TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+24.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Gulfood 2024» միջազգային ցուցահանդեսին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմասնակցի միասնական հայկական տաղավարով

15:35 07.02.2024

Փետրվարի 19-23-ը Դուբայի առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի կունենա «Gulfood 2024» սննդի և խմիչքի տարածաշրջանում ամենամեծ միջազգային ցուցահանդեսը։ Միջոցառմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմասնակցի միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 47 հայկական ընկերությունների արտադրանքը։ Ցուցահանդեսին ակնկալվում է 5000-ից ավել ընկերությունների ցուցադրություն, ավելի քան 100 000 առևտրային ներկայացուցիչների այցելություն: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են B2B հանդիպումներ, սեմինարներ և պանելային քննարկումներ։

̰
Վերացվել է մսամթերքի արտադրամասում արտադրական գործունեության կասեցումը

11:44 07.02.2024

«Գանջալյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Բագրատունյաց 69/1) ։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 7-ին

10:37 07.02.2024

Shantnews.am-ը ներկայացնում է փետրվարի 7-ի դրությամբ ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ:   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,48 դրամ:

̰
Ոսկու գինն աճել է

10:30 07.02.2024

NYMEX բորսայի փետրվարի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինն աճել է 0.52%-ով և կազմել 2050.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.04%-ով և կազմել 22.42 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.36%-ով և կազմել 910.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
Նավթի գներն աճել են

10:19 07.02.2024

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների փետրվարի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի գները։ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.92%-ով և կազմել 73.48 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.90%-ով և կազմել 78.72 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: […]

̰
Նախաձեռնությամբ սահմանվում է պետական տուրք` ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման համար

12:49 06.02.2024

Նախագծով առաջարկվում է սահմանել պետական տուրք ոսկու, պլատինի ձուլակտորների, ինչպես նաեւ պալադիումի արտահանման նպատակով տրվող լիցենզիաների համար: 2023 թվականի ցուցանիշներով զգալիորեն աճել է վերոնշյալ ապրանքների արտահանումը. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները: Զեկուցողի գնահատմամբ առաջին անգամ մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառությունը կանցնի Համախառն ներքին արդյունքի […]

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է հունվարին իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

11:15 06.02.2024

Հունվարի 1-ից 31-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. 7 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 1․198․238 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5․000․000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։ 36 […]

̰
Կոտայքի մարզում 2018-ից ի վեր իրականացված շուրջ 154 միլիոն դոլարի աշխատանքները. Նիկոլ Փաշինյան

10:27 06.02.2024

Կոտայքի մարզում 2018-ից ի վեր իրականացված շուրջ 154 միլիոն դոլարի աշխատանքներն է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայտնի է դարձել Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի օրակարգը

09:18 06.02.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա ծրագրված այցի ընթացքում կքննարկվի Մոսկվայի կողմից Թուրքիայում առաջարկվող գազային հանգույցի նախագծի ճանապարհային քարտեզը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Հստակեցվում է, որ գազային հանգույցի նախագիծը առաջիկա բանակցությունների էներգետիկ օրակարգի հիմնական կետերից է։ «Ճանապարհային քարտեզի» զարգացումները կառաջարկվեն նախագահների քննարկմանը, առաջնորդները կտան իրենց հանձնարարականները, նշել է գործակալության զրուցակիցը։ 2023 […]

̰
Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառման երկու բաղադրիչները

11:43 05.02.2024

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառման երկու բաղադրիչները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աֆրիկյան կակաոյի բերքի սակավությունն աշխարհում շոկոլադի ճգնաժամ է առաջացրել

11:38 05.02.2024

Հունվարին ֆոնդային բորսաներում կակաոյի հատիկների գինը հասել է պատմական առավելագույնի։ 2023 թվականի սկզբի համեմատ ֆյուչերսների գներն աճել են 60-70%-ով։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Համաշխարհային բորսաներում կակաոյի հատիկների գների ռեկորդային աճը սպառնում է մուգ շոկոլադի դեֆիցիտով։ Արտադրողները զգուշացնում են շոկոլադե արտադրանքի գների 60-70%-ով հնարավոր թանկացման մասին։ Դա պայմանավորված է կլիմայի փոփոխության ֆոնին աֆրիկյան երկրներում բերքի […]

̰
Արտարժույթի փոխարժեքները փետրվարի 5-ին

10:34 05.02.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406,50 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 440 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.48 դրամ, հայտնում է shantnews.am-ը

̰
Ամփոփվել են 2023թ-ին կենսաբազմազանության ոլորտում կատարված աշխատանքները

10:14 05.02.2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է 2023թ-ին կենսաբազմազանության ոլորտում կատարված աշխատանքները: Ըստ այնմ՝ արձանագրվել է  6 ստուգում (5 անտառային տնտեսություն, 1 ԲՀՊՏ) 1024 իրավախախտման դեպք 250 վարչական տույժ, 24.120.000դր. տուգանք 14.374 ապօրինի հատված ծառ  2.248խմ ապօրինի փայտանյութի տեղափոխում  1.273.384.433դր. պատճառված վնասի չափ  119 վայրի կենդանու ապօրինի որս  21 վայրի կենդանու պահման կանոնների խախտում՝ […]

̰
Վերաքննիչ վարչական դատարանը կաթնամթերքի առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ

10:05 05.02.2024

Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/4975/05/20 վարչական գործով 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 136-Ա որոշման իրավաչափությունը, արտահայտել է հետևյալ կարևոր դիրքորոշումները. «Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ․ Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն, որը […]

