TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Գլխավոր

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաշվով հաղթեց Մոլդովայի ընտրանուն

18:12 18.01.2020

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկու օրվա մեջ երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Մոլդովայի ընտրանու հետ: Այս անգամ ևս մեր ընտրանին ուժեղ գտնվեց մրցակցից: Հայաստանի հավաքականը 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ: Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Սարգիս Մարգարյանը (11′), Սարգիս Նասիբյանը (32′), Անդրանիկ Կարապետյանը (34′), Դավիթ Ասլանյանը (35′), Սարո Գալստյանը (36′): Հիշեցնենք, որ առաջին […]

̰
Հայաստանի և Արցախի ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում հայտարարություն է ընդունվել

18:04 18.01.2020

Հայաստանի և Արցախի ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում հայտարարություն է ընդունվել Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. ««1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ և թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, թալանի և բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական […]

̰
Շաբաթվա վերջին աշխատանքային օրը եզրափակենք ռոմանտիկ. Սերժ Թանկյանի գրառումը

17:53 18.01.2020

Սերժ Թանկյանն «Ինստագրամի» իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որտեղ Վահան Տերյանի արձանն է և սուրճի բաժակ՝ վրան հայերեն «Գ» տառը: Լուսանկարին կից նա կատարել է հետևյալ գրառումը. «Շաբաթվա վերջին աշխատանքային օրը եզրափակենք ռոմանտիկ, ինչպես Վահան Տերյանի բանաստեղծությունները, անուշաբույր, ինչպես #ԳAVAT սուրճը»։     View this post on Instagram   #repost @kavatcoffeearmenia ・・・ Շաբաթվա վերջին աշխատանքային […]

̰
Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ որևէ սակարկման կամ զիջման. Տաթևիկ Հայրապետյան

17:51 18.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանն այսօր ՀՀ և Արցախի խորհրդարանների համատեղ նիստում նշեց՝ այսօր հիշում և ոգեկոչում են Բաքվում տեղի ունեցած ջարդերի ու բռնությունների 30-րդ տարելիցը: Նա անդրադարձավ 30 տարի առաջ Բաքվում ստեղծված իրադրությանը և որոշ ադրբեջանական արձագանքներ ներկայացրեց: «Գաղտնիք չէ, որ ջարդերը կազմակերպվել են ազգայնամոլական, հակահայկական, ծայրահեղական հայացքներով աչքի ընկնող Ադրբեջանի «Ժողճակատ» կուսակցության […]

̰
Հայաստանին վաճառվող ռուսական գազը էականորեն թանկ է. Դանիել Իոաննիսյան

17:40 18.01.2020

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գազը վերջնական սպառողների` թե´ արդյունաբերական, թե´ շարքային սպառողների համար, բավականին թանկ է: Թանկ է տարածաշրջանի, Եվրոպայի ու ԵԱՏՄ տարածքի մյուս երկրների համեմատ: Բավականին բարձր ցուցանիշ է զբաղեցնում նաև ԱՊՀ տարածքում: Եթե 2014 թվականին Եվրոպա մատակարարվող ռուսական գազն էապես թանկ էր, քան Հայաստան մատակարարվողը, ապա ժամանակի ընթացում տարբեր պատճառներով ռուսական […]

̰
Շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել. «Դալմա Գարդեն մոլ»

17:31 18.01.2020

«Դալմա Գարդեն մոլ»-ը հայտարարություն է տարածել աշխատանքային ռեժիմի անցնելու վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է, որ «համապատասխան պետական մարմինների կողմից մատնանշված խնդիրների լուծմանն ուղղված քայլերն իրականացվել են»: «ԱԻՆ և ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել»,- ասվում է հայտարարության մեջ։ Առևտրի կենտրոնը տեղեկացնում է նաև, […]

̰
Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար. վարչապետի աշխատակազմ

17:17 18.01.2020

ՀՀ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում […]

̰
Մենք բաց ենք քննարկումների առաջ. Միրզոյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

17:02 18.01.2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանրությունը Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտություն  է տեսնում: Ըստ ԱԺ նախագահի՝ իրենք բաց են քննարկումների առաջ: «Մենք ուզում ենք խոսել, միասին հասկանալ՝ հետո ինչ է լինելու»,- ասաց Միրզոյանը: Նա ընդգծեց, որ ինքը բազմիցս ասել է՝ ՍԴ թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից է նաև սահմանադրական փոփոխությունը: Արարատ […]

̰
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. էլեկտրաենթակայանում հայտնաբերվել է 46–ամյա տղամարդու դի 

16:49 18.01.2020

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Լմբատի թաղամասի Էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ոստիկաններն ու փրկարարները […]

̰
Ձիթենու ճյուղը բորենու բերանում աղավնի չի դառնա. Արզիկ Մխիթարյանը` Բաքվի հայատացության մասին

16:39 18.01.2020

ԱՀ ազգային ժողովի պատգամավոր Արզիկ Մխիթարյանը խորհրդարանում  անդրադարձել է Ադրբեջանում հայատացության քաղաքականությանը: «Չկան հավերժական թշնամիներ, չկան հավերժական հակասություններ, բայց և այնպես, գործ ունենք մի էթնոսի հետ, որը խիստ ագրեսիվ է տրամադրված հայի և նրա տեսակի նկատմամբ»,- մասնավորապես ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Առաջին անգամ Կեչուտի ջրամբարում ամբարվող ջուրը, ինչպես նաև Եղեգիս գետի ջուրը տեղափոխվում է Սևանա լիճ

16:26 18.01.2020

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արփա-Սևան թունելի շինարարության ավարտից հետո, այս տարի առաջին անգամ հունվարի 17-ից Կեչուտի ջրամբարում ամբարվող ջուրը, ինչպես նաև Եղեգիս գետի ջուրը տեղափոխվում է Սևանա լիճ և շնորհակալություն հայտնել ոլորտի նվիրյալներին: https://www.facebook.com/nor.hayastan.varazdat/posts/2438919949706451

̰
Մարաղայից մի կնոջ ազերիները կապել էին մեքենայից, քարշ տվել. Սասուն Միքայելյան

16:20 18.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանում այսօր հայտարարեց՝ չի կարող ելույթով հանդես չգալ, քանի որ քննարկումներըտ վերաբերում են պատմության այն էջին, որին ականատես է եղել նաև ինքը, այն է՝ Արցախյան ազատամարտի տարիներին: Միքայելյանը շեշտեց՝ Ադրբեջանի իշխանությունների իմացությամբ իրականացված հայկական ջարդերը 1915թ. Հայոց ցեղասպանության շարունակությունն էին, նույն ձեռագիրն էր, նույն գործելաոճը: Պատգամավորն ասաց՝ ինքը […]

̰
Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և կարևորել ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքների տարածումը

16:16 18.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները: Այնուհետև խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին: Նշվել է, որ հիմնադրամի խումբն իր մեջ ներառում է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված 6 կազմակերպություններ և […]

̰
Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներից

15:51 18.01.2020

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, […]

̰
Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը

15:42 18.01.2020

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 18.00-ին, Խաղաղ Դոնի 2/14, «Էրեբունի» սգո սրահում: Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 20-ին` ժամը 14.00-ին, նույն հասցեից:

̰
Ադրբեջանի բնիկ ժողովուրդները կանգնած են միևնույն վտանգի առաջ, ինչ հայերը նախորդ դարավերջին. Միրզոյան

15:36 18.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորները ելույթ են ունեցել խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստի ընթացքում, որը նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել խորհրդարանի ամբիոնից: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հայրենիքի երեք պաշտպան կսովորի Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

15:31 18.01.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հայրենիքի պաշտպաններ Նարեկը, Սերոբը և Տիգրանն այսուհետ կսովորեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Սերոբը զբաղվելու է ագրոբիզնեսով, Տիգրանն ապագա գինեգործ է, իսկ Նարեկին հետաքրքիր է ապահովագրական գործը: «Ի դեպ, համալսարանի ղեկավարությունը խոստացել է, որ համալսարանի մուտքերը կկահավորվեն թեքահարթակներով, և շենքը կհարմարեցվի անվասայլակով շարժվելուն, ինչպես նաև անհրաժեշտության […]

̰
Ցավակցական խոսքեր Գեորգի Կուտոյանի հիշատակին

15:26 18.01.2020

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան առթիվ շարունակում են ցավակցական խոսքեր հնչել: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարուց ավելի փոխգործակցության շրջանակներում,որպես Արցախի հանրապետության ԱԱԾ տնօրեն,մեր Հայրենիքի (ԱՀ և ՀՀ) անվտանգության ապահովման խնդիրներով գործակցել եմ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ մայոր Գեորգի Կուտոյանի հետ: Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին […]

̰
Պենտագոնը հաստատում է՝ Իրաքից զորքերը դուրս բերելու մտադրություն չունեն

15:20 18.01.2020

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը զորքերն Իրաքի տարածքից դուրս բերելու մտադրություն առայժմ չունի։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆմանը։ «Մենք շարունակում են երկխոսությունը Իրաքում տանտերերի հետ։ Մենք դեռ ցանկանում ենք լինել ինքնիշխան ու բարգավաճող Իրաքի ընկերն ու գործընկերը»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Նա ավելացրել է, որ Իրաքում գտնվող ամերիկյան զորքերը «բարի ուժ են» […]

̰
Աշոցքը՝ դահուկասպորտի ու տուրիզմի նոր կենտրոն

15:05 18.01.2020

Աշոցքը սպասում է էքստրեմալ տուրիզմի սիրահարներին: Արդեն մեկ տարի է՝ դահուկավազքի կենտրոնը հանդերձարան, ճաշարան ու գիշերակացի սենյակներ ունի: Այստեղ դահուկավազքի ապագա չեմպիոններն են մարզվում: Հյուրատան միակ աշխատողներն էլ մարզիկ ամուսիններն են: Մանրամասները՝ կառավարության տարածած տեսանյութում:

