20:01 25.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Գյումրի և մասնակցել Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Այս տարի Գյումրու օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրի ներքո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Գյումրիով մեկնարկել է հիմնանորոգված Շիրազի փողոցից։ «Անի» փողային նվագախմբի կատարմամբ հնչել է «Գյումրի-Լենինականը», ապա հանդիսավորությամբ բացվել է Շիրազի […]
18:16 25.08.2019
Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Հայաստանի մարզպետներից ոչ ոք չի ծխում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեն ծխում նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Երևանի և Գյումրու քաղաքապետերը»:
17:31 25.08.2019
Գյումրիի Սերգեյ Մերկուրովի թանգարանում ցուցադրվում է Էմիլ Գազազի այս գլուխգործոցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այստեղ ցուցադրվում են նաև Հովհաննես Թումանյանի, Խրիմյան Հայրիկի, Լև Տոլստոյի, Վլադիմիր Լենինի, ինչպես նաև այլ Խորհրդային գործիչների ետմահու դիմակներ: Շատ հետաքրքիր վայր»,- գրել է նա:
16:53 25.08.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ հրդեհները ոչ թե շատացել են, այլ աննախադեպ են շատացել։ Նրա խոսքերով՝ դա պայմանավորված է գլոբալ տաքացմամբ և մի շարք այլ գործոններով։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:11 25.08.2019
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու աշխատանքները լայն թափով գնում են առաջ։ Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը։ Անանյանը նշեց նաև, որ 20-25 հոգի կգործուղեն Երևանից, իսկ դասընթացներ անցնելուց և քննություններ հանձնելուց հետո Գյումրիից 30-35 հոգի աշխատանքի առաջարկ կստանա։ SHANTNEWS-ի հարցին՝ ինչ շինություններ կհայտնվեն մինչև հոկտեմբեր, […]
15:37 25.08.2019
Գյումրին այսօր արտասովոր մարդաշատ է: Գյումրեցիների հետ օրը նշելու են եկել բազմաթիվ հայ և օտարերկրացի հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ևս մասնակցում է տոնական միջոցառումներին:
13:35 25.08.2019
Երեկ գիշեր իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին: Այս մասին հաղորդել է սիրիական «Սանա» գործակալությունը։ Ավելի ուշ պարզվել է, որ Իսրայելը հարվածել է Դամասկոսի Ակրաբա արվարձանում գտնվող իրանական զորակայանին: Դամասկոսում լսված ռմբակոծությունների ձայները լարվածություն են առաջացրել քաղաքում, սակայն հաղորդվում է, որ այս առավոտ քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին: Զոհերի կամ վիրավորների մասին […]
12:59 25.08.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանն իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մոտ 50-55 ՀՀ քաղաքացիներ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում: «Մոտ 50-55 հայ արդեն 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում Air Cairo ավիաընկերությունը, որն իրականացնում է Շարմ էլ Շեյխ-Երևան ուղիղ չվերթը, չեղարկել է առավոտյան 04:45-ի […]
12:33 25.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Կրում ենք «Great Armenia» polo association ընկերության արտադրած վերնաշապիկներ՝ Կիլիկիան Հայաստանի զինանշանով և Տիգրան Մեծի պատկերով: Հ. Գ. Ինձ շատ լավ եմ զգում «ՆանՄան» ընկերության ջինսերով: Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը»։
10:45 25.08.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի տոնի առթիվ։ «Սիրելի՛ գյումրեցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ հյուրեր, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գյումրիի օրվա առթիվ: Այս տարի քաղաքի տոնը անցկացվում է «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։ Եվ դա պատահական չէ, որովհետև Գյումրին տվել է և տալիս է խոսքի ու գործի բազում իսկական վարպետներ, որոնց ստեղծածը մնայուն արժեքներ են: […]
09:42 25.08.2019
Օգոստոսի 25-ին` ժամը 05:24-ին, Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական […]
00:00 25.08.2019
Մեղվապահները դժգոհում են մեղրի այս տարվա բերքից: Նախորդ տարվա համեմատ, Շիրակի մարզում ու հանրապետության այլ բնակավայրերում բերքատվության ցուցանիշը 3-4 անգամ պակաս է: Նախորդ տարի ստացված մեղրի ընդհանուր ծավալը մարզում եղել է մոտ 900 տոննա: Մեղվապահները մի քանի պատճառ են նշում, բայց հիմնականում մեղվաընտանիքների վրա վատ ազդեցություն է ունեցել եղանակը, բացի այդ, մեղուների մեջ տարածված հիվանդություններն […]
23:05 24.08.2019
Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական վերջին աշխատանքներն են կատարվում Գյումրիի կենտրոնական հրապարակում, վերջին փորձերն են ընթանում մշակութային օջախներում, նաև կարգի են բերվում քաղաքի կենտրոնական այն փողոցները, որտեղ նախատեսված է տոնական միջոցառումների անցկացումը։ Կազմակերպիչները քաղաք այցելող հյուրերին, զբոսաշրջիկներին խոստանում են տպավորիչ, գյումրվա համ ու հոտով համեմված մշակութային միջոցառումներ, որոնցում ընդգրկված են Գյումրիի մշակութային բոլոր կառույցներն ու […]
22:06 24.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման արարողությանը։ Վարչապետը դիտել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների կողմից հայկական «Կարնո քոչարի»-ի պարային կատարումը, ապա հանդես եկել ողջույնի խոսքով։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Սփյուռքի գործերի հարգելի գլխավոր հանձնակատար, Կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Պետական […]
21:41 24.08.2019
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը նկուղային մասից է զարգացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ աշխատակիցը։ Նա նշեց, որ բոլոր հրշեջներն աշխատում են շնչառական ապարատներով։ Նրա խոսքով՝ հրդեհի մակերեսը շատ մեծ է։ «Այս պահին արդեն տեղամասեր կան, որ հրդեհի արդյունավետ մեկուսացման են գնում։ Եթե քաղաքացիները չխանգարեն ջրատար մեքենաների աշխատանքին, հուսով եմ`ամեն բան բարեհաջող կավարտվի»,-ասաց նա: ԱԻՆ […]
20:53 24.08.2019
Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի անձամբ այստեղ գտնվել և գնահատել իրավիճակը: Այս մասին «Մալաթիա մոլ»-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Եթե որևէ մեկը հիմա գնահատական տա, ապա ինքը կոմպետենտ չի ընդհանրապես, մինչև կրակը չմարեն, մինչև մասնագետները չաշխատեն, որևէ մեկը չի կարող գնահատական տալ»,-ասաց նա: Նշենք, որ դեպքի վայրում են նաև«Մալաթիա […]
19:31 24.08.2019
Ազատության հրապարակում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կազմակերպիչները հայտարարեցին, որ այդ հավաքը մոտ 1 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության շարունակությունն է։ Վանկարկեցին՝ «Մենք ենք տերը մեր երկրի, Ամուլսարն առանց հանքի»: Իսկ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հիմնադիր անդամ Գեղամ Օհանյանը խոսք ուղղեց վարչապետին. «Ինչ խորհուրդ էլ տան իր կողմնակիցներն Ամուլսարի հարցով, թե ինչ փակ բաներ են հասնում […]
19:10 24.08.2019
Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս ստանում են համապատասխան բժշկական օգնություն։ Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 […]
18:08 24.08.2019
Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, […]
17:14 24.08.2019
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մալաթիայում տեղի ունեցած վթարի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ «Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ»,- գրել է Նիկողոսյանը:
17:00 24.08.2019
Ոռոգման սեզոնին Շիրակի մարզի գյուղերում նորից ջրի պակաս է, ու ոչ միշտ է, որ պատճառը գյուղ հասնող ջրի քանակն է: Օրինակը Կամո գյուղում է: Կառնուտի ջրամբարից ջուրը գյուղ հասնում է, բայց ծայրամասային հողակտորներն առանց ոռոգման են մնում: Այստեղ խոսքը ոռոգման ջրի անհավասար բաշխման մասին է` մեկին շատ է հասնում, մյուսն ընդհանրապես իր հողերը չի կարողանում […]
16:37 24.08.2019
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 25-27-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
16:27 24.08.2019
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: «Օգոստոսի 24-ին` ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]
16:11 24.08.2019
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար տարածքում է հրդեհ է բռնկվել։ Մեղրասարում թեթև քամի կա, դա կարող է նպաստել կրակի տարածմանը: ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ հրդեհը Խոսրովի անտառ չի հասել: «Տեղանքը խիստ կտրտված է, մոտեցումը ժամանակ է պահանջվում, աշխատանքները դժվար են: Որևէ վայրկյան գործընթացը չի դադարում»,- ասաց […]