̰
Արտարժույթի փոխարժեքները փետրվարի 3-ին

13:43 03.02.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406․50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 441 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,48 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացը, առկա խնդիրներն ու հետագա անելիքները

11:04 03.02.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Վահան Քերոբյանը։ Նիստին ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է տեսչական մարմնի 2023 թ.ի տարեկան հաշվետվությունը։ Զեկուցվել է 2022 և 2023 թթ․ ընթացքում արձանագրված սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերի, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների, արդյունքների […]

̰
Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է

21:34 02.02.2024

930 նոր թափոնաման ու 2 հատուկ մեքենա. Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Կայացել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովը

18:58 02.02.2024

Երևանում այսօր կայացել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովը: Բանախոսների ներկայացմամբ՝ արհեստական բանականությունն իր նշանակությամբ շրջադարձային նշանակություն ունի մարդկության և տնտեսությունների համար: Աշխարհում արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ՝ գրերի գյուտի հետ և սա, Էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ, շրջադարձային նշանակություն ունի մարդկության և տնտեսությունների համար։ Վահան Քերոբյանը նախ […]

̰
Փաշինյանը ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հարցում փոխզիջումների հասնելու կոչ է արել

16:55 02.02.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Եվրասիական տնտեսական միությունում էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առավելություններ կտա միության անդամ բոլոր երկրներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում։ «Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այս պահի դրությամբ ակնհայտ […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է Իրանից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք

15:33 02.02.2024

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անընդմեջ պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման դեմ։ 2024թ-ի հունվարին նմանատիպ մի քանի դեպք է բացահայտվել: Այսպես, հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով […]

̰
Փաշինյանը հայտնել է Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության 39 տոկոս աճի մասին

15:14 02.02.2024

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 39%-ով և կազմել 7,8 մլրդ դոլար։ Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ «2023 թվականին Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ նախորդ տարվա համեմատ աճել են 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ ԱՄՆ դոլար, միևնույն ժամանակ արտահանումն […]

̰
2023 թվականին նախորդ տարվա համեմատ արտադրական գործունեության կասեցումները գերակշռել են

11:52 02.02.2024

2023 թվականին, ի տարբերություն 2022 թվականի, ավելի շատ են եղել արտադրական գործունեության կասեցումները, և դրանց մի մասն արդեն վերաբացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում:

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 2-ին

10:30 02.02.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,44 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.50 դրամ, հայտնում է shantnews.am-ը

̰
Թմրամիջոցների դեմ պայքարը կուժեղացվի, կֆինանսավորվեն սուբվենցիոն ծրագրեր. գործադիրի որոշումները

18:48 01.02.2024

Ստեղծել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, այսօրվանից թվայնացվել է քաղաքացիական դատավարությունը, սուբվենցիոն ծրագրերին հատկացվել է ևս 30 միլիարդ 300 միլիոն: Նախագծերը հաստատվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կարգավորվել են ԵԱՏՄ շրջանակում ինտերնետի կիրառմամբ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքների իրացման և հարկման հետ կապված գործընթացները

18:17 01.02.2024

2022 թվականին ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում կարգավորվել են ԵԱՏՄ շրջանակում ինտերնետ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքների իրացման և հարկման հետ կապված գործընթացները: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Օրենսդրական փոփոխությունից հետո էլեկտրոնային առևտուր իրականացնող «Վայլդբերիզ» ընկերությունը կազմակերպել է իր գործունեությունը ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ կազմակերպության միջոցով` իրականացնելով ներմուծումներ ԵԱՏՄ […]

̰
Կապահովվի 160 տրանսպորտային միջոցի՝ ազատ շրջանառության նպատակով ձևակերպման ժամանակ համապատասխան փոխհատուցման իրականացումը

17:08 01.02.2024

Գործադիրն ընդունել է որոշում՝ 2023թ. նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» համապատասխան որոշմամբ սահմանված պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ՝ նախատեսվել էր ֆիզիկական անձանց […]

̰
Վերջին տարիներին Հայաստանում գրանցվել են տնտեսական բարձր ցուցանիշներ․ Քերոբյան

15:45 01.02.2024

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 1-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին։ Համաժողովին ներկա են եղել նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, այլ պաշտոնյաներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Վահան Քերոբյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել են բարձր տնտեսական ցուցանիշներ և […]

̰
Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

11:44 01.02.2024

Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 3 միլիարդ 151 միլիոն դրամ կհատկացնի 34 համայնքներին 43 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կառավարության փետրվարի 1-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այդ ծրագրերից երկուսը դեռևս սկսվել էին 2021 թվականին, 10-ը՝ 2022 թվականին և 31-ը՝ 2023 թվականին։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին […]

̰
2023 թվականին կանխվել է անհամապատասխանություններ ունեցող ավելի շատ բեռների մուտքը երկիր

11:34 01.02.2024

Ի համեմատություն 2022 թվականի՝ 2023 թվականին սահմանային պետական վերահսկողության ընթացքում կանխվել է անհամապատասխանություններ ունեցող ավելի շատ բեռների մուտքը երկիր: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում:

̰
Ինչ պետք է իմանալ հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման վերաբերյալ. ՊԵԿ

11:18 01.02.2024

ՊԵԿ-ը տեղեկացնում է, թե ինչ պետք է իմանալ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման վերաբերյալ Ի՞նչ է դրոշմավորումը․ ընթացակարգ Ո՞րն է դրոշմավորման անհատական և խմբային փաթեթավորման տարբերությունը Ո՞ր ապրանքների վրա է կիրառվում և նախատեսվում Ի՞նչ հարկային կարգավորումներ կան Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP