TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+8.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

15:42 19.09.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամրջի տարածք, որտեղ շարունակվում են կամրջի վերականգնման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2022 թ․ նոյեմբերի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր՝ […]

̰
Ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացվել հանրապետության ավտոճանապարհների վիճակի բարելավման համար

14:39 19.09.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 4,618,109,200 դրամ հատկացնել՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման իրականացման համար: Միջին նորոգման ենթակա ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 97,732կմ։ Գումարը կուղղվի հետևյալ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար՝ Մ4-ից դեպի Պարզ լիճ 2.9 կմ, Այգուտ-Մարտունի-Գետիկ-Թթուջուր 12.8 կմ, Ճամբարակից դեպի Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի […]

̰
Հայաստանը ներդրումային միջավայրի առումով դարձել է ավելի հետաքրքիր, հարմարավետ և անվտանգ երկիր. Գևորգ Պապոյան

14:32 19.09.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ելույթ է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացած «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը: «Հայաստանը ներդրումային միջավայրի առումով դարձել է ավելի հետաքրքիր, հարմարավետ և անվտանգ երկիր»,-նշել է նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին

14:07 19.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:  

̰
Սեպտեմբերի 15-ի դրությամբ հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 36 736 հայտարարություն․ ՊԵԿ

13:25 19.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ, 22 385 քաղաքացի անշարժ գույքը վարձակալության տրամադրման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին է ներկայացրել անշարժ գույքի վարձակալության 36 736 հայտարարություն: Այս մասին հայտնում են ՊԵկ-ից։ «ՊԵԿ-ը ողջունում է կամավոր հարկային կարգապահություն ցուցաբերած քաղաքացիներին՝ կարևորելով օրենքի պահանջների հետևողականորեն պահպանումը և անշարժ գույքը […]

̰
Գյուղմթերում, տնտեսական ցուցանիշներ, դիվերսիֆիկացիա. զրույց Գևորգ Պապոյանի հետ

21:06 18.09.2024

«Հեռանկար» ծրագրում հյուրընկալվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Գևորգ Պապոյանն անդրադարձել է արձանագրված տնտեսական վերջին վիճակագրական ցուցանիշներին, գյուղոլորտին և տնտեսական դիվերսիֆիկացիային, որն, ըստ կառավարության, Հայաստանի համար այլևս կենսական անհրաժեշտություն է:

̰
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկվել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությանն անցնելու ծրագրերը

18:30 18.09.2024

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է սեպտեմբերի 16-ից 20-ը Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանին։ Նախարարի տեղակալը հանդես է եկել ազգային ելույթով՝ ներկայացնելով, մասնավորապես ԱԷՄԳ հետ համագործակցության առաջնահերթությունները, խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ հանձնառությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա ծրագրերը։ Գլխավոր համաժողովի […]

̰
Էկոնոմիկայի նախարարն Արմավիրի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին

18:22 18.09.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։ Նախարարը նախ այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

17:38 18.09.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սեպտեմբերի 18-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են իրավական ակտերի նախագծերի е-draft հարթակում տեղադրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը վերաբերում է ՓՄՁ սուբյեկտների մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ […]

̰
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր

17:30 18.09.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանդիպում՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը, Կենտրոնական բանկի և Քաղաքաշինության […]

̰
Ֆինանսների նախարարը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի հետ

16:33 18.09.2024

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմամբ մեկնարկել է ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայումը, որի նպատակն է ծրագրի առաջընթացի գնահատումը։ Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել Կառավարության հանձնառությունը՝ ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված […]

̰
Ռազմավարական որոշում ենք կայացրել մոդուլյար ատոմակայան կառուցելու վերաբերյալ․ Փաշինյան

16:04 18.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է մոդուլյար ատոմակայանի կառուցումը Հայաստանում՝ ինչպես էներգետիկ հնարավորությունների դիվերսիֆիկացման, այնպես էլ արտաքին միջավայրի անվտանգության տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, անդրադառնալով էներգետիկ անվտանգությանն ուղղված Հայաստանի քաղաքականության մասին հարցին՝ վարչապետ Փաշինյանը խոսել է նոր ատոմակայանի կառուցման նախագծից։ «Մենք ռազմավարական որոշում ենք կայացրել, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Մասնագետները մեզ բացատրեցին, որ […]

̰
Ծանոթացեք «Շանթ Ռեզիդենս» բնակելի համալիրի 2 սենյականոց բնակարաններից մեկին

15:56 18.09.2024

Ծանոթացեք «Շանթ Ռեզիդենս» բնակելի համալիրի 2 սենյականոց բնակարաններից մեկին։ Այս հարմարավետ և լուսավոր բնակարանը գտնվում է համալիրի 1 մասնաշենքում և զբաղեցնում է 72 քմ. Բնակարանն ունի ✔️Խոհանոց ✔️Հյուրասենյակ ✔️Պատշգամբ ✔️Ննջասենյակ ✔️Սանհանգույց Հիշեցնենք, որ այս պահին գործում է -25% զեղչ, և բնակարանի ընդհանուր արժեքը կազմում է 24,795,150 ՀՀ դրամ։ Շտապեք ամրագրել Ձեր երազանքի բնակարանը: Համալիրի հասցե՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումը

14:29 18.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը։  Այս մասին վարչապետն ասել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով էներգետիկ անվտանգությանը։ «Ռուսաստանից ներկրում ենք գազ, Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ […]

̰
Օգոստոսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ

13:12 18.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 31 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

12:56 18.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:  

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

18:06 17.09.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին։ Քննարկվել են ջրամատակարարման, հեղեղատար, կոյուղատար համակարգերի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Անդրադարձ է եղել Երևանում ջրամատակարարման նոր ծավալների ապահովման հիմնախնդրին: Եղիազար Վարդանյանը կարևորել է դիտարկվող հարցերի վերաբերյալ կառուցապատողների մոտեցումները՝ ընդգծելով, որ նրանց առաջարկները և նախնական ուսումնասիրությունների արդյունքներն օգտակար կլինեն առաջիկայում շահագրգիռ […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում կառուցվում են ոռոգման համակարգեր

17:18 17.09.2024

Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում լուծվում է կարևոր խնդիր՝ կառուցվում են ոռոգման համակարգեր, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Սուբվենցիոն մի ծրագրով ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում Այգեպատ,Նորաշեն, Քաղցրաշեն, Մրգավետ, Մխչյան, Դիտակ, Դվին, Մրգանուշ բնակավայրերում։ Այս ծրագրի արժեքը կազմում է շուրջ […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025 թ. պետբյուջեի նախագիծը

16:56 17.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է տնտեսական և հարկաբյուջետային ընթացիկ զարգացումները, բյուջեի մակրոտնտեսական շրջանակը, որոնց հիման վրա մշակվել է պետբյուջեի նախագիծը: Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ: […]

̰
Հայաստանում անցկացվում է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգ. ՍԱՏՄ

15:36 17.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի կողմից հաստատված Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրի պլանի համաձայն՝ հանրապետության բոլոր մարզերում գյուղացիական տնտեսություններից, պատահական ընտրության սկզբունքով, իրականացվում է բուսական ծագման մթերքների նմուշառում: Մնացորդային նյութերի և ԳՁՕ-ների հայտնաբերման համար նմուշառումներ են իրականացվում նաև խոշոր արտադրողների մոտ։ Մնացորդային նյութերի հսկողության նպատակով կատարվող […]

̰
«Շանթ Ռեզիդենս»-ը կառուցվում է Երևանի արագ զարգացող հատվածներից մեկում

15:24 17.09.2024

«Շանթ Ռեզիդենս»-ը կառուցվում է Սևանի 21 հասցեում՝ Երևանի արագ զարգացող հատվածներից մեկում: Համալիրը գտնվում է «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի և «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի միջև, ինչն ապահովում է արագ հասանելիություն և ազատ տեղաշարժ ցանկացած ուղղությամբ: Համալիրից դեպի քաղաքի կենտրոն կարելի է հասնել ընդամենը 5-7 րոպեի ընթացքում: Շտապեք ամրագրել Ձեր ապագա բնակարանն այսօր՝ այցելելով մեր գրասենյակ՝ […]

̰
Օգոստոսին 345 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 126 մլն դրամ

14:37 17.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 345 դեպք և շուրջ 126 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 41․2 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին

14:06 17.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 432 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.27 դրամ:  

̰
Օգոստոսին 345 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 126 մլն դրամ

12:34 17.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 345 դեպք և շուրջ 126 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 41․2 մլն դրամի չափով: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ […]

̰
Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ՀՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակների մասին

16:28 16.09.2024

ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է մտածեն՝ ինչ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, հետագա բարգավաճմանն ու անվտանգության ապահովմանն աջակցելու համար. այս մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված լսումների ժամանակ: «Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, […]

̰
ՇՄ նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցները շարունակում են իրականացնել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ

15:16 16.09.2024

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառման ընթացքում մարզային վարչության Ստեփանավանի և Տաշիրի տեղամասի ծառայողների կողմից սեպտեմբերի 15-ին Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայրի տներից մեկի հարակից հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի դասավորված մոտ 4 խմ բոխի և սոճի տեսակի վառելափայտ: Դեպքի մասին հաղորդում է […]

̰
Իրացման ցանցում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցային ծագում. ՍԱՏՄ

14:36 16.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու համար վաճառվող մսի ծագումը: Համաձայն գործող օրենսդրության՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին

14:06 16.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.32 դրամ:  

̰
2024 թ․ սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ

10:32 16.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «Հիշեցնենք, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի […]

̰
Ուկրաինան մտադիր է էլեկտրաէներգիա ներկրել հինգ երկրից

13:30 15.09.2024

Ուկրաինան ներկայումս մտադիր է էլեկտրաէներգիա ներկրել Լեհաստանից, Սլովակիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Մոլդովայից, կիրակի օրը հայտնել է երկրի էներգետիկայի նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Էլեկտրաէներգիայի արտահանում չի կատարվում և չի էլ ակնկալվում։ Առաջիկայում կանխատեսվում է ներմուծում Լեհաստանից, Սլովակիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Մոլդովայից»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Այս տարվա հունիսին Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ երկիրը […]

̰
BACK_TO_TOP