13:49 04.11.2024
Ամերիկացի երաժիշտ և պրոդյուսեր Քուինսի Ջոնսը, ով համագործակցել է Ֆրենկ Սինատրայի և Մայքլ Ջեքսոնի հետ, մահացել է 91 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդում է Associated Press- ը՝ հղում կատարելով պրոդյուսերի ընտանիքին։ «Կոտրված սրտով մենք պետք է կիսենք մեր հոր և եղբոր՝ Քուինսի Ջոնսի մահվան լուրը», – ասվում է ընտանիքի հայտարարության մեջ։ Հրապարակախոս Առնոլդ Ռոբինսոնն ասում […]
21:20 01.11.2024
Հոկտեմբերի 31-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած […]
21:12 01.11.2024
Միսաք Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան էլ-հասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի […]
18:26 01.11.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անմիջական առաջարկով, ԿԳՄՍ նախարարի հրամանով 2023 թվականին ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով: Նախագահականի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, արվեստագետների ընտանիքների սերտ համագործակցությամբ արվելու էր լավագույնը՝ նշանավորելու հայ մեծանուն քանդակագործներ և Հայաստանի ժողովրդական նկարիչներ Ղուկաս Չուբարյանի և Հակոբ Հակոբյանի 100-ամյա հոբելյանները: Ղուկաս Չուբարյանի ընտանիքն իր պատրաստակամությունն էր հայտնում Երևան քաղաքին նվիրել Չուբարյանի հեղինակած «Սուրբ […]
22:40 31.10.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի 100-րդ հոբելյանին նվիրված արձանի բացմանը։ «Վարպետն իր կերտած դերերով մշտապես ժպիտ է պարգևել հանդիսատեսին, ուստի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված սիրված դերասանի արձանը ևս, վստահ եմ, դրական հիշողություններ կպարգևի անցորդներին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։
20:55 31.10.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը։ Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Երվանդ Մանարյանի արձանի տեղադրումն իրականացվել է նրա ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում: «Արձանները մի կողմից կոչված են ընդգծելու մարդու ներկայությունը, բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ դրանք մարդուն հեռացնում են իրականությունից: Կարծում […]
18:44 31.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք: Արձանի բացման արարողությունն իրականացրել են Ժաննա Անդրեասյանը և Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ […]
16:00 31.10.2024
ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ համալրվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը: Որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով: Այդ թվում են ՀՀ համայնքներից ներկայացված՝ «Շիրակի երգիծական բանահյուսությունը», «Գյումրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը», «Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և կիրառումը», «Սիսիանի և Գորիսի […]
15:47 31.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը: Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում հնչել է Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմ» մեծակտավ ստեղծագործությունը: «Ռեքվիեմի» հրավիրյալ մենակատարներն են հայազգի անվանի սոպրանո Աննա Ագլատովան, Ալինա Չերտաշը (Ռուսաստան, մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (Հայաստան, տենոր), Յան […]
23:26 30.10.2024
Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ևս մեկ անգամ ցուցադրվել է հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի հեղինակած և բեմադրած «Մահացե՞լ եմ, չե՛մ մահացել» պիեսը։ Ինքնագործ միավորման անդամ ազատազրկված անձինք մի բեմում հանդես են եկել Արմավիր քաղաքի «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանի հետ։ Երկրորդ ցուցադրումն աննախադեպ էր նրանով, […]
15:50 30.10.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի կունենա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը: Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-35 տարեկան ստեղծագործողներ՝ հանրակրթական, արտադպրոցական, գեղագիտական և ստեղծագործական կենտրոններից, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինչպես նաև անհատ […]
13:02 30.10.2024
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությունում կայացել է «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով միջոցառում: Սա մի նախաձեռնություն է, որի հիմքում տեսողական խնդիրներ ունեցող անձանց ինտեգրմանն ու զբաղվածության ապահովմանը նպաստելն է: Համույթի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող 42 անդամները մի շարք մրցույթների դափնեկիր են. համերգներով հանդես են եկել […]
22:47 29.10.2024
Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և Քոչար ընտանիքի համագործակցությամբ բացվել է «Երվանդ Քոչար–125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է. «Պետությունը չափազանց կարևորում է անվանի գործիչների արժանի մեծարումն ու հանրահռչակումը: Եվ […]
21:17 29.10.2024
Երևանի դրամատիկական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի նոր՝ «Ստեղծագրության ակադեմիա» ծրագրի հաղթողների մրցանակաբաշխությունը: Բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացներին երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն են ունեցել լսել ավագ սերնդի ներկայացուցիչներին, սովորել ու քաղել կարևորը՝ հետագա գործերի համար: Ակադեմիայի շուրջ 150 շրջանավարտ մասնակցության վկայագրեր է ստացել, իսկ արդեն հաղթողները՝ նաև դրամաշնորհային պարգև: Լավագույն աշխատանքների հիման վրա կտպագրվի […]
21:07 29.10.2024
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մշակույթի ոլորտում իրականացվելիք ծրագրերը: Խոսելով մշակութային հաստատություններում և թատերահամերգային կազմակերպություններում իրականացվող աշխատանքների մասին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին կբացվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքը, որը արդիական պահանջներով ու պայմաններով նոր կառուցված շինություն է: Այս […]
17:25 29.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը, համագործակցելով ֆրանսաբնակ պրոդյուսեր Նարե Թադևոսյանի հետ, իրականացնում է «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանին նվիրված ծրագիր՝ Ֆրանսիայում» նախագիծը։ Ծրագրի շրջանակում տեղի կունենան կինոռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստը» ֆիլմի ցուցադրությունները: Փարաջանովի աշխատությունների վերաբերյալ դասախոսություններ կվարի վարպետի մասին բազմաթիվ հեղինակավոր աշխատությունների […]
15:37 29.10.2024
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացվում է «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագիրը: Հայաստանի մշակութային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հոկտեմբերի 28-ին մշակույթի օրերի մերկնարկն ազդարարվել է «Ալթունյան» պետական անսամբլի համերգով և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսով: Մշակույթի օրերի բացումը տեղի է ունեցել Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնի «Մուղամլար» համերգասրահում: Վերոնշյալ կենտրոնի ճեմասրահում արվեստասեր հանրությանն է […]
12:09 29.10.2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը։ Այն իրականացվում է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն հայտնի լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը կներկայացնի Երևանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել այստեղ։ Կանցկացվեն ցուցահանդեսներ, քննարկումներ, սեմինարներ, արվեստագետների հետ զրույցներ, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ցուցադրություններ։ Փառատոնի բացման արարողությունը տեղի […]
11:54 29.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվող «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները կանցկացնի Երևանում: Կրթական ծրագրի երևանյան հանդիպումները կանցկացվեն Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, իսկ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14։00-ին։ Միջոցառումների […]
15:06 28.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են: Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանում անցկացվող կինոփառատոները դարձել են մեր մշակութային […]
11:36 28.10.2024
Հոկտեմբերի 26-27-ին Բուդապեշտի Կենտրոն թաղամասի մշակույթի տանը տեղի է ունեցել Տրանսիլվանիայի հայերի՝ Հունգարիայի հայ ինքնավարության և Ռումինիայի հայ ինքնավարության կողմից կազմակերպված մշակութային միջոցառումների շարքը, հայտնում է Հունգարիայում ՀՀ դեսպանությունը։ Հոկտեմբերի 26-ին ռումինահայ համայնքի մշակութային խմբերը հանդես են եկել տարբեր կատարումներով, ցուցադրվել է ֆիլմ և ներկայացվել ռումինահայ համայնքի պատմությունը։ Բուխարեստի հայ համայնքի պարախումբը հանդես է եկել […]
21:40 26.10.2024
Գենյա Մուրադյանը 18 տարեկան էր, երբ քանդակագործ Արա Հարությունյանն առաջարկեց դառնալ «Մայր Հայաստան» քանդակի բնորդուհին: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։
11:40 26.10.2024
Հոկտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ազդարարվել է «Advocacy Society for the Arts» (ԱՍԱ) համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Նորաստեղծ արվեստի ջատագովման համայնք («Advocacy Society for the Arts-ASA») ծրագրի նպատակն է նպաստել մշակութային […]
10:32 26.10.2024
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են Հայաստանի թատրոնների ներգրավմամբ իրականացվող միջոցառումները՝ ուղղված ազատազրկված անձանց մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն։ Այս համատեքստում Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի և Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցության շրջանակներում հիմնարկում՝ բաց երկնքի տակ, կազմակերպվել էր թատերական ներկայացում։ Ազատազրկված անձանց համար ցուցադրվել է Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց […]
16:18 25.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում Լատվիայում լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն: Գրքի թարգմանիչն Իլզե Պաեգլե-Մկրտչյանն է, լույս է ընծայել «Պետերգայլիս» հրատարակչությունը: «Անուրանալի է Փարաջանովի ազդեցությունը լատվիական կինոյի ոճի և բանաստեղծական կինոավանդույթի ձևավորման վրա: Թերևս այսօր էլ Փարաջանովի չնկարահանված ֆիլմերի ուրվականները շրջում են […]
15:14 25.10.2024
«ՌեԱ» 16-րդ փառատոնի շրջանակում հոկտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միությունում ազդարարվել է ReA Comics Art ցուցահանդեսային ծրագիրը, որի նպատակը հայկական պատկերապատման արվեստի զարգացման խթանումն է։ Ցուցադրության բացմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Մենք վստահ քայլերով շարժվում ենք դեպի Հայաստանում պատկերապատման ոլորտի զարգացում, ինչը շատ կարևոր է, քանի որ կոմիքսները միաձուլում են արվեստի մի […]
13:22 25.10.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ուրախ են ներկայացնել վերջերս կայացած մշակութային ժառանգության պահպանության ռազմավարական հարցերին նվիրված իրենց քննարկման մանրամասները, որը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Ագարակ համայքնում՝ նույնանուն բացառիկ հնավայրի և 5000-ամյա բնակատեղի անմիջական հարևանությամբ։ «Open World ծրագրի մի խումբ շրջանավարտների մասնակցությամբ բովանդակալի քննարկում ծավալվեց մշակութային ժառանգության պահպանության նորարարական մոտեցումների վերաբերյալ։ Դիտարկվեցին հետևյալ թեմաները․ […]
12:28 25.10.2024
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնի հիմնանորոգումից հետո կայացել է առաջին համերգը։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԿԳՄՍ նախարարության կողմից և իրականացվել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությամբ։ Համերգը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնի շրջանակում․ ելույթ է ունեցել հոլանդացի երգեհոնահար Յոխեմ Շուրմանը։ Համերգին ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի […]
11:40 25.10.2024
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնում կայացել է «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով ցուցահանդես, որտեղ Մարտիրոս Սարյանի, Գեւորգ Բաշինջաղյանի, Մինաս Ավետիսյանի կտավների կողքին ներկայացված էին նաեւ մոսկվայաբնակ ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներ: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բացման խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն նշել է, որ հին ու հարուստ պատմություն ունեցող Հայաստանը մարդկությանը միշտ […]
16:52 23.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 23-26-ն անցկացվում է «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային քառօրյա գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի» (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԱՅՍԻ ԷԹԻՔՍ), ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Գիտաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել […]