TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում հնդկական շտամի շրջանառությունը գնալով աճում է. Ամիրան Գամկրելիձե

19:10 24.06.2021

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ, հնդկական շտամի շրջանառությունը Վրաստանում տատանվում է 10-20 տոկոսի սահմաններում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Գամկրելիձեն նշում է, որ եվրոպական մի շարք երկրներում այսպես կոչված «Դելտա» շտամը փոխարինում է բրիտանական շտամին, որը որոշ ժամանակ անց սպասվում է նաև Վրաստանում: Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում լաբորատորիայում հաստատվել է հնդկական շտամի ևս 20 […]

̰
Նախընտրական քարոզարշավի հետևանքով սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ. Անահիտ Ավանեսյան

18:20 24.06.2021

Նախընտրական քարոզարշավի հետևանքով Հայաստանում սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ նախորդ 7 և 14 օրերի համեմատականներն արդեն ցույց են տալիս վարակվածության մի փոքր աճ: «Իհարկե, պետք է ամեն ինչ անենք, որ այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ: Պատվաստումներն այս […]

̰
Ադրբեջանում գերության մեջ գտնվող տղաների ծնողներն ու հարազատները Կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց են սկսել

17:35 24.06.2021

Ադրբեջանում գերության մեջ գտնվող շիրակցի Մելս Ամբարդյանի եղբայրը հայ գերիների՝ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունները դադարեցնելու, նրանց Հայաստան վերադարձնելու պահանջով Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել։ Նրան միացել են նաև գերեվարված մյուս տղաների ծնողները, հարազատները և իշխանություններից պահանջում են, որ Ադրբեջանին ստիպեն՝ անհապաղ դադարեցնել իրենց եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և նրանց վերադարձնել Հայաստան՝ առանց նախապայմանների։ Մանրամասները՝ […]

̰
Օձի խայթոցով «Գյումրի» ԲԿ տեղափոխված հիվանդը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ

15:21 24.06.2021

Օձի խայթոցով «Գյումրի» ԲԿ տեղափոխված տուժածը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 23-ի երեկոյան: «Տուժածը ստացել է համապատասխան պատվաստանյութը, բայց դեռ ունի վերջույթի այտուցվածություն: Նրա բուժումը այս պահին էլ շարունակվում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գյումրի» ԲԿ գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք

11:03 24.06.2021

Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224533 դեպք, որոնցից 216312-ն` առողջացած, 4505-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1163742 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3452 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Ունենք 82 առողջացած և 2 մահվան դեպք:

̰
ԱՆ-ն հորդորում է՝ զգուշացե՛ք կրկանավարակից

22:13 23.06.2021

Վարակված չի նշանակում պատվաստված։ Զգուշացե՛ք կրկանավարակից, ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։  

̰
Moderna-ի նախագահը խոսել է COVID-19-ի և այլ պատվաստանյութերի տեխնոլոգիայի մասին

16:45 23.06.2021

Associated Press-ը զրուցել է Moderna-ի նախագահ Սթիվեն Հոգեի հետ, որը պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բարելավման պլանների և ընկերության գործունեության մասին։ Նրա խոսքերով՝ նոյեմբերին հաջորդ լոքդաունին չգնալու համար ընկերությունը պատվաստանյութի արդյունավետությունը կմեծացնի այս տարվա չորրորդ եռամսյակում: Հոգեն նշել է, որ Moderna-ի պատվաստանյութի առաջին տարբերակը պատրաստել են հինգ ամսում, ընդ որում՝ անցկացվել են բազմաթիվ կլինիկական փորձարկումներ: […]

̰
Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 51, ծանր վիճակում` 171 քաղաքացի  

16:07 23.06.2021

Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 222-ին: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: «Ներկայումս ՀՀ տարածքում 7 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Մարզային ԲԿ-ները գտնվում են Սպիտակում և Կապանում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 24 քաղաքացի, ծայրահեղ ծանր […]

̰
ԱՆ-ն ներկայացրել է՝ ինչ անել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար

15:24 23.06.2021

Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Ամռանը աճում է նաև աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը, ինչը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար նպաստավոր կլիմայական պայմաններով, ինչպես նաև արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, […]

̰
Սուրենավանում վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել

14:57 23.06.2021

Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Առողջական վիճակում կա դրական տեղաշարժ: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն»,- գրել է Դերձյանը: Հիշեցնենք, որ հունիսի […]

̰
Հոգեբանները նշել են ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառը

12:45 23.06.2021

Թել Ավիվի համալսարանի հոգեբաններն ամուսնական կյանքից դժգոհությունն անվանել են ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառներից մեկը, գրում է The Times Of Israel- ը: Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամուսնությունից դժգոհությունը տղամարդկանց կյանքի տևողության վրա ազդելու առումով կարող է համեմատվել ծխելու և ֆիզիկական պասիվության հետ: Եզրակացությունը հիմնված է 32 տարվա հետազոտության արդյունքների  վրա։ Մասնագետներն ուսումնասիրել են […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100 նոր դեպք

11:02 23.06.2021

Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224430 դեպք, որոնցից 216230-ն` առողջացած, 4503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2601 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1160290 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3881 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100 նոր դեպք: Ունենք 48 առողջացած և 1 մահվան դեպք:

̰
Գիտնականներն ապացուցել են, որ կարտոֆիլն առողջարար է

22:01 22.06.2021

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ խաշած կամ խորոված կարտոֆիլ ուտելը իջեցնում է արյան ճնշումը և օգնում կանխել հիպերտոնիան: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Nutrients ամսագրում: Արևմտյան բնակչության սննդակարգում կալիումի հիմնական աղբյուրը կարտոֆիլն է: Պերդյուի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են կալիումի հավելումների ազդեցությունը արյան ճնշման և սրտանոթային հիվանդությունների ռիսկի այլ գործոնների վրա: Կլինիկական փորձարկումներում ներգրավվել է 30 տղամարդ […]

̰
ԱՆ-ն կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում ծախսերի մասին տեղեկատվություն է ներկայացրել

21:50 22.06.2021

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում […]

̰
Ֆիլիպիններում սպառնացել են պատվաստումից հրաժարվելու համար բանտ նստեցնել

19:16 22.06.2021

Հեռուստատեսային իր տեսաուղերձում Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի բնակիչներին սպառնացել է ազատազրկմամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու պարագայում։ Այս մասին հայտնում է nv.ua-ն` հղում կատարելով CNN-ին: «Դուք եք ընտրում՝ կամ կպատվաստվեք, կամ ես ձեզ բանտ կուղարկեմ»,- ասել է Դուտերտեն: Իրենց հերթին, առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ պատվաստումը կամավոր է համարվում, չնայած այն շատ խիստ […]

̰
Թուրքիան սկսում է իր Turcovac պատվաստանյութի III փուլի փորձարկումները

19:03 22.06.2021

Թուրքիան սկսել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Այս մասին երեքշաբթի օրը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։    «Շատ կարևոր է ձեռք բերել մեր սեփական պատվաստանյութը՝ մեր երկիրը այս համաճարակից փրկելու համար: Մենք հասել ենք վերջին փուլին՝ սկսելով փորձարկման երրորդ փուլը: Կարծում եմ, որ Turcovac […]

̰
Խորհուրդներ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման համար. ԱՆ

17:42 22.06.2021

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. «Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով: Այն դեպքերում, երբ աշխատատեղերում աշխատանքի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր […]

̰
Գամալեայի կենտրոնի հաղորդմամբ՝ Sputnik V-ն առնվազն վեց ամիս պաշտպանում է կորոնավիրուսից

14:03 22.06.2021

Sputnik V պատվաստանյութն առնվազն վեց ամիս ապահովում է պաշտպանություն կորոնավիրուսից: Այս մասին ասել է Գամալեայի կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Գուշչինը YouTube-ի  Соловьев Live ալիքի եթերում: «Մենք արդեն ունենք բավարար տվյալներ, որ վեց ամսվա ընթացքում իմունիտետը միանշանակորեն պահպանվում է, այնպես որ լավ կլինի կրկին պատվաստվել որոշակի համաճարակային աճի ժամանակ. այժմ այդ ցուցումներն են պատրաստվում»,- ասել է […]

̰
ԱՄՆ-ում 150 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

13:22 22.06.2021

ԱՄՆ-ում COVID-19 կորոնավիրուսից լիովին պատվաստված քաղաքացիների թիվը գերազանցել է 150 միլիոնը: Այս մասին  հունիսի 22-ին հաղորդվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի կայքում: Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ-ի 177,342,954 բնակիչ ստացել է առնվազն մեկ պատվաստում, իսկ 150,046,006-ը՝ երկու դեղաչափ պատվաստում: Երկրի բնակչության 45,2 %-ն ամբողջությամբ պատվաստված է: Ընդհանուր առմամբ, երկրում կատարվել է ավելի քան 327 […]

̰
Հայաստանի բնակչության ընդամենը 2 տոկոսն է պատվաստվել. Գայանե Սահակյան

12:57 22.06.2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 65 719 մարդ: Նրանցից մոտ 53 000-ը ստացել են պատվաստանյութի միայն առաջին դեղաչափը, մնացածը՝ նաև երկրորդը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: Նրա խոսքով` Հայաստանի բնակչության ընդամենը 2 տոկոսն է պատվաստված, և սա, ըստ նրա, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք

11:04 22.06.2021

Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224330 դեպք, որոնցից 216182-ն` առողջացած, 4502-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1156409 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3778 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք: Ունենք 70 առողջացած և 3 մահվան դեպք: […]

̰
Նշվել են կաթնաշոռի հետ անհամատեղելի մթերքները

23:05 21.06.2021

Չելյաբինսկի «Բորմենտալ» կլինիկայի քաշի իջեցման մասնագետ Պավել Իսանբաևը РИА Новости-ին ասել է , թե որ մթերքների հետ է օգտակար կաթնաշոռը խառնել, որի հետ`ոչ: «Կաթնաշոռը կարող է համակցվել ցանկացած մթերքի հետ: Այնուամենայնիվ, մեծ քանակությամբ սպիտակուցներն առաջացնում են հստակ ինսուլինային պատասխան: Սա նշանակում է, որ մարմինը ավելի արագ է կլանում սննդանյութերը: Սպիտակուցին ճարպ ավելացնելը նվազեցնում է ինսուլինային […]

̰
Վրաստանում հնդկական շտամի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի

18:30 21.06.2021

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեի տեղեկությամբ, այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատվել է հնդկական շտամի 20 դեպք: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ամիրան Գամկրելիձեն ենթադրում է, որ հնդկական շտամի տարածումը երկրով 10-15 տոկոս է: «Այսօր մենք երկրում պաշտոնապես արձանագրել ենք հնդկական շտամի 20 դեպք, կար 18-ը և ևս երկուսը հաստատվեցին շաբաթ օրը: Մենք գտնում ենք, որ 10-15 […]

̰
Հունիսի 19-ին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 16 քաղաքացի. ԱՆ

17:30 21.06.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2021թ. հունիսի 19-ին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) 16 քաղաքացի, որից 10-ը երեխա է, 6-ը՝ մեծահասակ: Հիվանդների վիճակը գնահատվել է ծանր և միջին ծանրության, հիվանդներից 2-ը, որոնց վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»: Ներկա պահին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացված […]

̰
Արցախի առողջապահության նախարարը Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

16:22 21.06.2021

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղերձ է հղել Բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ։ «Սիրելի՛ բուժաշխատողներ, շնորհավորում եմ բոլորիդ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Բուժաշխատողի ծանր, պատասխանատու և պատվաբեր մասնագիտությունը բոլոր ժամանակներում եղել է ամենապահանջվածն ու ամենահարգվածը, քանզի միայն Ձեր աստվածաշնորհ առաքելությունն է, որ ունակ է փրկելու մարդկային կյանքեր, սրբելու ցավի ու տառապանքի արցունքներ: Այսօր շատերն են սկսել […]

̰
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

12:19 21.06.2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ․ «Սպիտակ բանակի սիրելի և անպարտելի մարտիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Բարեխղճորեն կատարելով ձեր ամենօրյա աշխատանքը՝ վերադարձնում եք հավատ ու հույս՝ նպաստելով կյանքի վերաիմաստավորմանն ու վերարժևորմանը: Ձեր կարեկցանքը, ինքնազոհությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումն օգնեցին հայ ժողովրդին համավարակի օրերին: Ձեզ հատուկ անմնացորդ նվիրումը, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք

11:01 21.06.2021

Հունիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224253 դեպք, որոնցից 216112-ն` առողջացած, 4499-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2547 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1152631 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2768 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք: Ունենք 63 առողջացած և 1 մահվան դեպք:

̰
Հունիսի 20-ի դրությամբ` կատարվել է 64293 քովիդ-պատվաստում

10:19 21.06.2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 20-ի դրությամբ` կատարվել է 64293 պատվաստում։ Հիշեցում. ✅Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը ✅Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար ✅Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները ✅Պատվաստումներն անվճար են ✅«ԱստրաԶենեկա»-ով և […]

̰
Մյասնիկովը նշել է ուղեղը շլակներից մաքրող միջոցը

22:54 20.06.2021

Քունը կօգնի մաքրել գլխուղեղը «շլակներից», – ասել է բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը: Ըստ բժշկի՝ վերջին ուսումնասիրություններն ու փորձերը հաստատել են կապը քնի պակասի և տարբեր հիվանդությունների միջև: «Կամավորների մոտ, որոնց երկար ժամանակ թույլ չեն տվել քնել, ուսումնասիրության ընթացքում նկատվել են ուղեղի պարենխիմայից ջրի լուծելի մետաբոլիտների «լվացման» զգալի նվազում՝ համեմատած նրանց հետ, որոնք բավականաչափ քնել […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք

11:07 20.06.2021

Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224227 դեպք, որոնցից 216049-ն` առողջացած, 4498-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2585 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1149863 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3410 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Ունենք 50 առողջացած և 2 մահվան դեպք: Նախորդ […]

̰
BACK_TO_TOP