16:52 23.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 23-26-ն անցկացվում է «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային քառօրյա գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի» (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԱՅՍԻ ԷԹԻՔՍ), ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Գիտաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել […]
13:55 22.10.2024
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ անցկացվող երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի հյուրերն ու Պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ: Պատկերասրահում նրանք մասնակցել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստված համերգային միջոցառմանը: Երաժշտախմբի հիմնադիր – ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, որոնք երեկոյի ամբողջ ընթացքում նվագակցել են խմբի անդամներին: Օրվա առթիվ Անահիտ Մանասյանը […]
10:49 22.10.2024
Փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի հուշային պատառիկներով, մտքերով ու ձայնով՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Հոբելյանական երեկոյին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Միջոցառումը կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Փոքր թատրոնը։ Երեկոյի ռեժիսորն է Վահան Բադալյանը, տեսաշարը՝ Ալբերտ Մովսիսյանի, Լուսինե Չերգեշթյանի, երաժշտությունը՝ […]
11:33 21.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Կինոյի մեծ ու ինքնատիպ վարպետին նվիրված երեկոն յուրօրինակ է իր ձևով և բովանդակությամբ․ կազմակերպվելու է փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի հուշային պատառիկներով, մտքերով ու ձայնով։ […]
10:52 19.10.2024
Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից: Պլանավորվում է նաև […]
10:35 19.10.2024
Վերականգնվում է Գնդեվազի՝ 17-րդ դարի եկեղեցին։ Պետբյուջեից հատկացվել է 137 միլիոն դրամ, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Գնդեվազի եկեղեցու վերականգնման աշխատանքներն առաջնահերթ են սկսվել, քանի որ այնտեղի որմնանկարները փրկելու խնդիր կա. 400-ամյա արվեստի բացառիկ գործեր: Հայ մասնագետներին օգնում են դրսի գործընկերները: Մանրամասները՝ տեսանյութում։
16:27 18.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և […]
12:32 18.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ, դոկտոր Իշտվան Ցարանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Բուդապեշտի և այլ տեղական ինքնակառավարման մարմիններում Հայ ինքնավարության ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Կողմերը քննարկել […]
17:05 17.10.2024
Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական, մշակութային հաստատություններ: ՀՀ պատվիրակությունը, մասնավորապես, այցելել է Ղազախստանի ազգային թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին, ինչպես նաև գործող «Ոսկե մարդ» ցուցադրությանը: Քննարկվել են նշյալ ցուցադրությունը Հայաստանում ղազախական մշակույթի […]
16:43 17.10.2024
Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոց 17/1 հասցեում գտնվող փորձարարական կենտրոնի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերել Ճամբարակ համայնքին՝ այն վերանորոգելու և որպես մշակութային կենտրոն շահագործելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ սահմանամերձ Ճամբարակը համայնքը չունի մշակույթի կենտրոն, որը սկզբնական շրջանում […]
13:36 17.10.2024
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այս տարի ևս իրականացնում է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» համաեվրոպական ստեղծագործական մրցույթը։ Հրավիրում ենք շնորհալի հայ երիտասարդներին համաեվրոպական հարթակում արժանիորեն ներկայացնելու ազգային ժառանգությունը։ Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին չլրացած պատանիներ՝ 2-5 հոգանոց խմբերով, հետևյալ […]
12:37 17.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։ Ցուցադրությունը ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի կյանքն ու գործունեությունը կյանքի դժվարությունների, ազատազրկման, հետապնդումների և այլ փուլերում։ Ցուցահանդեսն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհաստանում սփյուռքի հանձնակատարի, «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահի, Fundacja Polsko-Ormiańska […]
11:34 17.10.2024
Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Աստանայի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում ելույթ է ունեցել Սոս Սարգսյանի անվան hամազգային թատրոնը։ Թատերախումբը ներկայացրել է Դանիել Խարմսի «Լյու Բյոֆ» ներկայացումը, որն արժանացել է ղազախստանցի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Բեմադրության ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է։ Նույն օրը 7 IMAX KERUEN կինոթատրոնում շարունակվել է հայկական կինոծրագիրը, որի […]
10:45 17.10.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ․ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հոկտեմբերի 17-ը հայտարարվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր, որը համայնքների կենսունակ ավանդույթները, գիտելիքն ու ունակությունները պահպանելու ու առաջ մղելու նշանակալի նախաձեռնություն է: Այս օրվա ճանաչումը ոչ միայն տոն է, այլև գործելու կոչ: Այն հիշեցնում […]
