TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+19 oC

Գլխավոր

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

22:19 30.04.2025

Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

18:49 30.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […]

̰
Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

16:31 30.04.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձինք ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին, բազմաթիվ անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից պահանջել և ստացել են ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով […]

̰
Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերը

15:15 30.04.2025

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որով կապահովվի Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության, նստավայրը՝ Մասկատ, պահպանման ծախսերը: Գումարից հիմնական մասը կհատկացվի ԱԳՆ բյուջեից, իսկ մնացածը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

14:50 30.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ և ընդգծվել է դրա կարևորությունը […]

̰
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

14:17 30.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին:

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

12:55 30.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […]

̰
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

12:12 30.04.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։

̰
Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ

11:07 30.04.2025

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […]

̰
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:00 30.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

̰
Ստամբուլում հզոր երկրաշարժ է կանխատեսվում. Էրդողանը կառավարության հատուկ նիստ է գումարել

23:13 29.04.2025

Ստամբուլում շարունակում են վերացնել ապրիլի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներն ու գնահատել վնասները: Միաժամանակ իշխանությունները խոստովանել են, որ պատրաստվում են նոր, շատ ավելի ավերիչ երկրաշարժի: Երեկ նախագահ Էրդողանը կառավարության հատուկ խորհդակցություն է անցկացրել այդ խնդրին նվիրված: Ի՞նչ հանձնարարականներ է տվել Էրդողանը կառավարությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նախ այդ նիստում ամփոփվել են երկրաշարժի […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետի կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

22:46 29.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի «Լիբերալ կուսակցությանը» հաղթանակի առթիվ։ «Ջերմորեն շնորհավորում ենք Մարկ Քարնիին և «Լիբերալ կուսակցությանը»՝ Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք հետագայում ամրապնել և խորացնել մեր փոխշահավետ համագործակցությունը »,- գրել […]

̰
Վրաստանի նախագահի այցը. ո՞րն է հայ-վրացական հարաբերությունների օրակարգը

22:21 29.04.2025

Հայաստանում է Վրաստանի նախագահը: Նա արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտոնյաների հետ: Ինչո՞վ են առանձնահատուկ Վրաստանի հետ հարաբերությունները, ինչպիսի՞ նոր նախաձեռնություններ քննարկվեցին Հայաստանի ղեկավարության հետ, արդյո՞ք Վրաստանը կարող է կամուրջ դառնալ Կովկասյան հարևանների միջև՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով։ Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ […]

̰
Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […]

̰
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […]

̰
Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

16:22 29.04.2025

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:  

̰
Խաչատուրյանն ու Կավելաշվիլին շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը

14:40 29.04.2025

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ողջունելով իր պաշտոնակցին Հանրապետության նախագահը նշել է. «Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, […]

̰
Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

12:40 29.04.2025

Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ: «Վերջին շրջանում […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 29.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

̰
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

07:21 29.04.2025

Սույն թվականի Ապրիլի 29-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 […]

̰
Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակում

23:20 28.04.2025

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […]

̰
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

22:21 28.04.2025

Իրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […]

̰
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

20:35 28.04.2025

Վրաստանի  նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

20:17 28.04.2025

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […]

̰
Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

18:34 28.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն: Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար […]

̰
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

16:53 28.04.2025

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […]

̰
Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակին

14:10 28.04.2025

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին:

̰
BACK_TO_TOP