15:12 09.09.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ մաքսային ծառայողները կանխել են 2500 կգ չհայտարարգրված ալյուրի տեղափոխման փորձը, չհայտարարգրված ավտոմեքենայի յուղի ներկրման փորձը կանխվել է, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման հուշադրամներ, բեռնատարի մաքսային զննության արդյունքում հայտնաբերվել են չհայտարարգրված տնտեսական ապրանքներ, փորձ է արվել ներկրել չհայտարարգրված մոտ 500 կգ […]
10:42 09.09.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2307-Ն որոշումներով ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7400 հատ տրանսպորտային միջոցի մասով: «Սա նշանակում է, որ 7400-ը գերազանցող […]
18:46 08.09.2024
Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ։ Նախարարին ուղեկցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ՝ տարեկան 10 մլն խմ և օրգանական պարարտանյութեր։ Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացներին […]
11:21 08.09.2024
ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Ջանեթ Յելենն ակնկալում է, որ Չինաստանի ֆինանսների նախարար Լան Ֆոանը այց կկատարի ԱՄՆ, ինչպես նաև չի բացառում իր նոր այցը Չինաստան։ «Իհարկե, ես կարող եմ նորից գնալ այնտեղ, ես նույնպես կողջունեմ իմ չինացի գործընկերոջ այցը, ենթադրում եմ, որ այս կամ այն կերպ նոր այց կկայանա», – ասել է նա՝ ելույթ ունենալով […]
11:07 07.09.2024
Սեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Առանձին անդրադարձ է […]
18:36 06.09.2024
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ՀՀ ֆինանսների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համատեղ ջանքերով կազմակերպված «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով համաժողովին: Նախարարը խոսել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ GIZ-ի հետ համագործակցության, հանրային կառավարման բարեփոխումների, գնահատման համակարգի ներդրման և մի շարք այլ առանցքային թեմաների շուրջ: Անդրադառնալով Մասնակցային բյուջետավորման համակարգի […]
18:26 06.09.2024
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը։ Նիստի առանցքում, պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման միջոցով, օրենսդրական նախաձեռնության, մասնավորապես, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական […]
18:16 05.09.2024
SHANT Residence-ը ևս միացել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորում Հայաստանում ամենախոշոր միջազգային ցուցահանդեսին՝ TOON EXPO/Տուն էքսպո 2024-ին: TOON EXPO 2024-ը մասշտաբային ցուցահանդես է, որը մեկ հարկի տակ է հավաքում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի առաջատար և խոշոր կազմակերպություններին, որոնք ներկայանում են տարատեսակ նոր նախագծերով, հատուկ առաջարկներով: Սպասվում են խաղարկություններ և անակնկալներ՝ միայն TOON EXPO […]
16:37 05.09.2024
Կառավարության հավանությանն է արժանացել «Ներդրումային ֆոնդերի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձևավորվի արդար և հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության և լուծարման ընթացակարգերը: Կսահմանվեն միջազգային լավագույն փորձին համապատասխան ոչ հրապարակային ֆոնդերի կառավարիչների ստեղծման և գործունեության պայմանները: […]
16:26 05.09.2024
Գործադիրը հաստատել է դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը: Իրավական ակտի կիրառման դեպքում նախատեսվում է, որ, մասնավորապես՝ հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա: Նախատեսվում է նաև ունենալ մեկ դրոշմապիտակի […]
16:11 05.09.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 3.4 մլրդ դրամ: Հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 14.1 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 6 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 2.7 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 5.4 կմ, իսկ հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների […]
15:24 05.09.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 28 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5.038.468 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 20.101.160 ՀՀ […]
10:59 05.09.2024
ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկան և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով […]
18:21 04.09.2024
Զվարթնոց օդանավակայանում դիմավորման արարողություն է, Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներն՝ իրականություն: Հայ և չին գործընկերների երկար քննարկումներն ու պայմանավորվածությունները կյանքի կոչվեցին սեպտեմբերի 3-ին: Ուրումչի-Երևան առաջին չվերթը երեկ երեկոյան Երևան բերեց ավելի քան 7 տասնյակ ուղևորի: Նրանց դիմավորեցին ժպիտներով ու ծաղիկներով: Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներն այսուհետ կտևեն 4-5 ժամ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:16 04.09.2024
Հայաստանը 2006 թվականի հունիսի 9-ին միացել է «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիային (CMR): 2008 թվականին վերը նշված կոնվենցիան լրացվել է e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որն էլ ուժի մեջ է մտել 2011 թվականին: Դա թույլ է տալիս հիմնական կոնվենցիայով նկարագրված իրավակարգավորումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Առաջարկվում է, որ Հայաստանը եւս միանա այս կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը, որով […]
14:57 04.09.2024
«Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը կօժանդակի ԱՊՀ երկրներին օգտագործել իրենց ծառայությունների ոլորտների համեմատական առավելությունները, զարգացնել տնտեսական ինտեգրումը եւ խթանել կայուն տնտեսական աճը: Փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի միջեւ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանի խոսքով համաձայնագիրը բխում է «Ազատ առեւտրի […]
13:40 04.09.2024
Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, պատասխանելով գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին, հաստատել է Հայաստանի մասնակցությունը հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության` Կազանում կայանալիք գագաթնաժողովին։
13:24 04.09.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ում արձանագրել են ապօրինի ջրառ։ Պարզվել է, որ Ընկերությունը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից վարձակալած գ.Արտանիշի ափամերձ հատվածի «Հայկական ճամբար» հանգստի գոտում շահագործելով ապօրինի խորքային հոր իրականացրել է առանց թույլտվության ջրօգտագործում։ ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենը ենթարկվել է […]
12:54 04.09.2024
«Միջազգային արեւային դաշինք» (ՄԱԴ) հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին: «Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի հիմքն «Արեւային էներգետիկայի խթանմամբ զբաղվող պետությունների Միջազգային արեւային դաշինքի մեկնարկի մասին» 2015 թվականի նոյեմբերի 30-ի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերին նվիրված խորհրդաժողովում ընդունված Փարիզի հայտարարությունն է: Մինչ այժմ համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ն այն վավերացրել են: Այս մասին […]
11:42 04.09.2024
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները։ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «Պետական եկամուտների կոմիտեն առանձնացրել 10 պարզ քայլ՝ ինչպես անհատ տաքսի վարորդները պետք […]
17:38 03.09.2024
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում, ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ։ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան […]
15:41 03.09.2024
Սեպտեմբերի 4-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով 2023 թվականի հունվարից Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող, Կառավարության 355-Լ որոշմամբ հաստատված բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի թվային հարթակի հեղինակային իրավունքը Գերմանիայի […]
15:25 03.09.2024
Վերջին շրջանում թե’ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ թե’ պատգամավորների` տարբեր բնակավայրեր այցերի ընթացքում քաղաքացիները մշտապես բարձրաձայնում են էներգամատակարարման համակարգում գոյություն ունեցող խնդիրները, ասել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Հարցին անդրադարձ է եղել սեպտեմբերի 3-ին հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում: Մասնակցել են պատգամավորներ, Տարածքային […]
14:43 03.09.2024
Չինաստանը աջակցում է ավելի շատ համախոհ գործընկերների մասնակցությանը BRICS-ին, երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը՝ մեկնաբանելով ասոցիացիային միանալու Թուրքիայի ծրագրերի մասին ԶԼՄ-ների հարցումները։ Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։ «Չինաստանը պատրաստ է մյուս անդամ երկրների հետ միասին պահպանել BRICS-ի ներառականության […]
12:35 03.09.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են ՊԳԿ-ի հետ համագործակցության խորացման ու ընդլայնման հնարավորությունները գյուղատնտեսության ոլորտի զարգացման, սննդամթերքի անվտանգության ապահովման, կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած մարտահրավերների հաղթահարման, վնասատուների դեմ արդյունավետ […]
19:44 02.09.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ80+000-կմ94+000 հատվածը։ 14կմ ճանապարհն անցնում է Վարդենյաց լեռնանցքով։ Վերջին անգամ նշված ճանապարհահատվածը հիմնանորոգվել է 2000-ական թվականների սկզբին։ Կապալառու կազմակերպությունը՝ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, կատարում է հողային աշխատանքներ, նորոգում է ճանապարհային ծածկը, կատարվում է ասֆալտապատում, կառուցվում են կողնակները, որոշ հատվածներում նախագծով նախատեսված է հիմքի գրունտի փոփոխություն։ Ճանապարհի մոտ […]
19:08 02.09.2024
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20 հազար քաղաքացի պարզեցված ընթացակարգով արդեն իսկ գրանցվել է հարկային մարմնում։ Էլեկտրոնային հարթակների միջոցով՝ կանխիկ և անկանխիկ գործարքներով, վերջին տվյալներով 10 հազար վարորդի կողմից գեներացվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ մոտ 192 մլն դրամի չափով։ Տաքսի ծառայություն մատուցող անհատ […]
18:50 02.09.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ «Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում […]
18:44 02.09.2024
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը, որն անցել է ներպետական բոլոր ընթացակարգերը: «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված հարցերը, կարգավորել ապրանքների ծագման […]
18:05 02.09.2024
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հուլիսի 31-ին՝ Մոսկվայում: Այն կանոնակարգում է ԵԱՏՄ շրջանակում պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանում է պահեստային վկայագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները: ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին գումարված նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), […]