Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրիդրիխ Մերցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրիդրիխ Մերցին

16:46 08.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։

Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, որի հետ բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացմանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն է տալիս: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին ևս մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա:

Բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը: Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ մեզ կհաջողվի նաև էականորեն ակտիվացնել Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերը։

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

20:43 08.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

20:30 08.05.2025

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:   ...

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP