11:04 11.12.2021
COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓290 նոր դեպք ✓ 6700 թեստավորում ✓ 610 առողջացած ✓ 21 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342405 դեպք, որոնցից 324834 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8309 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7788 մահվան դեպք է արձանագրվել:
23:12 10.12.2021
Կորոնավիրուսով պայմանավորված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում մինչ այսօր հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ, փաստացի բուժում է ստանում 42 անձ: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967 թվականին ծնված Ա.Հ-ի կենսաբանական […]
21:02 10.12.2021
Վրաստանի առողջապահության արդեն նախկին նախարար Էկատերինե Տիկարաձեն, ով դեկտեմբերի 9-ին հայտարարել էր առողջապահության նախարարի պաշտոնից հեռանալու մասին, նախարարությունում կմնա մինչև տարեվերջ։ Այս մասին տեղեկությունը հաստատել է հենց Էկատերինե Տիկարաձեն, տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն։ Առողջապահության նախարարությունից, սակայն, հայտնել են, որ նա աշխատանքից ազատման դիմում չի գրել և շարունակում է կատարել իր պարտականությունները։ Տիկարաձեն կշարունակի աշխատել սովորական […]
17:50 10.12.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Սանկտ Պետերբուրգում է: ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսպոտրեբնադզոր») կազմակերպել է նոր կորոնավիրուսային համավարակի և այլ վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին նվիրված միջազգային գիտագործնական համաժողով, որին մասնակցում են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային […]
12:34 10.12.2021
Ամերիկացի գիտնականները ՌՆԹ-ի հիման վրա ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ են մշակել: Այն հաջողությամբ փորձարկվել է մկների և ռեզուս-կապիկների վրա: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր ինֆեկցիոնիստ և Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID) տնօրեն Էնթոնի Ֆաուին։ Ֆաուչին ասել է, որ գիտնականները պատրաստել են ՌՆԹ շղթաներ, որոնք ստիպում են բջիջներին արտադրել միանգամից երկու վիրուսային սպիտակուց՝ […]
11:21 10.12.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Ավանեսյանը կմասնակցի Հայ-ռուսական 6-րդ առողջապահական ֆորումին։ Նա Մոսկվայում կլինի դեկտեմբերի 16-18-ը։ Նախարարի հետ ՌԴ կմեկնի նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը։
11:18 10.12.2021
COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓347 նոր դեպք ✓ 6416 թեստավորում ✓ 1208 առողջացած ✓ 20 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342115 դեպք, որոնցից 324224 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8652 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7767 մահվան դեպք է արձանագրվել:
10:06 10.12.2021
Հաջորդ տարի Ավստրիայի բնակիչները, ովքեր կհրաժարվեն հակակորոնավիրուսային պատվաստումից, ստիպված կլինեն խոշոր տուգանք վճարել, հայտնում է Securykid պորտալը։ Ավստրիայում COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա 14 տարին լրացած բոլոր բնակիչների համար։ Հրաժարվելու դեպքում պետք է վճարել 3600 եվրոյի չափով տուգանք։ Նախատեսվում է, որ օրինագիծն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում դիտարկում են […]
08:44 10.12.2021
ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի հարցերով վարչությունը (FDA) թույլատրել է COVID-19-ի կանխարգելման համար Evusheld «հակամարմինների կոկտեյլի» կիրառմանը, որը մշակել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը։ Այս մասին ասվում է կարգավորիչ մարմնի կայքում։ Թույլտվությունը տրամադրվել է արագացված ընթացակարգով՝ արտակարգ իրավիճակի (պանդեմիա) պայմաններում կիրառման համար։ Այն կարող է կիրառվել 12 տարեկանից սկսած։ Evusheld դեղամիջոցը հասանելի կլինի միայն թույլ իմունային […]
23:43 09.12.2021
8 տարեկան երեխան փայտ է կտրել ու վնասել 2 տարեկան եղբոր մատները: Այս սեզոնին ավելացել են անդամահատված մատների դեպքերը: Վերջին շրջանում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել նույնանման դեպքերով մի քանի երեխաներ, տեղեկացնում են ԲԿ-ից։ Պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը խոսել է դեպքերի մասին ու ցույց տվել, թե ինչ պետք է անեն ծնողներն այդ իրավիճակում:
21:56 09.12.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հրաժարական է տվել։ Այս մասին նա քիչ առաջ հայտարարել է հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ։ Տիկարաձեի խոսքով, նա կշարունակի աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Տիկարաձեն շնորհակալություն է հայտնել թիմակիցներին, բուժանձնակազմին և խոսել ոչ վաղ անցյալում առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ «Մենք նախկինում ամեն ինչ արել […]
21:00 09.12.2021
Չնայած կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալուն և պատվաստումների ոչ բավարար ցուցանիշներին, COVID-19 համաճարակի սուր փուլը կարող է ավարտվել արդեն հաջորդ տարի, ասել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Այս մասին նա գրել է իր անձնական բլոգում։ Գեյթսի խոսքով՝ ինքը չէր սպասում Delta-ի նման վարակիչ տարբերակի հայտնվելուն և չէր սպասում, որ մարդկանց այդքան երկար պետք է […]
12:40 09.12.2021
ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր շտամի՝ Օմիկրոնի ավելի քան 40 դեպք։ ԱՄՆ-ում Օմիկրոնի հետ կապված գրեթե բոլոր դեպքերը մեղմ ընթացք ունեն: Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տնօրեն Ռոշել Վալենսկին AR-ին տված հարցազրույցում։ Կորոնավիրուսի նոր տարբերակը հաստատվել է երկրի 19 նահանգներում 43 մարդու մոտ։ Հիվանդների մեծ […]
11:14 09.12.2021
COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 300 նոր դեպք ✓ 7741 թեստավորում ✓ 202 առողջացած ✓ 19 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341768 դեպք, որոնցից 323016 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9541 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7747 մահվան դեպք է արձանագրվել:
22:13 08.12.2021
Գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում ներկա պահին հայտնաբերվել է Գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք, որից 7-ը ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության արդյունքում՝ 0-18 տարեկանների, իսկ 5-ը՝ հղի կանանց շրջանում, որոնք հոսպիտալացվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում: Հղիներից 1-ը ծննդալուծվել է, այս պահին վիճակը կայուն […]
19:59 08.12.2021
Փակվել են Գյումրի բժշկական կենտրոնի և ինֆեկցիոն հիվանդանոցի COVID բուժման կենտրոնները, երկու հիվանդանոցները վերադարձել են իրենց բուն պրոֆիլներին։ Մարզային երկու կենտրոնները վերաբացվել էին մոտ երեք ամիս առաջ, այս ընթացքում սպասարկել են 1150 հիվանդի: Ինֆեկցիոնի բաժանմունքների մահճակալներն արդեն երրորդ օրն է՝ դատարկ են: Մոտ երեք ամիս առաջ կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի թվի աճով պայմանավորված՝ հիվանդանոցը կրկին 100 […]
18:40 08.12.2021
Հոնկոնգի համալսարանը հրապարակել է կորոնավիրուսի Omicron շտամի պատկերը, որը ստացվել է էլեկտրոնային մանրադիտակի միջոցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Գիտնականները, այդ թվում՝ պաթոլոգները և վիրուսաբանները, կարողացել են կապիկի երիկամային բջիջի (Vero E6) էլեկտրոնային միկրոգրաֆիան ստեղծել՝ SARS-CoV-2-ի Omicron տարբերակով վարակվելուց հետո: Համալսարանը հրապարակել է մեծ և փոքր չափերով պատկերներ: Փոքր չափերի պատկերներում ֆոտոմիկրոգրաֆը ցույց է տալիս բջիջների […]
15:18 08.12.2021
Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է շինարարության մրցույթներ Աշտարակի, Տաշիրի, Նաիրիի (Եղվարդ) և Վաղարշապատի բժշկական կենտրոնների կառուցման և վերակառուցման համար։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։ 2-3 տարվա ընթացքում այս 4 համայնքներում ևս մենք կունենանք ժամանակակից բժշկական կենտրոններ, ինչպես այլ բազմաթիվ համայնքներում։ Մանրամասները՝ այստեղ։
11:08 08.12.2021
COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 410 նոր դեպք ✓ 8485 թեստավորում ✓ 408 առողջացած ✓ 10 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341468 դեպք, որոնցից 322814 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7728 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1464 […]
09:45 08.12.2021
Կորոնավիրուսի նոր տիպի մուտացիայով՝ Օմիկրոնով վարակման դեպքեր են հաստատվել աշխարհի 57 երկրներում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում։ Վարակման դեպքերի մասին տեղեկություններ են ստացվել կազմակերպության բոլոր՝ 6 տարածաշրջաններից։ ԱՀԿ-ում դեռևս միասնական եզրակացության չեն եկել նոր տարբերակի դեմ պատվաստանյութերի արդյունավետության հարցում։ Փորձագետները նշում են, որ վերջին շրջանում կտրուկ մեծացել է կորոնավիրուսով վարակման […]
19:53 07.12.2021
Ճապոնացի թերապևտ Յումա Մորին բացահայտել է շոկոլադի անսպասելի օգուտները։ Նրա կարծիքով՝ բոլոր նրանք, որոնք սիրում են ամեն օր օգտագործել շոկոլադ, նվազեցնում են սրտի կաթվածի վտանգը, մեջբերել է Diamond ամսագիրը։ Սև շոկոլադը իր մեջ պարունակում է շատ օգտակար նյութեր՝ մասնավորապես ֆլավոնոլներ։ Դրանք, ըստ բժշկի, ակտիվացնում են արյան անոթներում ազոտի օքսիդի սինթեզը։ Իր հերթին էլ ազոտի օքսիդը […]
19:08 07.12.2021
Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով այսպես կոչված խթանիչ՝ բուստեր դոզայի ընդունման ժամկետը կրճատվել է 6-ից մինչև 5 ամիս: Հաղորդում է aliq.ge-ն։ Հրամանի համաձայն՝ Pfizer/BioNTech խթանող դոզան երկրում պետք է կիրառվի պատվաստման նախնական կուրսի ավարտից առնվազն 5 ամիս հետո, որը հաշվարկվում է երկրորդ դոզայի օրվանից: Գործակալությունը նշում է, որ որպես բուստեր դոզա կարելի է ընդունել նույն կամ այլ […]
18:27 07.12.2021
COVID-19-ի դեմ պատվաստանյութերն օգնում են մեր օրգանիզմին իմունիտետ զարգացնել այն վիրուսի նկատմամբ, որն առաջացնում է COVID-19՝ առանց հիվանդանալու: Հայտնում է Առողջապահության ազգային ինստիտուտը։ Պատվաստանյութերի տարբեր տեսակներ ապահովում են պաշտպանության տարբեր ձևեր, բայց բոլոր տեսակի պատվաստանյութերի դեպքում օրգանիզմում մնում է «հիշողություն» T-լիմֆոցիտների, ինչպես նաև B-լիմֆոցիտների պաշար, որոնք կհիշեն, թե ինչպես ապագայում պայքարել վիրուսի դեմ:
11:05 07.12.2021
COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 240 նոր դեպք ✓ 6006 թեստավորում ✓ 522 առողջացած ✓ 27 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341058 դեպք, որոնցից 322406 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9477 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7718 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1457 […]
19:52 06.12.2021
Հանքային ջուրը, կախված իր բաղադրությունից, կարող է բազմակողմանի օգուտներ բերել օրգանիզմին, «ՌԻԱ Նովոստի»-ին է հայտնել սննդաբան Ալյոնա Ստեպանովան։ «Կախված քիմիական բաղադրությունից՝ հանքային ջրերը բաժանվում են սեղանի ջրի (պարունակում են նվազագույն աղեր՝ մինչև 1 գրամ), բժշկական սեղանի ջրի (ջրում աղերի կոնցենտրացիան տատանվում է 1-10 գրամի սահմաններում) և բուժիչ (աղերի կոնցենտրացիան ավելի քան 10 գ/լ)։ Գրեթե բոլորը […]
19:15 06.12.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է տվյալներ Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված պատվաստումների վերաբերյալ՝ ըստ սեռերի։ Համաձայն այդ տվյալների՝ Հայաստանում առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների թվում կանայք կազմում են 45.9 %, իսկ տղամարդիկ՝ 54.1 %: Երկրորդ դեղաչափով պատվաստվածների շրջանում կանանց ցուցանիշը կազմում է 45.2%, տղամարդկանցը՝ 54.8 :
18:52 06.12.2021
Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցները «Pfizer» պատվաստանյութով պատվաստումը հաստատող փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով ձերբակալել են 4-րդ բժշկական կենտրոնի տնօրենին և նույն կենտրոնի բժշկին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ հետաքննության՝ վերոնշյալ անձինք գումարի դիմաց պատրաստել են «Pfizer» պատվաստանյութով պատվաստումը հաստատող կեղծ փաստաթուղթ և ապօրինի գրանցել Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ […]
18:27 06.12.2021
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում՝ դեկտեմբերի 1-ից աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս պարտադիր կլինի յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Այդ պարտականությունը պետք է առաջանա այն ժամանակ, երբ կլրանա աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր […]
18:10 06.12.2021
Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութն առաջիկայում արդեն շրջանառության մեջ կդրվի։ «Սպուտնիկ լայթը» կիրառվելու է որպես երրորդ, այսինքն՝ խթանիչ դեղաչափ: «Ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում պետությունը կգնի պատվաստանյութը, և քաղաքացիներն այն կստանան անվճար: Առաջիկա շատ մոտ ժամկետներում պետությունը կիրականացնի գնման գործընթացները, և այն առկա կլինի պոլիկլինիկաներում: Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու […]