13:17 18.01.2020
Այսօր քննարկում է հրավիրվել գազի գնագոյացման ու Ռուսաստանի հետ բանակցությունների թեմայով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել գազի սակագնի վերանայման հարցը: Նա նաև ընդգծել է, որ թեև ֆինանսական կարողությունները 30 դոլարով շատ են ծախսվելու, բայց դա չի նշանակում` սակագնի բարձրացումը 30 դոլարով է լինելու: Մանրամասները` տեսանյութում:
13:07 18.01.2020
Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան «գաղտնալսման» հետ կապված սկանդալի ֆոնին հանդես է եկել ի պաշտպանություն երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի: Ֆեյսբուքյան իր էջում նախարարը Գոնչարուկին անվանել է «Ուկրաինայի պատմության մեջ եղած լավագույն վարչապետ», նաև լուսանկար է հրապարակել, որում միայն իր ձեռքն է երևում: Ինքը՝ նախարարը, թաքնված է սեղանի տակ: «Նույնիսկ եթե մահանալիս լինեմ, ոչ թե պարտականություններն […]
12:54 18.01.2020
Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
12:40 18.01.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 17-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ 2020թ. առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է գործընկերներին նոր աշխատանքային տարվա մեկնարկի կապացությամբ՝ հույս հայտնելով, որ 2020թ. մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը կլինեն առավել արդյունավետ և չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին: Խորհրդակցության մեկնարկին […]
12:38 18.01.2020
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականի հայտարարության, հայտնել է, որ պատրաստ է հնարավորություն տալ նրան և կառավարությանը: Իր որոշումը Ուկրաինայի նախագահը վարչապետի հետ հանդիպման ժամանակ բացատրել է, որ «հիմա ժամանակը չէ պետությունը տնտեսապես և քաղաքականապես խարխլելու»: Բացի այդ, Զելենսկին նշել է, որ վարչապետը և կառավարությունը բնակչության կողմից ստացել են «վստահության […]
12:35 18.01.2020
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու էպոպեայի ավարտին Լոնդոնում հատուկ միջոցառումներ են նախատեսում։ Մասնավորապես նախատեսվում է վարչապետ Բորիս Ջոնսոնի ուղերձը ազգին։ Այս մասին ասվում է վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Իսկ հունվարի 31-ին՝ այն օրը, երբ Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ կազմից, բրիտանական կառավարությունը հատուկ նիստ կանցկացնի։ Խորհրդանշական է, որ նիստը անցկացվելու է ոչ թե […]
11:51 18.01.2020
Մեկնարկել է Հայաստանի ու Արցախի խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը: Այն նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Հայկական երկու պետությունների խորհրդարանների նախագահները շեշտել են, որ Բաքվի ջարդերից հետո Ադրբեջանը շարունակել է հայատյաց քաղաքականությունը: Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ավելացրել է, որ այսօր ադրբեջանական իշխանությունները նույն ձեռագիրն են որդեգրել իրենց տարածքում բնակվող այլ էթնիկ […]
10:37 18.01.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հուսով եմ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանությանը»։
09:44 18.01.2020
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին 8 տարում առաջին անգամ անձամբ է ուրբաթօրյա աղոթքն անցկացրել մայրաքաղաք Թեհրանի Մոսալլա մզկիթում։ Նման որոշումը կայացվել է երկրում վերջին շրջանում տեղի ունեցած արտառոց իրադարձություններից հետո․ խոսքը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, ուկրաինական ինքնաթիռի խոցման և դրան հաջորդած հակակառավարական լայնածավալ ցույցերի մասին է։ Աղոթքից հետո ելույթ ունենալով՝ Խամենեին հայտարարել է, որ […]
09:29 18.01.2020
Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:20-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի […]
08:54 18.01.2020
Հունվարի 18-ին` տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ […]
08:43 18.01.2020
Նեպալում 28 տարեկանում մահացել է մոլորակի ամենակարճահասակ մարդը՝ Հագենդրա Տապա Մագարը։ Այս մասին հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։ Վերջին շրջանում նա տառապել է սրտի հետ կապված խնդիրներից, ասթմայից և թոքաբորբից։ Հունվարի 16-ին նա հոսպիտալացվել էր, որտեղ էլ հաջորդ օրը մահացել է։ Հագենդրան ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին, Նեպալի Բագլունգ քաղաքում։ 2010 թվականին տղամարդու […]
08:32 18.01.2020
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում հարյուր հազարավոր ձկներ են սատկել այն բանից հետո, երբ անձրևները գետերն են լցրել անտառային հրդեհների հետևանքով առաջացած մոխիրը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Տեղի ձկնորսները նշել են, որ Մակլեյ գետի մածացուկ ջրից սատկած ձկան ու փտած բուսականության գարշահոտություն է փչում։ Նախկինում երբեք նման բան չէին տեսել։ Այրված բուսականության մոխրի՝ […]
08:21 18.01.2020
Փարիզում իրավապահները երկրի նախագահ Էմանուել Մակրոնին դուրս են բերել թատրոնի դահլիճից, որտեղ փորձել են ներխուժել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարները։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Երեկոյան Մակրոնը տիկնոջ հետ եկել էր մայրաքաղաքի 10-րդ շրջանում գտնվող Բուֆ-դյու-Նոր թատրոն՝ ներկայացում դիտելու։ Մակրոնը հայտարարել է, որ միջադեպից հետո մտադիր չէ հրաժարվել ներկայացումներից։ ?Plusieurs manifestants tentent d’entrer dans […]
