TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Զելենսկին հաղթում է․ Ուկրաինայի ԿԸՀ-ի առաջին տվյալներ

23:31 21.04.2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 1,01 տոկոսը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է։ Զելենսկին հավաքել է 69․26% ձայն, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 28․33% ձայն։ Հիշեցնենք, որ Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել նախագահին։ Իր հերթին, Զելենսկին խոստացել է ուկրաինացիներին հուսախաբ չանել։

̰
Ամեն ինչ հնարավոր է․ Զելենսկին դիմել է հետխորհրդային պետություններին

23:15 21.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին դիմել է հետխորհրդային պետություններին՝ կոչ անելով հավատալ այն բանին, որ «ամեն ինչ հնարավոր է»։ «Նայե՛ք մեզ»,- հայտարարել է նա Exit poll-երի արդյունքներից հետո ելույթի ժամանակ։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, այդ թվում նրանց, ովքեր քվեարկել են մյուս թեկնածուի օգտին, և խոստացել է, որ հուսախաբ չի անի նրանց։ […]

̰
Պորոշենկոն ճանաչեց իր պարտությունը

21:41 21.04.2019

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մրցում էր շոումեն Վլադիմիր Զելենսկու հետ, ճանաչել է պարտությունը։ Էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո Պորոշենկոն իր շտաբում հայտարարել է, որ կզանգահարի Զելենսկուն ու կշնորհավորի հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է […]

̰
Զելենսկին հաղթում է. հայտնի են ազգային Exit poll-ի տվյալները

21:20 21.04.2019

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է շոումեն Վլադիմիր Զելենսկին։ Ըստ ազգային Exit poll-ի տվյալների՝ նա հավաքել է 73․7 տոկոս ձայն։ Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 26․3 տոկոսը։ Այս մասին ասվում է «112 Украина» հեռուստաալիքի կայքում։ Ազգային Exit poll-ն անցկացվել է 3 խոշոր սոցիոլոգիական կենտրոնների հետ համատեղ։ Հարցումն անցկացվել է 500 ընտրատեղամասում։ Նշվում […]

̰
Պանկիսի կիրճում իրավապահների ու տեղացիների բախումների հետևանքով 27 մարդ է տուժել

21:11 21.04.2019

Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Պանկիսի կիրճում բախումների հետևանքով տուժել է 27 մարդ, որից 15-ը՝ ոստիկաններ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ նշելով, որ տեղի բնակիչները բողոքում են «Խադորի-3» ՀԷԿ-ի շինարարության դեմ։ Գախարիան նշել է, որ դիմակայությունը սրվել է այն բանից հետո, երբ տեղի բնակիչները սկսել են քարեր նետել իրավապահերի մեքենաների ուղղությամբ։ […]

̰
Մոսկվայում կալանավորել են Միհրան Պողոսյանին. Irakanum

19:23 21.04.2019

Irakanum.am-ը հայտնում է, որ կայքի ունեցած հավաստի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 20-ին Մոսկվայում կալանավորվել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը։ Առաջիկա օրերին տեղի կունենա Պողոսյանի՝ հայկական կողմին հանձնելու գործընթացը։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն […]

̰
Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյան

19:10 21.04.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչություններին՝ զորակցություն հայտնելով Շրի Լանկայի ժողովրդին և իշխանություններին: «Այս զանգվածային սպանություններն ու քաոսը խախտում են Հիսուս Քրիստոսի Հարության հրաշափառ օրվա սիրո խորհուրդը: Շրի Լանկայի կառավարությանը և ժողովրդին մեր զորակցությունն ուժեղ է, քան երբևէ: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»,-գրել է […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային

16:10 21.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել։ Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

16:08 21.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային այդ երկրում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Նախագահ Արմեն Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում:

̰
Շրի Լանկայում ձերբակալել են պայթյունների իրականացման մեջ կասկածվող 7 մարդու․ զոհերի թիվը գերազանցեց 200-ը

