TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ուժեղ կարկտի հասցրած վնասները. Գեղարքունիքից «Շանթնյուզ»-ին մանրամասներ են փոխանցել

15:33 10.06.2025

Այսօր առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի Լիճք, Ներքին Գետաշեն բնակավայրերում՝ վնասելով ցանքատարածություններ: Օրեր առաջ նույն մարզի Մադինա, Գեղհովիտ ու մի քանի այլ բնակավայրեր դարձյալ տուժել էին կարկտից: «Շանթյուզին» նշված բնակավայրերի ղեկավարները մանրամասներ են հայտնել: Ավելին՝ ռեպորտաժում:

̰
Հայկական ատոմային էլեկտրակայանում ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները

14:55 10.06.2025

Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) աշխատանքները՝ ըստ 2025թ հաստատված ժամանակացույցի։ Ինչպես տեղեկացնում են ՀԱԷԿ-ից, վերանորոգումը մեկնարկել է մայիսին և նախատեսվում է ավարտել հուլիսի առաջին տասնօրյակում՝ ապահովելով կայանի երկրորդ էներգաբլոկի անվտանգ և հուսալի շահագործումը։ ՊՆՎ-ը ոչ միայն հնարավորություն է տալիս նորոգել ու ստուգել համակարգերը, այլ նաև կատարել կառուցվածքային և տեխնոլոգիական […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին

13:39 10.06.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ:  

̰
27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:00 09.06.2025

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […]

̰
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

16:52 09.06.2025

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […]

̰
Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:34 09.06.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային հասունացման փուլում։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

15:09 09.06.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ:  

̰
Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում

14:27 09.06.2025

ԱԺ տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նախարարը ներկայացրել է գերատեսչության ծրագրերը՝ ըստ ուղղությունների եւ կատարողականների: Մասնավորապես, «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի իրականացման նպատակով ճշտված […]

̰
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թ. իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

14:09 09.06.2025

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտային մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2024 թվականին կազմել է 102,7 մլրդ դրամ, կատարողականը՝ […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության հիմնական ուղղությունները

19:40 06.06.2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՎՎԲ-ի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ հատկապես ընդգծելով Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում ՎՎԲ-ի աջակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների […]

̰
Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

19:30 06.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը։ Օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմնի կողմից կազմակերպություններին […]

̰
Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը

18:21 06.06.2025

Քաղաքաշինության կոմիտեն ֆինանսների նախարարության հետ համատեղ նախաձեռնել է հանդիպում կառուցապատողների և շինարարների հետ՝ քննարկելու պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ […]

̰
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2024 թ. պետական բյուջեի կատարողականը

16:34 06.06.2025

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2024 թվականի բյուջեի կատարողականը: Հաշվետու տարում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,264,247,100 դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են […]

̰
Ի՞նչ որոշումներ են կայացվել գործադիրի այսօրվա նիստում

19:54 05.06.2025

Պետբյուջեից 13,8 մլրդ դրամի վերաբաշխմամբ հանրապետության տարբեր հատվածներում կհիմնանորոգվեն, կնորոգվեն ու կկառուցվեն ճանապարհներ ու կամուրջներ: Լրացուցիչ՝ 2,3 մլրդ դրամի վերաբաշխմամբ էլ կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ: Վարչապետը հերթով թվարկել է այն ուղղությունները, որոնք վերաբաշխման արդյունքում պետք է ֆինանսավորվեն:ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփելով նշել է, որ այս տարի արդեն 48 կմ ճանապարհ է ասֆալտապատվել: Կառավարության հաջորդ ընդունված […]

̰
Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

17:28 05.06.2025

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը ներկայացնում է ՀՀ Կառավարության տնտեսական և հարկաբյուջետային, այդ թվում՝ պարտքային և ծախսային քաղաքականությունները միջնաժամկետ հատվածում, ինչպես նաև միտված է ՀՀ Կառավարության կողմից հռչակված նպատակների, սահմանված առաջնահերթությունների և թիրախների ամբողջական և արդյունավետ ապահովմանը:

̰
Կարդիականացվեն հայաստանյան արտադրողների բիզնես գործընթացները

17:07 05.06.2025

Կառավարությունը հաստատել է Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը, որի նպատակն է նպաստել հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, առևտրի դիվերսիֆիկացմանը և առևտրում արտահանման աշխարհագրության ընդլայնմանը, արտաքին շուկաների մատչելիության ապահովմանը՝ մասնակի փոխհատուցելով արտադրանքի արտահանման համար անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրման համար կատարված վճարները։ Միջազգային շուկաներ դուրս գալու սկզբնական փուլում գործարարները բախվում են արտադրանքի համապատասխանության գնահատման […]

̰
Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունների համար կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար առավել բարենպաստ պայմաններ

16:46 05.06.2025

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար առավել բարենպաստ դաշտ ու պայմաններ ստեղծելու համար։ Մասնավորապես, սահմանվել են նոր չափորոշիչներ՝ ներդրումային ծրագրի ավարտն ու ենթակառուցվածքի ծախսերը հավաստող աուդիտորական հաշվետվությունների համար՝ վերացնելով նախկին սահմանափակումները և ընդլայնելով ընդունելի աուդիտորական ընկերությունների շրջանակը։ Վերանայվել են շահառու կազմակերպությունների պահանջները, պարզեցվել է ներդրումների ծավալի հաշվարկը՝ հաշվի առնելով […]

̰
Կառավարությունը 13,8 մլրդ դրամ է հատկացրել տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ու կառուցման աշխատանքների համար

16:40 05.06.2025

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից 13,8 մլրդ դրամի վերաբաշխում կատարել և դա ուղղել տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ու կառուցման աշխատանքները ֆինանսավորելուն, ինչպես նաև դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը, փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերմանը, նաև արդեն ավարտված աշխատանքների՝ 5 տոկոսի ու պատրաստի նախագծերի համար վճարմանը: Ինչպես նշել է […]

̰
«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր

21:15 04.06.2025

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Դիմելով ծրագրին՝ ստացեք մինչև 50% փոխհատուցում։ Իսկ եթե բնակվում եք Կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքում, կամ ունեք զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հաշմանդամություն, փոխհատուցումը կարող է […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին

15:12 04.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 4-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին։ Իր ելույթում Էդգար Զաքարյանը կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի գործունեությունը և նշել, որ այդ հարթակը հնարավորություն է տալիս երկրների միջև կառուցողական երկխոսություն վարել, լավագույն փորձի փոխանակում իրականացնել, համակարգել արդյունաբերական արդիականացման մոտեցումները և […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 4-ին

15:06 04.06.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:  

̰
Անդամության նոր պայմանագրով կառուցապատողներն ու գնորդները կշփվեն վստահության մթնոլորտում

15:49 03.06.2025

Կառուցապատողների Հայկական ասոցացիան, Հայաստանի շինարարների միությունը համագործակցության հուշագրեր են կնքել norakaruyc.am կայքի հետ: Այդ օնլայն հարթակում ուղիղ կապ է ստեղծվում գնորդների և կառուցապատող ընկերությունների միջև՝ բնակարանի գնորդներին տալով անվճար խորհրդատվության հնարավորություն: Այսկերպ norakaruyc.am հարթակի միջոցով ասոցացիայի անդամ կառուցապատողներին ընձեռնվելու են լայն հնարավորություններ՝ ներկայացնելու իրենց արտադրանքը, քաղաքաշինական ծրագրերը՝ սպառողներին ներկայանալով ավելի լայն գործիքակազմերով: Կառուցապատողների Հայկական ասոցացիային […]

̰
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

15:18 03.06.2025

Հունիսի 3-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվեց ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու խորհրդարանների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

̰
Ֆինանսների նախարարը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի տեղակալի հետ

16:34 02.06.2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Ռոբերթսի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԱԶԲ համագործակցության հիմնական ուղղությունները, ընթացիկ և հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել այս տարվա մայիսին Միլանում կայացած 58-րդ տարեկան ժողովի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին։ Նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում՝ ընդգծելով, որ […]

̰
Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

23:59 30.05.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […]

̰
Մակրոնը կոչ է անում ստեղծել Եվրոպա-Հնդկախաղաղօվկիանոսյան կոալիցիա

19:07 30.05.2025

Եվրոպական երկրները կարող են ստեղծել «երրորդ ամենամեծ ուժը» Հնդկաստանի և ասիական երկրների հետ՝ ստեղծելով կոալիցիա՝ կենտրոնանալով առևտրի և անվտանգության ոլորտում համագործակցության վրա, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սինգապուրում Shangri-La Dialogue անվտանգության համաժողովում։ «Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք ավելի առաջ գնալ, հատկապես Հնդկաստանի, ասիական երկրների և Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության անդամների հետ: Եթե ​​մենք միավորվենք, մեզ […]

̰
Նախագահը Երևանում մասնակցել է կապիտալի շուկաների ամենամեծ համաժողովներից մեկին՝ ConFEAS 2025-ին

18:56 30.05.2025

Մայրաքաղաքի սրտում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, մայիսի 30-ին և 31-ին կանցկացվի ConFEAS 2025 միջազգային ամենամյա համաժողովը, որը հյուրընկալել են Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան՝ Եվրո-ասիական շուկաների միության հետ համատեղ: Երևանը հյուրընկալել է շուրջ 200 մասնակցի՝ ավելի քան 20 երկրի բորսաներից, բանկերից, կենտրոնական դեպոզիտարիաներից և միջազգային ֆինանսական հաստատություններից։ Հանրապետության նախագահը ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ […]

̰
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարի հետ

17:49 29.05.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աստանա միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևի հետ։ Շնորհակալություն հայտնելով AIF-ի կազմակերպման և ջերմ ընդունելության համար՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ «Հայաստանը Ղազախստանի Հանրապետությունը համարում է տարածաշրջանում հուսալի և խոստումնալից գործընկեր: Մենք համոզված ենք, […]

̰
Գևորգ Պապոյանը մասնակցում է «Աստանա միջազգային համաժողովին»

12:40 29.05.2025

Մայիսի 29-30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում՝ մասնակցելու «Աստանա միջազգային համաժողովին»։ Համաժողովի շրջանակում նախարար Պապոյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է լիագումար նիստին, որը միավորել է ավելի քան 70 երկրից բարձրաստիճան ներկայացուցիչների, քաղաքական ու տնտեսական գործիչների՝ քննարկելու գլոբալ մարտահրավերներն ու տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունները։

̰
ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Սիրիայի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցները

15:40 28.05.2025

Եվրամիությունը հայտարարել է Սիրիայի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցների չեղարկման, ինչպես նաև արաբական երկրի 24 կառույցների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի, սև ցուցակներից հանելու մասին։ «ԵՄ Խորհուրդն ընդունել է Սիրիայի դեմ բոլոր տնտեսական սահմանափակող միջոցառումների չեղարկման վերաբերյալ իրավական փաստաթղթեր, բացառությամբ անվտանգության նկատառումներից բխող միջոցառումների (նկատի ունենալով հակաահաբեկչական միջոցառումները)», – ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։ Բացի այդ, […]

̰
BACK_TO_TOP