22:59 17.01.2020
Ռուսական մամուլը պարզել է, որ երկրի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինը նաև երաժշտություն է գրել ժամանակին։ Նա է հեղինակել ռուս երգիչ Գրիգորի Լեպսի երկու երգերի երաժշտությունը։ Այդ մասին տեղեկությունները հաստատվել են նաև Ռուսաստանի հեղինակների համայնքի ռեեստրում։ Միշուստինը գրել է Լեպսի «Зола», ինչպես նաև «Настоящая женщина» երգերի երաժշտությունները։
21:36 17.01.2020
Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և […]
20:56 17.01.2020
Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա պետական գործիչ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան մասին: Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը:
20:42 17.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանին: Ողջունելով անվանի աստղաֆիզիկոսին՝ վարչապետը տպավորիչ է որակել նրա գիտական գործունեությունը և հույս հայտնել, որ նա իր հարուստ փորձով և կառավարության հետ համատեղ նախագծերի կյանքի կոչմամբ կնպաստի Հայաստանում գիտության զարգացմանը: Գարիկ Իսրայելյանը […]
20:37 17.01.2020
Հունվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գավառ-Մարտունի ավտոճանապարհին և Գորիս-Կապան ճանապարհի՝ Շուռնուխ գյուղի հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյանց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Տարածքային կառավարման […]
19:24 17.01.2020
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում իրականացված աշխատանքներից: «Դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, նաև ատրճանակ, տեղում պարզել ենք, որ դա օրինական պարգևատրման կարգով ստացած զենք է՝ Վրաստանի անվտանգության ծառայության կողմից նվեր տրված, պատերին կան […]
18:45 17.01.2020
Այսօր՝ հունվարի 17-ին, 2016 թվականին Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում զոհված, հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 27 տարեկան։ Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, զինվորականներ և այլք ծաղիկներ դրեցին գյումրեցի հերոսի շիրիմին: Այս մասին հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից: Ի հիշատակ […]
18:33 17.01.2020
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հարևանուհին լրագրողների հետ զրույցում պատմել է, որ այսօր արտառոց ոչինչ չի նկատել: Նա նշել է՝ Կուտոյանի մահվան մասին իմացել է հենց նոր՝ աշխատանքից գալիս: Կինը դժվարացել է պնդել՝ Կուտոյանն այս շենքում մշտապե՞ս էր բնակվում, թե՞ ոչ: Նա ասել է՝ տեղյակ է, որ այդպիսի մարդ է ապրում շենքում: Ավելի վաղ հայտնել […]
18:18 17.01.2020
Հատուկ քննչական ծառայությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՔԾ մամուլի ծառայությունից: ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Նաիրա Հարությունյանը նույնպես տեղեկացրել է, որ ՔԿ-ում Կուտոյանը որևէ քրեական գործով ներգրավված չի եղել և չի հարցաքննվել:
17:42 17.01.2020
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Պարույր Սևակի փողոցում է, որտեղ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է ՍԴ նախագահն իջնում ավտոմեքենայից և շենք մտնում: Հրայր Թովմասյանը չկարողացավ զսպել հուզմունքը շենք մտնելիս: Հիշեցնենք, այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Ավելի վաղ հայտնել էինք` […]
17:32 17.01.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում իրականացրած հսկողության արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրանյութի մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։ Այսպես, Իրանի քաղաքացի Ս. Ղ-ի անունից Հայաստանից Ճապոնիա արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել 5 կգ 150 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: […]
17:20 17.01.2020
2019 թվականին Արցախյան հակամարտության կարգավորման բովանդակային հարցում որևէ տեղաշարժ չկա։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են` ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցմանը։ Գերատեսչությունից, սակայն, նշել են, որ հույս ունեն՝ առաջիկայում կողմերի միջև բովանդակային քննարկումը կվերսկսվի։ Իսկ համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ըստ հաղորդագրության, պատրաստ են աջակցել այդ գործընթացին։ Ռուսական դիվանագիտական գերատեսչությունը նաև ուշադրություն է […]
16:43 17.01.2020
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանից լրագրողները փորձեցին ճշտել՝ ի՞նչ կարող է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության հանգամանքների մասին: Նա նշեց՝ դեպքի վայրի զննություն է կատարվում, որի ավարտից հետո միայն կկարողանա հարցերին պատասխանել: «Մենք որ եկել ենք դեպքի վայր, այստեղ եղել են նրա կինը և հայրը: Նախնական տեղեկություններով, ինչպես մեզ օպերատիվ ծառայողները ներկայացրին, նրանք […]
15:54 17.01.2020
Պարույր Սևակի փողոցում, որտեղ այսօր սպանված են գտել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին, աշխատում են ոստիկաններն ու շտապօգնությունը: Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում: SHANTNEWS.am-ը ներկայացնում է տեսանյութ՝ դեպքի վայրից: Հիշեցնենք, որ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: