TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.01 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

16:37 14.10.2019

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Այս մասին հայտնում են «Սանիթեք» ընկերությունից: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ:

̰
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները հայտնի են

16:12 14.10.2019

Էսթեր Դյուֆլոն (Ֆրանսիա), Աբհիջիտ Բաներջին (Հնդկաստան) և Մայքլ Կրեմերը (ԱՄՆ) դարձել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Մրցանակը շնորհվել է «գլոբալ աղքատությունը նվազեցնելու փորձարարական մոտեցման համար»: «Տնտեսական գիտությունների 2019 թվականի դափնեկիրների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները գործնականում զգալիորեն բարելավել են աղքատության դեմ պայքարելու մեր ունակությունը: Նրանց կատարած ուսումնասիրություններից մեկի արդյունքում ավելի քան 5 միլիոն հնդիկ երեխաներ կարողացել են […]

̰
Չենք կարծում, որ ներդրումների նվազում կլինի․ էկոնոմիկայի նախարար

15:50 14.10.2019

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօրվա ասուլիսի ժամանակ որոշ թվեր ներկայացրեց ներդրումների իրավիճակի մասին։ Նա ասաց, որ առայժմ ամփոփվել են միայն առաջին կիսամյակի տվյալները։ Նախարարի խոսքերով, սակայն, իրենք ներդրումների նվազում չեն նախատեսում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բակո Սահակյանը Ստեփանակերտում այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված տոնավաճառ

14:34 13.10.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից այդտեղ ներկայացված ապրանքներին, տոնավաճառի մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ:

̰
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ՏՄՊՊՀ անդամների հետ

19:07 12.10.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին և հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական […]

̰
Խանութի ՀԴՄ չխփողը գողանում է, նույնն է, որ պաշտոնյան գողություն անի․ Փաշինյան

18:00 12.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա համաժողովի ժամանակ հայտարարեց, որ բիզնեսի և պաշտոնյաների համար կանոններ է սահմանել։ Դրանցից առաջինի համաձայն՝ եթե խանութի աշխատողը ՀԴՄ կտրոն չի տպում, ապա նա գողություն է անում։ Վարչապետը այդ մարդկանց համեմատեց գողացող պաշտոնյաների հետ։ Դա, ըստ Փաշինյանի, նույնն է, որ պետական պաշտոնյան նույն չափով կամ ավել կամ պակաս գողություն անի։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Համաժողովին Փաշինյանն ընթերցեց Սամվել Կարապետյանից ստացած SMS-ը

17:54 12.10.2019

Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հոսանքի տատանումներ են լինում հաճախ, ինչի պատճառով իրենք խնդիրներ են ունենում։ Նիկոլ Փաշինյանն էլ հենց տեղից SMS ուղարկեց «իրավասու անձին»։ Ավելի ուշ Փաշինյանն ասաց, որ պատասխան նամակ է ստացել ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանից, ու ընթերցեց դրա մի մասը։ Ըստ Փաշինյանի՝ Կարապետյանը […]

̰
Վարչապետն ամփոփում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը

17:42 12.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ամփոփում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը:

̰
SMS ուղարկեցի իրավասու անձին, կարձագանքի, կտեսնենք․ Փաշինյանն արձագանքեց գործարարի խնդրին

17:33 12.10.2019

Արագածոտնում տեղի ունեցած համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց գործարարներից մեկն ու բացատրեց, որ իրենք խնդիր ունեն էլեկտրաէներգիայի մատակարարման հետ․ հոսանքի տատանումները կարող են խափանել իրենց աշխատանքը, փչացնել մեխանիզմները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց իր խոսքերի ընթացքում հաղորդագրություն ուղարկեց իրավասու անձին ու այդ մասին հայտնեց համաժողովի մասնակիցներին։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը ասաց, թե ինչ լուծում է պատկերացնում […]

̰
Առաջ գործարարները սափրագլուխներ ունեին, իսկ հիմա գործարարների նոր շերտ է ձևավորվել․ Փաշինյան

17:00 12.10.2019

Նախկինում գործարարների նկատմամբ դեմոնիզացիայի պրոցես է տեղի ունեցել, որի համար կային նաև օբյեկտիվ պատճառներ, օրինակ` գործարարները սափրագլուխներ էին պահում։ Իսկ հիմա գործարարների նոր շերտ է ձևավորվում։ Այս մասին այսօր Արագածոտնի համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ հիմա պետք է հանրության մոտ ընկալում ձևավորվի, որ գործարարները ամենակարևոր գործող անձինք են։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել․ Փաշինյանը կատակեց

16:56 12.10.2019

Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը վարչապետին բողոքեց, որ  խաղող մշակողները փակում են ճանապարհներն ու գործարարներին ստիպում իրենց ուզած գնով վաճառել խաղողը։ «Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել»,- կատակով պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Եթե մարդը 10-15 մլն դոլարի ներդրում է անում, պետությունը պետք է կառուցի նրա մոտ տանող ճանապարհը․ Փաշինյան

16:32 12.10.2019

Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը խոսեց իր գործարանի մոտ տանող ճանապարհի վերանորոգման անհրաժեշտության մասին, ինչին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ եթե ներդրողը 5-10-15 միլիոն դոլարի ներդրում է կատարում, ապա որոշակի պայմաններում պետությունն էլ պետք է պարտավորված լինի այդ ներդրումի հատված տանող ճանապարհը նորոգել, որպեսզի կարևորի այդ ներդրումը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շատ ներդրումային ծրագրեր կանգնած են հողերի նշանակության փոփոխություն պրոցեսի արդյունքում․ Փաշինյան

16:21 12.10.2019

Ներդրումային շատ ծրագրեր կան գնած են, քանի որ խնդիրներ կան հողերի նշանակության փոփոխությունների հետ կապված։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մարզպետները հաճախ ասում են, որ իրենցից ներդրումային ծրագրեր են պահանջում, բայց հողային այս հարցը խանգարում է իրենց։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քիմ և Քորթնի Քարդաշյանների հայաստանյան այցից նոր լուսանկարներ են հրապարակվել

16:00 12.10.2019

ՀԲԸՄ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ կատարած այցի շրջանակներում Քիմ և Քորթնի Քարդաշյանները հանդիպել են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մասնակիցների հետ: Նախաձեռնությանն համապարփակ ծանոթանալուց հետո Քիմն ու Քորթնին տեղեկացել են ՀԲԸՄ մի շարք նախագծերի մասին և իրենց օրինակով հիացրել ներկաներին:

̰
Ներդրումներ կան, զրոյական չէ մակարդակը․ Սուրեն Պապիկյան

15:43 12.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր հայտնեց, որ երբ մարզային բիզնես համաժողովներն ավարտվեն, իրենք ամփոփ տվյալներ կտան, թե այդ միջոցառումներից հետո որքան ներդրումներ են եղել Հայաստանում։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նա հայտնեց, որ ներդրումներ կան, մակարդակը զրոյական չէ։ Մանրամասները` տեսանյութում:

̰
«Հյուսիս-Հարավն» ավարտին հասցվելու է․ Սուրեն Պապիկյան

15:27 12.10.2019

«Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության դանդաղկոտության մասին հարցին այսօր պատասխանելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ չի պատրաստվում պատասխան տալ նախորդ 5 տարիների ձախողված աշխատանքի համար։ Նախարարը հայտնեց, որ հիմա քայլեր են ձեռնարկում` փոփոխություններ իրականացնելու ծրագրում, որպեսզի ճանապարհի կառուցումը վերսկսվի։ ««Հյուսիս-Հարավը» ավարտին հասցվելու է»,- վճռական հայտարարեց Պապիկյանը։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Քամին քանդում է Արագածոտնի համաժողովին կից ցուցահանդեսի տաղավարները

15:18 12.10.2019

Արագածոտնի մարզում անցկացվող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» գործարար համաժողովին կից գործող ցուցահանդեսի տաղավարները չեն դիմանում քամուն։ Տաղավարների ներկայացուցիչները քիչ առաջ հավաքում էին իրենց՝ քամուց ցիրուցան եղած իրերը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ջոնսոնը բրիտանական խորհրդարանին խնդրել է աջակցել իրեն ԵՄ հարցով ցանկացած ելքի դեպքում

15:08 12.10.2019

Բրիտանիայի վարչապետը երկրի խորհրդարանին խնդրել է ցանկացած դեպքում քվեարկությամբ աջակցել իրեն Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առաջիկա բանակցություններում։ Բորիս Ջոնսոնը խնդրում է կողմ քվեարկել բոլորև դեպքերում՝ ինչ համաձայնություն էլ լինի, կամ թույլ տալ, որ Brexit-ի ժամկետը նորից հետաձգվի։ Ջոնսոնը քվեարկությունը նախաձեռնելու է հոկտեմբերի 18-ին՝ շաբաթ օրը, ինչը նաև տարօրինակ է բրիտանական խորհրդարաննի համար, որը […]

̰
Կոպիտ ասեց՝ հեսա կարկուտը կգա ու սաղ կտանի. սփյուռքահայ գործարարը զվարճալի պատմություն պատմեց վարչապետին

14:56 12.10.2019

Այսօր համաժողովի պաշտոնական մասից հետո Սասունիկ համայնքում Նիկոլ Փաշինյանը շրջել է տաղավարներում, դրանցից մեկի մոտ, ուր շոկոլադների բիզնեսով զբաղվող սփյուռքահայ գործարարը ներկայացնում է իր տաղավարը, հետաքրքիր ու զվարճալի պատմություններ է լսում: Գործարարը նշում է, որ ամենաքիչը «ներողություն» գրությամբ շոկոլադներն են վաճառվում, վարչապետն էլ հուսադրում է՝ ասելով. «Ոչինչ ժամանակի ընթացքում ավելի շատ կվաճառվի, հեղափոխության մեկնարկից հետո […]

̰
Ամենաշատը «Զոքա՞նչ»-ն ա վաճառվում. Փաշինյանը՝ շոկոլադ արտադրողին

14:34 12.10.2019

«Ինովացիան պետք է լինի ոչ միայն ծրագրավորման, տեխնոլոգիայի մեջ, այլև բոլոր բնագավառներում: Դրա համար է, որ մարդիկ գալիս են, մեր շոկոլադից են ուզում, հակառակ դեպքում շոկոլադ ամեն տեղ կա»,- Սասունիկում կազմակերպված Էքսպո ցուցահանդեսի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց շոկոլադի արտադրությամբ զբաղվող քաղաքացիներից մեկը: Փաշինյանը հիշեցրեց՝ ծանոթ է այդ արտադրանքին: Գործարարն ասաց, որ շոկոլադների […]

̰
Նիկոլ Փաշինյանը Սասունիկում շրջում է էքսպո ցուցահանդեսում ներկայացված տաղավարներով

13:47 12.10.2019

«Ծանոթանում եմ էքսպո ցուցահանդեսում ներկայացված Արագածոտնի մարզի տեղական արտադրանքին»,- ֆեյսբույքան ուղիղ եթերում ներկայացնելով իր շրջայցը՝ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ այսօր Սասունիկ համայնքում անցկացվում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» բիզնես-համաժողովը:

̰
Գյուղացիները պահանջում են շուրջ 40 դրամով ավելի գին սահմանել. Սասունիկում խաղողի մթերման հարցը բարձրացվեց

13:25 12.10.2019

Սասունիկում ընթացող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» բիզնես-համաժողովի ժամանակ հարց ուղղվեց գինու գործարաններից մեկի համասեփականատեր Վահագն Մկրտչյանին՝ խաղողի գնի վերաբերյալ: «Վայոց ձորի մարզում՝ Աղավնաձոր գյուղում, որտեղ բարձր սորտի խաղող է արտադրվում, գյուղացիները աղմուկ են բարձրացնում, վերջին հայտարարություններն ասում են՝ թյուր ինֆորմացիայի ներկայացման արդյունք է, ասում են, որ այս տարի գինը շատ ավելի ցածր է, և […]

̰
Ինչո՞ւ էր վարչապետը դուրս եկել «Իմ քայլը հանուն Արագածոտնի» համաժողովի ժամանակ

12:51 12.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սասունիկ համայնքում մասնակցում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին: Կառավարության ղեկավարը համաժողովի աշխատանքների կեսից լքել էր դահլիճը որոշ ժամանակով: Վարչապետի վերադարձին՝ SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ էր դուրս եկել համաժողովից, արդյո՞ք լուրջ պատճառներ կան: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանն այս տարի կամփոփի միջազգային պահուստների առումով պատմական ռեկորդային ցուցանիշով. Նիկոլ Փաշինյան

11:35 12.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում ելույթ ունենալով, նշեց, որ համաժողովը լավ առիթ է՝ խոսելու տնտեսական իրավիճակի մասին: Նա ընդգծեց՝ 2019 թ. առաջին տնտեսական ամբողջական տարին է, որտեղ այս կառավարությունը հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն: Նա խոսեց մի քանի փաստերի մասին: Վարչապետը նշեց՝ այս […]

̰
Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև լավ կամուրջ է. «Շնայդեր գրուպ»-ի նախագահ

16:43 11.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերին: Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում՝ ակտիվացնելու ներդրումների ներգրավումը: Հանդիպմանը Ուլֆ Շնայդերը հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել «Լիսաբոնից Վլադիվոստոկ» կոչվող նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն նպատակ ունի սերտացնել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև […]

̰
Բելառուսը 800 մլն դոլար կկորցնի Ռուսաստանի «հարկային մանևրի» պատճառով

19:15 10.10.2019

Բելառուսում գնահատել են՝ ինչ ֆինանսական վնասներ են սպառնում երկրին՝ Ռուսաստանի նավթային ոլորտում «հարկային մանևրի» պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Նախարարը նշել է, որ 2020-2021 թվականներին երկրի տնտեսության վնասները կհասնեն 800 միլիոն դոլարի: «400 միլիոն դոլար այս տարի, 400 միլիոն դոլար էլ՝ հաջորդ»,- ասել է […]

̰
Գավառի համայնքի ղեկավարը և տեղակալը չարաշահել են պաշտոնեական լիազորությունները

17:00 10.10.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գավառ համայնքի ղեկավարը և տեղակալը, ըստ նախնական տվյալների, 2018 թ. մարտ-մայիս ամիսներին, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել են մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող իրենց մտերիմ […]

̰
Ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող այլևս պետգնումներին մասնակցել. բանավեճ վարչապետի և Հակոբ Արշակյանի միջև

16:10 10.10.2019

Կառավարության այսօրվա նիստում բուռն քննարկման թեմա է դարձել նաև գնումների գործընթացում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով կարգավորվում է մրցույթների կազմակերպման, գների սահմանման չափորոշիչները: Նախագծում միայն մեկ հարցի շուրջ գործադիրի անդամները չեն կողմնորոշվել, այն վերաբերում է պայմանագրի կատարման ապահովման համար բանկային երաշխիքի սահմանման չափին: Ըստ նախագծի՝ առաջարկվում է, որ մասնակիցը պետք է 100 տոկոս երաշխիք […]

̰
Oրինապահ հարկ վճարողների ցանկը համալրվել է

16:07 10.10.2019

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ օրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հոկտեմբերի 10-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 5 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 96 տնտեսվարող: 62 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), մերժվել է […]

̰
Ո՞վ է ասում, որ բոլոր հարցերը պետք է կառավարությունը լուծի, դուք ձեր ոտքի տակը մաքրեք. Փաշինյան

14:22 10.10.2019

Սևանի աղտոտումը ազդում է, որ լճում կապտականաչ ջրիմուռներ հայտնվեն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց՝ Սևանում օբյեկտներ ունեցող գործարարներն այս տարի ակցիա էին իրականացնում՝ հայտարարելով, որ Սևանում ամեն ինչ նորմալ է: «Հարց է առաջանում. իսկ նրանք Սևանը չաղտոտելուն կամ աղտոտելու նվազեցմանն ուղղված որևէ գործողություն անո՞ւմ են: Իմ կարծիքով՝ Սևանի […]

̰
BACK_TO_TOP