.08.2023

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ […]

̰
Ցեղասպանություն հայերի դեմ 2023 թվականին. Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը

11:01 09.08.2023

ՀՑԹԻ-ն ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը: Դրանում ասվում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ իրերի մուտքը, ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի գ կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր […]

̰
BACK_TO_TOP