Կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

14:52 24.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» ընկերության նախաձեռնությամբ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Երևանում և Տավուշի մարզում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը։

Կինոփառատոնի անցկացման մանրամասներն ու ծրագիրն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանն ու Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սահակյանը:

Սվետլանա Սահակյանի խոսքով՝ փառատոնը սպասված է, իսկ Հայաստանում կարճամետրաժ ֆիլմերի փառատոն անցկացնելու գաղափարը պատահական չի ծնվել:

«Փառատոնի անցկացումը համահունչ է ԿԳՄՍ նախարարության ռազմավարական նպատակներին, որոնցից ամենակարևորը կինոոլորտի զարգացումն է և այդ համատեքստում նաև երիտասարդ կինոգործիչների աշխատանքի հանրահռչակումը, ինչպես նաև նրանց միջև անմիջական կապերի ստեղծումը: 2018 թվականին նախարարությունը որոշել է դառնալ այս գեղեցիկ նախաձեռնության աջակիցը, քանի որ կարծում ենք՝ կինոարտադրության և կինոոլորտի զարգացման գործում կարճամետրաժ ֆիլմերը ևս շատ կարևոր են: Տարեցտարի փառատոնն ընդլայնում է իր մասշտաբները՝ ավելի մեծ թվով օտարերկրացի մասնագետների ընդգրկելով»,- ասել է Սվետլանա Սահակյանը և շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպիչներին կատարած աշխատանքի համար:

Սվետլանա Սահակյանը տեղեկացրել է՝ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմեր: Հատկանշական է, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են Ա դասի՝ Բեռլինի, Կաննի, Լոկառնոյի, Կլերմոն-Ֆերանի, Վենետիկի, Բուսանի փառատոների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմեր Ֆրանսիայից, Ինդոնեզիայից, Իտալիայից, Ֆիլիպիններից, Չեխիայից, Սինգապուրից, Չինաստանից։ Ընդ որում՝ փառատոնի բացման ֆիլմը հենց Բեռլինի միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերից է:

Բանախոսները տեղեկացրել են՝ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է 700-ից ավել հայտ՝ 85 երկրից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 46 ֆիլմ՝ 20 երկրից (Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն, Բրազիլիա, Իտալիա, Չեխիա, Ֆիլիպիններ, Չինաստան, Ինդոնեզիա, Հունաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունգարիա, Թուրքիա, Լեհաստան, Սինգապուր, ԻԻՀ, Պորտուգալիա, Ալգերիա, Իսպանիա, Բելգիա), որից 18-ը՝ ազգային ծրագրում, իսկ 28-ը՝ միջազգային ծրագրում: Փառատոնի ընթացքում տեղի կունենան կինոցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի մրցանակակիր, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Սերժ Ավետիքյանը, իսկ անդամները՝ ռեժիսոր, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը և արձակագիր Գրիշ Սարդարյանը:

Կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է 3 մրցութային անվանակարգ՝

«Միջազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր,
«Ազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր,
«Ուսանողական ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ուսանողական ֆիլմեր։
Փառատոնի հատուկ հյուրերի կազմում են պրոդյուսերներ, կինոյի ինստիտուտների, փառատոնների և տարբեր կինոընկերությունների ղեկավարներ։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ ժամը 19։00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում։ Փառատոնի ցուցադրությունները հուլիսի 30-ին կշարունակվեն ՀԲԸՄ-ում, իսկ հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին փառատոնային ծրագիրը կներկայացվի Տավուշի մարզում։ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանի գնահատմամբ՝ փառատոնն ի սկզբանե ուղղված է եղել ոչ միայն երևանյան հանդիսատեսին, այլև ՀՀ մարզերի:

Փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան օգոստոսի 2-ին Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը։

Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն անվճար է։ Փառատոնի ծրագրի և միջոցառումների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ պաշտոնական կայքից, ինչպես նաև ֆեյսբուքյան և Instagram-յան էջերից:

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP