23:02 19.06.2021
Ամերիկացի գիտնականները պարզել են փռշտոցի նյարդային մեխանիզմը: Պարզվել է, որ այդ գործընթացի համար պատասխանատու են ուղեղի այն հատվածները, որոնք կապված չեն շնչառության հետ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Cell ամսագրում: «Փռշտոցը շնչառական վարակներից կաթիլներ տարածելու ամենաուժեղ և ամենատարածված միջոցն է», – ասել է Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի անեսթեզիոլոգիայի դոցենտ, դոկտոր Ցին Լյուն: Լաբորատոր ուսումնասիրության ընթացքում հեղինակները […]
22:38 19.06.2021
Արևային լոգանքով առողջությունն ամրապնդելու համար մեծահասակին անհրաժեշտ է 15-20 րոպե, և անհրաժեշտ է սկսել օրական հինգ րոպեից: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի մեծահասակների առաջնային բժշկասանիտարական օգնության գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը: «Արևը նպաստում է մարմնի համար կարևոր D վիտամինի արտադրմանը: Հետևաբար արևի տակ լինելն օգտակար է: Կարևոր է, սակայն, չչարաշահել […]
22:25 19.06.2021
Էնդոկրինոլոգ և սննդաբան Տատյանա Բոչարովան РИА Новости-ին ասել է, թե ինչ մթերքների հետ կեռասը ցանկալի չէ համատեղել: «Օրական կեռասի նորմը մինչև 200 գրամ է առողջ մեծահասակի համար, ով չունի ախտորոշումներ, ինչպիսիք են սուր գաստրիտը կամ շաքարային դիաբետը: Եթե ունեք գաստրիտ, բայց իսկապես ցանկանում եք մի քանի հատապտուղ ուտել, մի՛ համադրեք դրանք թթվային կամ կիսաթթվային մթերքների՝ […]
20:15 19.06.2021
Ամեն օր արևի ակտիվությունը մեծանում է. ինչպես կարելի է արևից այրվածք ստանալու դեպքում ինչպես հարկն է խնամել աշկը: Այդ մասին Sputnik ռադիոյին պատմել է մաշկաբան և կոսմետոլոգ Ստանիսլավ Արկաննիկովը: Արագ ու ուժեղ արևայրուք ունենալու ցանկությունը հաճախ հանգեցնում է այրվածքների: Դրանցից խուսափելու համար հարկավոր է օգտագործել հատուկ պաշտպանիչ քսուքներ և փորձել արևի տակ լինել միայն այն […]
17:55 19.06.2021
Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Գվինեայում Էբոլա համաճարակի ավարտի մասին, որի հետևանքով 12 մարդ էր մահացել, գրում է ՌԻԱ լրատվականը։ «Փետրվարի կեսերին Գվինեայում բռնկված էբոլայի համաճարակը այժմ ավարտված է», – ասված է ԱՀԿ-ի հայտարարությունում։ Ընդհանուր առմամբ, իշխանությունները արձանագրել են հիվանդության 16 հաստատված դեպք, որից 12-ը մահվան ելքով: Ավելի վաղ ԱՀԿ […]
17:42 19.06.2021
Սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը Հանրապետությունում ներդրվեց 2019 թվականից ։Պիլոտային ծրագրում նախ ընդգրկվեցին մայրաքաղաքի երեք կլինիկաները։Արդյունքները գոհացուցից էին, անցած երկու տարիների ընթացքում բժիշկներին հաջողվեց փրկել սուր իշեմիկ ինսուլտի ախտանշաններով բուժհաստատություններ դիմած մոտ 1000 քաղաքացու կյանք։ «Հայաստանում ինսուլտը հանդիսանում է մահվան հանգեցնող հիվանդություններից երկրորդը, շատ լուրջ հիվանդության հետ մենք գործ ունենք, երկրորդ կարևոր ու վատ […]
17:14 19.06.2021
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ Վի» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 30000 անձի համար (30000 առաջին բաղադրիչ, 30000 երկրորդ բաղադրիչ): Հիշեցնենք, որ COVID-19-ի […]
11:25 19.06.2021
Ոչ վարակիչ հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհի բժիշկներին առավելագույնս անհանգստացնող թեմաների շարքում։ Ինչպես ցույց են տալիս վիճակագրական հետազոտությունների արդյունքները, դրանց վրա է ընկնում հիվանդացության և մահացության հիմնական բեռը: Հայաստանում պատկերը գրեթե նույնն է, ինչ եվրոպական տարածաշրջանի մյուս երկրներում: Ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը կազմում է ընդհանուրի 80%-ը: Առաջին տեղում են սրտանոթային հիվանդությունները: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ […]
11:12 19.06.2021
Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224167 դեպք, որոնցից 215999-ն` առողջացած, 4496-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2578 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1146453 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4121 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: Ունենք 106 առողջացած և 4 մահվան դեպք:
22:25 18.06.2021
