09:18 14.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը, հղում անելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, հայտնում է, որ մարտի 13-ին Հայաստան է հասել COVID-19-ի «Պֆայզեր» պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։ «Պֆայզեր» պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ […]
23:10 13.03.2022
ԱՄՆ-ից բժիշկ Լեսլի Չոն նշել է «վատ» խոլեստերինի մակարդակը նվազեցնելու հինգ միջոց։ Մասնագետի առաջարկությունները հրապարակվել են Eat This, Not That! (ETNT)-ում: Բժիշկը կարծում է, որ «վատ» խոլեստերինի քանակը նվազեցնելու համար պետք է ավելի շատ բուսական սնունդ ուտել, ավելի քիչ ալկոհոլ խմել, նիհարել, կանոնավոր մարզվել և թողնել ծխելը: Բժիշկը պարզաբենլ է, որ «վատ» խոլեստերինը կարող է […]
19:09 13.03.2022
Սոմնոլոգ Կիրա Փրիթչարդը ԱՄՆ-ից թվարկել է առույգացնող ցերեկային քնի հինգ կանոն. այն մասին, թե ինչպես ընտրել քնելու տեղ և ժամանակ, նա պատմել է Metro-ին։ Ըստ Փրիթչարդի՝ ցերեկային քունը պետք է տևի մոտ 90 րոպե։ Մասնագետը բացատրում է, որ այդ ընթացքում է անցնում քնի ամբողջական ցիկլը։ Նրանց, ովքեր հնարավորություն չունեն մեկուկես ժամ ընդմիջելու, մասնագետն առաջարկել է […]
12:00 13.03.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ․ Թեստավորում 45 Հաստատված դեպք 4 Ստացիոնար բուժվողներ 20։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10165 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3064 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր […]
11:12 13.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓51 նոր դեպք ✓2022 թեստավորում ✓181 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 004 դեպք, որոնցից 408 396-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8572 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 935 042 թեստավորում:
18:20 12.03.2022
Առաջիկայում կփոխվի հաշմանդամության կարգերի տրամադրման գործընթացի կարգը: Չեն սահմանվի հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ խմբեր, փոխարենը բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները քաղաքացիների կարիքների գնահատում կկատարեն՝ ելնելով ֆունկցիոնալության աստիճանից: 2021 թվականի դեկտեմբերի մեկի դրությամբ Հայաստանում հաշմանդամություն ունի 196․849 քաղաքացի, նրանցից 9191-ը երեխաներ են: Առաջին խմբի հաշմանդամ են 9 639, երկրորդ խմբի՝ 67 666, երրորդ խմբի՝ 110 353 մարդ: […]
17:19 12.03.2022
COVID-19-ը ի վիճակի է առաջացնել այնպիսի պաթոլոգիաներ, որոնք հետագայում չեն կարող բուժվել և կարող են ընդմիշտ մնալ, Evening Moscow-ին ասել է վարակաբան Ելենա Մեսկինան։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ մասնագետի՝ վերջին լաբորատոր հետազոտությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների 15 տոկոսի մոտ ցույց են տվել, որ հիմնական հետևանքներից մեկը 1-ին և 2-րդ տիպի շաքարայի դիաբետի զարգացումն է։ Այսպիսով, […]
11:04 12.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓111 նոր դեպք ✓2939 թեստավորում ✓282 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 953 դեպք, որոնցից 408 215-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8570 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 933 020 թեստավորում:
20:46 11.03.2022
Կենսաբանները հորդորել են նվազեցնել օգտագործվող շաքարի քանակը։ Բժիշկները պատմել են, թե ինչպես կարող է մեկ ամսով շաքարից հրաժարվելը փոխել կյանքը, գրում է Eat This, Not That-ը: Ըստ գիտնականների, շաքարավազի ավելացուկն է հանգեցնում մեծ խնդիրների, դրանք ըմպելիքներում են (օրինակ՝ գազավորված ըմպելիքները), նախուտեստներում և աղանդերում:Չնայած նման հավելումներն ավելի համեղ կդարձնեն ուտեստը, սակայն չափից շատ օգտագործումը կհանգեցնի վատ […]
19:39 11.03.2022
Գյումրի բժշկական կենտրոնում այսօրվանից գործում է սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը, բաժանմունքը պատրաստ է ընդունել հիվանդներին և բուժման պետական ծրագրով համապատասխան օգնություն ցուցաբերել, ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական մեթոդներով։ Պետական ծրագիրը մարզերից առաջինը իրականացվում է Շիրակում։ «Գյումրի» բժշկական կենտրոնում կաթվածի բուժման ծրագրում համատեղվել են 2 նորագույն բուժումների մեթոդները՝ թրոմբոլիտիկ թերապիան և վիրահատական բուժումը։ Հայաստանում ինսուլտը […]
14:31 11.03.2022
Վլադիմիր Ժիրինովսկուն դուրս են բերել «դեղորայքային քնից». Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը գիտակից է և նույնիսկ սկսել է աշխատել, փաստաթղթեր է ստանում իր օգնականներից։ «Ժիրինովսկու՝ արհեստական կոմայի մեջ մնալն ավարտվել է, նա նորից փաստաթղթեր է ստանում»,- հայտնում է ՏԱՍՍ-ը: Վլադիմիր Ժիրինովսկին Կենտրոնական կլինիկական հիվանդանոց էր ընդունվել փետրվարի սկզբին։ Պատգամավորի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային «Օմիկրոն» շտամ:
11:04 11.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓128 նոր դեպք ✓2759 թեստավորում ✓350 առողջացած ✓5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 842 դեպք, որոնցից 407 933-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8568դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 930 081 թեստավորում:
10:56 11.03.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության 30-ամյա անդամակցությունը հատկանշվել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ կառուցողական գործակցությամբ: «Բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որ այս տարիների ընթացքում ներդրվել են մեր երկրի առողջապահության ոլորտում»,- նշել […]
23:56 10.03.2022
ԱՄՆ-ում մահացել է 57-ամյա Դեյվիդ Բենեթը, որին երկու ամիս առաջ խոզի սիրտ էին փոխպատվաստել, գրում է New York Times-ը։ Վիրահատությունից հետո Դեյվիդ Բենեթը վերականգնման կուրս է անցել, այդ թվում՝ ֆիզիոթերապիայի։ Բայց, չնայած դրան, շուտով տղամարդու ինքնազգացողությունը վատացել է։ Վիրաբույժ Բարթլի Գրիֆիթի խոսքով, որը կատարել է Բենեթի վիրահատությունը` բժիշկները դեռ չեն պարզել մահվան պատճառը՝ դիահերձում դեռ […]
20:06 10.03.2022
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտնում է, որ հնարավոր է Pfizer պատվաստանյութի մինչև 400 հազար դեղաչափ մնա չօգտագործված, քանի որ պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Այժմ երկրում Pfizer պատվաստանյութի 350-400 հազար դեղաչափ է առկա, որոնց պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։ Մենք պատվիրել ենք նոր խմբաքանակ, որը կստանանք […]
19:47 10.03.2022
Ամռանը պահածոյացրած մթերքը ձմռան ամիսների ամենահամով պաշարն է։ Տնային պայմաններում երբեմն մեծ քանակության պահածոյացված միրգ-բանջարեղենը մինչև գարուն սպառելու համար չի լինում։ Ու ստացվում է, որ ամռան փուշի ու ձմռան նուշի միտքն աղավաղվում է։ Հին ու նոր պահածոները խառնվում են իրար, իսկ դրանք ուտելն արդեն վտանգավոր է։ «Եթե խոսքը վերաբերում է տան պայմաններում պահածոյացված սննդին, ասեմ, […]
15:50 10.03.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում «Առողջապահություն և սոցիալական ծրագրեր» խորագրով հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները. Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում, Առողջության առաջնային պահպանման օղակը` որպես առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգիր հիմք, բժշկական հաստատությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացում, հիմնանորոգման աշխատանքներ: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է […]
11:07 10.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓122 նոր դեպք ✓2769 թեստավորում ✓235 առողջացած ✓3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 714 դեպք, որոնցից 407 583-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8563 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 927 322 թեստավորում:
20:15 09.03.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղյակ է Deltacron շտամի առաջացման մասին, այն գրանցվել է եվրոպական մի շարք երկրներում, սակայն վարակի մակարդակը ցածր է, ճեպազրույցում ասել է ԱՀԿ հիվանդությունների տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը։ «Այն հայտնաբերվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Դանիայում: Բայց այս շտամով վարակվածության շատ ցածր մակարդակ է հայտնաբերվել»,- ասել է նա: ԱՀԿ շտապ հիվանդությունների բաժնի […]
19:18 09.03.2022
Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հեռու է ավարտից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ժնևում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «Կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտից, և այն ոչ մի տեղ չի վերանա, քանի դեռ չի ավարտվել ամենուր»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «վիրուսը շարունակում է զարգանալ»: Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ համավարակի պատճառով մինչ […]
16:57 09.03.2022
Սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է, սակայն այդ միտումը բնորոշ է ոչ միայն Հայաստանին. դա համաշխարհային բնույթ է կրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2021 թվականին մահերի 50 տոկոսը գրանցվել է սրտանոթային հիվանդությունների հետևանքով։ Սրտաբանը նշեց, որ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման […]
11:05 09.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓51 նոր դեպք ✓2803 թեստավորում ✓266 առողջացած ✓8 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 592 դեպք, որոնցից 407 348-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8560 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 924 553 թեստավորում:
09:19 09.03.2022
Սննդաբան Յուլյա Բոբեյկան Moslenta-ին տված հարցազրույցում նշել է Մեծ Պահքին հետևող մարդկանց շրջանում ամենատարածված սխալները։ «Հիմնական սխալը սննդակարգից բացառված կարևոր սննդանյութերի սխալ հայտնաբերված փոխարինումն է: Հավասարակշռված դիետա կառուցելու փոխարեն պահք պահող մարդիկ հաճախ նախընտրում են արագ ածխաջրեր: Դա կարող է լինել, օրինակ, պահքի անյուղ չորահացեր և այլ խմորեղեն, որը օրգանիզմին հագեցվածություն է հաղորդում միայն կարճ […]
21:10 08.03.2022
Քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, ԼՕՌ կլինիկայի ղեկավար Վլադիմիր Զայցևը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ տագնապի ուժեղ զգացումն ազդում է ոչ միայն մարդու հոգեբանական վիճակի, այլև համի զգայարանների վրա: Բժիշկը բացատրել է, որ լեզվի վրա կան պտկիկների խմբեր, որոնք պատասխանատու են համի զգայունության համար։ Երբ դրանք սկսում են «խախտվել», դա հանգեցնում է համի զգացողության […]
18:40 08.03.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ մարտի 8-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 մլն 827 հազար 683 պատվաստում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 352 226 քաղաքացի կամ չափահաս բնակչության 47,1%-ը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 1 249 476 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,5%-ը։ Հատկանշական է, որ խթանիչ (booster) դոզայով […]
11:09 08.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓140 նոր դեպք ✓2803 թեստավորում ✓512 առողջացած ✓4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 541 դեպք, որոնցից 407 082-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8552 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 921 750 թեստավորում:
23:17 07.03.2022
Սննդաբան Իրինա Պիսարևան RT-ին տված հարցազրույցում նշել է սթրեսի ժամանակ օրգանիզմին օգնելու ուղիները: «Այժմ շատ մարդիկ հակված են սթրեսի, խուճապի, դեպրեսիայի, որն ամենից հաճախ առաջացնում է շատ ուտելու պահանջ: Սովորաբար ուտում են հրուշակեղեն, իսկ դա կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարախտի, սրտանոթային համակարգի հետագա խնդիրների»,- պարզաբանել է մասնագետը։ Սննդաբանն ասել է, որ կարևոր է […]
23:09 07.03.2022
Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կորենևիչն ասել է, որ շատ մարդիկ ճնշման կտրուկ բարձրացման դեպքում չգիտեն, թե ինչ պետք է անել, կամ սխալ գործողություններ են ձեռնարկում։ Նա հստակ նկարագրել է, թե ինչ է պետք անել նման դեպքում, գրում է «Medic Forum»-ը։ Մասնագետի խոսքով՝ գլխավորը, երբ մարդու ճնշումը կտրուկ բարձրանում է, հանգստանալն է։ Հաճախ մարդիկ կարծում […]
19:35 07.03.2022
540 գրամ քաշով ծնված և առողջական խնդիրները հաղթահարած երեխան դուրս գրվեց հիվանդանոցից։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ներկա է գտնվել երեխայի դուրսգրմանը։ Նախարարը նկատել է, որ հետծննդյան ճիշտ խնամքի և բուժօգնության շնորհիվ 540 գրամ ծնված փոքրիկը դուրս է գրվում 3 կգ 700 գրամ քաշով` առանց առողջական որևէ բարդության: […]