15:55 16.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում հոկտեմբերի 15-18-ն անցկացվում է վերականգնման և ժառանգության պահպանության ոլորտի հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ծրագրի շրջանակում Ե. Չարենցի […]
15:16 16.10.2024
ԿԳՄՍ նախարարությունում հոկտեմբերի 18-ին կամփոփվեն «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար պայքարում են Աբովյան, Ալավերդի, Ապարան, Մարտունի և Նոյեմբերյան քաղաքները։ Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը, խրախուսել համայնքային մակարդակում երիտասարդական աշխատանքի ձևավորումն […]
13:20 16.10.2024
Աստանա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր, որում նախանշված են երկու պետությունների միջև ոլորտային համագործակցության ուղղությունները:
18:14 15.10.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը, միջազգային հյուրերի անունները: ReA Fest-ը Երևանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից և ավելի […]
21:42 14.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […]
17:33 14.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19։00-ին, Քաջազնունի 1 հասցեում (3-րդ հարկ) տեղի կունենա «Ազատությունը։ Այնտեղ, որտեղ ես եմ» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Ցուցադրության շրջանակում կներկայացվեն 16 երիտասարդ արվեստագետի դեկորատիվ կիրառական արվեստի, կոլաժի, լուսանկարչության, ինստալացիայի, վիդեո արվեստի 14 […]
16:24 14.10.2024
ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվելու է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր։ Օրվան նվիրված՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանութայն ծառայություն» ՊՈԱԿ-ը «Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում է անցկացնելու։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր […]
12:55 14.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։ Մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` hանդիսավոր համերգ Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Դավիթ Մելքոնյան) մասնակցությամբ, ֆոտոցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, հայկական կինոյի օրեր […]
12:44 14.10.2024
Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը։ Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ․ Բաղրամյան պողոտա 26 հասցեի բնակելի շենքը (1949-1951 թթ.) և Մ․ Բաղրամյան պողոտա 5 հասցեի բնակելի տունը (1947-1950-ական թթ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ […]
10:32 14.10.2024
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը հոկտեմբերի 10-13-ը լցվեց մեծ կինոռեժիսոր, սցենարիստ և կոլաժի վարպետ Սերգեյ Փարաջանովի արվեստի գույներով: Ռումինիայի հայոց միությունը և Հայկական մշակութային կենտրոնը կազմակերպեցին կինոդիտումներ, քննարկումներ և ցուցահանդեսներ՝ նվիրված կինոռեժիսորի ծննդյան հարյուրամյակին, որոնք տեղի ունեցան Հայկական մշակութային կենտրոնում, Բուխարեստի Թատրոնի և կինոյի ազգային համալսարանում (UNATC) և «Ապոլլո 111» թատրոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է […]
16:16 13.10.2024
Մարմաշեն վանական համալիրի տարածքում այսօր տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ներկա է եղել 2000-ից ավելի մասնակից, նույնքան էլ՝ հյուր: Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Ախուրյան, Անի համայնքների ղեկավարներ Զավեն Մանուկյանն ու Արման […]
11:24 13.10.2024
Հայաստանի Գիտությունների ակադեմիայի և գերմանական Մյունսթերի համալսարանի հնագետները հնագույն Արտաշատ (հուն.` Արտաքսատա) քաղաքում հայտնաբերել են վաղ քրիստոնեական՝ նախկինում անհայտ եկեղեցու մնացորդներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն՝ մեջբերելով Գերմանիայի հինգերորդ խոշորագույն համալսարանի կողմից հրապարակված «Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը։ Հայտնաբերվածն ութանկյուն շինություն է, որն ունի խաչի նման տարածվող թևեր․ տեղեկությունը […]
18:48 11.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացումը: Բալետային ներկայացումն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և հայ-ֆրանսիական միջմշակութային երկխոսության շրջանակում: Առաջին անգամ […]
18:11 11.10.2024
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համագործակցությամբ կազմակերպել էր Եվրոպական միությունը: Նախօրեին աշխատաժողովի մեկնարկի հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, իսկ այսօր մեկնարկած աշխատաժողովին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել […]
18:42 09.10.2024
Հայաստանի պատմության թանգարանը ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 9-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված եվրոպական մի շարք երկրների դեսպանների։ Հյուրերի թվում էին Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը, Հունաստանի արտակարգ և լիազոր […]
18:24 09.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում կինեմատոգրաֆիայի մասնագետներ ընդգրկելու նպատակով: Մրցույթն իրականացվելու է՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանի, որով հաստատվել են կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, հայերենին […]