11:11 20.03.2022
Գիտնականները կոչ են անում անհապաղ պատվաստել Covid-ի դեմ նաև երեխաներին, քանի որ վերջին ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս, որ Pfizer-ի նույնիսկ մեկ դեղաչափը կանխում է վարակելիությունը և մեղմացնում հիվանդության ընթացքը: Համաձայն Ազգային վիճակագրության գրասենյակի վերջին տվյալների՝ Մեծ Բրիտանիայում 2-ից 11 տարեկան երեխաներն ունեն վարակվածության ամենաբարձր մակարդակը՝համեմատած ավելի մեծ տարիքի երեխաների հետ: Միացյալ Թագավորության Պատվաստումների և […]
11:04 20.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓21նոր դեպք ✓1709 թեստավորում ✓80 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 307 դեպք, որոնցից 409 357-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8595 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 950838 թեստավորում:
21:42 19.03.2022
Ֆինլանդիայի Տուրկուի համալսարանի գիտնականները երեխաների մոտ 1-ին տիպի շաքարախտը հայտնաբերելու նոր միջոց են մշակել: Նրա օգնությամբ հիվանդությունը կարող է ախտորոշվել նույնիսկ մինչև արյան մեջ հատուկ հակամարմինների ձևավորումը։ Աշխատանքի արդյունքները նկարագրված են Diabetes Care ամսագրում: Ավելի վաղ ուսումնասիրություններն արդեն ցույց են տվել, որ որոշակի հակամարմինների առկայությունը կարող է բացահայտել 1-ին տիպի դիաբետի զարգացման բարձր ռիսկ ունեցող […]
21:28 19.03.2022
ԱՄՆ-ից սննդաբանը անվանել է, իր կարծիքով, լավագույն մթերքը, որը կօգնի պահպանել առողջ ոսկրերը։ Փորձագետների առաջարկությունները հրապարակվել են Eat This, Not That! (ETNT)-ում: Լորեն Հարիս-Պինկուսը սալորաչիրը համարում է պարտադիր սննդակարգ՝ ոսկրերն ամրացնելու և օստեոպորոզը կանխելու համար: «Սալորաչիրը կալիումի, մագնեզիումի, վիտամին K-ի և պոլիֆենոլների աղբյուր է, որոնք աջակցում են ոսկրերի առողջությանը», – բացատրում է սննդաբանը: Բացի այդ, […]
20:38 19.03.2022
Ամերիկացի սննդաբանները նշել են այն մթերքները, որոնք կարող են օգնել զարկերակային բարձր ճնշման դեմ պայքարում։ Սննդաբան Տրիստա Բեսթը ասում է, որ սպանախը, կաղամբը և լոբին հատկապես օգտակար են արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար: Դրանցում պարունակվող մագնեզիումը մեծացնում է օրգանիզմում ազոտի օքսիդի արտադրությունը, որը հանգստացնում է արյան անոթները և նորմալացնում արյան հոսքը։ Ջանեթ Քոլմենի խոսքով՝ […]
11:08 19.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓32 նոր դեպք ✓2416 թեստավորում ✓81 առողջացած ✓1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 286 դեպք, որոնցից 409 277-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8593 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 949 129 թեստավորում:
20:32 18.03.2022
COVID-19 համաճարակը դեռ չի ավարտվել, աշխարհը միայն ճանապարհի կեսին է, ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարեթ Հարիսը։ «Ինչպես գիտեք, համաճարակը շատ հեռու է ավարտվելուց: Այս շաբաթ մենք նկատում ենք վարակների աճ: Եվ, ցավոք, մենք տեսնում ենք 60,000-ից 70,000 մահվան դեպք: Մենք, անկասկած, գտնվում ենք համաճարակի կենտրոնում», – ասել է նա:
20:06 18.03.2022
Միացյալ Նահանգներն աշխարհի ավելի քան 110 երկրների, այդ թվում՝ Հայաստանին, հատկացրել է պատվաստանյութի 500 միլիոն դեղաչափ։ Սա աշխարհում նվիրաբերված պատվաստանյութերի ամենամեծ քանակն է։ Տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ «Մենք շարունակում ենք պատվաստանյութերի անհատույց տրամադրումը, որի միակ նպատակը մարդկային կյանքեր փրկելն է։ Ցավոք, համավարակը դեռ լիովին չի նահանջել։ Մենք ուրախ ենք, որ վերջերս Հայաստանին փոխանցված «Պֆայզեր» […]
14:07 18.03.2022
Քաղցկեղի ռեգիստրը միակը չէ, որը կներդրվի առողջապահական համակարգում: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ամբողջական, լիարժեք և արդիական տեղեկատվության հասանելիության շնորհիվ կնվազի նաև կրկնակի բուժումների, հետազոտությունների, նշանակումների, ինչպես նաև բժշկական սխալների քանակը: Հարթակը փրկություն կլինի անհետաձգելի բուժoգնության պարագայում, ընդ որում՝ իրենց հիվանդության պատմությունը տեսնելու հասանելիություն են ստանում նաև պացիենտները. միջազգային լավագույն փորձն […]
