11:30 09.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է իր ելույթն այսօր մեկնարկած խորհրդաժողովում: «Միջանկյալ դիտարկումներս «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին հնչած ելույթների վերաբերյալ»,- գրել է նա: Վարչապետը տեղեկացրել է՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի հետ կապված լավ և վատ նորություններ ունի: Մանրամասները՝ տեսանյութում:
10:51 09.10.2019
Մեկնարկել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորագիրը կրող խորհրդաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառմանը մասնակցում են հանրապետության լավագույն տնտեսագետները, ոլորտի մասնագետները: Բացման խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կարծում եմ, որ համագործակցությունն այն կարևոր գործոններից է, որ ապահովում է այն հոգեբանությունը, որն իր հերթին ազդեցություն է ունենում տնտեսության վրա: […]
21:48 08.10.2019
Ռուսական «Эхо Кавказа»-ի տարածած տեղեկությամբ՝ ռուսական ավիաընկերությունները Վրաստան չվերթների դադարեցման հետևանքով միլիոնների վնաս են կրել: Հրապարակման համաձայն՝ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը նամակով պարզաբանում է պահանջել ՌԴ տրանսպորտի նախարարությունից՝ փոխհատուցման ժամկետները ճշտելու նպատակով: «Կոմերսանտ»-ին անանուն աղբյուրը հաղորդել է, որ «Պոբեդայի» վնասը հասնում է մինչև 500 միլիոն ռուբլու: Սահմանափակումներ մտցնելուց առաջ ավիաընկերությունների ինքնաթիռները թռչում էին Բաթումի և Թբիլիսի […]
19:30 08.10.2019
Կադրերը Գյումրիի Գերցեն փողոցից չեն, որտեղ մի քանի ամիս առաջ շինարարը մայթի հետ ասֆալտապատել էր տան դուռը՝ փակելով ելումուտի ճանապարհը: Հիմա նույնը տեղի է ունեցել Երկաթգծի Նորավան թաղամասի Աղայան փողոցում, թեև շինարարը նույնը չէ: Նախագծային թերությո՞ւն է, թե՞ շինարարի անփութության հետևանք. փողոցի բնակիչներն են նկարագրում, թե ինչ որակի գործ են արել շինարարները։ Աղայան փողոցի երկու […]
19:29 08.10.2019
Ամերիկահայ հայտնի երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես հանքեր չեմ սիրում, բնապահպանական տեսակետով դրանք չեն կարող օգտակար լինել մեր շրջակայքին: Սա ոչ միայն բնապահպանական, այլև իրավական հարց է Հայաստանի համար: Սա բարդ դեպք է, և պետք է շիտակ լուծումներ գտնվեն և […]
19:21 08.10.2019
WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի օրերին Երևանի կենտրոնում՝ Ձորափ 70/3 հասցեում, բացվեց «Յանդեքս տաքսի» վարորդների աջակցման կենտրոնը: Սա նոր, ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան վայր է, որտեղ ներդրված են նոր մոտեցումներ արդյունավետ աշխատանքի ու որակյալ ծառայությունների համար: Մանրամասները` ռեպորտաժում:
19:02 08.10.2019
Georgian Airways վրացական ավիաընկերությունը պատրաստվում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան ՌԴ-ից ուղիղ թռիչքների արգելման կապակցությամբ, որը ֆինանսական վնաս է հասցրել և խախտել է սպառողների իրավունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 8-ին: «Georgian Airways-ը պատրաստվում Է Եվրոպական դատարան 25 […]
19:00 08.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Մեր ժամանակի հերոսը» հաղորդաշարից մի հատված և կից գրառման մեջ նշել. «Մարդիկ իրենց համար ստեղծել են լիքը պատնեշ. չի լինի, հնարավոր չի, չկա: Լիքը չկաներ են ստեղծել ու այդ չկաների մեջ ապրում են: Երբ ասում ես՝ չի լինի, փակում ես քո ճանապարհը»:
18:58 08.10.2019
Ռուսաստանից թռիչքների սուբսիդավորում չենք քննարկում: Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նրա խոսքերով` Վրաստանի համար սուբսիդիաների ձևերը պետք է լինեն շահավետ և զբոսաշրջության զարգացման համար ընդունելի: «Չվերթները սուբսիդավորելու մասով հիմնական ուղղությունները Քութաիսի օդանավակայանից էին: Այսօր մենք մոտ 50 ուղղություն ունենք Եվրոպայի հետ, որտեղից կատարվում են ուղիղ չվերթներ: Ուղիղ չվերթներն ամենաարդյունավետն են: Իհարկե, […]
18:29 08.10.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի աթլետիկայի մանկապատանեկան […]
18:00 08.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն […]
17:25 08.10.2019
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկիրը վճռականություն և ուժ է ցուցաբերում սեփական ծրագրերն իրագործելու հարցում, երբ հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը, և կան սպառնալիքներ: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը: «Թուրքիան չի ընդունի ահաբեկչական միջանցքի ստեղծում կամ հարևանությամբ ահաբեկչական պետություն, ինչ էլ որ լինի»,- ասել է Օքթայը: Նա ավելացրել է, որ Թուրքիան կպահպանի […]
17:04 08.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ եթե կա ապօրինի կրպակ, ապա այդ կրպակը պետք է ապամոնտաժվի. «Եթե ինչ-որ մեկը որոշել է Մաշտոցի պողոտայի վրա կրպակ դնել և շահույթ ստանալ, սակայն դա մեկ միլիոն մարդու խանգարում է, դա պետք է ապամոնտաժվի: Համայնքը չի խախտի իրավունքները, այլ օրենքը կվերականգնվի: Բարեկամության մետրոպոլիտենի պարագայում, մարդիկ […]
16:33 08.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր տեղի ունեցած ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Սանիթեք»-ի խնդրին և լրագրողներից մեկի դիտարկմանը, թե քաղաքապետարանը ժամանակ շահեց և իրեն հարմար ժամանակ «Սանիթեք»-ին դուրս մղեց շուկայից, Հայկ Մարությանը պատասխանեց. «Դուք չե՞ք տեսել, թե քաղաքում ինչ էր կատարվում: Դուք արդեն տեսնում եք արդյունքները, և ես քիչ առաջ ասաց, որ համալրվում […]
16:15 08.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր տեղի ունեցած ավագանու նիստից հետո զրուցել է լրագրողների հետ: Նա անդրադարձել է Երևանի տրանսպորտի խնդրին և հայտնել, որ ստեղծված է միջգերատեսչական խումբ և 2 օրից փոխվարչապետի հետ հանդիպում կա, որի ընթացքում կքննարկվեն այս հարցում հետագա անելիքները: Հայկ Մարությանը նաև անդրադարձել է վերելակների խնդրին ու նշել, որ արդեն կայացած տենդերով այս […]
15:45 08.10.2019
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ ձմռան ամիսներին գազի թանկացում չի լինի: Մհեր Գրիգորյանը ասել է, որ արվելու է ամեն բան, որ թանկացում ընդհանրապես չլինի: «Իրանի հետ էլ կա համաձայնագիրը, որն այս գործում կարող է դեր խաղալ: Պետք չէ այս հարցը քաղաքականացնել, քանի որ էներգետիկ համակարգի մասով տարածաշրջանում պիտի լինի […]
15:05 08.10.2019
Երևանի ավագանու այսօրվա նիստում հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղվել մայրաքաղաքի աղբահանության արդեն նախկին օպերատոր «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի լուծման հիմքերի մասին: Քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ դրանք ապացուցված են համապատասխան փաստաթղթերով: Հարց է ուղղվել նաև դատական կարգով խնդիրը լուծելու ռիսկերի մասին: Քաղաքապետի խոսքերով՝ իրենք լիովին պատրաստ են նաև արբիտրաժային դատարանում պաշտպանելու քաղաքապետարանի շահերը:
13:30 08.10.2019
2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է տպվել շուրջ 85.5 միլիոն հատ ՀԴՄ կտրոն: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՀԴՄ կտրոնների քանակի աճով պայմանավորված` 21.2 տոկոսով ավելացել է ֆիսկալ հասույթը` կազմելով ավելի քան 236 մլրդ դրամ:
12:25 08.10.2019
Ամերիկահայ հեռուստաաստղ ու բիզնես լեդի Քիմ Քարդաշյանը WCIT կոնֆերանսի ժամանակ պատմեց, թե ինչպես է սոցիալական ցանցերը օգտագործում իր ապրանքանիշները, իր բրենդները ընտրելիս և կայացնելիս։ Քարդաշյանը հայտնեց, որ իր հետևորդներին օգտագործում է որպես ֆոկուս խումբ՝ հասկանալու համար, թե ինչ գույնի և ինչ ձևավորման կարիք ունի իր արտադրանքը։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ պարզապես հետևորդներին հարցրել […]
12:02 08.10.2019
ԱՄՆում ու Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետը լայն տարածում ունի։ Միևնույն ժամանակ, այն դեպքում, երբ ԱՄՆում էլեկտրոնային սիգարետը սկսել է ակտիվ օգտագործվել երիտասարդների կողմից, Մեծ Բրիտանիայում այն ավանդաբար համարվում է սիգարետ ծխելուց հրաժարվելու միջոց չափահասների համար։ Ո՞րն է տարբերությունը. փորձել է վերլուծել CNN-ի լրագրողական խումբը։ Հարյուրավոր վեյփերների հիվանդացումն ու, հնարավոր է, յոթը մարդու մահը կարող են […]
11:46 08.10.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: 16 տնտեսավարողների մոտ եղել են թերի մակնշված կամ չմակնշված, կեղտոտ, ժամկետանց հավկիթներ: Ըստ այդմ, այս պահին արդեն վաճառքից հանվել է 83 թերի մակնշված (հանձնարարվել է ամբողջացնել մակնշումը) և ոչնչացվել 495 ժամկետանց կամ չմակնշված ձու: Հայտնաբերված […]
21:47 07.10.2019
Հարապարակվել են գնաճի մեկ տարվա տվյալները: Ըստ վիճակագրական տվյալների՝ գնաճը կազմել է 0.5 տոկոս, դա լա՞վ ցուցանիշ է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը՝ տնտեսագետ Ատոմ Մարգարյանին: «Սպառողական հոգեբանության տեսանկյունից դա լավ է, բայց արտադրողի, վաճառողի տեսանկյունից դա լավ չէ: Գնաճը զամբյուղ է, զամբյուղի մեջ դրված մոտ 400 ապրանք, որոնց միջին […]
18:42 07.10.2019
«Յանդեքս.Տաքսի»-ն Հայաստանում մեծացնում է ծառայությունների մասշտաբները: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրել են «Յանդեքս.Տաքսի»-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և ԱՊՀ երկրների ղեկավար Արամ Սարգսյանը և «Յանդեքս.Տաքսի»-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը: «Յանդեքս.Տաքսի»-ի ներկայացուցիչները պատմել են, թե ինչու են ժամանել Հայաստան, ինչ ծրագրեր ունեն մեր երկրում, և առաջիկայում ինչ նորարարություններով է պատրաստվում հանդես գալ «Յանդեքս.Տաքսի»-ն աշխարհում և […]
18:25 07.10.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2007-ից 2012 թվականներին Նոյեմբերյան քաղաքի մարզահամալիրի վերանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողներն […]
16:10 07.10.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է` կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:
16:10 07.10.2019
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշում, որը 2020 թվականի համար սահմանում է տնտեսության մեջ օտարերկրացի աշխատողների առավելագույն թիվն ըստ ճյուղերի և Ռուսաստանի տարածաշրջանների: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով կառավարության պաշտոնական կայքին: Նշվում է, որ օտարերկրյա աշխատուժի թույլատրելի մասնաբաժինը որոշվում է տնտեսական գործունեության յուրաքանչյուր տեսակի համար առանձին: Այն հաշվարկելիս հաշվի են առնվում […]
16:00 07.10.2019
Նոյեմբերին ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձին միջոցառումով կներկայացվեն Հայաստանը և Հայաստանի ներդրումային քաղաքականությունը։ Այս մասին այսօր Ժնևում լրագրողներին հայտնել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր համաշխարհային տնտեսության թեև փոքր, բայց լիարժեք մաս է․ ըստ այդմ՝ Հայաստանն էլ այստեղ փորձ և խորհուրդ փոխանակելու հնարավորություն ունի։ Պաշտոնյայի խոսքերով՝ այն լուծումները, որ հայկական […]
15:40 07.10.2019
Պետական եկամուտների կոմիտեում հոկտեմբերի 7-ին մեկնարկել է «Մաքսային ծառայողների ազնվության և էթիկայի կանոնների պահպանմանն ուղղված» խորագրով աշխատաժողովը: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ-ի և Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ 5-օրյա աշխատաժողովին մասնակցել է մոտ 30 մաքսային ծառայող: Քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Մաքսային ոլորտում լավ կառավարմանը և բարեխղճությանը վերաբերող 2003թ. հռչակագրի հիմնական դրույթները […]
11:18 07.10.2019
Այսօր ԱԺ-ում կազմակերպված հանրային լսումների ժամանակ իր ելույթում ՄԻՊ Արման Թաթոյանը խոսել է Հյուսիսային պողոտա-Կասկադ կառուցապատումների ընթացքում սեփականատերերի նկատմամբ կատարված ապօրինությունների մասին: «Կառուցումն իրագործելու անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում՝ անթույլատրելիորեն, անարդարացի, որի ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ, և Երևան քաղաքի կենտրոնական հատվածները կենտրոնացվել են առանձին անհատների […]