̰
Վանաձորում 14 վարորդ իրենց մեքենաներով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը

15:00 18.01.2020

Հունվարի 17-ին ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հունվարի 16-ին՝ ժամը 22-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդը և մի քանի այլ տրանսպորտային միջոցների վարորդներ բարձր արագությամբ մեքենայով պտույտներ կատարելով տևական ժամանակ խաթարել են Վանաձորի «Հայքի» հրապարակի երթևեկությունը, ստեղծել վթարային իրավիճակներ, իրենց գործողություններով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների, հրապարակում գտնվող […]

̰
Կանադան պաշտոնապես փոխհատուցում է պահանջում Իրանից

14:55 18.01.2020

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անձամբ Իրանի իշխանություններին է ուղղել կանադական կողմի պահանջները Իրանին․ Թեհրանը պետք է անմիջապես հատուցումներ վճարի Իրանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով տուժած կանադացիների ընտանիքներին։ Թրյուդոն հատուկ շեշտել է, որ այդ հատուցումները պետք է տուժողների ընտանիքներին վճարվեն անմիջապես, ոչ թե ձգձգումներով։ «Ես հանդիպել եմ նրանց, նրանք չեն կարող մեկ շաբաթ սպասել դրան»,- հայտարարել […]

̰
«Մամուլի» շենքից փրկարարները տարհանել են 50 քաղաքացու. հրդեհը մարվել է

14:50 18.01.2020

Ավելի վաղ հայտնել էինք` հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում: ԱԻՆ-ն ահազանգն ստացել է կեսօրին մոտ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այրվել են առաջին հարկում տեղակայված սենյակներից մեկի էլեկտրական մալուխները: Փրկարարները տարհանել են 50 քաղաքացու: Շենքը հոսանքազրկված է: Հրդեհը մեկուսացվել է և մարվել: Դեպքի մասին մանրամասներ են […]

̰
Դեպքը, իհարկե, շատ ցավալի է. Արման Թաթոյանը` Կուտոյանի մահվան մասին

14:46 18.01.2020

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ցավակցական ուղերձ էր հրապարակել՝ տեղի ունեցածը որակելով «շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի»: Այսօր, լրագրողների հարցին, թե տեղի ունեցածի մեջ Թաթոյանը ազգային անվտանգության խնդիր տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, վերջինս տվեց հետևյալ պատասխանը. «Անձամբ ճանաչում էի: Պարոն Կուտոյանը աշխատել է Մարդու իրավունքների […]

̰
Գազի գնի փոփոխությունը կանդրադառնա էներգետիկ համակարգի վրա. Հակոբ Վարդանյան

14:24 18.01.2020

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ գազի գնի փոփոխությունը կանդրադառնա էներգետիկ համակարգի վրա: Նրա խոսքերով՝ էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 30-35 տոկոսն արտադրվում է ջերմաէլեկտրակայաններում, որոնք գազով են աշխատում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Տեղատարափ անձրևներ և անտառային հրդեհներ Ավստրալիայում

14:22 18.01.2020

Ավստրալիայի արևելյան շրջաններում տեղատարափ անձրևներ են, որոնք առաջացրել են հեղեղումներ: Քվինսլենդ նահանգում հեղեղումների պատճառով փակվել են բազմաթիվ ճանապարհներ, զբոսայգիներ, կաթվածահար է եղել տրանսպորտային համակարգը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Տեղատարափ անձրևների հետևանքով փակվել է նաև սողունների այգին: Աշխատակիցները այնտեղից ստիպված են եղել տարհանել կենդանիներին: Իսկ այդ ընթացքում երկրի Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում […]

̰
Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 80 անգամ․ ԼՂ ՊՆ

14:07 18.01.2020

Հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված […]

̰
Բաքվում եղել են հայկական թաղամասեր, որոնք դիմադրություն են ցույց տվել. ՀՀ և ԱՀ պատգամավորները ելույթ են ունեցել

14:02 18.01.2020

Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորները ելույթ են ունեցել խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստի ընթացքում, որը նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Ավելի վաղ հայտնել էինք` մեկնարկել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների նիստը՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 28 տարեկան է

13:34 18.01.2020

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնել է, որ 28 տարի առաջ՝ այս օրը, հիմնադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նույն տարում էլ ՀՖՖ-ն դարձավ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ: 28 տարիների ընթացքում ՀՖՖ-ն ղեկավարել են Նիկոլայ Ղազարյանը (1992-1994թթ.), Արմեն Սարգսյանը (1994-1998թթ.), Սուրեն Աբրահամյանը (1998-2002թթ.), Ռուբեն Հայրապետյանը (2002-2018թթ.), Արթուր Վանեցյանը (2018-2019թթ.): Ներկայումս ՀՖՖ նախագահն է Արմեն Մելիքբեկյանը:

̰
Աշոցք գյուղի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժին հետևել է 24 հետցնցում

13:23 18.01.2020

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 […]

̰
BACK_TO_TOP