13:59 18.03.2022
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր քննարկվել է առողջության առաջնային պահպանման օղակի հաստատություններում դեռահասներին բարյացակամ ծառայությունների ինտեգրացված մոդելի ներդրման ճանապարհային քարտեզը: Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՄԱԿ-ի գործակալությունների, ԱԱՊ բուժհաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պատասխանատու ստորաբաժանումների մասնագետներ: Ներկայացվել են հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև առաջարկվող մոդելի ճանապարհային քարտեզը: Մոդելը մշակվել է «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների […]
13:36 18.03.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ներկա է գտնվել «ՀայՓոստ Մեդ» դեղատնային ցանցի երրորդ դեղատան բացմանը` 0028 փոստային բաժանմունքում: Հաշվի առնելով, որ «ՀայՓոստը» Հայաստանի փոստի ազգային օպերատորն է, որն ունի բաժանմունքների ամենամեծ ցանցը` նախարարն ընդգծել է դեղատնային ցանցի ընդլայնման կարևորությունը` մարզային բնակչության համար առողջապահական ծառայությունը հասանելի դարձնելու տեսանկյունից. «Վստահ եմ, որ «ՀայՓոստն» իր ընտրած զարգացման ուղենիշով […]
11:07 18.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓52 նոր դեպք ✓2396 թեստավորում ✓149 առողջացած ✓3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 254 դեպք, որոնցից 409 196-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8592 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 946 713 թեստավորում:
21:47 17.03.2022
Ամփոփելով նիստը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և ուշադրություն հրավիրել պատվաստումային գործընթացը շարունակելու կարևորության վրա: «Հարգելի գործընկերներ, արդեն 2-րդ կամ 3-րդ նիստն է, որ մենք վերջին 2 տարվա ընթացքում Կառավարության նիստ ենք անում հիմնականում առանց դիմակների: Դա կապված է նրա հետ, որ, բարեբախտաբար, կորոնավիրուսային հիվանդության վիճակը այսօր Հայաստանի Հանրապետությունում բավական բարվոք է: […]
20:43 17.03.2022
Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշներն ու դրանց ավելացմանը միտված հետագա քայլերն է քննարկել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատությունների ղեկավարների և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի պատասխանատուների հետ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Հանձնարարվել է գույքագրել յուրաքանչյուր ընտանեկան բժշկի և թերապևտի մոտ գրանցված 18-ից բարձր […]
12:23 17.03.2022
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 14-ամյա երեխա՝ գանգատվելով աջ այտային շրջանում ցավերից, այտուցից: Այնուհետև պարզվել է, որ օրեր առաջ երեխան ընկերների հետ խաղալու ժամանակ ստացել է խաղալիք ատրճանակից հարված: Կատարված ռենգեն հետազոտությամբ հայտնաբերվել է աջ այտային շրջանի փափուկ հյուսվածքներում մետաղական գնդիկի առկայություն: Վիրահատական միջամտությամբ այն հեռացվել […]
11:04 17.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓47 նոր դեպք ✓2480 թեստավորում ✓140 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 202 դեպք, որոնցից 409 047-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8589 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 944 317 թեստավորում:
23:30 16.03.2022
Նյու Յորքի համալսարանի հանրային առողջության դպրոցի դոցենտ Ստեֆանի Կուկը և Ռաթգերսի համալսարանի կլինիկական հոգեբան Թերեզա Լեյրոն հերքել են սթրեսի մասին ամենահայտնի առասպելները: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Science Insider ալիքում։ Այսպիսով, ամերիկացի մասնագետներն ասել են, որ սթրեսը միշտ չէ, որ վատ է։ Նրանց կարծիքով՝ սա օրգանիզմի բնական եւ նորմալ արձագանքն է վտանգի նկատմամբ։ Բացի այդ, սթրեսն […]
15:48 16.03.2022
