TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

15:39 15.05.2025

Մայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերվել են ակտիվների գնահատման ծառայություններին, վարկային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև փոխհատուցումների տրամադրմանը։

̰
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվի

14:36 15.05.2025

Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում մշակել միասնական/համանման քաղաքականություն` նպաստելով գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը։ Մասնավորապես, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում […]

̰
Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին

11:48 14.05.2025

2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, […]

̰
Թրամփը չի բացառում Սի Ծինփինի հետ անձնական հանդիպումը՝ առևտրային համաձայնագիր կնքելու համար

10:46 14.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, եթե դա անհրաժեշտ լինի երկու երկրների միջև առևտրային համաձայնագիր կնքելու համար։ «Իրադարձությունների նման զարգացում կարող է տեղի ունենալ։ Այսինքն՝ վստահ չեմ, որ դա անհրաժեշտ կլինի, բայց դա տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի հետ», – ասել է Թրամփը Fox News-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

11:57 13.05.2025

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում […]

̰
FT. ԵՄ երկրները մտադիր են մայիսի 14-ին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

10:25 13.05.2025

ԵՄ երկրները մտադիր են չորեքշաբթի օրը վերջնականապես համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթի շուրջ։ Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։ Ասոցիացիայի 27 անդամ երկրների ներկայացուցիչները երկուշաբթի օրը «մեծամասամբ» համաձայնության են եկել նոր սահմանափակող միջոցառումների շուրջ, հայտնել են աղբյուրները։ Չորեքշաբթի օրը նրանք մտադիր են վերջապես համաձայնության գալ պատժամիջոցների նոր փաթեթի […]

̰
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներին

18:06 12.05.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում […]

̰
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

17:44 12.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 93 հայտ, որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների […]

̰
Հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի ետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:30 12.05.2025

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1508 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +131 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.2 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […]

̰
ԱՄՆ-ն և Չինաստանը փոխադարձ մաքսատուրքերը կրճատում են մինչև 10%

11:50 12.05.2025

ԱՄՆ-ն և Չինաստանը փոխադարձաբար համաձայնության են եկել մաքսատուրքերը մինչև 10% նվազեցնելու հարցում։ Այս մասին ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ՝ Ժնևում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարցերի շուրջ երկօրյա բանակցություններից հետո։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները 24 տոկոսային կետով կնվազեցնի ապրիլին Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը՝ «սկզբնական 90 օրվա ընթացքում», «պահպանելով […]

̰
Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

15:23 10.05.2025

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […]

̰
Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

13:57 09.05.2025

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […]

̰
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային

15:45 08.05.2025

Կառավարությունը նաև հավանություն է տվել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից […]

̰
Կխթանվի ցեմենտի տեղական արտադրությունը

15:27 08.05.2025

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։ Օրենքի ընդունմամբ կխթանվի տեղական […]

̰
Ձկնաբուծական ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վավեր ջրօգտագործման թույլտվության փաստաթուղթ

15:10 08.05.2025

Կառավարության որոշմամբ, հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը: Սույն որոշումն ընդունվել է ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով տրված շինարարական թույլտվությունների անվան տակ բացառապես հորման աշխատանքների իրականացումը (որի արդյունքում պետությունը կրում է նյութական և բնապահպանական վնասներ) բացառելու նպատակով։ Որոշմամբ նախատեսված կարգավորումների համաձայն՝ ձկնաբուծական տնտեսության ոլորտի […]

̰
Սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի

15:06 08.05.2025

Կառավարությունը որոշում է կայացրել, որը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում Վարչապետի կողմից անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 5-րդ կետի 5.1-ին ենթակետի՝ սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականից ու պայմանավորված է ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու և սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու […]

̰
Ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով փոփոխություն է առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում

13:40 07.05.2025

Խորհրդարանը մայիսի 7-ի նիստում քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: 2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները: Դրանց համաձայն՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է լինեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, որոնք կտեղեկացնեն սպառողներին ծխելու վտանգավորության մասին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը […]

̰
Գևորգ Պապոյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ

17:32 06.05.2025

Մայիսի 6-ին Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Քննարկվել է տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝ երկու […]

̰
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

16:18 06.05.2025

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 15 ծրագրային հայտ:

̰
Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

14:20 06.05.2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը,հաշվետու Ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն  47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց  ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։ Նշված 47 պետությունների ցանկը կարող եք գտնել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։

̰
Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

18:14 05.05.2025

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 18554 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 2283 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +198 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.5 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 52 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:05 05.05.2025

Բացահայտվել է 181 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ խարդախության, 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,11 դեպք՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես […]

̰
Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող քաղաքացիներին․ Փաշինյան

12:40 05.05.2025

Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները ավել են 14․5 տոկոսով կամ 120 միլիարդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի […]

̰
Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը. վարչապետ

22:42 02.05.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի- ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը (Օձունի խաչմերուկ): Պետական բյուջեից հատկացվել է 977 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կիրանցի առօրյան. սահմանազատումից մեկ տարի անց

19:14 02.05.2025

Մեկ տարի առաջ՝ 2024-ի ապրիլի 23-ին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Արդյունքում սահմանազատվեց 12 կմ-ոց հատված: Անվտանգային ինչպիսի՞ հարց է լուծվել, մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել սահմանամերձ այս գյուղերում ապրող մարդկանց կյանքում: «Շանթ» ՀԸ  «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Կիրանցում ՝ զրուցելու տեղացիների հետ և նրանց առօրյայի ու զգացողությունների մասին […]

̰
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

18:27 02.05.2025

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […]

̰
Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

16:29 02.05.2025

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։ Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լսել է մի խումբ քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ է տվել

14:19 02.05.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ մայիսի 2-ին տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից։ Քննարկված հարցերը վերաբերել են ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոքր բիզնեսի գործունեությանը, արտահանման հարցերի, էլեկտրոմոբիլների մաքսազերծմանը, սոցիալական ձեռներեցության զարգացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտների։ Նախարարը լսել է քաղաքացիների […]

̰
Տնտեսության զարգացման վրա այդ ծրագրի ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր. Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը

13:30 02.05.2025

Էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, հարկ են համարում պարզաբանել հետևյալը․ «Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է […]

̰
BACK_TO_TOP