23:20 28.04.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց:
Վերջին անգամ Իրանի նախագահը Բաքու էր այցելել անցած տարվա մայիսին, սա Էբրահիմ Ռայիսին էր և հիշում ենք՝ հետադարձի ճանապարհին նրա ուղղաթիռը դեռևս մինչ օրս մինչև վերջ չհետաքննած պայմաններում կործանվել էր: Մինչ օրս դեռ հարցեր կան և այդ հարցերից մի քանիսը կապված է նրա հետ, թե ինչ դեր է ունեցել այս ամենում Ադրբեջանը:
Ինչևէ, հայտնի էր, որ Ռայիսին պատրաստվում էր նաև Երևան մեկնել, իսկ այն մասին, թե արդյոք Փեզեշքիանը գալու է Երևան, համենայնդեպս, պաշտոնական որևէ տեղեկություն մինչ օրս չկա:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, այդպիսի այց իսկապես ծրագրվում է»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում դժվար փուլ է: Բաքվում հույսեր էին կապում այն բանի հետ, որ Իրանի նոր նախագահը ադրբեջանցի է: Այդ հույսերը որքանո՞վ են արդարանում: Ի՞նչ է հայտնի բանակցությունների թեմաների մասին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...