TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Գործարկվել է թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը

15:15 23.08.2024

Այսօր կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի շնորհանդեսը: Համակարգով ներդրվում է տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմ՝ ապահովելով թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպումը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, թանգարանների տնօրեններ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը […]

̰
Վարպետության դաս՝ Ալեքսանդրինյան թատրոնի մասնագետների կողմից

09:50 21.08.2024

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ալեքսանդրինյան թատրոնի միջև կնքված հուշագրի շրջանակում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի աննախադեպ վարպետության դաս դերասանների համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Ալեքսանդրինյան թատրոնի մասնագետները կներկայացնեն իրենց փորձը՝ անցկացնելով հագեցած դասեր, իսկ վերջում մասնակիցները կստանան հավաստագիր «Ալեքսանդրինյան թատերական դպրոց» նախագծի կողմից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է: Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4uw9fp2u»,-ասված […]

̰
Երբ է նախատեսվում Շառլ Ազնավուրին նվիրված հուշարձանի բացումը

22:13 20.08.2024

Ամիսներ առաջ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում հաղթեց «Լա Բոհեմ»-ը: Դավիթ Մինասյանի հեղինակած ստեղծագործությունն այսօր արդեն մանրակերտից վերածվում է մեծ քանդակի: Հուշարձանի բացումը նախատեսվում է 2025թ. մայիսի 22-ին՝ որպես մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ արարողություն: Այս մասին հայտնում են  Երևանի քաղաքապետարանից։

̰
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը․ Ժաննա Անդրեասյանի և Քրիստինա Քվինի այցը Երերույք

12:45 20.08.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելել են Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրված 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհով իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ։ Այցն ընդգծում էր Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությանն […]

̰
9 պատմամշակութային օբյեկտ ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ

11:26 20.08.2024

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող 9 պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցերը։ Քննարկված բոլոր օբյեկտները հանձնաժողովի դրական եզրակացությամբ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: «Երևան քաղաքի տեղական նշանակության նորահայտ հուշարձաններն են Կենտրոն վարչական շրջանի Աբովյան […]

̰
Բացօթյա ձևաչափով կկայանա «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը

13:38 19.08.2024

Սեպտեմբերի 17-24-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կիրականացվի հերթական խոշոր նախագիծը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում կկայանա «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել աշխարհի լավագույն և ճանաչված նվագախմբերը:

̰
Ազատության հրապարակում կներկայացվի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը

13:23 19.08.2024

Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բացօթյա համերգային ծրագրեր, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ազատության հրապարակում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Ինդիանա Ջոնսի գլխարկն աճուրդում վաճառվել է 630 հազար դոլարով

21:29 17.08.2024

Ինդիանա Ջոնսի գլխարկը, որը գլխավոր դերակատար Հարիսոն Ֆորդը կրել է 1984 թվականին «Ինդիանա Ջոնսը և կործանման տաճարը» ֆիլմում, վաճառվել է 630 հազար դոլարով, հայտնում է People ամսագիրը: Հրատարակությունը նշում է, որ աճուրդը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Լոս Անջելեսում։ «Այս գլխարկը հատուկ ստեղծվել է Ինդիանա Ջոնսի ֆիլմաշարի երկրորդ մասի համար», – ասվում է Propstore աճուրդի […]

̰
Տեղի կունենա «Խաղաղության գույնը» բարեգործական ցուցահանդես-վաճառքի երկրորդ փուլը

21:13 16.08.2024

Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Խաղաղության գույնը» բարեգործական ցուցահանդես-վաճառքի երկրորդ փուլը: Ավելի քան հարյուր արվեստագետի գործերի վաճառքի շահույթն ուղղվելու է Հայաստանի սահմանապահ գյուղերում ապրող երեխաներին կրթելուն և զարգացնելուն:

̰
Հաստատվել է դպրոցական բաժանորդային ծրագրում ներառված մշակութային հաստատությունների ցանկը

13:50 16.08.2024

Ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցական բաժանորդային ծրագրին միացած թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև ծրագրի նոր ընթացակարգը: Դպրոցական բաժանորդային ծրագրի նպատակն է ապահովել դպրոցականների հաղորդակցության առաջնային իրավունքը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության համար, նպաստել հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արժեհամակարգի և աշխարհայացքի […]

̰
Լոռու մարզի մի շարք հուշարձաններ վերականգնվում են ԿԳՄՍՆ միջոցներով և պատվերով

12:20 16.08.2024

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով, մասնավորապես՝ Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին, «Լոռի բերդ» ամրոցի պարիսպները, բաղնիքները, եկեղեցին (հասարակական կառույցը), տեղեկատվական կենտրոնը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Լոռու մարզի Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ ռուսական եկեղեցում հանդիպմանը մասնակցել […]

̰
«Արմավիր» ՔԿՀ ազատազրկված անձինք մեկ բեմում խաղացել են «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանուհու հետ

12:30 13.08.2024

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձինք մեկ բեմում խաղացել են Արմավիրի «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանի հետ։ Ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի մշակույթի գործիչների միության և «Արմավիր» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ բեմադրվել է «Մահացե՞լ եմ, չե՛մ մահացել» պիեսը։ Մուշեղ Մխիթարյանի հեղինակած […]

̰
Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը

11:22 11.08.2024

Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը: «Տարազնավուր» ինքնատիպ համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Ամեն հայի սրտին մոտ ու հոգեհարազատ ազնավուրյան մեղեդիները ևս մեկ անգամ ներկայացվել են հայկական ժողովրդական գործիքներով, երգչախմբի և մենակատարների ուղեկցությամբ, իսկ պարային խմբի կատարումներն ու […]

̰
«Անթույլատրելի են պարբերաբար և տևական ժամանակով էլեկտրամատակարարման ընդհատումները»․ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կդիմի իրավասու մարմիններին

19:44 08.08.2024

Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական ընդհատումը, ինչի պատճառով այս անգամ եւս դադարեցվել է հերթական ներկայացումը։ «Պարբերական դարձած այս խնդիրը ոչ միայն մեծ անհարմարություն եւ բարոյական վնաս, այլեւ նյութական եւ ֆինանսական մեծ կորուստներ է պատճառում թե՛ […]

̰
«Հաղթանակ» զբոսայգու տարածքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնը

12:30 07.08.2024

Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգու տարածքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնը, որի նպատակն է ազգային հագուստի, մշակույթի, ավանդույթների, զարգացումն ու ցուցադրումը թե´ մայրաքաղաքի հյուրերին, թե´ Հայաստանի բնակիչներին, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Փառատոնը կիրականանա ՀՀ մարզերի, Երևանի, և Արցախից բռնի տեղահանված արհեստագործ վարպետների, ինչպես նաև արդեն ավանդույթ դարձած ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային […]

̰
«Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով բացօթյա ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբեր

10:53 07.08.2024

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում բացվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով բացօթյա ցուցահանդեսը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ցուցահանդեսը նվիրված է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտաքին գործերի նախարարությունների, Եվրոպայի խորհրդի ու Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի համագործակցությամբ իրականացրած ծրագրին մասնակցել են 10-14 տարեկան երեխաներ: Նրանք գույների միջոցով պատկերել […]

̰
Ավետիք Իսահակյանի տուն–թանգարանը նրա 150-ամյակին ընդառաջ նոր նախագծեր է պատրաստում

16:53 05.08.2024

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ վարպետի տուն թանգարանն իրականացնում է նրա գրական ժառանգության հանրահռչակմանը, հասանելիությանն ու տարածմանը միտված մի շարք նախագծեր, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Ավետիք Իսահակյանի տուն–թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը ներկայացնում է Իսահակյանի ստեղծագործությունների արդիականության, հասարակական գործունեության, տուն թանգարանի նոր ցուցադրության հայեցակարգի շեշտադրումները։ Վարպետի այգում (հասցե՝ Զարոբյան 20) օգոստոսի 6-ին, 17-ին, 23-ին, 30-ին՝ […]

̰
Նախագահի աջակցությամբ ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի ստեղծագործական ժառանգության մի մասը տեղափոխվել է Հայաստան

17:37 02.08.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, հուլիսի 27-ին ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդու՝ պատմագետ և մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանի ցանկությամբ և Հանրապետության նախագահի աջակցությամբ նկարչի ստեղծագործական ժառանգության տարբեր շրջաններին վերաբերող ավելի քան 6 տասնյակ գեղարվեստական գործեր տեղափոխվել են Հայաստան և ի պահ հանձնվել Ազգային պատկերասրահին: Հանրապետության նախագահի աշխատակազմի օժանդակությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում առաջիկայում […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ ներկայացվել է Հովհաննես Այվազովսկու վերականգնված կտավը

13:50 02.08.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ ներկայացվել է Հովհաննես Այվազովսկու վերականգնված կտավը: «Թանգարանային գործը մեզ համար հիմնականում մնում է մութ անտառ եւ ոչ միայն Դիլիջանում։ Լավ թանգարաններ, քիչ այցելուներ, քիչ եկամուտներ։ Այս խնդիրը պետք է լուծենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:

̰
Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է մշակութային նոր նախագիծ՝ Ստեղծագրության ակադեմիա

21:45 31.07.2024

Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է մշակութային նոր նախագիծ՝ Ստեղծագրության ակադեմիան: Ծրագրի շրջանակում մինչև 150 մասնակից հնարավորություն է ստացել անվճար մասնակցել հինգ բաժինների՝ բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացների: Շրջանավարտները ստանալու են մասնակցության վկայագրեր, նաև հնարավորություն կունենան մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարվող դրամաշնորհային մրցույթին:

̰
Դաշտադեմի դղյակի պատերին փորագրված արձանագրություններում պահպանվել են հայերեն, արաբերեն և հունարեն հիշատակագրեր․ ԿԳՄՍՆ

20:47 30.07.2024

«Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցը գտնվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի հարավային մասում: Այն կառուցված է առանց որմնախարսխի, անմիջապես բազալտե և տուֆե հիմնաժայռերի վրա և ապավինում է միայն իրեն շրջափակող հզոր պարիսպներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Ամրոցի կենտրոնական առանցքը միջնադարյան դղյակն է, որը Զաքարյան տոհմի իշխանանիստ կենտրոններից մեկն էր Արագածոտնում: Պատմական աղբյուրներից ենթադրվում է, […]

̰
Գյումրիում մեկնարկել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը

18:33 27.07.2024

Գյումրիում մեկնարկել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ Գյումրու Աբովյան փողոցում մասնակցել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։ Մուշեղ Մուրադյանը շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներում, ողջունել արտադրողներին և վստահեցրել, որ նման միջոցառումների կազմակերպումը տոնական միջավայրից բացի Շիրակի […]

̰
Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

10:51 26.07.2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-ից 30-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մասնակցում […]

̰
Խորապես տպավորված եմ ցուցադրության գեղեցկությամբ ու ներդաշնակությամբ. հույս ունեմ, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական. Հակոբ Արշակյան

18:38 24.07.2024

Հ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ հուլիսի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է Իտալիայի ազգային տոնին՝ Հանրապետության հռչակմանը: ԱԺ փոխնախագահն ու դեսպանը դիտել են ցուցադրությունում ներկայացված 14-20-րդ դարեր թվագրվող գեղանկարչական կտավներ, գծանկարներ […]

̰
Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

16:11 24.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանին՝ քննարկելու «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման և ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Վարպետի նոր ստեղծագործությունը նախատեսվում է ներառել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի […]

̰
Կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

14:52 24.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» ընկերության նախաձեռնությամբ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Երևանում և Տավուշի մարզում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը։ Կինոփառատոնի անցկացման մանրամասներն ու ծրագիրն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնի […]

̰
Գանձա գյուղում տեղի է ունեցել մեծ բանաստեղծին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը

20:00 21.07.2024

Հուլիսի 21-ին հայ մեծանուն գրող Վահան Տերյանի ծննդավայրում` Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Գանձա գյուղում, տեղի է ունեցել մեծ բանաստեղծին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: «Միջոցառմանն իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ողջունեց արդեն ավանդական դարձած տոնակատարության անցկացումը Վրաստանում` կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ-վրացական հասարակական և մշակութային կապերի ամրապնդման հարցում։ […]

̰
«1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումներ» խորագրով ցուցադրության բացումը նշանավորվել է երկու նոր ձեռագրի մուտքով

14:39 21.07.2024

«1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումներ» խորագրով ցուցադրության բացումը նշանավորվել է երկու նոր ձեռագրի մուտքով։ Այս մասին հայտնում են Մատենադարանից: «Հավաքչական գործունեությունը բոլոր ժամանակներում եղել է Մատենադարանի առաքելությունը։ Եվ այդ առումով բավական արդյունավետ է եղել նաև 2023 թ. հուլիսից-2024 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածը. ավելի քան 40 միավոր բացառիկ ձեռագրեր, հնագույն պատառիկներ ու լուսանկարներ, առանձնապես արժեքավոր […]

̰
Հայագիտական միջազգային կոնգրեսը համախմբել է աշխարհի տարբեր կրթագիտական հաստատությունների հայագետներին

17:37 19.07.2024

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում այսօր մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որին մասնակցում են 16 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ […]

̰
Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները

14:55 19.07.2024

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային […]

̰
BACK_TO_TOP