22:33 08.01.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունվարի 8-ին տեղի է ունեցել նախարար Վահան Քերոբյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են նախարարության գործունեության 2023 թ․ արդյունքները, տնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշները, ինչպես նաև 2024 թ․ նախատեսվող ծրագրերը։ Ասուլիսին մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Նարեկ Տերյանը, Ռաֆայել Գևորգյանը, Անի Իսպիրյանը, ինչպես նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ […]
19:27 08.01.2024
Հայաստան 2023 թվականին ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, ամենաշատը եկել են Ռուսաստանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը: «2023 թվականին ունեցել ենք 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, մոտ 20 տոկոսով աճել է 2019 թվականի համեմատ և մոտ 39 տոկոսով աճել է 2022-ի համեմատ»,-ասել է Պօղոսեանը: Զբոսաշրջիկների […]
17:56 08.01.2024
Հայաստանից նախորդ տարի արտահանվել է 30 տոկոսով ավելի շատ ադամանդ, քան 2022 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ ամփոփելով 2023 թվականի ցուցանիշները: 2021-ին ստեղծվել է «Հայ-Ալմաստ» ընկերությունը, որը հումքի կոնսոլիդատոր է՝ ադամանդ արտադրողների համար: «Ընդհանուր «Հայ-Ալմաստը» 58 մլն դոլարի հումք է ներգրավել և տրամադրել արտադրողներին: Իսկ ընդհանուր արտահանման ծավալները մոտ […]
16:58 08.01.2024
Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը 2023 թվականին շարունակել է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, թեև ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2023-ի ամփոփիչ ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Մեր ամենախոշոր առևտրային գործընկերը դեռևս Ռուսաստանն է՝ չնայած իր մասնաբաժինն ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մի փոքր նվազել է: Հաջորդը Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Վրաստանն […]
16:53 08.01.2024
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը կարծիք է հայտնել, որ պետական ֆինանսական համակարգի վերականգնումը կպահանջի կոշտ խնայողություն՝ նշելով, որ ֆրանսիացիների համար տնտեսական տեսանկյունից ամենադժվար ժամանակները դեռ առջևում են։ «Ուզում եմ հիշեցնել ձեզ, որ մենք պետք է խնայենք առնվազն 12 միլիարդ եվրո 2025 թվականին: Մենք պետք է իրերն անվանենք իրենց անուններով՝ պետական ֆինանսների առումով ամենադժվարը դեռ […]
16:42 08.01.2024
Հայաստանում ենթադրվում է, որ նախորդ տարվա՝ 2023-ի համար տնտեսական աճը 8.3-8.5 տոկոսի միջակայքում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2023-ի ամփոփիչ ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Մենք ենթադրում ենք, որ տնտեսական աճը 2023 թվականին 8.3-8.5 տոկոսի միջակայքում կլինի»,-ասել է Քերոբյանը: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն պլանավորվում է, որ 2023-ի համար կկազմի 8280 դոլար: Նախարարը […]
11:53 08.01.2024
Երևան քաղաքում ապօրինի շինություններ այլևս չեն լինելու. այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում: «մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն օրենսդրական փոփոխությունների իրականացմանը, որոնք բարդացնելու են նմանատիպ տարածքների զավթումը: Քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող շինությունների ապամոնտաժումը առանցքային նշանակություն ունի հանրային տարածքի բարեկարգման և կանաչ ֆոնդի վերականգման համար. դրանք վերադարձվելու են երևանցիներին»,-գրել է […]
11:38 08.01.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ 2023թ-ի ընթացքում նախարարության կողմից տրամադրվել է՝ 2305 լիցենզիա ՀՀ-ի կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման համար, 10 լիցենզիա փոստային կապի գործունեություն և 1 լիցենզիա տիեզերական գործունեություն իրականացնելու նպատակով։ […]
10:30 08.01.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 445 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,50 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:14 08.01.2024
Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, որ այս պահին երթևեկելի գծում աշխատում են 3 հատ երեք վագոնանի շարժակազմեր։ «Կիսվում ենք նաև հիանալի լուրով՝ Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը: Հավատացած եղեք՝ մետրոպոլիտենի ողջ անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու […]
21:21 06.01.2024
«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ի Խորհրդի որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են Ընկերության տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը։ Տիգրան Ղազարյանն ունի կառավարման հարուստ փորձ, որից վերջին տարիները՝ «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ում։ Հանդիսանում է գործարար կառավարման մագիստրոս, ինչպես նաև դասավանդում է […]
10:47 05.01.2024
Կառավարությունն հաստատել է ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050թ.) ռազմավարությունը: Ռազմավարությունը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ: Ռազմավարությունն առանցքային նշանակություն ունի Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի կլիմայական հանձնառությունների իրագործման տեսանկյունից: Փաստաթղթի ընդունմամբ Հայաստանը միանում է շուրջ 7 տասնյակ երկրների խմբին, որոնք արդեն ազդարարել են երկարաժամկետ հեռանկարում […]
10:30 05.01.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 445 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,45 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
15:14 04.01.2024
ՀՀ կառավարությունը նախատեսում է, որ 2024 թվականին պետական բյուջեի ծախսերը կգերազանցեն եկամուտները 483 միլիարդ դրամով։ Պետական բյուջեի պակասուրդը 2024 թվականին նախորդ տարվա ծրագրային ցուցանիշի նկատմամբ կաճի 67%-ով, ինչը պայմանավորված է բյուջեի կապիտալ և ընթացիկ ծախսերի ավելացմամբ։ Նախատեսվում է, որ 2024-ին պետական բյուջեի պակասուրդը կկազմի երկրի ՀՆԱ-ի 4.6%-ը, 2023 թվականի համար պլանավորված 3.1%-ի և 2022-ի 2.1%-ի […]
15:06 04.01.2024
Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին մաքսային համակարգում իրականացրել է մի շարք բարեփոխումներ: Մեկնարկել են Մեղրիի նոր անցակետի շինարարական աշխատանքները: Նոր չափանիշներով կատարելագործվում են ժամանակավոր պահպանման պահեստները և մաքսային պահեստները: Լիազորված տնտեսական օպերատորների համար կկիրառվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր։ Ամբողջությամբ ներդրվել է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգը: Նախնական մաքսային հայտարարագրման համակարգի արդիականացման արդյունքում համակարգից օգտվողների թիվն աճել է […]
14:19 04.01.2024
Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել իրենց եկամուտները և վճարել հարկերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Բադասյանի խոսքով՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկային կարգապահությունը չի թուլացել: «Ունենք դեպքեր, երբ շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել և վճարել իրենց հարկերը: Սակայն կան նաև […]
13:29 04.01.2024
Հայաստանը 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր մաքսային բյուջեին տվել է ավելի շատ, քան ստացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք կրկին շատ ավելի շատ մաքսատուրք ուղարկել ենք ընդհանուր կաթսա, քան ստացել ենք: 73 մլրդ դրամին մոտ գումար ստացել ենք, 140 […]
13:00 04.01.2024
ՀՀ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ-ից մի շարք ապրանքների վրա վեց ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման մասին որոշումը․ ԱՏԳ ԱԱ 4101` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված, ԱՏԳ ԱԱ 4102` ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված […]
11:49 04.01.2024
Հայաստանում 1 միլիոն բնակչի հաշվով գիտաշխատողների լրիվ ամբողջական զբաղվածության ցուցանիշը բավականին ցածր է, և անհրաժեշտություն է առաջացել խրախուսման գործիքներ ներդնել այդ խնդիրը լուծելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հունվարի 4-ի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ներկայացվող նախագիծը ևս մի կարևոր քայլ է գիտության ոլորտում զարգացման քաղաքականությունը շարունակելու […]
10:15 04.01.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 446 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,45 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
09:29 04.01.2024
Լոնդոնի մետաղների բորսայի հունվարի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են գները: Ալյումինի գինը նվազել է 3.24%-ով և կազմել 2302.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 8482.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2060.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.79%-ով և կազմել 16500.00 դոլար, անագի գինը […]
09:09 04.01.2024
NYMEX բորսայի հունվարի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինը նվազել է 1.05%-ով և կազմել 2051.70 դոլար, արծաթի գինը նվազել է 3.18%-ով և կազմել 23.16 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.13%-ով և կազմել 974.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
17:50 03.01.2024
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունվարի 3-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.49 դրամով և կազմել 405.28 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.05 դրամով և կազմել 442.85 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 4.43 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.71 դրամով և կազմել […]
10:10 03.01.2024
NYMEX բորսայի հունվարի 2-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.25%-ով և կազմել 2073.40 դոլար, արծաթի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 23.92 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.95%-ով և կազմել 985.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New […]
12:14 02.01.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 450 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,50 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
23:21 30.12.2023
Անշարժ գույքի շուկայի խաղացողները զգուշավոր են 2024 թվականի համար կանխատեսումներ անելիս, ինչը հասկանալի է, քանի որ դժվար է կանխատեսել, թե արդյունաբերության կամ աշխարհաքաղաքական ոլորտներում դեռ ինչ փոթորիկներ կլինեն։ RIA Real Estate կայքը որոշել է տարեվերջին ավանդաբար դիմել աստղագուշակներին՝ պարզելու, թե ինչի պետք է պատրաստվել համաշխարհային մակարդակով։ Մոլորակների աստղագիտական դիրքերը կանխատեսում են էական փոփոխություններ տնտեսության տարբեր […]
20:30 30.12.2023
2023-ին հանրապետության ամբողջ տարածքում սուբվենցիոն 446 ծրագիր է իրականացվել` ընդհանուր՝ 58.6 միլիարդ դրամ բյուջեով: Գազիֆիկացում, ասֆալտապատում, կոմունալ օգտագործման ու գյուղտեխնիկայի ձեռքբերում, մանկապարտեզների, դպրոցների կառուցում և այլն. գումարները բաշխվել են տարբեր ուղղություններով: Ներկայացնում են ՀՀ կառավարությունից:
21:41 29.12.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագետ Վրեժիկ Արայի Ֆահրադյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։
11:08 29.12.2023
Անհատ ձեռնարկատեր Հակոբ Ստեփանյանին պատկանող հացի արտադրամասում կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Սյունիքի մարզ, քաղաք Գորիս)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
10:27 29.12.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ներկայացրել է թե 2021-2023թթ․ ընթացքում որքան գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը՝ հղում անելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից ստացած տեղեկատվությանը: Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է. «Ի պատասխան, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված, իմ հարցմանն առ այն, թե 2021-2023թթ․ ընթացքում որքան գումար է վերադարձվել Հայաստանի […]