TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+20.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք 2024-ից պետք է հայտարարագիր ներկայացնեն. ֆինանսների նախարարն ամփոփել է տարին

11:41 28.12.2023

Սպասվում է, որ Հայաստանը 2023 թվականին կունենա 8 տոկոսին մոտ տնտեսական աճ, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարին ֆինանսական առումով որակում է բավականին հաջող: Հաջորդ տարի կիրականացվեն որոշակի փոփոխություններ, նախատեսվում է, որ գործունեության որոշակի տեսակներ չեն գործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում: 2024 թվականից եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք, դա նշանակում է, […]

̰
Հայկական դրամի փոխարժեքները դեկտեմբերի 28-ին

10:04 28.12.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 451 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,48 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Թանկարժեք մետաղների գներն աճել են

09:20 28.12.2023

NYMEX բորսայի դեկտեմբերի 27-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինն աճել է 1.02%-ով և կազմել 2097.00 դոլար, արծաթի գինն աճել է 0.90%-ով և կազմել 24.69 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.35%-ով և կազմել 1005.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներից փորձ է արվել ներկրել առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված 5 տոննայից ավելի ապրանք

16:05 27.12.2023

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցները, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հսկողական աշխատանքների իրականացման շրջանակում, ուսումնասիրել են մի շարք ընկերությունների կողմից ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների ներկրման գործընթացը Հայաստանի Հանրապետություն։ Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված, «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների և այլ փաստաթղթերի, կամ տեղեկությունների համապատասխանության ստուգման նպատակով, զննման են ենթարկվել […]

̰
Երևանը զգալի շահաբաժիններ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից․ Զախարովա

14:47 27.12.2023

Երևանը զգալի շահաբաժիններ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կառուցված է պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա։ «Տարեցտարի Հայաստանի տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր են նկատվում։ Չնայած որոշ ոչ միանշանակ հայտարարություններին՝ մենք մեր հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ […]

̰
2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքում մատակարարվում են 104․4 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր

11:54 27.12.2023

2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքում, ըստ գնահարցման, մատակարարվել/մատակարարվում են 104․4 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 60 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է։ Մասնավորապես՝ Անի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների ձեռքբերում (60% ՀՀ կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ, տեխնիկայի մի մասը կմատակարարվի 2024 թվականի ընթացքում)։ «Մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է մեկ […]

̰
Արտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 27-ին

10:39 27.12.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 407 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 450 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,46 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

10:15 27.12.2023

NYMEX բորսայի դեկտեմբերի 26-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինն աճել է 0.04%-ով և կազմել 2075.80 դոլար, արծաթի գինը նվազել է 0.81%-ով և կազմել 24.47 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.18%-ով և կազմել 982.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
Վճարելով հարկերը՝ մենք հոգ ենք տանում մեր բարեկեցիկ կյանքի համար. ՊԵԿ

11:26 26.12.2023

Վճարելով հարկերը՝ մենք հոգ ենք տանում մեր բարեկեցիկ կյանքի համար։ Հարկերի վճարման կարևորության վերաբերյալ է Պետական եկամուտների կոմիտեի սոցիալական հոլովակը:

̰
Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիք կհանգրվանի միասնական հարկի տակ․ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նոր նախաձեռնությունը

10:27 26.12.2023

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախաձեռնել է մի ծրագիր, որով նախատեսվում է մեկ միասնական համալիրում բնակարանով ապահովել Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիքի։ Այս մասին հայտարարել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ Միության խորհրդի՝ դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստի ժամանակ։ Ծրագրվում է ավարտին հասցնել խորհրդային տարիներից Գյումրիում ավերիչ երկրաշարժից հետո անավարտ մնացած շինարարական համալիրներից մեկը։ […]

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 26-ին

10:18 26.12.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 407 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 450 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,40 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,50 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Երևանի ավագանին գումարել է հերթական նիստը

09:59 26.12.2023

Տեղի է ունենում Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված է 29 հարց: Ավագանու քննարկման օրակարգում ընդգրկված են «Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին»,  «Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին», «Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» հարցերը:

̰
Պուտինը խոսել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի մասին

22:15 25.12.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագիրը «շատ առաջադեմ փուլում է»։ Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է որքան հնարավոր է շուտ ստորագրել փաստաթուղթը։ «Ներկայումս կարևոր բանակցություններ են նախապատրաստվում տնտեսական մեծ ներուժ ունեցող այլ երկրների հետ: Խոսքը արտոնյալ համաձայնագրի մասին է ԵԱՏՄ-ի և […]

̰
ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ. վարչապետ

21:45 25.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Նախ տեղի է ունեցել նեղ, այնուհետև ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախագահ Աբբաս […]

̰
Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 11.2%

16:00 25.12.2023

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 11.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.6%: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 32.1%, արդյունաբերություն՝ 23.8%, շինարարություն՝ 11.4%, ծառայություններ՝ 2.4%։ 2023թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 48.2%-ով. […]

̰
Ինչպես կծախսվեն 2024 թվականի պետական բյուջեի միջոցները

15:50 25.12.2023

2024 թվականին պետական բյուջեի ծախսերի 78%-ը կամ 2 տրիլիոն 511 միլիարդ դրամ կկազմեն ընթացիկ ծախսերը, որոնց մեջ մտնում են նպաստների ու կենսաթոշակների տրամադրումը (878 միլիարդ դրամ), կառավարության պարտքի սպասարկումը (323 միլիարդ դրամ), աշխատանքի վարձատրությունը (240 միլիարդ դրամ) և այլն։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Պետական բյուջեի ծախսերի 22%-ը կկազմեն կապիտալ ծախսերը, որոնց մեջ […]

̰
Հայաստանում ՏԱՑ-ը հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 9.4 տոկոսով

13:53 25.12.2023

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.4 տոկոսով։ Հիմնական աճն ապահովել են հետեւյալ ոլորտները․

̰
Վահագն Խաչատուրյանը մրցանակ է հանձնել «Բեն Արտ» կենտրոնի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Բենիամին Պողոսյանին

11:21 25.12.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ ու պաշտոնատար […]

̰
Նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ավելի քան 5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը

10:52 25.12.2023

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 435-ով կամ 5.2%-ով: Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեն:

̰
Համաշխարհային խնդրի պատճառով սուրճը կթանկանա

10:13 25.12.2023

Բրազիլիայում երաշտի պատճառով լուծվող սուրճը կարող է թանկանալ. համաշխարհային խնդրի պատճառով հայտնի ըմպելիքի թանկացումը կանխագուշակել են Bloomberg-ի հետ զրույցում։ Անձրևի բացակայության և բարձր ջերմաստիճանի պատճառով ռոբուստայի բերքը կնվազի 15-20 տոկոսով, ասել է բրազիլական հացահատիկային կոոպերատիվի գլխավոր տնօրեն Էդիմիլսոն Կալեգարին։ Եթե ​​կանխատեսումն իրականանա, ապա սուրճի էժան տեսակների արտադրությունը, որն ունի ավելի դառը համ, քան արաբիկան, կկազմի […]

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25-ին

10:07 25.12.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 450 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,45 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Հարևանին ասացի՝ եղբայր, քո անձրևաջրերն ինձ տուր. «Մեր ժամանակների հերոս 2023»-ի մրցանակակիրը մաթեմատիկայի ուսուցիչ ու նորարար Սևադա Խոջաբաղյանն է

00:23 25.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, […]

̰
Տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխությունը. հայտնի է գլխավոր մրցանակակիրը

23:43 24.12.2023

Այսօր տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխությունը, որի գլխավոր մրցանակին արժանացավ մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանը՝ Գորիսից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավելել է, որ մրցանակաբաշխությունն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի հունվարի 1-ին՝ Հանրային հեռուստաընկերությամբ և իր ֆեյսբուքյան էջով:

̰
«Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակը հանձնեցի կաշեգործ Գոռ Վահրամյանին. Տիգրան Ավինյան

22:17 24.12.2023

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար մեծագույն պատիվ էր մասնակցել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի քաջալերել և ոգեշնչել ստեղծարար, աշխատասեր և ձեռներեց քաղաքացուն, ով պատշաճ կատարում է իր աշխատանքը, հաջողում սեփական գործում և օրինակ ծառայում բոլորիս։ «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակը հանձնեցի կաշեգործ, «Horus studio»-ի հիմնադիր Գոռ Վահրամյանին, […]

̰
Երևանյան հանրային տրանսպորտը սպասարկող շուրջ 660 շարժակազմ արդեն կահավորվել է միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով

22:10 24.12.2023

Երևանյան հանրային տրանսպորտը սպասարկող շուրջ 660 շարժակազմ արդեն կահավորվել է միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Նախագծի ներդրման հաջորդ փուլը Երևանի մետրոպոլիտենում է. քաղաքացիներն այստեղ ևս ժետոնների փոխարեն արդեն իսկ կարող են վճարում կատարել QR code-ով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շատ կարճ այն մասին, թե 2018-ից ի վեր ինչ ենք արել Արագածոտնի մարզում. Նիկոլ Փաշինյան

16:37 24.12.2023

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզում 5 տարիների ընթացքում իրականացրած ախատանքների մասին: «Շատ կարճ այն մասին, թե 2018-ից ի վեր ինչ ենք արել Արագածոտնի մարզում»,-գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 24-ին

10:50 24.12.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 407 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 451 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,45 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
ՄՊՀ-ն «Սիթի բայք»-ի առնչությամբ երկու տնտեսավարողների նկատմամբ  հարուցել է վարույթ

10:48 23.12.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով: Մասնավորապես «citibike»-ի գործունեության վերաբերյալ տարբեր անվանումները կրող ֆեյսբուքյան, տելեգրամյան, յութուբյան, ինստագրամյան, տիկտոկյան էջերում տարածվել են հետևյալ հրապարակումները․ կատարել ներդրումներ՝ գնելով VIP սարքավորումներ, իսկ ներդրված գումարների դիմաց առաջարկվում են առերևույթ […]

̰
Կանխատեսվել է ռուբլու ապագան

21:34 22.12.2023

Ռուբլու նկատմամբ արժույթների ամրապնդման միտումը կարող է տևել մինչև տարեվերջ և 2024 թվականի սկիզբը, կարծում է տնտեսական գիտությունների թեկնածու, ֆինանսական վերլուծաբան Միխայիլ Բելյաևը։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում նկարագրել է արժույթի ապագան։ Արտարժույթների փոխարժեքի հարաբերակցությունը կախված է երկրների տնտեսությունների ընդհանուր վիճակից, նշել է փորձագետը։ Ըստ նրա՝ ռուբլու անկումը արտացոլում է այն փաստը, որ ռուսական տնտեսությունը, թեև […]

̰
Նախաձեռնությամբ կերկարաձգվի ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության պետական աջակցության տրամադրումը 1 տարի ժամկետով

18:58 22.12.2023

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը երկարացնել եւս մեկ տարով` մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ իրավական համապատասխան հիմքեր ստեղծել, որպեսզի ՀՀ ԲՏԱ նախարարությունը` հաշվի առնելով ոլորտի զարգացման գերակայությունները եւ տվյալ պահին ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, մշակի եւ ՀՀ կառավարության քննարկմանը […]

̰
BACK_TO_TOP