TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական փորձագետը նշել է, թե հիմա որտեղ կարելի է գումար պահել

09:12 25.10.2022

Ընտրելով ձեր միջոցները խնայելու կամ ավելացնելու եղանակների միջև՝ դուք պետք է ապավինեք շուկայական մեխանիզմներին, որոնք ձեզ համար պարզ են,- «Փրայմ»-ին ասել է «Accent Capital»-ի կապիտալի շուկայի բաժնի տնօրեն Անդրեյ Արժանուխինը, փոխանցում է Ռիա Նովոստին։ Բաժնետոմսերը, նրա խոսքով, ավանդաբար գերազանցում են գնաճը: Սակայն այժմ, ինչպես նշել է փորձագետը, նման ներուժ ունեն նաև պարտատոմսերը։ Արժանուխինն ամենահուսալի արժեթղթերը […]

̰
Լեհերն ավելի շատ են սկսել դիմել գրավատներին և վարկային կազմակերպություններին

21:36 24.10.2022

Սեպտեմբերին Լեհաստանում գնաճը կազմել է 17,2% նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ինչը ռեկորդային ցուցանիշ էր 1997թ.-ից ի վեր, երբ գնաճը կազմել էր 17,8%:

̰
Էկոակտիվիստները հարձակվել են Չարլզ III-ի արձանի վրա

20:23 24.10.2022

Այս կերպ ակտիվիստները պահանջել են «դադարեցնել նավթի ու գազի արդյունահանման բոլոր նոր լիցենզիաներն ու համաձայնությունները»։

̰
Տարածաշրջանում ամենացածր տարեկան գնաճը Հայաստանում է. Վրաստանը երկրորդն է

19:57 24.10.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանում 2022 թվականի սեպտեմբերին բարձր գնաճ է նկատվել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերին երկրում տարեկան գնաճը կազմել է 11,5 տոկոս, մինչդեռ օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 10,9 տոկոս։ Հարևան Թուրքիայում 2022 թվականի սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 83,5 տոկոս: Ադրբեջանում սեպտեմբերին գնաճի ընդհանուր մակարդակը բնութագրվում է […]

̰
Ջերմուկում նախատեսված բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են. համայնքի ղեկավար

19:39 24.10.2022

Անկախ վերջին իրադարձություններից՝ ընթացքի մեջ են 2022 թվականին Ջերմուկում նախատեսված բոլոր ծրագրերը թե՛ ՀՀ կառավարության, թե՛ մասնավոր ներդրողների կողմից իրականացվող։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

̰
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային բեռնաշրջանառությունը պետք է մեծացնել. Ալիև

19:24 24.10.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Վրաստանի ու Ադրբեջանի միջև բեռնաշրջանառությունն աճել է 75 տոկոսով։ Ալիևը նշել է, որ երկաթուղային տրանսպորտը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս, կարելի է օգտագործել հինգ միլիոն տոննա բեռնելու համար: Գրում է aliq․ ge-ն։ «Հաջորդ տարի մենք ավելի շատ կապիտալ ներդրումներ կանենք այս ուղղությամբ։ Այդ միջանցքում ավելի շատ ֆինանսական միջոցներ կհատկացվեն։ Մենք պատրաստվում ենք օգտագործել այս […]

̰
Ադրբեջանը նախատեսում է գազ և էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով

18:48 24.10.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով: Հաղորդում է Aliq Media-ն։ Ալիևը հույս է հայտնել, որ  Վրաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ կհամագործակցեն այս և այլ ուղղություններով. համագործակցությունը և էներգետիկ միջանցքների ներուժն ընդհանուր առմամբ կավելանան: «Առաջիկա հինգ տարում Ադրբեջանը պատրաստվում է իր բնական […]

̰
Բուլղարիայում թռչնագրիպի պատճառով ոչնչացվելու է մոտ 20 հազար հավ

18:42 24.10.2022

Բուլղարիայի հարավում գտնվող ֆերմայում թռչնագրիպի բռնկման պատճառով մոտ 20 000 ածան հավ է ոչնչացվելու, հաղորդում է տեղական Haskovo պորտալը` հղում կատարելով Սննդի անվտանգության տարածաշրջանային տնօրինությանը: Հիվանդության բռնկումը հայտնաբերվել է Կրիվո-Պոլե գյուղի մոտակայքում գտնվող ձեռնարկությունում: Ընկերության ղեկավար Գեորգի Կուրդովը հայտնել է, որ բացի հավերի հարկադիր մորթից, վերջին երեք շաբաթվա ընթացքում վարակված թռչունների ձվերը կհանվեն մանրածախ վաճառքի […]

̰
Ադրբեջանը մտադիր է վերսկսել Բաքու-Սուփսա նավթամուղի շահագործումը

15:53 24.10.2022

Բաքու-Սուփսա խողովակաշարի թողունակությունը կազմում է տարեկան ավելի քան 7 միլիոն տոննա նավթ (օրական 145 հազար բարել):

̰
Արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 24-ի դրությամբ

10:00 24.10.2022

Rate.am-ը ներկայացրել է հոկտեմբերի 24-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 401.26 դրամ է, վաճառքը՝ 410.76 դրամ: Եվրոյի առքը միջինը 388.94 դրամ է, վաճառքը՝ 406.65 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.02 դրամ է, վաճառքը՝ 6.78 դրամ:

̰
Եվրամիությունն ամեն ամիս 1,5 միլիարդ եվրո կփոխանցի Կիևին

19:30 22.10.2022

Եվրամիությունը 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Ուկրաինային, գումարը կսկսի ամսական հոսել 2023 թվականից։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ամեն ամիս Եվրամիությունը 1,5 միլիարդ եվրո կփոխանցի Կիևին։ Նա պարզաբանել է, որ այդ միջոցներն ուղղվելու են երկրի կառավարմանը։ «Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի պատճառով Ուկրաինայի համար շատ կարևոր է […]

̰
Վրացի ֆերմերների արտահանման շուկան դիվերսիֆիկացվում է

18:30 22.10.2022

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով, նախարարությունն ակտիվորեն աջակցում է ֆերմերներին իրենց արտադրանքը տարբեր երկրներ արտահանելու համար։ Փոխանցում է aliq.ge-ն։ Շամուգիան նշել է, որ հաջորդ տարվա բյուջեում մոտավորապես 30-40 տոկոսով ավելի շատ ֆինանսավորում կհատկացվի շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելու համար։ «Նախարարությունը շատ ակտիվորեն աջակցում է մեր ֆերմերներին արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու հարցում։ Այս աջակցությունն արտահայտվում […]

̰
Ձյունը տեղացել է Աշոցքի, Ամասիայի վերին ենթաշրջանում, ցրտահարության վտանգ չկա. Ռոման Համայակյան

18:13 22.10.2022

Շիրակի մարզում երեկ տեղացել է առաջին ձյունը: Արդյո՞ք ցրտահարության վտանգ կա: «Հորիզոնը» զրուցել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հետ: « Վերջին օրերի ընթացքում, եղանակային պայմաններն ավելի ցուրտ են, բարձրադիր հատվածներում նույնիսկ ձյան տեղումներ են արձանագրվել, սակայն պետք է նշեմ, որ բերքահավաքը գրեթե ավարտված է, մնացել է ցածրադիր հատվածներում բերքահավաքի մի փոքր հատված, […]

̰
Ուկրաինայում մոտ 1,5 մլն բաժանորդի էլեկտրամատակարարումն անջատված է

17:48 22.10.2022

Շաբաթ օրը տեղի ունեցած պայթյուններից հետո Ուկրաինայի մի քանի շրջանների մոտ 1,5 մլն բաժանորդ մնում է առանց էլեկտրականության։ Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։ «Այսօրվա դրությամբ Խմելնիցկիի շրջանում հրթիռային հարձակումների հետևանքով անջատվել է 672 հազար բաժանորդի, Նիկոլաևի շրջանում՝ 188,4 հազար, Վոլինի շրջանում՝ 102 հազար, Չերկասիի շրջանում՝ 242 հազար, […]

̰
Twitter-ի բաժնետոմսերը նվազում են Մասկի նկատմամբ հնարավոր հետաքննության մասին հայտարարության ֆոնին

08:22 22.10.2022

Twitter-ի բաժնետոմսերն ընկել են 16 տոկոսով Նյու Յորքի նախընտրական շուկայում՝ հասնելով նվազագույնին, այն հայտարարության ֆոնին, որ կարող է հետաքննություն սկսվել Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի և նրա որոշ բիզնեսների նկատմամբ՝ կապված ազգային անվտանգության ենթադրյալ սպառնալիքների հետ: Հոկտեմբերի 21-ին Bloomberg-ի աղբյուրը հայտնել էր, որ Սպիտակ տունը կարող է հետաքննություն սկսել ամերիկացի միլիարդատիրոջ դեմ Ուկրաինայում […]

̰
Ավտովարորդներին հիշեցում, թե ե՞րբ  է ամառային անվադողերը ձմեռայինով փոխելու ժամանակը

08:12 22.10.2022

Ավտոմեքենաների տերերի մեծամասնությունը ամառային անվադողերից անցնում է ձմեռային անվադողերի առաջին սառնամանիքների սկսվելուն պես, կամ երբ օդի ջերմաստիճանը հինգ աստիճանից ցածր է, «Փրայմ» գործակալությանը պատմում է Avilon AG ստորաբաժանումներից մեկի սպասարկման տնօրեն Պավել Կոնստանտինովը ,հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով, նման հանձնարարականը ստանդարտ է բոլոր կատեգորիաների մեքենաների համար, ուստի ավելի վաղ անցում ձմեռային անվադողերի չի նախատեսվում։ […]