Կորոնավիրուսային վարակի նոր տարբերակը, որը նաև հայտնի է որպես թաքնված «Օմիկրոն» (BA.2), հայտնաբերվել է Իսրայելում արտերկրից վերադարձած երկու ուղևորի մոտ։ Այս մասին գրում է WION-ը՝ տեղի առողջապահության նախարարությանը հղումով։ Նշվում է, որ այդ մարդկանց մոտ առկա են թեթև ախտանիշներ՝ ջերմություն և գլխացավ։ Այն, որ նրանք վարակվել են նոր շտամով, հայտնի է դարձել ժամանելուն պես կատարված […]
11:21 16.03.2022
Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր բացվել է պատերազմից տուժած զինծառայողներին և վերականգնողական բուժման կարիք ունեցող պացիենտներին սպասարկող վերականգնողական բաժանմունք։ Բացմանը ներկա էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և այլ հյուրեր: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ համավարակի […]
11:07 16.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓79 նոր դեպք ✓3193 թեստավորում ✓108 առողջացած ✓8 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 155 դեպք, որոնցից 408 907-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8587 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 941 837 թեստավորում:
10:21 16.03.2022
Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց` 👉 Այգեպար, Խաչարձանի, Աղավնավանք, Նորաշեն, Վազաշեն, Վ․Կ․Աղբյուր, Բաղանիս ✅ 16.03.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Հովք, Չինչին, Չորաթան, Հաղթանակ, Ջուջևան, Լուսահովիտ, Վարագավան, Դեղձավան, Թեղուտ, Կայանավան, Ոսկեպար ✅ 17.03.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Ակնաղբյուր, Դովեղ, Գոշ, Չինարի, Սարիգյուղ, Բարեկամավան ✅ 18.03.2022 թ., 🕛 ժամը 10։00:
22:49 15.03.2022
Առողջապահության նախարարության ջանքերով, համայնքների համաչափ զարգացմանը և բուժծառայությունների հասնելիությանն ուղղված ծրագրերի շրջանակներում, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան վերազինվել է ժամանակակաից ռենտգեն սարքավորումով։ «Քայլ առ քայլ պետք է վերազինենք առաջնային օղակը` պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները»,-Լոռու մարզ այցելության ընթացքում Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում նշել է Անահիտ Ավանեսյանը։ Մասնագետները նշել են, որ նոր սարքն իր հնարավորություններով անհամեմատելի է նախորդի հետ, […]
11:04 15.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓55 նոր դեպք ✓2170 թեստավորում ✓237 առողջացած ✓3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 076 դեպք, որոնցից 408 799-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8579 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 938 644 թեստավորում:
10:33 15.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում […]
19:18 14.03.2022
«Գյումրի բժշկական կենտրոնում» սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով կատարվել է առաջին միջամտությունն ու փրկվել է հիվանդի կյանքը։ 87-ամյա Սինամ Խաչատրյանը ծրագրի առաջին շահառուն է։ Հիվանդանոցը պատրաստ է ընդունել հիվանդներին և պետական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։ Բուժման երկու մեթոդ է գործում՝ դեղորայքային (թրոմբոլիտիկ թերապիա) և վիրահատական։ Մայրաքաղաքից հետո Շիրակն առաջին մարզն է, որտեղ գործում է […]
15:17 14.03.2022
Կան դեպքեր, երբ պատերազմում զոհված անձանց աճյունները նույնականացվել են կրկնակի, եռակի անգամ, սակայն հարազատները դեռևս պատրաստ չեն վերցնել աճյունները հուղարկավորելու համար, նման դեպքերում պետությունը չի բացառում, որ ինչ-որ փուլում կարող է ինքը հուղարկավորել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Մենք ունենք դեպքեր, երբ նույնականացվել է, արդյունքները կրկնակի, […]
11:09 14.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓17 նոր դեպք ✓1432 թեստավորում ✓166 առողջացած ✓4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 021 դեպք, որոնցից 408 562-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8576 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 936 474 թեստավորում: