12:41 02.12.2021
Աշխարհում քաղաքացիական շրջանառության մեջ է կորոնավիրուսի դեմ առնվազն 15 պատվաստանյութ
12:15 02.12.2021
Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում որոշակի մեղմացում կա, սակայն առաջիկայում չպետք է թուլացնել զգոնությունը, «մինչև նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»։ «Մյուս կողմից, սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ նոր շտամ է հայտնաբերվել, որը դեռևս Հայաստանում չկա, բայց դեռևս հստակ չէ, թե […]
23:34 01.12.2021
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է COVID-19 ճամփորդական սահմանափակումները։ ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն. • Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է. 1. Կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ*, 2. Կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված […]
23:06 01.12.2021
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպք։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալները։ Ինչպես ճշտում է հեռուստաալիքը, «օմիկրոն» շտամով վարակվելու դեպք է հայտնաբերվել Կալիֆոռնիա նահանգում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ «վաղ թե ուշ» կորոնավիրուսի այդ շտամը կհայտնվի ԱՄՆ-ում: […]
21:12 01.12.2021
«Օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակվելը հաճախ արտահայտվում է «հրեշավոր» հոգնածության տեսքով։ Այս մասին Telegram-ի իր ալիքում խոսել է Ամերիկյան համալսարանի Ջորջ Մեյսոնի կենսաբանության դպրոցի պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետազոտական կենտրոնի ֆունկցիոնալ գենոմիկայի լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող Անչա Բարանովան։ Նրա խոսքով՝ «Օմիկրոնի» դեպքում այնպիսի սովորական ախտանիշների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են հազը, քթարտադրությունը և համի և հոտի բացակայությունը, նվազում […]
19:38 01.12.2021
Սաուդյան Արաբիայի պետական SPA լրատվական գործակալությունը հայտարարել է երկրում նոր Օmicron շտամով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին։ Վարակվածը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, եկել է հյուսիսաֆրիկյան երկրից։ Իշխանությունները հայտնել են, որ արդեն մեկուսացրել են վարակվածին և այն մարդկանց, որոնց հետ նա շփվել է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն զեկույց էր հրապարակել, որում նշվում էր, որ մուտացիաների […]
18:53 01.12.2021
Նիգերիայում COVID 19-ի omicron շտամը հայտնաբերվել է դեռևս այս տարվա հոկտեմբերին վերցրած նմուշում՝ հայտնի դառնալուց մի քանի շաբաթ առաջ։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։ «Նիգերիա ժամանող ճանապարհորդների մոտ նախկինում հաստատված դեպքերի հաջորդականությունը ուսումնասիրելով՝ 2021 թվականի հոկտեմբերին կատարված նմուշներում եղել է արդեն omicron-ի օրինակ»,- INTERFAX-ին ասել է Նիգերիայի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Իֆեդայո Ադետիֆան։ Առաջին […]
18:25 01.12.2021
Եվրահանձնաժողովի (ԱՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել ՝, որ լրիվ պատվաստումը և բուստերային ներարկումները Եվրոպայում վերածնվող կորոնավիրուսի «Դելտա» շտամի և նոր սպառնալիքի՝ «Օմիկրոն» շտամի դեմ, կպաշտպանեն ԵՄ բնակչությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Լրիվ պատվաստվելը և բուստերներն ապահովում են ամենահուսալի պաշտպանությունը: «Եվ դրանք հասանելի են արդեն այժմ»,- ասել է ԵՀ-ի ղեկավարը՝ հանդես գալով դեկտեմբերի 1-ին Բրյուսելում […]
15:32 01.12.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի N 84-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում, ըստ որի` չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) […]
15:23 01.12.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չունի տվյալներ օմիկրոն շտամի առաջացման հետ կապված կորոնավիրուսի դեմ գործող պատվաստանյութերի արդյունավետության նվազման մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի ներկայացուցչին։ Ըստ ԱՀԿ-ի՝ նաև կարիք չկա ստեղծելու նոր պատվաստանյութ, քանի որ դեղագործական ընկերություններին անհրաժեշտ է միայն փոքր փոփոխություններ կատարել արդեն իսկ մշակված դեղամիջոցների բաղադրության մեջ։
15:19 01.12.2021
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է դեկտեմբերի 1-ին: Օրվա նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին գլոբալ իրազեկությունը և միջազգային համերաշխություն ցուցաբերել համաճարակի դեմ պայքարում: Ամբողջ աշխարհում մարդիկ միավորվում են՝ աջակցություն ցուցաբերելու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և հիշելու ՁԻԱՀ-ի հետ կապակցված հիվանդություններից մահացածներին: Այս տարվա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է` «Վե՛րջ դնենք անհավասարությանը», […]
14:16 01.12.2021
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հիմնական վտանգը մեծ թվով մուտացիաներն են այն հատվածներում, որոնց սովորաբար կցվում են մարդու օրգանիզմի կողմից արտադրվող հակամարմինները։ Սա կարող է հանգեցնել նրան, որ այլ շտամների դեմ արդեն ձևավորված իմունիտետն արդյունավետ չի լինի «Օմիկրոնի» դեմ: Այս մասին «Lentа.ru»-ին պատմել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (Վիրջինիա, ԱՄՆ) Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա […]
14:03 01.12.2021
Moderna-ն ստիպված է եղել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութերի 60%-ը հանձնել ԱՄՆ կառավարությանը, ասել է գործադիր տնօրեն Սթիվեն Բանսելը: «Դա հիմնականում հարուստ երկրների քաղաքական որոշումն էր, ԱՄՆ-ում մեզ ասացին, որ մենք այլ ելք չունենք, քան մեր արտադրանքի 60%-ը տալ ԱՄՆ կառավարությանը, դա Moderna-ի որոշումը չէր, դա որոշեց ԱՄՆ կառավարությունը»,- ասել է նա Financial Times թերթին։ Բանսելը […]
13:43 01.12.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մեկնել է Ժնև` մասնակցելու Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին: Վեհաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ: Նստաշրջանի հիմնական նպատակն է դիտարկել համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարությունը։ Մասնակիցները քննարկելու են COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված հարցեր` […]
12:10 01.12.2021
Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը: COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 և բարձր տարիքի անձանց` ըստ դիմելիության, առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց: Հարկ է նշել, որ` ✔ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը […]
11:03 01.12.2021
Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է․ ✓ 502 նոր դեպք ✓ 7279 թեստավորում ✓ 590 առողջացած ✓43 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339020 դեպք, որոնցից 317765 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 198 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]
09:07 01.12.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ որոշ երկրներ Օմիկրոն շտամի պատճառով ներդնում են չափազանց լուրջ սահմանափակումներ։ Այս մասին փոխանցում է Reuters-ը։ «Ես լավ եմ հասկանում, որ բոլոր երկրները ձգտում են պաշտպանել իրենց քաղաքացիներին կորոնավիրուսի այդ տարբերակից, որին մենք դեռևս լիովին ծանոթ չենք»,-ասել է նա։ ԱՀԿ ղեկավարն ասել է, որ իրեն անհանգստացնում […]
16:00 30.11.2021
Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումային ակտիվ գործընթացը: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Նորադուս, Ներքին Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերի բնակիչների շրջանում պատվաստումային շրջիկ կայանների միջոցով մասնագետներն իրականացնում են իրազեկման համապատասխան աշխատանքներ, բժշկական խորհրդատվություն քովիդի` առողջությանը սպառնացող վնասների, բարդությունների և պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ: Երկօրյա շրջայցի ընթացքը ցույց է տալիս, որ գյուղերում նույնպես պատվաստվածների ցուցանիշն ավելանում է, և շրջիկ […]
14:51 30.11.2021
2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագիր ներկայացնելու դեպքում թույլատրելու նախաձեռնության մեջ որևէ արտառոց բան չկա` բազմաթիվ երկրներ կիրառում են այն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Համապատասխան կարգով սրճարաններ կամ ռեստորաններ քաղաքացիների մուտքը […]
13:45 30.11.2021
Զինվորի տուն էր այցելել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրին տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրին, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում: Անդրեա Վիկտորինը պատահաբար ներկա գտնվեց նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին: Իսկ երբ տիկին դեսպանին ցուցադրվեցին […]
11:03 30.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 398 նոր դեպք ✓ 6462 թեստավորում ✓ 977 առողջացած ✓ 32 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338518 դեպք, որոնցից 317175 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 330 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7567 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]
22:11 29.11.2021
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն անհանգստության առիթ է, բայց ոչ խուճապի պատճառ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Այս շտամն անհանգստության առիթ է, այլ ոչ թե խուճապի պատճառ»,- ասել է նա: «Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութերը, լավագույն բժշկությունը, լավագույն գիտնականները ։ <…> Մենք պայքարելու ենք և հաղթելու ենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը: ԱՄՆ-ի իշխանությունները առայժմ […]
20:50 29.11.2021
Ճապոնիայի ազգային ինստիտուտի կենսաբժշկական նորարարության և առողջության ինստիտուտի մի խումբ ճապոնացի հետազոտողներ հաջողությամբ փորձարկել են իրենց մշակած ՄԻԱՎ պատվաստանյութը։ Դեղամիջոցը հաջողությամբ «սպանել» է կապիկի մոտ առկա վիրուսը, գրում Է NHK-ը: Փորձագետները ներկայացրել են ՄԻԱՎ-ով բուժված կապիկներին, որոնք նախօրեին պատվաստում են ստացել նոր դեղամիջոցով: Սկզբում վիրուսը վարակել է օրգանիզմը, սակայն շուտով սկսել է «մահանալ»։ Այժմ գիտնականները […]
15:59 29.11.2021
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հայտնվելը խոսում է այն մասին, թե որքան վտանգավոր է պանդեմիան և որքան բարդ իրավիճակում է գտնվում մարդկությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ Ժնևում բացված հատուկ նստաշրջանում՝ նոր պանդեմիաների նախապատրաստման թեմայով։ «Մուտացիայի ավելի մեծ կարողություն ունեցող «Օմիկրոն» տարբերակի հայտնվելը խոսում է այն մասին, թե […]
15:20 29.11.2021
Առողջապահության նախարարության Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ի դեմս տնօրեն Նարեկ Մանուկյանի) և Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնի (ի դեմս տնօրեն, պրոֆեսոր Ֆաբրիս Բարլեզիի) միջև Փարիզում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որն ամուր հիմք է ապահովում ուռուցքաբանական հաստատությունների սերտ համագործակցության համար` որպես քույր կառույցների: Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնը, որը միաժամանակ համալսարանական հիվանդանոց է, քաղցկեղի հետազոտման […]