16:03 21.04.2019

Շրի Լանկայում 7 մարդ է ձերբակալվել՝ կապված այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ։ Այս մասին հայտնում է տնտեսական բարեփոխումներ և պետական բաշխման հարցերով նախարար Հարշա դե Սիլվան։ Ահաբեկչական 8 հարձակումների զոհերի թիվը հասել է 207-ի։ Զոհերի թվում Թուրքիայի 2 քաղաքացի կա։ Հաղորդվում է շուրջ 500 տուժածի մասին։

̰
Զելենսկին տուգանվել է լրացված քվեաթերթիկը հրապարակավ ցուցադրելու համար

15:55 21.04.2019

Ուկրաինայի ոստիկանությունը տուգանել է Ուկրաինայի նախագահ թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկուն այն բանի համար, որ նա հրապարակավ ցուցադրել է լրացված քվեաթերթիկը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա արարքի հետ կապված վարչական արձանագրություն է կազմվել։ Այսօր Ուկրաինայում ընթանում  է ընտրական երկրորդ փուլը։ Ըստ սոցհարցումների տվյալների՝ Զելենսկուն պատրաստ է աջակցել Ուկրաինայի՝ ընտրելու իրավունք ունեցող […]

̰
Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Շրի Լանկայում կատարված վախկոտ հարձակումները

15:40 21.04.2019

Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Շրի Լանկայում վախկոտ հարձակումները: Այդ մասին ասված է երկրի ԱԳՆ-ի թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ: «Ցնցված ենք Շրի Լանկայից ստացվող սարսափելի տեղեկություններից: Հարյուրավոր անմեղ մարդիկ դաժանաբար սպանվել են այս սուրբ օրը: Մենք դատապարտում ենք վախկոտ հարձակումները՝ խորին ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին, և մաղթում ենք տուժածներին շուտափույթ ապաքինում»,-ասված է հաղորդագրության մեջ: Հայաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սբ. Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին

15:24 21.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:

̰
Սա հարձակում է ողջ մարդկության վրա. Էրդողանը՝ Շրի Լանկայի ահաբեկչության մասին

14:30 21.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Շրի Լանկայում Զատկի տոնին տեղի են ունեցել ահաբեկչական 8 հարձակումներ:  Զոհերի թիվը հասել է 185-ի, կան հարյուրավոր տուժածներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է այս ահաբեկչությունը և կոչել այն հարձակում ողջ մարդկության վրա: «Ամենավճռական կերպով դատապարտում եմ Շրի Լանկայում Զատկի տոնին տեղի ունեցած ահաբեկչությունները: Սա հարձակում է ողջ մարդկության վրա: Թուրքիայի ժողովրդի […]

̰
Շրի Լանկայում սոցցանցերն արգելափակվել են․ սահմանվում է պարետային ժամ

13:49 21.04.2019

Շրի Լանկայում ահաբեկչական հարձակումների շարքից հետո իշխաությունները պարետային ժամ կսահմանեն ապրիլի 21-ին՝ ժամը 18․00-ից մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 6․00-ն։ այս մասին հայտնում է NEWS 1ST հեռուստաալիքը։ Ահաբեկչություններից հետո սոցիալական ցանցերը և մեսենջերները, ներառյալ WhatsApp-ը, Viber-ը և Facebook-ը, երկրում ժամանակավորապես արգելափակվել են, հայտնում է Ada Derana պորտալը։

̰
Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 185-ի․ 7-րդ և 8-րդ պայթյուններն են որոտացել

13:37 21.04.2019

Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական 6 հարձակումների (3-ը՝ եկեղեցիներում, 3-ը՝ հինգաստղանի հյուրանոցներում) զոհերի թիվը հասել է 185-ի։ Մոտ 500 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է տեղի News 1st հեռուստաալիքը։ Նախական տեղեկություներով՝ զոհերից 35-ն օտարերկրացիներ են։ Հիվանդանոցներից մեկի աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի թվում կան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների քաղաքացիներ։ ՀՀ ԱԳՆ աշխատում է տեղեկություններ ձեռք […]

̰
Հայ բռնցքամարտիկներն Էստոնիայում նվաճել են 3 ոսկե մեդալ

13:18 21.04.2019

Էստոնիայում կայացած միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 մեդալ: Տարբեր տարիքայինների պայքարում ոսկե մեդալակիր են դարձել 52 կգ քաշային Խաչիկ Բաղումյանը, 64 կգ քաշային Վանիկ Մեջլումյանն ու 60 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը: Թիմային հաշվարկով Հայաստանի թիմը գրավել է առաջին տեղը: Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ, հայտնում է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի […]

̰
Հունիսի 9-ին ՀՀ 6 մարզերում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

13:09 21.04.2019

Հունիսի 9-ին Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Ծովասար, Լոռու մարզի Ղուսալ, Կոտայքի մարզի Աբովյան, Գետարգել, Շիրակի մարզի Անուշավան և Սպենդարյան համայնքներում նախատեսված է համայնքի ղեկավարի, իսկ Արագածոտնի Նոր Արթիկ, Սորիկ, Արարատի Դվին, Դիտակ, Լոռու […]

̰
Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվում է Տիրոջ Հարության պատարագ

11:15 21.04.2019

Գր. Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվում է Սուրբ Հարության պատարագ` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ: Պատարագին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահը, նախարարներ, բարձրաստիճան այլ այրեր։ Քրիստոնյա աշխարհը տոնում է իր Փրկչի հրաշափառ հարության տոնը։ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից է, ինչը նշանակում է, որ այն շարժական տոն է: Նշվում է գարնանային […]

̰
Շրի Լանկայում կյանքը կաթվածահար է եղել․ դպրոցները 2 օր փակ կլինեն

11:13 21.04.2019

Շրի Լանկայում ահաբեկչական 6 հարձակումների զոհերի թիվը գնալով աճում է։ Վերջին տվյալներով՝ կա 160 զոհ, այդ թվում՝ օտարերկրացիներ։ Հաղորդվում է հարյուրավոր տուժածների մասին։ Կոլոմբոյի միջազգային օդանավակայանում անվտանգության միջոցառումները խստացվել են։ Daily Mirror-ը՝ հղում անելով Շրի Լանկայի կրթության հարցերով նախարարությանը, հայտնում է, որ երկուշաբթի և երեքշաբթի երկրում բոլորը դպրոցները փակ կլինեն։ Շրի Լանկայի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, […]

̰
Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական 6 հարձակումների զոհերի թիվը հասավ 160-ի

10:43 21.04.2019

Շրի Լանկայի 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասավ 160-ի։ Կա ավելի քան 360 տուժած։ Այս մասին հայտնում է News 1ST հեռուստաալիքը։ Ահաբեկչական հարձակումերի վայրերում աշխատում է ոստիկանությունը, հարձակման ենթարկված եկեղեցիների ու հյուրանոցների տարածքը շղթայված է։

̰
Թուրքիայի իշխող կուսակցությունը Ստամբուլում ընտրական արդյունքների չեղարկման հայտ է ներկայացրել ԿԸՀ

10:14 21.04.2019

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտարարություն է ներկայացրել ԿԸՀ՝ Ստամբուլում ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեղարկելու և կրկնակի քվեարկություն կազմակերպելու պահանջով։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել նաև ընտրելու իրավունք չունեցող, սակայն Ստամբուլի քաղաքապետի ընտրություներին մասնակցած ընտրողների անուններով ցուցակ։ Այս մասին Anadolu գործակալությանը հայտնել է կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը։ Խոսքն ավելի քան 14 հազար ընտրողի մասին է։ […]

̰
Շրի Լանկայում ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 42-ի

09:56 21.04.2019

Շրի Լանկայում Սուրբ Զատկի պատարագի ժամանակ 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 42-ի։ Այս մասին հայտնում է France Press-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհի մասին։ Պայթյունները որոտացել են տեղի ժամանակով 8:45-ին (Երևանի ժամանակով 7:15-ին)։ Ահաբեկչությունները կատարվել են մայրաքաղաք Կոլոմբոյի Սուրբ Էնթոնի, մայրաքաղաքային Նեգոմբո […]

̰
Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

09:38 21.04.2019

Ուկրաինայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին։ Ընտրությունների ընթացքին հետևում են 2700 դիտորդեր 20 միջազգային կազմակերպություններից և 21 պետություններից։ Երկրով մեկ բացվել են մոտ 30 հազար ընտրատեղամասեր, որոնք կփակվեն 20․00-ին։ Իր վերջնական ընտրությունը կատարել կարող է Ուկրաինայի ավելի քան 26 […]

̰
Սուրբ Զատկի պատարագի ժամանակ Շրի Լանկայի մի քանի եկեղեցիներում պայթյուններ են որոտացել

09:24 21.04.2019

Շրի Լանկայի երկու կաթոլիկ եկեղեցիերում Սուրբ Զատկի պատարագի ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է The National-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ ահաբեկչությունները կատարվել են մայրաքաղաք Կոլոմբոյի Սուրբ Էնթոնի և մայրաքաղաքային Նեգոմբո արվարձանի 2 եկեղեցիներում։ Բացի այդ, ոստիկանությունը հայտնել է մայրաքաղաքում տեղակայված Shangri-La, Kingsbury և Cinnamon Grand հյուրանոցներում հնչած պայթյունների մասին։ Նախնական տեղեկություններով` կա առնվազն 25 […]

̰
Քրիստոս հարյավ ի մեռելոց

09:12 21.04.2019

Քրիստոնյա աշխարհը տոնում է իր Փրկչի հրաշափառ հարության տոնը։ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից է, ինչը նշանակում է, որ այն շարժական տոն է: Նշվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը՝ մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում։ Սուրբ Զատիկ տոնն այս տարի նշվում է ապրիլի 21-ին: Եվ այսօր Քրիստոսը, հարություն առնելով մեռելներից, իր […]

̰
Հնդկաստանում փիղը 5 մարդու ոտնակոխ է արել, բոլորն էլ մահացել են

23:10 20.04.2019

Հնդկաստանի Օրիսա նահանգում փիղը մեկ գիշերվա ընթացքում ոտնակոխ է արել 5 մարդու։ Այս մասին հայտնում է Hindu-ն։ Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել Սանդհա գյուղում։ Սկզբում կենդանին հարձակվել է երեք հոգուց բաղկացած ընտանիքի վրա, որի անդամներն իրենց տան ծածկապատշգամբում քնած են եղել։ Փղի հարձակման հետևանքով նրանք տեղում մահացել են։ Դրանից հետո փիղն այդ գյուղի […]

̰
Տավուշի մարզում բախվել են Range Rover-ն ու ՎԱԶ-21013-ը. կա տուժած

21:59 20.04.2019

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 19-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11:30-ի սահմաններում Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 89 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 40-ամյա Սամվել Հոբոսյանի վարած Range Rover մակնիշի 57 ZM 777 համարանիշի և Նոյեմբերյան համայնքի […]

̰
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին

20:42 20.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին: Ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը:

̰
Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր

19:44 20.04.2019

ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները հերթական անգամ ուղևորվեցին Տավուշ: «Հպարտանում ու հիանում եմ ձեզնով»,- իր խոսքն այսպես է սկսել Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներին փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Ոստիկանության պետը վստահություն է հայտնել, որ այս հերթափոխը ևս դիրքերն անառիկ է պահելու: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ է կատարել Հայաստանի […]

̰
BACK_TO_TOP