TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+23.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արտարժույթի փոխարժեքները հունվարի 15-ին

10:45 15.01.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 447 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,60 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,67 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Վարչապետին Կադաստրի կոմիտեում ներկայացրել են 2023թ.-ի գործունեության հաշվետվությունը

15:57 13.01.2024

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ու նրա տեղակալները վարչապետին զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին: 2023-ին Հայաստանում շահագործման է հանձնվել նորակառույց 10.121 բնակելի տարածք։ Վարչապետը վիճակագրությունը շատ հետաքրքիր է համարել։ «2018 թվականին շահագործման հանձնված բնակելի տարածքների թիվը 2 հազար 285 է, 2019-ին՝ 3 հազար 246, 2020-ին՝ 4 հազար 235, 2021-ին՝ 6 հազար […]

̰
Մեղրիի և Բագրատաշենի սահմանային անցակետերն արդիականացվում են, ակնկալվում է թողունակության ավելացում

18:30 12.01.2024

Մեղրիի և Բագրատաշենի սահմանային անցման կետերերում կատարվում են կապիտալ շինարարական աշխատանքներ։ Սահմանային անցակետերն արդիականացվում են, աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը նշել է, որ Մեղրիի սահմանային անցման կետն ամբողջությամբ վերափոխվելու է և լինելու է միջազգային ստանդարտներին համապատասխանող մաքսակետ: «Մեղրիում միջազգային պահանջներին համապատասխանող այնպիսի մաքսային կետ […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16:15 12.01.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (Նախարար) Արտակ Քամալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, այլ պաշտոնյաներ։ Հանդիպման ընթացքում Արտակ Քամալյանը ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կորպորացիաներին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը, նախագծերի ընտրության կարգն ու չափորոշիչները, փոխառուներին […]

̰
2023 թվականին ՀԿԵ գնացքներից օգտվող քաղաքացիների թիվը շարունակել է աճել

11:28 12.01.2024

2023 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորների թվի աճը։ Ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից: Ուղևորահոսքի աճն ապահովվել է մերձքաղաքային էլեկտրագնացքներով ներքին փոխադրումների հաշվին։ Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան երթուղիներով փոխադրվել է 57 հազար ուղևոր (–2%), իսկ […]

̰
2023թ-ին Ադրբեջանը Թուրքիա է արտահանել 9.5 մլրդ խմ բնական գազ

11:03 12.01.2024

2023 թվականին Ադրբեջանում նավթի և կոնդենսատի արդյունահանման ծավալը կազմել է 30.2 մլն տոննա, իսկ արտահանման ծավալները՝ 25.2 մլն տոննա։ Այս մասին «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Ըստ նրա՝ նշյալ ժամանակահատվածում արդյունահանված 48.3 մլրդ խմ ծավալի բնական գազից արտահանվել է 23.8 մլրդ խմ-ը։ Նշված ժամանակահատվածում Ադրբեջանը Թուրքիա է արտահանել […]

̰
Արտարժույթի փոխարժեքները հունվարի 12-ին

10:43 12.01.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 447 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,55 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,64 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Քննարկվել են հայ-հնդկական առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող հարցեր

10:28 12.01.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում անցկացվող «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, […]

̰
Ոսկու գինն աճել է

09:00 11.01.2024

NYMEX բորսայի հունվարի 10-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինն աճել է 0.03%-ով և կազմել 2035.00 դոլար, արծաթի գինն աճել է 0.30%-ով և կազմել 23.18 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 918.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
Սահմանվել են նավթի գները

08:54 11.01.2024

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունվարի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի գները։ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.24%-ով և կազմել 71.60 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 77.08 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: […]

̰
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արմավիրի մարզում բենզալցակայանի գործունեություն է կասեցրել

16:44 10.01.2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոց 7 հասցեում Վ․Մ․Ա․ անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, […]

̰
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային գոտիներում առեւտրային գործունեությունն առաջարկվել է կազմակերպել մրցույթի հիման վրա

13:54 10.01.2024

Նախագծով առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առեւտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Մրցույթում հաղթած անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Կառավարության հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումներն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական […]

̰
10 տարում հարկային արտոնությունից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն. առաջարկվում է հանել արտոնությունը

13:48 10.01.2024

ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաեւ այդ արտոնության շրջանակում կիրառվող` հիմնական միջոցների ամորտիզացման արտոնյալ կարգավորումը: […]

̰
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների համար կարևոր է խրախուսել և զարգացնել փոխադարձ առևտուրը․ Քերոբյան

13:31 10.01.2024

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 10-ից 11-ը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում մասնակցում է 10-րդ «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովին (Vibrant Gujarat Global Summit)։ Գագաթնաժողովի բացմանը ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Գագաթնաժողովի մասնակիցների թվում են 5 երկրների ղեկավարներ, ինչպես նաև Fortune Global 500-ի ցուցակի 5 ընկերության տնօրեններ։ «Մեր երկու […]

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է հատուկ հարկման համակարգերում հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը

13:25 10.01.2024

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հատուկ հարկման համակարգերում 2024 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը 2024 թվականի փետրվարի 20-ն է: Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։ Հարկման համակարգի ընտրության հետ […]

̰
Թուրքիան և Ղրղզստանը մտադիր են առևտրաշրջանառության ծավալները հասցնել 2 մլրդ դոլարի

11:47 10.01.2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցի շրջանակում գտնվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում։ Այցի շրջանակներում Ֆիդանը հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Շաքիևի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության զարգացումը։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Աղբյուրի նշմամբ, Ֆիդանը Շաքիևին է փոխանցել Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 10-ին

10:36 10.01.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 445 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,47 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,58 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։ […]

̰
LME. Գունավոր մետաղների գներ

09:41 10.01.2024

Լոնդոնի մետաղների բորսայի հունվարի 9-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են գները։ Ալյումինի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 2247.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.06%-ով և կազմել 8407.50 դոլար, կապարի գինն աճել է 0.29%-ով և կազմել 2067.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.74%-ով և կազմել 16320.00 դոլար, անագի գինը […]

̰
Ոսկու գինը նվազել է

09:08 10.01.2024

NYMEX բորսայի հունվարի 9-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինը նվազել է 0.25%-ով և կազմել 2034.30 դոլար, արծաթի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 23.11 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 931.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
Հայաստանը դադարեցրել է Վրաստանով ՌԴ լաստանավային բեռնափոխադրումները

20:41 09.01.2024

Լաստանավային հաղորդակցությունը, որը պետք է այլընտրանքը լիներ Վերին Լարսի անցակետի և հնարավորություն տար հայկական բեռները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան, գործարկվել և աշխատել է մի քանի ամիս, բայց արտահանողների և ներմուծողների շրջանում բավարար հետաքրքրություն չի առաջացրել: Հայկական «Արմենպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 8-ի ասուլիսում դրա մասին ասել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարն ասել […]

̰
Մոտ 200 բեռնատար դուրս է եկել Հայաստանից և դեռևս ձևակերպում չի անցել Լարսում. մաքսային կցորդը ներկայացրել է իրավիճակը

16:42 09.01.2024

Դեպի Ռուսաստան գնացող՝ հայկական ապրանքներով բեռնված մոտ 200 բեռնատար դուրս է եկել Հայաստանի սահմանից, սակայն դեռևս Վերին Լարսի անցակետում ձևակերպում չի անցել. խոչընդոտը եղանակային պայմաններն են: «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: «Այսօրվա դրությամբ մոտ 200 բեռնատար ունենք, որ Հայաստանի սահմանները լքել են և դեռևս Լարսում ձևակերպված […]

̰
Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ

14:56 09.01.2024

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ տնտեսության ոլորտում 2023 թ. հիմնական արդյունքներն ու 2024 թ. նախատեսվող ծրագրերը ներկայացնելու նպատակով։ Մասնավորապես, ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, տնտեսության արդիականացման միջոցառումը, տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունը, ներդրումային խոշոր ծրագրերը, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարն […]

̰
Հասարակության դիմակայունությունը ամրապնդում Հայաստանում ՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման միջոցով

11:46 09.01.2024

ՀՀ կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) հետ համագործակցությամբ ամրապնդում է հասարակության դիմակայունությունը Հայաստանում ՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման միջոցով: «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը։ […]

̰
2023թ. հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ Հայաստանում գրանցվել է զբոսաշրջային այցելության 39% աճ

11:29 09.01.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ Նախնական տվյալներով՝ 2023թ. դեկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 133 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022 թվականի դեկտեմբերին` 130 հազար, 2019 թ.`111 հազար): Ընդհանուր առմամբ՝ 2023թ. հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է 2,3 միլիոն զբոսաշրջային […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 9-ին

10:27 09.01.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 445 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,40 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,50 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Վահան Քերոբյանը ներկայացրել է նախարարության գործունեության 2023 թ․ արդյունքները

22:33 08.01.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունվարի 8-ին տեղի է ունեցել նախարար Վահան Քերոբյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են նախարարության գործունեության 2023 թ․ արդյունքները, տնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշները, ինչպես նաև 2024 թ․ նախատեսվող ծրագրերը։ Ասուլիսին մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Նարեկ Տերյանը, Ռաֆայել Գևորգյանը, Անի Իսպիրյանը, ինչպես նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ […]

̰
Հայաստան նախորդ տարի ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ

19:27 08.01.2024

Հայաստան 2023 թվականին ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, ամենաշատը եկել են Ռուսաստանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը: «2023 թվականին ունեցել ենք 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, մոտ 20 տոկոսով աճել է 2019 թվականի համեմատ և մոտ 39 տոկոսով աճել է 2022-ի համեմատ»,-ասել է Պօղոսեանը: Զբոսաշրջիկների […]

̰
Հայաստանից ադամանդի արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով

17:56 08.01.2024

Հայաստանից նախորդ տարի արտահանվել է 30 տոկոսով ավելի շատ ադամանդ, քան 2022 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ ամփոփելով 2023 թվականի ցուցանիշները: 2021-ին ստեղծվել է «Հայ-Ալմաստ» ընկերությունը, որը հումքի կոնսոլիդատոր է՝ ադամանդ արտադրողների համար: «Ընդհանուր «Հայ-Ալմաստը» 58 մլն դոլարի հումք է ներգրավել և տրամադրել արտադրողներին: Իսկ ընդհանուր արտահանման ծավալները մոտ […]

̰
Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է շարունակում մնալ ՌԴ-ն, թեև մասնաբաժինը նվազել է. Քերոբյան

16:58 08.01.2024

Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը 2023 թվականին շարունակել է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, թեև ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2023-ի ամփոփիչ ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Մեր ամենախոշոր առևտրային գործընկերը դեռևս Ռուսաստանն է՝ չնայած իր մասնաբաժինն ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մի փոքր նվազել է: Հաջորդը Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Վրաստանն […]

̰
Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ասել է, որ ամենադժվար ժամանակները դեռ առջևում են

16:53 08.01.2024

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը կարծիք է հայտնել, որ պետական ​​ֆինանսական համակարգի վերականգնումը կպահանջի կոշտ խնայողություն՝ նշելով, որ ֆրանսիացիների համար տնտեսական տեսանկյունից ամենադժվար ժամանակները դեռ առջևում են։ «Ուզում եմ հիշեցնել ձեզ, որ մենք պետք է խնայենք առնվազն 12 միլիարդ եվրո 2025 թվականին: Մենք պետք է իրերն անվանենք իրենց անուններով՝ պետական ​​ֆինանսների առումով ամենադժվարը դեռ […]

̰
BACK_TO_TOP