̰
Վերլուծաբանը կանխատեսում է, թե ԵՄ էմբարգոն ինչպես կազդի նավթի գնի վրա

08:00 22.10.2022

Արդեն դեկտեմբերի 5-ից կսկսի գործել ԵՄ էմբարգոն ռուսական նավթի ներկրման վրա, որը տեղափոխվում է ծովով։ Այս ֆոնին Գուբկինի անվան ռուսական նավթի և գազի պետական ​​համալսարանի TEG-ի զարգացման ռազմավարության և տեխնոլոգիայի վերլուծության կենտրոնի ղեկավար՝ Վյաչեսլավ Միշչենկոն, կանխատեսել է , թե ինչ փոփոխություններ են սպասվում նավթի գներին առաջիկա շաբաթներին ,փոխանցում mk.ru-ն ։ RT-ին տված հարցազրույցում Միշչենկոն բացատրել է, […]

̰
Քերոբյանն ու Ռեշետնիկովը մասնակցել են «Ինտելեկտուալ հարթակ» համաժողովին

22:51 21.10.2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 21-ին կայացել է ՀՀ Էկոնոմիկայի և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների որոշմամբ 2022 թ․ սեպտեմբերին ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի «Ինտելեկտուալ հարթակ» համաժողովը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ «Ռազմավարական զարգացման կենտրոնն արդեն դառնում է ոչ միայն Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում ինստիտուցիոնալ […]

̰
Հայաստանն ամենաշատն է շահել ԵԱՏՄ-ից, քան մնացած 4 երկրները. զրույց Թաթուլ Մանասերյանի հետ

22:32 21.10.2022

Այսօր Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով (երեկ էլ՝ նեղ կազմով) նիստը: Ո՞րն է եղել գլխավոր և կարևոր արդյունքը: «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը հյուրընկալել է նիստին քաջատեղյակ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանին, զրուցել տնտեսական ամենատարբեր թեմաների շուրջ:   «Իսկապես կարևոր քննարկում է եղել, և բարձրացվել են կենսական կարևորության հարցեր: Գրանցվել է ապրանքաշրջանառության գծով ՀՀ […]

̰
Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող երկրների եռյակում է

19:50 21.10.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի ընթացքում Վրաստանից արտահանվել է 590 մլն դոլարի՝ 58 հազար ավտոմեքենա. նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների արտահանման ծավալն աճել է 75 տոկոսով։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն, մեկ արտահանվող ավտոմեքենայի միջին գինը կազմել է 10 հազար դոլար։ Geostat-ի փոխանցմամբ, ամենաշատը 22 հազար ավտոմեքենա է արտահանվել Ադրբեջան: Հունվար-սեպտեմբեր ամիսներին ամենաշատ […]

̰
Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրում ժամկետների փոփոխություն է կատարվել

13:13 21.10.2022

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացում է կատարվել ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ.-ի պետական աջակցության ծրագրում։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Որոշմամբ համայնքների և Էկոնոմիկայի նախարարության միջև աջակցության և մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարների տրամադրման պայմանագրերի կնքման ժամկետը երկարացվել է մինչև 2022 թ․-ի հոկտեմբերի 22-ը։ Ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են դիմել համայնքի կամ […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Ռոստելեկոմ»-ի նախագահի գլխավորած պատվիրակությանը

13:08 21.10.2022

Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 21-ին ընդունել են «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի նախագահ Միխայիլ Օսեևսկիի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ռազմավարական նոր նախագծերն ու ներդրումային նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին, մասնավորապես, տվյալների մշակման կենտրոնի շինարարությանը, Հայաստանում մատուցվող ինտերնետային ծառայությունների բարելավմանը վերաբերող մի շարք […]

̰
Ճապոնիայում գնաճը 1990-ականներից ի վեր հասել է ռեկորդային մակարդակի

12:24 21.10.2022

Սեպտեմբերին Ճապոնիայում գնաճի մակարդակը հասել է 3 տոկոսի, հայտնել են երկրի ազգային գործերի և կապի նախարարությունից։ 3% մակարդակը գերազանցում է Ճապոնիայի Բանկի (երկրի կենտրոնական բանկ) սահմանած գնաճի թիրախը 2%: 1991 թվականի օգոստոսից հետո առաջին անգամ գները բարձրացել են 3%-ով։ Թանկացումները շարունակվում են արդեն 13 ամիս անընդմեջ։ Դա պայմանավորված է էներգակիրների գների աճով` զուգորդված ճապոնական ազգային […]

̰
Որքա՞ն է նվազել Ռուսաստանից Հայաստան տոմսերի արժեքը. ռուս փորձագետներ

11:11 21.10.2022

Փորձագետները հաշվարկել են, թե ինչպես են փոխվել Ռուսաստանի տարածքով և հարևան երկրներում թռիչքների գները վերջին մեկ ամսվա ընթացքում, գրում է Tutu.ru-ն։ Սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում երկկողմանի տոմսի միջին արժեքը կազմել է մոտավորապես 10,3 հազար ռուբլի: Հոկտեմբերի նույն ժամանակահատվածում այն նվազել է վեց տոկոսով՝ հասնելով 9,7 հազար ռուբլու։ Սեպտեմբերի վերջին տասնօրյակում հարևան երկրներ […]

̰
Հայկական ՏՀՏ էկոհամակարգը» զեկույցը ներկայացնում է ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները. Հայաստանում Նիդերլանդների դեսպան

09:53 21.10.2022

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը Թվիթերի իր միկրոբլոգում ներկայացրել է «Հայկական ՏՀՏ էկոհամակարգը» զեկույցը։ «Հայկական ՏՀՏ էկոհամակարգը» զեկույցը ներկայացնում է ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները, բացահայտում է ոլորտային զարգացումները, և ՏՏ, հեռահաղորդակցության և էլեկտրոնային առևտրի ընկերությունների համագործակցության հնարավորությունները»,-գրել է նա։

̰
Իրանը պատմական սահմանների որևէ փոփոխություն չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է. Իրանի ԱԳ նախարար

21:44 20.10.2022

Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել  Արարատ Միրզոյանի  և  Իրանի ԱԳ նախարարի առանձնազրույցը, որին  հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարություններով: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր խոսքում մասնավորապես նշել է. «Շատ ուրախ եմ այսօր Երևանում գտնվելու կապակցությամբ: Մեր ներկայությունը Երևանում վերահաստատում է և վկայում է […]

̰
Արագածոտնի մարզի ֆերմերներից մթերվել է շուրջ 4300 տոննա խաղող

20:53 20.10.2022

Արագածոտնում բերքահավաքի ակտիվ շրջան է։ Արդեն ավարտին է մոտենում խաղողաքաղը, և խաղողարտադրողները առանց դժվարությունների կարողանում են իրենց բերքն իրացնել մարզի խոշոր գինու և կոնյակի գործարաններում։ Ինչպես հայտնում են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից՝ գործարաններն առ այսօր մարզի ֆերմերներից մթերել են շուրջ 4300 տոննա խաղող։ Վարչությունից ընդգծում են՝ տարին բերքառատ է, առաջիկայում կունենան նաև խոշոր ծավալով […]

̰
Ուկրաինան ԵՄ-ից կստանա ավելի քան 600 միավոր էներգետիկ սարքավորումներ

20:05 20.10.2022

Հաջորդ շաբաթ Ուկրաինան աջակցություն կստանա եվրոպական երկրներից՝ ավելի քան 600 միավոր էներգատեխնիկայի, այդ թվում՝ գեներատորների տեսքով, ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Ուկրաինացի դիվանագետները նաև դիմել են մի քանի տասնյակ միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների՝ գեներատորների, դրանց բաղադրիչների և պահեստամասերի, ինչպես նաև գազի փոխանցման համակարգի  սարքավորումների մատակարարման խնդրանքով։ Հաջողվել է համաձայնեցնել առաջին […]

̰
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքում ձգձգվել էին կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները

19:57 20.10.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտարկել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները՝ Սոթք բնակավայրի ֆերմերային տնտեսություններից մեկում Տնտեսության ղեկավարի ներկայացմամբ՝ բերքահավաքի համար կան բավարար տեխնիկական միջոցներ եւ բանվորական ուժ, եւ խաղաղ պայմանների ապահովման, ինչպես նաեւ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք ավարտի կհասցվեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում։ Տնտեսության ղեկավարը միաժամանակ ներկայացրել է կարտոֆիլի […]

̰
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է ոչ պարենային արտադրանքների ոլորտի Շիրակի մարզի տնտեսվարողներին

19:37 20.10.2022

Ոչ պարենային արտադրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և տեխնիկական կանոնակարգի պահանջներին տնտեսվարողներին իրազեկելու նպատակով այսօր հանդիպում-քննարկում է անցկացվել Շիրակի մարզպետարանում շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և ոչ պարենային արտադրանքների (նավթամթերք, հեղուկացված գազ, ԱԳԼՃԿ-ներ, խաղալիքներ, օծանելիքակոսմետիկական արտադրանք, չափագիտական վերահսկողության ենթակա բուժհաստատություններ և պոլիկլինիկաներ, խանութներ և այլն) ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։ Տեղեկացնում […]

̰
BACK_TO_TOP