10:51 06.05.2021
ԱԺ-ն այսօր քննարկում է «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: Արման Թաթոյանն ԱԺ-ում ներկայացրել է մի շարք ոլորտներում տիրող իրավիճակն ու այս ուղղություններով կատարված քայլերը, զեկույցի սկզբում […]
23:15 05.05.2021
Մարդկանց մեծամասնությունը երկու անգամ ավելի շատ աղ է օգտագործում, քան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած օրական 5 գրամը, և դա նրանց առողջության համար վտանգ է ներկայացնում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՀԿ-ի ժնևյան կենտրոնակայանը, որը հրապարակել է սննդամթերքում աղի պարունակության ուղեցույցներ, այդ թվում՝ հացի, կարագի, չիպսերի, թխվածքաբլիթների, պիցցայի և տարբեր տեսակի պահածոների: «Մարդկանց մեծամասնությունը […]
21:32 05.05.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Մոսկվայի դիմածնոտային վիրաբուժության և միկրովիրաբուժության առաջատար մասնագետ, հայազգի Դավիթ Նազարյանն իր աջակցությունն առաջարկեց՝ նեղ մասնագետների թիմով ժամանել Հայաստան և իրականացնել դիմածնոտային բարդ վիրահատություններ։ Պատերազմից տուժածների շրջանում դիմածնոտային առաջնային վիրաբուժական միջամտություններն ամիսներ շարունակ կատարեցին հայաստանյան մասնագետները, սակայն որոշ հիվանդների շրջանում անհրաժեշտություն առաջացավ անցկացնել լրացուցիչ՝ առավել բարդ վիրահատություններ։Հայաստանի դիմածնոտային վիրաբույժների ասոցացիան […]
19:50 05.05.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը երեկ պատվաստվել է Covid-ի դեմ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ պատվաստվել է Astra Zeneca պատվաստանյութով․ «Երեկ պատվաստվել եմ Covid-ի դեմ Astra Zeneca պատվաստանյութով: Ներկայումս գործող բազմաթիվ կենտրոններում ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են նույնպես պատվաստվել՝ խուսափելով թե՛ հիվանդանալուց և թե՛ դրա հետևանքներից […]
16:44 05.05.2021
Հանրապետությունում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները։ Կարևորելով պատվաստումային գործընթացը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է աշխատանքային այցերն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ: Այս անգամ նախարարը հանդիպել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի աշխատակիցներին, եղել է նաև քաղաքապետարանի ենթակայության թիվ 17 պոլիկլինիկայում: Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացի հաջողություններով, լսել […]
16:22 05.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկումը Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Ուզում եմ արձանագրել՝ կան առաջին նախանշանները, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակի […]
16:00 05.05.2021
Արցախում մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը: Համավարակի տարածման կանխարգելման նպատակով, արդեն մի քանի օր է հանրապետական բժշկական կենտրոնում ռիսկային խմբերում աշխատող (ծառայող) անձինք կամավոր սկզբունքով պատվաստվում են SPUTNIK-V պատվաստանյութով: ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ այսօր մի խումբ ծառայողներ ևս պատվաստվել են՝ ապահովագրվելով կորոնավիրուսային ռիսկերից։ ԱԻՊԾ ծառայողներին այնուհետև տրվել է […]
14:53 05.05.2021
Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկել ենք զինծառայողների ու նրանց ընտանիքների բուժօգնության կազմակերպմանը, առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանն ու ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։
14:23 05.05.2021
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում: «Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
14:18 05.05.2021
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն Աշտարակի բժշկական կենտրոնում պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։
13:32 05.05.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարությունում: «Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադարձել եմ կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարևորությանն ու անհրաժեշտությանը: Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարևոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,- ֆեյսբուքյան […]
12:57 05.05.2021
Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրվա ամենամյա անցկացման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ: Աշխարհում գրիպի նոր ձևերի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկումների առումով` անձնական հիգիենայի, մասնավորապես ձեռքերը լվանալու կարևորությունը հիմնական կանխարգելիչ միջոցառումների շարքում գտնվում է առաջին տեղում: ԱՀԿ-ի այս տարվա կարգախոսն է. […]
12:56 05.05.2021
Մոսկվայում՝ Բլոխինի կենտրոնի վիրաբույժները եզակի վիրահատություն են կատարել: Նրանք հեռացրել են գրեթե 50 կիլոգրամ քաշով հսկա ուռուցք: Հիվանդը պատմել է, որ 2 տարի առաջ հանկարծակի սկսել է գիրանալ, բայց միևնույն ժամանակ իրեն լավ է զգացել: Դիմել է բժիշկներին միայն շնչահեղձությունից հետո: Այդ ժամանակ որովայնի հսկայական գոյացությունն արդեն սեղմել է ներքին օրգանները ու անոթները: Կրասնոյարսկի բնակիչ […]
12:41 05.05.2021
Մալիի Հանրապետությունում մի կին միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել՝ 5 աղջիկ և 4 տղա: Բոլոր նորածիններն ու մայրը լավ են զգում իրենց: Այդ մասին Facebook- ում գրառում է արել հանրապետության առողջապահության նախարարությունը: Մայրը՝ 25-ամյա Հալիմա Սիսեն, մինչ ծննդաբերությունը 2 շաբաթ գտնվել է մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում, որից հետո նախագահ Բա Նդաուի հրամանով տեղափոխվել Մարոկկոյի […]
11:01 05.05.2021
Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217900 դեպք, որոնցից 201559-ն` առողջացած, 4178-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100909 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3954 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 493 նոր դեպք: Ունենք 452 առողջացած և 13 մահվան դեպք:
21:56 04.05.2021
Արմավիր մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին նա ըեղեկացրել է ֆեյսբույան իր էջում։ «Մեծամորի բժշկական կենտրոնում այսօր պատվաստվել եմ կորոնավիրուսի համավարակի դեմ: Արմավիրի մարզի ազգաբնակչությանը հորդորում եմ պատվաստվել և այդկերպ կանխել վարակի տարածումը»,- հայրենակիցներին հորդորել է մարզպետը:
20:16 04.05.2021
Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը: Այսօր ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն այցելել է ենթակա բուժահասատատություններ և հետևել պատվաստումների ընթացքին: ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից Արցախին տրամադրվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին, որով կպատվաստվեն 7500 քաղաքացի: Ընդհանուր առմամբ պատվաստվել է 89 քաղաքացի, որից 74-ը՝ այսօր քաղաք […]
19:59 04.05.2021
Առողջապահության նախարարությունը Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկային հատկացրել է նոր շարժական թվային ռենտգեն սարք, որը մասնագետներին առավել ճշգրիտ ախտորոշումներ կատարելու հնարավորություն կտա։ Մինչ այս բուժհաստատությունը օգտագործում էր 1965 թվականի արտադրության ռենտգեն սարք, որի շահագործման արդյունավետությունը վաղուց սպառվել էր։ «Սա նոր սարք է, թվային սարք է, որն անմիջապես նկարելուց հետո նկարը գցում է համակարգչի մոնիտորի վրա, և […]
18:58 04.05.2021
Մայիսի 3-ին «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ․ 1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Երեխաների գանգատները սկսվել են մայիսի 1-ին՝ արյունային լուծ, 38-390C ջերմություն: Լաբորատոր հետազոտության […]
17:57 04.05.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել տեղի պոլիկլինիկաների աշխատակիցների հետ: Մանրամասները՝ նախարարության տեսանյութում:
17:55 04.05.2021
Ավստրիան ռուսական Sputnik V պատվաստանյութը գնելու վերաբերյալ բանակցությունները ավարտել է և սպասում է Եվրոպական դեղերի գործակալության (EMA) որոշմանը՝ այն գրանցելու համար: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: «Ինչ վերաբերում է Sputnik V-ին, մենք Ավստրիայում որոշեցինք սպասել EMA-ի գրանցմանը: Այսինքն՝ EMA-ի գրանցումից հետո հնարավոր կլինի օգտագործել Sputnik V»,- մամուլի ասուլիսում ասել է Կուրցը: Ապրիլի […]
15:21 04.05.2021
18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար։ «Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00-ը: Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,- հորդորում են նախարարությունից։
14:12 04.05.2021
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մայիսի 4-ին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնեցին ՀՀ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է Sputnik V պատվաստանյութով:
14:00 04.05.2021
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այցելել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոն և պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նախարարի պաշտոնակատարը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. «Արդեն մեկ տարուց ավելի է՝ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, որն իրականում աղետալի մարտահրավեր […]
13:55 04.05.2021
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացը մարզում էապես ակտիվացել է: Արդեն իսկ իրականացվել է 120 անձի պատվաստում, հայտնում են Տավուշի մարզպետարանից: Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սկսվել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման գործընթացը: Պատվաստումներ առաջին հերթին ստանալու են սոցիալական պաշտպանության աշխատակիցները, բուժաշխատողները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 […]
11:01 04.05.2021
Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217407 դեպք, որոնցից 201107-ն` առողջացած, 4165-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11106 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 996955 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3343 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 635 առողջացած և 16 մահվան դեպք: […]
10:21 04.05.2021
Մայիսի 3-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6615 քաղաքացու հետազոտություն, որից 795-ի […]
22:42 03.05.2021
Մայիսի 1-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Դավիթ Ալթունյանը և հայտնել, որ ապրիլի 30-ի ժամը 19:40-ից մինչև մայիսի 1-ի ժամը 13:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Այասի փողոցում գտնվող ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ի դռան ճաղավանդակը պոկել, […]