Բժիշկ-կոսմետոլոգ Եկատերինա Մորոզովան պատմել է, թե ամռանը ինչ կոսմետոլոգիական միջամտություններ են հակացուցված: «Մաշկը պաշտպանիչ «թիկնոց» է, որն անթափանց է ուլտրամանուշակագույն ճառագայթման, վնասակար քիմիական ազդեցությունների, ինչպես նաև տարբեր մանրէների համար: Ուստի չի կարելի խախտել մարդու հիմնական պաշտպանիչ օրգանի ամբողջական շերտը», – «Հինգերորդ ալիքին» բացատրել է մասնագետը: Մաշկը վնասող միջամտություններից են քիմիական, ներառյալ ապարատային պիլինգները: Բացի այդ, […]
21:34 18.06.2021
Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: «Նրանք այժմ գտնվում են Սիսիանի բժշկական կենտրոնում։ Նախարարության նախաձեռնությամբ երկու վիրաբույժներ են սանավիացիայով մեկնել Սիսիան՝ վիրահատական միջամտության համար, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արցախցու մոտ ուժեղ արյունահոսություն է: Նրա […]
17:24 18.06.2021
Այսուհետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում կգործի սպորտային բժշկության ծառայությունների առանձնացված բաժանմունք՝ նախատեսված բոլոր մարզաձևերի ՀՀ պատանեկան, երիտասարդական և ազգային հավաքականների ներկայացուցիչների համար: Այսօր տեղի է ունեցել բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ […]
12:47 18.06.2021
Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղայի առողջական վիճակում քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է Դերձյանը: Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում […]
11:02 18.06.2021
Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224086 դեպք, որոնցից 215893-ն` առողջացած, 4492-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1142332 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3613 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք: Ունենք 238 առողջացած և 1 մահվան դեպք:
23:30 17.06.2021
ԵՄ քաղաքներից ամենամաքուր օդը գրանցվել է Շվեդիայի հյուսիսում գտնվող Ումեո քաղաքում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպական շրջակա միջավայրի գործակալությունը (EEA): Օդի աղտոտումը առողջության համար լուրջ սպառնալիք է, այդ իսկ պատճառով EEA- ն թողարկում է ինտերակտիվ քարտեզ, որի շնորհիվ կարելի է տեսնել, թե ինչպիսի էկոլոգիա է միության 323 քաղաքներում: Գործակալության տվյալներով՝ Ումեոյում մասնիկների պարունակությունը […]
22:30 17.06.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկել է արգելել երեխա ունենալու տարիքում գտնվող կանանց կողմից ալկոհոլի օգտագործումը: Այս մասին ասված է 2022-2030 թվականների ալկոհոլի դեմ պայքարի համաշխարհային գործողությունների ծրագրի նախագծում: Փաստաթղթի համաձայն՝ երկրները պետք է բարձրացնեն հասարակության իրազեկությունը ալկոհոլային խմիչքների՝ առողջությանը սպառնացող վտանգների վերաբերյալ, սակայն հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների, հղի կանանց և երեխա ունենալու տարիքում […]
19:58 17.06.2021
Շիրակի մարզում ապրիլի վերջին մինչև 45 տոկոս կորոնավիրուսի հաստատված դեպքեր էին լինում, վերջին 10-ն օրերին պատկերը կտրուկ փոխվել է: Համաճարակաբաններն ու իմունաբանները հիվանդության նահանջի հիմնական արդյունքը շեշտում են, որ պատվաստումներն են, որոնք Շիրակի մարզում ընթանում են ապրիլի կեսից, և մասնագետներն հաստատում են, որ պատվաստանյութի առաջին չափաբաժնի ընդունումն արդեն իմունային համակարգ է ձևավորում։ «Գյումրի» բժշկական կենտրոնի […]
17:34 17.06.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սևանում մանկական վերականգնողական կենտրոնի բացման արարողությանը: Դեռևս 2019 թվականին առողջապահության նախարարության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Սևանի քաղաքապետարանի և Սևանի ԲԿ-ի միջև քառակողմ հուշագիր է ստորագրվել, որն ուղղված էր Սևանում ֆիզիկական և զարգացման խնդիրներով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծմանը: Նորաբաց կենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով: […]
15:47 17.06.2021
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել է ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման» ազգային կենտրոն, որտեղ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ ընդունել է բժշկական սարքավորումների նոր խմբաքանակը: Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական […]
14:51 17.06.2021
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստանի առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի […]
13:57 17.06.2021
Գեղարքունիքի մարզում Covid-19 համավարակի դեմ պատվաստումները կրում են շարունակական բնույթ: Ինչպես Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, 2021 թվականի հունիսի 15-ի դրությամբ մարզում գրանցվել է 4 569 պատվաստում: Պատվաստված քաղաքացիներից 1 675-ը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին դոզան և 27 քաղաքացի՝ նույն պատվաստանյութի երկրորդ դոզան: Sputnik V պատվաստանյութի առաջին դոզան ստացել […]
11:01 17.06.2021
Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224000 դեպք, որոնցից 215655-ն` առողջացած, 4491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2760 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1138719 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 96 նոր դեպք: Ունենք 122 առողջացած և 1 մահվան դեպք:
22:11 16.06.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է մայրաքաղաքի և մոտակա մարզերի բժշկական կենտրոնների աշխատակիցների հետ։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է վերջին երեք տարվա ընթացքում ոլորտում իրականացրած բարեփոխումները` ուռուցքաբանությունից մինչև դեղորայքային ապահովում, աշխատավարձերի վերանայումից մինչև բժշկական կենտրոնների հիմնանորոգում ու վերազինում։ Անահիտ Ավանեսյանը նաև պատասխանել է բուժաշխատողներին հուզող բոլոր հարցերին։
18:40 16.06.2021
Ուսումնասիրությունների համաձայն՝ միջազգային ճանաչում ունեցող առաջատար պատվաստանյութերը նույնպես արդյունավետ են հնդկական շտամի դեմ: Այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Կան մի շարք ուսումնասիրություններ, որ պաշտպանում են ինչպես նախկինում Covid-ով վարակված անձանց իմունիտետը, այնպես էլ այսօր առկա պատվաստանյութերը, բայց համեմատաբար ցածր տոկոսային երաշխիքով, քան ստանդարտ շտամների […]
18:12 16.06.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը և բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը, Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վանաձորի ԲԿ-ում սեմինար-իրազեկում են իրականացրել բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում գտնվող բժշկական կազմակերպությունների տնօրենները։
17:42 16.06.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են. «Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 12-13-ն ընկած ժամանակահատվածում «Մարտունի» ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 14 պացիենտ ( 13-ը՝ 1-4 տարեկան երեխա, 1-ը՝ մեծահասակ): Համաճարակաբանական հետազոտության արդյունքում՝ հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 2 պացիենտ, որոնք գտնվում են տանը՝ հիվանդության թեթև […]
14:49 16.06.2021
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում շարունակվում են իրականացվել պատվաստումներ շարժական կետերում: Երևանում շարժական պատվաստումային կետեր են տեղակայված Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն մոլի» կայանատեղիում, «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում և «Կասկադ» համալիրում։ Աշխատանքներ են իրականացվում առաջիկայում շարժական պատվաստումային կետ տեղակայել նաև «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում։ Շարժական պատվաստումային կետեր […]
11:01 16.06.2021
Հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223904 դեպք, որոնցից 215533-ն` առողջացած, 4490-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1134905 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք: Ունենք 78 առողջացած և 1 մահվան դեպք:
20:40 15.06.2021
COVID-19- ի ախտանշանների ուսումնասիրությունը ղեկավարող բրիտանացի համաճարակաբան Թիմ Սպեկտորն ասում է, որ կորոնավիրուսի նոր շտամները, մասնավորապես Դելտա տարբերակը, փոխել են հիվանդության սովորական պատկերը: Այդ մասին հայտնում է BBC News- ը: Այսպիսով, կորոնավիրուսի դասական ախտանշաններն են համարվում հազը, ջերմությունը, հոտի կամ համի կորուստը: Այնուամենայնիվ, Սպեկտորի թիմի կողմից հազար մարդուց հավաքած նոր տվյալները փաստում են, որ դրանք […]
18:13 15.06.2021
Համաձայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի՝ համակարգող խորհրդի այսօրվա նիստին քննարկվել են նաև ամբողջությամբ պատվաստված բնակչության համար խրախուսական միջոցառումներ սահմանելու հարցը: Ինչպես հայտարարել է Գամկրելիձեն, եթե տեղաշարժի սահմանափակումը մեղմացվի, առաջին հերթին այն կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց: «Այսօր մենք քննարկեցինք նաև խրախուսման միջոցառումները, որ կրկնակի պատվաստված մարդկանց դեպքում պարտադիր թեստավորում այլևս անհրաժեշտ […]