TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.71 oC

Գլխավոր

Ի՞նչ է հայտնի Հռոմի նոր պապի մասին, ու ինչպե՞ս նրա ընտրվելը կազդի Հայաստանի վրա

22:26 09.05.2025

Ինչպես արդեն հայտնի է՝ Կաթոլիկ եկեղեցին ընտրել է իր 267-րդ պոնտիֆիկոսին: Հռոմի նոր Պապ է դարձել ամերիկացի կարդինալ Ֆրենսիս Պրեվոն՝ ընդունելով Լևոն 14-րդ անունը: Ի՞նչ նշանակություն ունի Ֆրենսիս Պրեվոյի ընտրությունը մեր՝ հայերիս համար, ո՞ր ուժային կենտրոնի շահերն էին այս անգամ բախվել Պապի ընտրթյան ընթացքում և արդյո՞ք նկատելի էր Վաշինգտոնի ազդեցությունը ընտրությունների վրա. այս և այլ […]

̰
Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետը՝ Հռոմի նորընտիր պապին

18:24 09.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,-գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին

17:39 09.05.2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին։ Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն Հայոց Հայրապետիս անունից հղում ենք Մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները Ձեզ՝ աշխարհի չորս ծագերում ապրող միլիոնավոր կաթոլիկ հավատացյալներին հովվելու բարձր […]

̰
Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել տոնական օրվա առիթով

16:48 09.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին: Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն:

̰
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

15:20 09.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին:

̰
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Ալեն Սիմոնյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

10:59 09.05.2025

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը […]

̰
Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի ՛ լինելու. Նիկոլ Փաշինյան

09:14 09.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով. «Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80- կը։ Այդ պատերազմը բռնկվեց Գերմանիայում եւ նրա դաշնակից մի քանի այլ երկրներում հաստատված նացիստական (ֆաշիստական) գաղափարախոսության պատճառով, որի առանցքային բովանդակությունն այն էր, որ մի ազգը կամ ազգերի […]

̰
Մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոն

08:10 09.05.2025

Այսօր՝ մայիսի 9-ին, նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Խամփերյանց), Սերգեյ Ագանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, […]

̰
Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

08:00 09.05.2025

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ընթրիքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:  

̰
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Ալեն Սիմոնյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

00:55 09.05.2025

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը […]

̰
Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցում

22:48 08.05.2025

Երկու միջուկային գերտերությունների՝ Պակիստանի ու Հնդկաստանի միջև զինված բախումը նոր թափ է ստանում: Ռազմական հարցերով փորձագետները լիարժեք պատերազմի մասին են խոսում: Արդյո՞ք ստեղծված պայմաններում Հայաստանը կարող է չեզոքություն պահպանել: Ի՞նչ նոր զարգացումներ կան Հնդկաստանի և Պակիստանի բախումներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ […]

̰
Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

22:16 08.05.2025

Որո՞նք են Հայաստանի ամենամեծ մարզի առջև ծառացած խնդիրներն ու ի՞նչ են անում մարզային իշխանություններն այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

̰
Հայտնի է՝ ով է դարձել Հռոմի նոր պապը

21:16 08.05.2025

Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն։ Նա ընտրել է Լեո 14-րդ անունը: Հռոմի 267-րդ պապը սպիտակ պապական զգեստ հագնելով, հայտնվել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը» («Urbi et orbi»): Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

20:30 08.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:  

̰
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

17:18 08.05.2025

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

̰
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

17:05 08.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրիդրիխ Մերցին

16:46 08.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, որի հետ բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացմանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն է տալիս: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման […]

̰
Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

16:06 08.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների և ծախսային շրջանակի վերաբերյալ։ Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական միջավայրի հիմնարար ցուցանիշները, այդ թվում՝ […]

̰
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

15:15 08.05.2025

Մայիսի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

̰
Կառավարության որոշմամբ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանվել է

14:46 08.05.2025

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։ Որոշմամբ հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի […]

̰
Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում․ գլխավոր դատախազ

12:13 08.05.2025

Հոկտեմբերի 27-ի քրեական գործի քննությունը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում և իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության վերաբերյալ ԱԺ-ում ունեցած իր ելույթում Աննա Վարդապետյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդման մեջ չի ներառվել՝ հաշվի առնելով […]

̰
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

09:42 08.05.2025

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:18 08.05.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

̰
Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

08:00 08.05.2025

Մայիսի 7-ին, ժամը 23:05-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները: […]

̰
Վատիկանում սկսվել է Հռոմի պապի ընտրությունը. ի՞նչ շանսեր ունեն Հայաստանի համար ցանկալի թեկնածուները

22:58 07.05.2025

Այսօր Վատիկանում իր աշխատանքն է սկսել կոնկլավը, որը պետք է ընտրի Հռոմի կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդին: Ենթադրվում է, որ պոնտիֆիկոսի ընտությունը կկայանա մի քանի փուլով: Ի՞նչ ընթացակարգով է անցնում ընտրությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան կարդինալների կոլեգիայի անդամները Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում նախ անցկացրին հանդիսավոր պատարագ, այնուհետև արդեն ցերեկը Սիքստինյան կապելլայում […]

̰
Կարծում եմ՝ անկհայտ է, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը հստակ դիրքորոշում ունեն, որ չի կարելի թույլ տալ որևէ էսկալացիա

22:25 07.05.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Զրույցը ծավալվել է վերջին օրերի և սպասվող իրադարձությունների շուրջ։ Ճի՞շտ է վարչապետի Մոսկվա մեկնելը, թե ոչ։ Փորձագիտական շրջանակներում միանշանակ չէ կարծիքը, ոմանք ասում են, որ պետք չէ մեկնի, լուրջ հիմնավորումներ ներկայացնելով, մյուսները հակառակն են պնդում։ Արդյո՞ք ինչ-որ բան կփոխվի ԱՄՆ նոր վարչակազմի և ԵՄ-ի՝ Հայաստանի հանդեպ մոտեցումներում։ Իվերջո […]

̰
Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան

17:54 07.05.2025

Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9-ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները: «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի […]

̰
Վարչապետը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի օրվա շքերթին

17:23 07.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի շքերթին։ Այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ զրույցում: «Այո, Մոսկվա գնալու եմ»,-պատասխանելով ՌԴ մեկնելու մասին հարցին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

14:31 07.05.2025

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:

̰
BACK_TO_TOP