TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

Մշակույթի նախարարությունում նախարար չկա, իսկ տեղակալները չեն ճանաչում նույնիսկ հայոց աշխարհը. Հասմիկ Կիրակոսյան

19:12 20.04.2019

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների և Գյումրիում մշակութային ծրագրերի մասին SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հետ: Նա անդրադարձել է մշակույթի նախարարության օպտիմալացմանը և երիտասարդ կադրերի ընտրությանը: «Միշտ էլ մայրաքաղաքից հեռու` մարզերում, մշակութային քայլքը դեպի առաջ պայքարով է եղել, երբեք հլու-հնազանդ վերևը չի իջեցվել մեզ համար: Երկար տարիներ աշխատել եմ […]

̰
Զատկի լավաշն ենք թխում. Նաիրա Զոհրաբյան

19:05 20.04.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է Քրիստոսի Սուրբ Հարության՝ Զատիկի տոնին: Նա այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Զոհրաբյանը երկու լուսանկար է տեղադրել, որում ցուցադրում է տոնի համար թխված հայկական լավաշը: Լուսանկարները մակագրված են այսպես. «Զատկի լավաշն ենք թխում»:

̰
Ինչպե՞ս ենք պատրաստվում Սուրբ Զատկի տոնին. SHANTNEWS.am-ի անդրադարձը

18:17 20.04.2019

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, ասել է թե զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Խաչելություն, մահ և հարություն: Այդ օրը բարևի փոխարեն ողջունում ենք այսպես. «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Այն համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Սուրբ Զատկի տոնին առաքելական  բոլոր եկեղեցիներում մատուցվում […]

̰
Մամուլի ազատության ինդեքսով Ադրբեջանն աշխարհում 15-րդն է՝ վերջից

17:16 20.04.2019

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա Մամուլի ազատության ինդեքսում, որտեղ Հայաստանը 61-րդ տեղում է հայտնվել, Ադրբեջանը զբաղեցրել է 166-րդ հորիզոնականը 180 երկրից կամ որ նույնն է՝ վերջից 15-րդ տեղը։ Այս մասին հայտնի է դառնում կազմակերպության հրապարակած աղյուսակից։ Հարևան երկիրն ավելի վատ տեղում է, քան մամուլի դեմ լայնամասշտաբ գործողություններով հայտնի Թուրքիան, ավելի վատ դիրքում է, […]

̰
Վարչապետի հնչեցրած մտահոգությունների առնչությամբ օպերատիվ խորհրդակցություն է հրավիրվել

17:08 20.04.2019

ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայությունում ապրիլի 19-ին ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն՝ ծառայության պետի տեղակալների, քրեակատարողական հիմնարկների պետերի, ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պետերի և քրեակատարողական հիմնարկների այլ բարձրաստիճան ծառայողների մասնակցությամբ: ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկանում ենք, օրակարգում ՀՀ կառավարության 2019թ. Ապրիլի 18-ին նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ […]

̰
Ձեր թիմի պաշտոնյաներին վարակե´ք օրենքի պահանջները կատարելու Ձեր օրինակով. Անահիտ Բախշյանը դիմել է վարչապետին

16:53 20.04.2019

Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բաշխյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ուղիղ եթերում արած հայտարարություններից մեկին: Բախշյանը, մասնավորապես, նշել է. «Պարո´ն Փաշինյան, երեկվա հարց ու պատասխանի ժամանակ օգտատերերից մեկը Ձեզ հարց ուղղեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև երբ պետք է աշխատի բոլորի փոխարեն: Դուք օգտատերերի հարցին ֆեյսբուքի ուղիղ […]

̰
Ադրբեջանի հարավի թալիշաբնակ մի քանի գյուղ հոսանքազրկվել է առատ ձյան պատճառով

16:40 20.04.2019

Ադրբեջանի հարավում գտնվող ու հիմնականում թալիշներով բնակեցված Լերիկի շրջանում ձյունն այնքան շատ է եկել այս օրերին, որ մի քանի գյուղ մնացել է առանց էլեկտրականության։ Դրանցից մեկը՝ Օրանդ կոչվող բնակավայրը, արդեն երկու օր զրկված է էլեկտրամատակարարումից։ Գյուղական համայնքից հայտնել են, որ այնտեղ ձյան տեղումները եղել են 15-20 մմ, սակայն ճանապարհներն էլ սառցակալել են, ինչի հետևանքով այնտեղ […]

̰
Հուսով եմ` պարոն Փաշինյանը թույլ չի տա, որ իրեն մոլորության մեջ գցեն. Դավիթ Սանասարյանի պաշտպան

16:35 20.04.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հույս հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա՝ իրեն մոլորության մեջ գցեն: Նա, մասնավորապես, գրել է. «Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ, ցավոք, գործ են սարքել և կարում են այդ գործը՝ օգտագործելով հին մեթոդները, […]

̰
Սյունիքի մարզում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ քաղաքում ձյուն է տեղում

16:31 20.04.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է  կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար (Գեղարքունիքի մարզի կողմից): Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Բերդ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն […]

̰
Հայերի ցեղասպանության թեման դեռ արդիական է. Ադամ Շիֆ

15:46 20.04.2019

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մի քանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպել է Բըրբենք քաղաքի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության շրջանակում: Հայկական կազմակերպությունների թվում են եղել Բըրբենքի հայ երիտասարդների ֆեդերացիան, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, «Արազ» Հայ օգնության միությունը և այլն: Քաղաքապետ Էմիլի Գեյբել-Լադդիի ու քաղաքային խորհրդի անդամների գլխավորությամբ անցկացվել է հիշատակման արարողությունը: Ներկա են եղել նաև […]

̰
Այս գործում կան ակնհայտ խնդիրներ. Իոաննիսյանը՝ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին

15:37 20.04.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի գրառմանը: «Չգիտեմ, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ախպերական» հարաբերությունների մասին խոսելիս, բայց միանգամից ասեմ, որ երբ Դավիթը, որպես թեկնածու, խախտեց օրենքը, դրա մասին առաջինը մենք գրեցինք, թեև Դավիթը իմ ընկերն է: Բայց […]

̰
Աջափնյակում գողացել են երեկ տնկված տնկիները

15:16 20.04.2019

Աջափնյակ վարչական շրջանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ տնկված տնկիները արդեն գողացել են. «Դեռ երեկ տնկված տնկիներն արդեն գողացել են: Հարգելի´ բնակիչներ, դեռ հայտնի չէ թե ով է հեղինակն այս արարքի, սակայն կոչ ենք անում, որ միասին սիրենք մեր շրջանն ու քաղաքը, հոգատար լինենք դրանց նկատմամբ։ Հիշե՛ք, որ աշխատանքը երևում է միայն հոգատարության և […]

̰
Այսօր սպիտակ ասածին վաղը սև կասի. Տիրան Լոքմագյոզյանը` Էրդողանի քաղաքականության մասին

14:55 20.04.2019

Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին Թուրքիայում ավելի են կարծրանում  հակահայկական տրամադրությունները: Ճանաչման խնդիրը պետության հսկողության տակ է, նոր մեթոդներ են գտնվում սահմանափակելու և ճնշելու այլակարծությունը կոնկրետ այդ խնդրի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Նա  վստահեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանակաշրջանում ժխտման քաղաքականությունն ավելի լայնամասշտաբ է դարձել և […]

̰
Իրանում անցկացվել է Բանակի օրվան նվիրված զորահանդես

14:40 20.04.2019

Իրանում ապրիլի 18-ին անցկացվել է Բանակի օրվան նվիրված զորահանդես։ Այս մասին տեղեկացնում է Razm.info-ն: Այս զորահանդեսները մեր հարևան երկրում ավանդույթ են դարձել և անցկացվում են ամեն տարի։ Իրանական արտադրության նորագույն «Քաման-12» ԱԹՍ Կռազ 6322 և քարշարկավոր 130 մմ թնդանոթ «59-1» Առջևից՝ «M110» 203 մմ ինքնագնաց հաուբից, ԶՍՈւ 23-4, «Ֆաջր-5» 333 մմ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, […]

̰
Համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի. Արայիկ Հարությունյանի հուզիչ գրառումը

14:31 20.04.2019

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի. «Ոչ մի ջանք չի կարելի խնայել, միայն թե լսես այս բառերը՝ «Ես կարող եմ»: Համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի: Դժվար է, բարդությունները շատ են, բայց միասին հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները: Այս և մյուս «արևները» […]

̰
Նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» մրցանակին

14:08 20.04.2019

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի հանձնման խորհուրդը հայտարարել է ԱՊՀ երկրների տարածքում գլխավոր հումանիտար մրցանակի հաղթողներին: Մրցանակին հավակնում էր 14 հոգի 9 երկրներից: Ժյուրին ընտրել է արվեստի հայազգի ներկայացուցչին: Մրցանակակիր է դարձել նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը: 2 մլն ռուբլի ֆոնդով մրցանակն ամեն տարի հանձնվում է ԱՊՀ տարածքում հումանիտար գործունեություն ծավալած և զգալի արդյունք ունեցած գործիչներին: Ռոբերտ Էլիբեկյանը […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարանաշինական ծրագիր կսկսի Գյումրիում

13:58 20.04.2019

Անձրևային եղանակները նորից դժգոհելու առիթ են տվել Գյումրիի այն շենքերի բնակիչներին, որոնց տանիքը վերանորոգման կարիք ունի կամ տանիք, որպես այդպիսին, ընդհանրապես չկա: Օրինակը նախկին Ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքերն են: Շենքերը մասնավորին են պատկանել և միայն 1 տարի առաջ են համայնքապատկան դարձել ու դրանց նկատմամբ ներդրումային հետաքրքրություն է առաջացել: Բայց այն, որ հանրակացարանային սենյակները կաթոցների ու փլուզման […]

̰
Երևանում Պերճ Զեյթունցյանի ու Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ կփակցվեն

13:40 20.04.2019

Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգային հարցերի թվում են Համբարձում Սայադյանի, Հրաչյա Թամրազյանի, Կարապետ Մելիք-Օհանջանյանի և Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրումը: Նախագծերի համաձայն՝ ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հուշատախտակը՝ Տերյան փողոց հ. 59 հասցեում, ակադեմիկոս […]

̰
Դավիթը իմ ընկերն է, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. վարչապետը՝ Սանասարյանի մասին

13:34 20.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում է կատարել, որը վերաբերում է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին: «Այսօր շաբաթ էր և հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։ Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների […]

̰
Հակառակորդը Արցախի դիրքերի ուղղությամբ արձակել է 2200 կրակոց

13:28 20.04.2019

Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Արցախի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակաի կայքը։ «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված […]

̰
Արցախում ձերբակալվել է 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող ավագ եղբայրը

13:23 20.04.2019

Արցախի ոստիկանությունը նոր տեղեկություններ է հաղորդել 10-ամյա երեխայի սպանության մասին: «Սույն թվական ապրիլի 15-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ. ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ. ծնված Վ. Գ-ի սպանության կասկածանքով 2001թ.ծնված Ս.Գ-ի ձերբակալության վերաբերյալ։ Կատարած արարքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ. ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք […]

̰
Մինասի «Գիշեր» նկարը ոչնչացումից փրկելու նպատակով Indiegogo-ում դրամահավաք է սկսվել

13:20 20.04.2019

Մինասի ընտանիքի և ընկերների անունից ստեղծվել է ֆոնդերի հավաքագրման էջը Indiegogo.com հարթակում։ Հայտարարության մեջ նշված է, որ  Մինասի «Գիշեր» որմնանկարը գտնվում է ոչնչացման եզրին և օր առաջ պետք է փրկել այն։ «Ֆինանսական ներդրումներն են հարկավոր նկարը փրկելու համար, իսկ այսօր ՀՀ կառավարությունը չի կարողանում տրամադրել անհրաժեշտ գումարը։ Դիմում ենք յուրաքանչյուրիդ աջակցությանը։ Մենք չենք կարող թույլ […]

̰
Երևանի ավագանու որոշմամբ՝ «Սանիթեք»-ին մրցակից համայնքային հիմնարկ կստեղծվի

13:10 20.04.2019

Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստում ընդգրկված է ««Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» նախագիծը: «Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը. Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1.Երևանի վարչական տարածքում աղբահանության […]

̰
«Անկախ դիտորդ»-ը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին վերաբերող զեկույցը

13:08 20.04.2019

2018թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու ավագանու ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի 95 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Միաժամանակ, ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել են 17 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ […]

̰
Ձյուն է տեղացել Հայաստանի ամենատաք վայրում` Մեղրիում. Գագիկ Սուրենյան

12:57 20.04.2019

Սյունիքի մարզում ձյան տեղումներ են դիտվել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում, Մեղրիում, սակայն վնասներ չեն լինի, քանի որ ձյան տեղումները դիտվել են +2…+3 ջերմաստիճանի պայմաններում»,- մասնավորապես գրել է նա:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

12:55 20.04.2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:

̰
Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը. Politik.am

12:40 20.04.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ «ֆեյքերի» դեմ վարչապետի հանձնարարականից հետո մեկ անձ՝ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը, ձերբակալվել է։ Հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։  ձերբակալվել է։ Politik.am-ին հաջողվել է պարզել՝ ով է ձերբակալված անձը։ Նրա ազգականներից մեկը, ով հասկանալի պատճառներով չի ցանկացել ներկայանալ, ասել է, […]

̰
Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության ճանաչման համար երկրի կառավարությանը կհանձնեն հանրագիր

12:28 20.04.2019

Նիդերլանդներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ՝ Հոլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիայի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մասնավորապես, ապրիլի 23-ին տեղի ժամանակով 12:00-ին նախատեսվում է բողոքի ցույց Հաագայի «Plein» հրապարակում, որի նպատակն է Նիդերլանդների կառավարությունից պահանջել ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը: Ցույցի ընթացքում կառավարությանը կներկայացվի հանրագիր: Ապրիլի 24-ին Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը ոգեկոչման արարողություն կանցկացվի Մեծ Եղեռնի հուշարձանի […]

̰
Նախագահի «Բաղրամյան 26»-ի նստավայրը կանվանակոչվի «Հանրապետության տուն»

12:20 20.04.2019

Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի Հ. 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում […]

̰
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում տափաստանային հրդեհները խլել են 27 մարդու կյանք

12:09 20.04.2019

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում տափաստանային հրդեհները խլել են 27 մարդու կյանք: 19 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնել է REN TV-ն: Հրդեհները ոչնչացրել են հարյուրավոր բնակելի տներ: Անդրբայկալյան երկրամասում հայտարարվել է արտակարգ դրություն: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը:

̰
BACK_TO_TOP