18:41 13.10.2022
Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021-ին։ Երեք տասնյակից ավելի տարիներ չնորոգված շուրջ 5,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման նպատակին կառավարությունը պետական բյուջեից սկզբում 522 մլն դրամ էր նախատեսել, հետո աշխատանքների ավել ծավալով պայմանավորված՝ շուրջ 550 մլն դրամ։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հետևել է շինաշխատանքների ընթացքին, զրուցել շինարարի […]
15:37 13.10.2022
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակառուների, նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարների համակարգին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացի վերաբերյալ. «Ծրագրի մեկնարկի համեմատ սեպտեմբերին ծավալները եռապատկվել են. արդեն ունենք շուրջ 1 մլրդ 200 մլն անկանխիկ գործարքներ: Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին: Սակայն […]
15:14 13.10.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի, տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Համաշխարհային բանկի խումբ համագործակցության օրակարգային հարցերն ու գործընկերային հարաբերությունների հետագա խորացման […]
15:02 13.10.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել է, որ անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ․ «Բազմաբնակարան շենքերում այս տարվա սկզբին եղել է 462,129 բնակարան, որից հունվար ամսին չբնակեցված է եղել 70,827 (15.32%), իսկ արդեն օգոստոսին՝ 62,066 (13.43%)։ Երևանում՝ 266,284 բնակարանից հունվարին չբնակեցված է եղել 28,692 (10.77%), իսկ օգոստոսին՝ 23,350 (8.77%) Գյումրիում՝ […]
12:09 13.10.2022
Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է կենսաթոշակառուների անկանխիկ առևտրի հետվճարման հետ կապված դինամիկան: Նա նշել է, որ սեպտեմբերի համեմատությամբ եռապատկվել են ծավալները. «Արդեն ունենք շուրջ 1 մլրդ 400 մլն անկանխիկ գործարքներ, որոնցից 1 մլրդ 200 մլն-ը՝ ՀՀ տարածքում: Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և […]
10:57 13.10.2022
Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան հայտնել է, որ գրեթե բոլոր խոշոր ալրաղաց գործարաններն այսօր աշխատում են տարբեր հզորություններով, հայտնում է Ալիք մեդիան: Սիլագավան նշել է, որ ցորենի գնի կայունացումը, Ռուսաստանում ցորենի մեծ բերքը և մաքսատուրքերի իջեցումը հնարավորություն ստեղծեցին Վրաստանում գործարաններ գործարկել։ Ըստ նրա այս ամենին հետևեց նաև ալյուրի գնի նվազումը: «Շուկայում […]
20:35 12.10.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է հոկտեմբերի 12-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 403.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.29 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 392.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.37 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.23 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.10 դրամով։
19:30 12.10.2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադիր է այս շաբաթ կրկին հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ «Անցյալ շաբաթ գործադիր տնօրենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, և նրանք կրկին կհանդիպեն այնտեղ այս շաբաթվա վերջին»,- ասվում է […]
18:54 12.10.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Եվրոպա մատակարարվող գազի համար Թուրքիայում գազի հանգույց ստեղծելու առաջարկը կարող է իրականացվել։ Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս առաջարկը պետք է համակողմանի քննարկվի։ Բայց ես կասեմ, որ դա հնարավոր է իրականացնել»,- ասել է նա։ Թուրք նախարարը հիշեցրել է, […]
13:57 12.10.2022
Իրանի արդյունաբերության նախարարը հայտարարել է. «Մենք ցանկություն ունենք մեքենաների արտադրություն հիմնել Հայաստանում: Վերջերս Հայաստանում անցկացված խոշոր շինարարական և ճանապարհաշինական մրցույթին մասնակցել են նաև իրանական ընկերությունները»։ Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի հաղորդմամբ՝ SNN գործակալությանը տված հարցազրույցում, Ռեզա Ֆաթեմի Ամինին ասել է. «Հայաստանը մշակութային և սոցիալական հարթություններում պատմական շատ ընդհանրություններ ունի Իրանի հետ: Քաղաքական դաշտում մեր հարաբերությունները բարձր […]
13:46 12.10.2022
Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում կոշիկի և կաշվե իրերի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են կոշիկի և կաշվե իրերի արդյունաբերության զարգացման ռազմավարության ծրագիրը և ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից նախատեսվող աջակցության գործիքները։ Մտքեր են փոխանակվել արտահանման շուկաների ընդլայնման, որակյալ և […]
11:24 12.10.2022
2022թ. հոկտեմբերի 11-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավար և «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանը Հռոմում մասնակցել է ԲԿԳ «Եվրոպա տարածաշրջանի» բարձր մակարդակի միջոցառմանը։ Միջոցառումանը մասնակցել են Արևելյան գործընկերության և Մերձբալթյան երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ ԲԿԳ գործադիր տնօրեն Սանջեյ Պրադանի հետ հանդիպմանը Ա. Հարությունյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին, ադրբեջանական վերջին ագրեսիային […]
10:14 12.10.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում: Ցանկում ներառված են շուրջ 28 500 ապրանքատեսակներ։ Այսուհետ, ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք […]
09:35 12.10.2022
Ռուսաստանի և Չինաստանի հրաժարվելը դոլարով գործարքներից դրական նշան է, ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Չինաստանը և Ռուսաստանը, լինելով BRICS-ի երկու հիմնական անդամները, որոնք ներառում են նաև Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան և Բրազիլիան, միմյանց հետ բազմաթիվ գործարքներ են իրականացնում առանց արտարժույթի (դոլարի) օգտագործման: Այն փաստը, որ դրանք կապված չեն […]
15:50 11.10.2022
«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով: ՀՀ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավմանը կնպաստեն Հայաստանի կայուն տնտեսական աճը, աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, Հայաստանի արտաքին դիրքի ամրապնդումը, արտաքին պարտքի կուտակման ավելի դանդաղ տեմպը: Գործակալության կողմից Հայաստանին շնորհված […]
12:09 11.10.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզայն կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՊԵՐՃ ԵՎ ՏԻԳՐԱՆ» (Արարատի մարզ, Լանջազատ համայնք) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասում։ Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ • արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, • հատակների, պատերի մակերևույթները պատրաստված […]
11:26 11.10.2022
Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2021 թվականին կազմել է 22.7 տոկոս։ Ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ և 8 տոկոս գնաճ, իսկ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0,5 տոկոսային կետով և կազմելու է 23․2 տոկոս, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: «Սա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն, ինչն այլ հավասար պայմաններում […]
09:29 11.10.2022
Վրաստանի վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 9,5 տոկոսով կամ 113,5 լարիով և կազմել 1 304,5 լարի։ 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ երկրում միջին աշխատավարձը կազմում է 1541,3 լարի, ներկայիս փոխարժեքով կազմում է 550,5 դոլար, փոխանցում է Ալիք մեդիան: Վրաստանի հարևան երկրներում […]
21:40 10.10.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է հոկտեմբերի 10-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.26 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 391.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 4.38 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.51 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.08 դրամով։
19:00 10.10.2022
Լոռու մարզի ՔՈԱՖ սմարթ կենտրոնում կայացել է «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, միջազգային դոնոր կազմակերպությունների, մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ, ներդրողներ։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել ու իրենց արտադրանքն են ներկայացրել նաև Տավուշի մարզի տնտեսվարողները։ «Բիզնես նախաձեռնությունները որպես զարգացման շարժիչ ուժ» խորագրով համաժողովի ընթացքում ծավալվել են պանելային […]
15:29 10.10.2022
Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 70 %-ն արդեն ծանուցվել է: Քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված […]
12:37 10.10.2022
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է Բելառուսի Հանրապետությունում, որի շրջանակում եռակողմ պաշտոնական հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի նախագահ Վլադիմիր Օրլովսկու և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դանիար Ժանալինովի հետ, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային բնագավառում համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք […]
12:28 10.10.2022
Ակցիայի մասնակիցներն իշխանություններին մեղադրում են էներգակիրների և սննդի աննախադեպ թանկացման և ինֆլյացիայի համար։
22:22 09.10.2022
Քաղաքացիների համար գազի գինը Թուրքիայի միակ խնդիրն է ձմռանը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով, ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են. «Մեր խնդիրն այն է, թե ինչպես բնական գազը մատակարարել մեր քաղաքացիներին ավելի մատչելի գներով»,- ասել է նա Նա նշել է, որ երկրի իշխանություններն ամեն ջանք գործադրում են դրա համար։ Հոկտեմբերի 3-ին Bloomberg-ը […]
20:31 09.10.2022
Ֆրանսիայում բենզալցակայանների գրեթե 30%-ը վառելիքի առնվազն մեկ տեսակի դեֆիցիտ ունի, ամենաբարդ իրավիճակը Օ դը Ֆրանս դեպարտամենտում է, որտեղ կայանների 54,8%-ը վառելիքի պակաս կա : Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Էկոլոգիական անցման նախարարության տվյալների, գազալցակայանների 29,7%-ը դժվարություններ է ունենում առնվազն մեկ ապրանքի հետ կապված։ Վառելիքի դեֆիցիտ է նկատվում Պա-դե-Կալեի բենզալցակայանների 59,1%-ում, Իլ-դը-Ֆրանսում, վառելիքի […]
19:52 09.10.2022
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում մասնակցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկի տեղադրմանը։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Շատ ուրախ ենք, որ շինարարական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են և արդեն հաջորդ գարնանը մենք կունենանք նոր առաջնակարգ ֆերմերային տնտեսություն, որը Հայաստանի […]
18:47 09.10.2022
Իրանի և Կենտրոնական Ասիայի վեց երկրների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են ստորագրել տարանցիկ համագործակցության առաջին համաժողովի արդյունքների վերաբերյալ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները կիրակի օրը երկօրյա քննարկումներից հետո հայտարարություն են ստորագրել տարանցման ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարությունը ստորագրելուց հետո ասել […]
18:00 09.10.2022
Հացահատիկով լցված տասնյոթ նավ հանգստյան օրերին դուրս են եկել ուկրաինական նավահանգիստներից: Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ «Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի տեղափոխումը շարունակվում է անվտանգ ռեժիմով. Երեկ և այսօր 17 նավ է մեկնել հացահատիկով»,- ասվում է նախարարության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։ Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հացահատիկային միջանցքի շնորհիվ […]
17:17 09.10.2022
Ջանքեր են գործադրվում Կասպից ծովի արևելյան կողմից Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերը միացնելու ուղղությամբ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով խորհրդական Մոհամմադալի Ֆարահնաքիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Նա նշել է, որ Կասպից ծովի արևելյան կողմից Իրանի էլեկտրացանցը միացնելու ծրագիրը թույլ է տալիս էլեկտրաէներգիա փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների […]
16:25 09.10.2022
Եվրոպան առաջիկա 10-20 տարում կզգա ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու բացասական հետևանքները, հոկտեմբերի 9-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հոկտեմբերի 3-ին Միջազգային էներգետիկ գործակալությունը նախազգուշացրել է, որ ԵՄ-ում պահեստարանները փետրվարին կդատարկվեն մինչև 5% առանց ռուսական գազի և հեղուկ բնական գազի սահմանափակ մատակարարումների: Գործակալության զեկույցում ասվում է, որ կատարված հաշվարկների հիման վրա եվրոպական երկրները […]