TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

Օգոստոսի 18-24-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց

15:54 24.08.2019

Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել ՌԴ Կրասնոդարի երկրամասի ողբերգական ավտովթարի մասին

15:25 24.08.2019

Օգոստոսի 23-ին, ժամը 22:28-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղական ժամանակով ժամը 18։21-ին Կրասնոդարի երկրամասի դաշնային Ռ-217 ավտոճանապարհին՝ Զավետնի ավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Opel Zafira» և «Nissan Qashqai» մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 4 հոգի (3-ը՝ ՀՀ քաղաքացի. Վաղինակ Ն., ծնված 1984 թ․, Աննա Ա., ծնված […]

̰
Գանգրափետուր հավալուսնը չուի ընթացքում ընկել է բնակիչներից մեկի այգին

15:16 24.08.2019

Animal Lovers կենդանասերների ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ նշելով. «Էս սիրունը չուի ընթացքում ինչ-որ պատճառով ընկել է բնակիչներից մեկի այգին: Բնակիչները մշակել են նրա վնասվածքները և փորձել են կերակրել, բայց թռչունը հրաժարվում է ուտելուց, միայն ջուր է խմում: Երիտասարդ առանձյակ է: Մասնագետները արդեն տեղյակ են և կզբաղվեն նրանով: Գանգրափետուր հավալուսն. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում»:

̰
Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ խորհրդարանից պահանջում են հակազդել Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունմանը

15:00 24.08.2019

Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ դիմում են ներկայացրել խորհրդարան և պահանջել պատասխան տալ տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Խորհրդարանից պահանջվել է «գործի անցնել, քանի որ թուրք քաղաքացիները «անպաշտպան են մնացել՝ ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների»: Ըստ թուրքական աղբյուրի՝ խորհրդարան ներկայացված դիմումի մեջ ներառված են մի քանի կետեր։ Կետերից […]

̰
Մի տուն լիքը մանուկներ. Գրիգորյանների ընտանիքն անասնապահությամբ զբաղվելու համար դիմել է պետության աջակցությանը

14:44 24.08.2019

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի շահառուներին ամեն ամիս տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Տրվում է նաև կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ: […]

̰
Կրասնոդարում վթարի հետևանքով տուժած 6-ամյա հայ փոքրիկի վիճակը կայուն ծանր է. ՀՀ ԱԳՆ

13:50 24.08.2019

Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՀՀ 3 քաղաքացի։ Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, վթարի հետևանքով տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է։ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի իշխանությունների հետ։ Քայլեր են ձեռնարկվում երեխային Կրասնոդարի հիվանդանոց տեղափոխելու ուղղությամբ։

̰
Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը

13:34 24.08.2019

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է էրդողանի կուսակցության ազգությամբ հայ անդամ Մարգար Եսայանին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Էս կենդանին նորից ակտիվացել է: Ժամանակին, երբ Ստրասբուրգում «սատկացրեցի» ազգությամբ հայ, էրդողանի կուսակցության նվիրյալ մանկուրտ Մարգար Եսայանին, ով կողմ էր քվեարկել Բոբ Վոլթերի հակահայ խայտառակ զեկույցին, Եվրոպայի […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

13:20 24.08.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

̰
«Խոսրովի անտառ» տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, այրվում է 17 հա բուսածածկույթ

13:08 24.08.2019

Օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին` ժամը 12:07-ին, Արարատի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

12:12 24.08.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդած նոր տվյալների համաձայն` Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները Վթարի հետևանքով տուժել է նաև մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է: Նա տեղափոխվել է Արմավիրի […]

̰
Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

11:30 24.08.2019

Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզի տարածքում 9 հրշեջ-փրկարար իրականացնում է հերթապահություն, իսկ Արագածոտնի մարզի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջում. կան ծխացող օջախներ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին. իրականացվում է հերթապահություն: Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

10:57 24.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը։ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական […]

̰
ԱՄՆ վարչակազմը որոշեց վերականգնել 2019-ի արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը․ VOA

10:10 24.08.2019

ԱՄՆ վարչակազմը որոշեց վերականգնել 2019 թ. արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Թրամփի վարչակազմը հետ կանգնեց արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից, ինչը ենթադրում է արտաքին օժանդակության սառեցված 4 միլիարդ դոլարի վերականգնում: Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019 թվականի համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա՝ Հայաստանի […]

̰
Հոնկոնգի բնակիչները 45 կմ երկարությամբ կենդանի շղթա են ստեղծել

09:15 24.08.2019

Հոնկոնգում տասնյակ հազարավոր ցուցարարներ կենդանի շղթա են ստեղծել՝ 1989 թվականի «Բալթյան ուղի» հակախորհրդային ակցիայի օրինակով, հայտնում է The Guardian-ը։ Շղթան ձգվել է հոնկոնգյան նավահանգստի երկու կողմերով։ Ակցիան տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Շատերը միացրել են սմարթֆոնների լուսարձակները՝ գործողությունը «լուսավորելու» համար։ Կենդանի շղթայի ընդհանուր երկարությունը կազմել է մոտ 45 կմ։ Ինչպես հայտնի է, 1989 թվականի օգոստոսի […]

̰
Ազգային ժողովից 15 միլիոն դրամի գույք է անհետացել․ factor.am

09:05 24.08.2019

Ազգային ժողովում 15,5 միլիոն դրամի գույքի պակասորդ կա: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցերին ի պատասխան փոխանցել են Ազգային ժողովի աշխատակազմից: Ազգային ժողովի տարածքում 2019 թվականի մարտի14-ին աշխատակազմի ղեկավարի հրամանով  իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ: Մասնավորապես, կառույցից բացակայում է 22 համակարգիչ, երկու տերաբայթ տեղեկատվության ծավալով  2 արտաքին կոշտ սկավառակներ, 5 […]

̰
Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը մարվել է

08:56 24.08.2019

Օգոստոսի 24-ին` ժամը 07:54-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկում ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ (55 փրկարար), 4 ավտոսանդուղք իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, […]

̰
Գազայում իսրայելական բանակի հետ բախումների հետևանքով տուժել է 122 պաղեստինցի

08:41 24.08.2019

Առնվազն 122  պաղեստինցիներ վնասվածքներ են ստացել ուրբաթ Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրին։ Բախումները տեղի են ունեցել անկլավի արևելյան սահմանների մոտ։ Տուժածներից 50-ի մոտ առկա են հրազենային վնասվածքներ։ Վիրավորներից 3-ի վիճակը ծանր է։ Գազայի հատվածում պաղեստինցիների բողոքի ուրբաթօրյա ցույցերը շարունակվում […]

̰
Թրամփը բարձրացնում է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

08:29 24.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մաքսատուրքերը բարձրացնելու որոշման մասին, որոնք ամերիկյան իշխանությունները ծրագրում են ի կատար ածել աշնանն՝ ընդդեմ Չինաստանից ներկրվող ապրանքների։ Դա արվելու է պատասխան միջոցառումմների շրջանակում՝ ընդդեմ Պեկինի կողմից ամերիկյան ավտոմեքենաների և պահեստամասերի մաքսատուրքերի բարձրացման։ Համապատասխան հաղորդագրությունը Սպիտակ տան ղեկավարը զետեղել է իր թվիթերյան միկրոբլոգում։ «Չինաստանը չպետք է նոր մաքսատուրքեր սահմաներ 75 […]

̰
Ողբերգական ավտովթար Կրասնոդարի երկրամասում, զոհերը ՀՀ քաղաքացիներ են 

23:35 23.08.2019

Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Կուբանսկիե նովոստի»-ին: Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Ոստիկանության […]

̰
Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է. Փաշինյան

23:11 23.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է: «Հանրապետության նախագահը ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր»:

̰
Քաղաքի օրը՝ օգոստոսի 25-ի վաղ առավոտից, Գյումրիում մի շարք փողոցներ փակ կլինեն

23:00 23.08.2019

Քաղաքի օրվա միջոցառուների նախապատրաստությունները կենտրոնական հրապարակում  սկսվել են։ Հրապարակում  համերգի բեմն է տեղադրվում, իսկ փողոցներում ճանապարհային երթևեկության գծանշումներն են թարմացվում։ Իսկ ինչպես է կանոնակարգվելու փողոցների երթևեկությունը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրուցում Գյումրիի քաղաքապeտարանի տրանսպորտի բաժի պետը տեղեկացրել է, որ  օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են լինելու կենտրոնական մի քանի փողոցներ։ «Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան` ժամը 07.00-ին, […]

̰
Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքի եզրակացությունն ուղարկեցինք նախարարին. Գոգյան

22:58 23.08.2019

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ավարտել են  ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի» աշխատանքները։ «Այսօր ավարտեցինք վարչապետի հանձնարարականով և ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված «ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի» աշխատանքները։ Եզրակացությունն այսօր ուղարկեցինք նախարարին։ Հանձնաժողովի անդամները […]

̰
Հրշեջները փորձում են հանգցնել «Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային պահեստում բռնկված հրդեհը

22:06 23.08.2019

Արդեն հինգերորդ օրն է՝ հրշեջները փորձում են հանգցնել «Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային պահեստում բռնկված հրդեհը: Տնտեսվարողների խոսքով՝  պահեստավորվածը մեծ մասամբ սննդամթերք է՝ միս, կարագ, մարգարին, խտացրած կաթ: Ասում են՝ պահեստավորված ապրանքը գրեթե 100 տոկոսով է վնասվել: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՌՈ գնդապետը 6 մլն կաշառք է վերցրել. նա կալանավորվել է

21:44 23.08.2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ՌԴ իրավապահների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող ազգությամբ հայ քաղաքացին Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակցին տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ քննությունից թաքնվելու և հետախուզման հարցերը լուծելու համար: Օգոստոսի 9-ին, ձեռնարկված միջոցառումների արդյուքնում, հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում, բերման ենթարկվել և կալանավորվել: Նա […]

̰
Ամազոնի անտառների հրդեհների հետևանքը զգալու է ողջ Երկրագունդը. Գագիկ Սուրենյանի գրառումը

21:41 23.08.2019

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամազոնի այրվող անտառներին ու կատարել հետևյալ գրառումը. «Ամազոնի անտառների այս կատաստրոֆիկ հրդեհների հետևանքը զգալու է ողջ երկրագունդը»:

̰
Մարդիկ գիտեն և վստահ են, որ ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետի գրառումը

21:01 23.08.2019

ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի վերաբերյանլ: Գրառումը՝ ստորև. «Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարևորն հետևությունն այն է, որ մարդիկ գիտեն և վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար»:

̰
Գյումրիում պարգևատրվել են բանակից զորացրված զինծառայողները

21:00 23.08.2019

Այսօր Գյումրիում պատվոգրերի ու հուշանվերների են արժանացել պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած զինվորները, դպրոցների զինղեկներն ու ծանուցման տեղամասերի պետերը։ Հայրենիքի սահմաների պաշտպանության առաքելությունը պատվով կատարելու համար զինվորներին պարգևատրել են Գյումրիի զինկոմիսարը, Շիրակի մարզպետի տեղակալը, համայնքների ղեկավարները։ Հայրենիքը սկսվում է սահմաններից․ այս սկզբունքին հավատարիմ, զինծառայությունը վաղուց կյանքի ու պատվի հարց է դարձել հայ զինվորի համար, իսկ բանակում […]

̰
Ֆիլմը ոչ թե աղետի, այլ վերելքի մասին է. Դավիթ Հակոբյանը՝ «Թղթե երազանքի» մասին

19:57 23.08.2019

«Շատ հուզիչ պատմություն է: Ամենաուրախալին այն է, որ Գյումրիի մասին է: Ոչ թե ավերածության, դժբախտության, ոչ թե աղետի, այլ վերելքի, վերապրելու ու հաղթանակի մասին է»,- «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստադրամայի մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում  է ֆիլմում դագաղագործ ուստա Սերոբին մարմնավորած դերասանը՝ Դավիթ Հակոբյանը: Նա շատերի պես ֆիլմը դեռ չի նայել, բայց վստահ է, որ […]

̰
Գերմանիայում անօրինական բնակվող անձանց պայմանների խստացում է սպասվում

19:32 23.08.2019

Այս պահին Գերմանիայի կառավարությունը մշակում է ավելի խիստ կանոններ՝ Գերմանիայում անօրինական բնակվող անձանց ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ միգրացիոն ծառայության ֆեյսբուքյան էջը: Այդ կանոները դեռևս օրենքի ուժ չեն ստացել, բայց այդ գործընթացը մեկնարկել է։ BAMF-ը խոստանում է տեղեկացնել այդ մասով նորությունների մասին #rumoursaboutgermany թեմատիկ կայքում:

̰
Ժամանակն է անցում կատարել արդար և բարեխիղճ տնտեսական մրցակցության. Գեղամ Գևորգյան

19:20 23.08.2019

«Այս պահին գրեթե բոլոր շուկաներում կա կենտրոնացվածության աստիճան, սակայն կա տենդենց, որ կենտրոնացվածությունը իջնում է: Շուկայի ուսումնասիրումը բերել է մեզ շուկայում տարբեր անբարեխիղճ մրցակցության երևույթների հայտնաբերմանը: Կարծում եմ՝ շուտով մենք կհրապարակենք մեր հաշվետվությունը»,- այս մասին ասել է  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Գևորգյանը ցավով է նշել, որ անբարեխիղճ մրցակցությունը բավական լայն տարածում […]

̰
BACK_TO_TOP