23:50 29.04.2021
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ապրիլի 29-ին ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների Ֆրանսիա» միջազգային մարդասիրական կազմակերպության Արցախի ծրագրի համակարգող և առաքելության ղեկավար Շտեֆան Ղուշքամփին և կազմակերպության ադմինիստրատոր Վիկտորիա Տիմոֆեևային: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների համար: Հանդիպման ընթացքում ԱՀ առողջապահության և «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային բժշկական մարդասիրական կազմակերպության միջև կնքվել է […]
22:19 29.04.2021
Այսօր Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
20:30 29.04.2021
Չինաստանի կառավարության կողմից Վրաստանին նվիրաբերվող «Sinovac» 10․000 չափաբաժինն այսօր կներկրվի երկիր,-ասել է Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամար Գաբունիան,-պատվաստումների խորհուրդը լրացուցիչ կքննարկի «Sinovac» պատվաստանյութի օգտագործման հարցը։ Հաղորդում է jnews.ge-ին։ «Մենք ունենք «Sinovac»-ի օգտագործումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլտվության պայմանով: Դեռևս նման որոշում է կայացվել պատվաստումների խորհրդի կողմից: Մայիսի սկիզբը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից […]
14:28 29.04.2021
Հաիթի կղզու կենտրոնական մասում երկու միջքաղաքային ավտոբուսի մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Առնվազն 21 մարդ զոհվել, և 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Sputnik International-ը: Ըստ հանրային անվտանգության ծառայության՝ վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենս քաղաքից մոտ 50 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած Արքահայա կոմունայում, երբ միկրոավտոբուսը բախվել է ավտոբուսին: Մի քանի վիրավորներ գտնվում են ծանր […]
11:01 29.04.2021
Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 215528 դեպք, որոնցից 197171-ն` առողջացած, 4087-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 979060 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4284 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպք: Ունենք 882 առողջացած և 16 մահվան դեպք: […]
10:55 29.04.2021
«Ստեղծվում է դեղերի ազգային լաբորատորիա ինչպես տեղական, այնպես էլ ներմուծվող դեղագործական արտադրանքի որակի ուսումնասիրման համար»-,ասել է Վրաստանի առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերինե Տիկարաձեն՝ «նախարարի ժամ» ձևաչափով խորհրդարանում ելույթ ունենալիս, փոխանցում է 1tv.ge-ն։ «Մինչ այժմ մենք ստիպված էինք դիմել եվրոպական լաբորատորիաներին` դեղերի որակը ստուգելու համար, ինչը լուրջ խոչընդոտ է դեղերի որակի շարունակական վերահսկման համար: Դեղերի […]
10:32 29.04.2021
«Արդեն մեկ տարի է՝ մենք ապրում ենք կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Մեր ռազմավարությունը եղել է այն, որ պետք է սովորել ապրել համավարակի պայմաններում: Սակայն ռազմավարությունն ունի 2-րդ մաս՝ խոսքը պատվաստման մասին է: Հիմա ունենք պատվաստման մեծ պոտենցիալ, բայց այդ պոտենցիալը պատշաճ չափերով չի իրացվում: Ժամանակակից աշխարհում տնտեսական զարգացման չափանիշները, մասնավորապես՝ որպես զբոսաշրջության ուղղություն, գնահատվում են այն […]
19:28 28.04.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ հաջորդ շաբաթ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը միջգերատեսչական խորհրդին դիմելու է նախաձեռնությամբ, որը ենթադրում է լրիվ պատվաստման կուրսն անցած քաղաքացիների համար հատուկ արտոնությունների սահմանում: Գամկրելիձեի խոսքերով՝ 2 անգամ պատվաստված քաղաքացիները պետությունից պետք է ավելի շատ խթան և արտոնություններ ստանան: «Հիվանդությունների վերահսկման կենտրոնը համապատասխան նախաձեռնությամբ դիմելու է միջգերատեսչական […]
18:17 28.04.2021
Ռուսաստանի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն արդյունավետ է ճանաչվել կորոնավիրուսի բոլոր շտամների դեմ: Այդ մասին հայտարարել է «Վեկտոր» կենտրոնի գլխավոր տնօրենի՝ գիտամեթոդական աշխատանքի և միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Տատյանա Նեպոմնյաշչիխը, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը: Նա հիշեցրել է, որ այժմ կարևոր հարց է, թե նոր շտամների դեպքում որքանո՞վ է անհրաժեշտ լինելու փոփոխել պատվաստանյութի կազմը: Նրա խոսքերով՝ իրենք […]
16:36 28.04.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններ, 2021 թվականին իրականացվելիք ծրագրեր: Վերարտադրողական առողջությունից մինչև ժողովրդագրական խնդիրների, մայրական-մանկական մահացություն և ծերացող երկրի առջև ծառացած հարցեր. սրանցից բացի քննարկման սեղանի շուրջ խոսել են մշակվող ռազմավարություններից: Մասնավորապես, Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր […]
16:16 28.04.2021
Հայաստանում փոփոխվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների կարգը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը: Օրինակ՝ եթե նախկինում պոլիկլինիկաներն աշխատում էին շաբաթական 5 օր, ապա հիմա պիտի աշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին՝ 10:00-ից 16:00-ն: Բացի դրանից, 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները, անկախ […]
16:04 28.04.2021
Արդյո՞ք կորոնավիրուսով պատվաստվելուց առաջ որևէ հետազոտության կարիք կա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս հարցն է տրվել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանին: «Ոչ մի հետազոտություն պետք չէ. ո՛չ թրոմբոցիտների քանակի որոշում, ո՛չ հակամակարդիչների կիրառում: Դա պարզապես ավելորդ ռեսուրսների վատնում է»,- ասաց Սահակյանը: Մասնագետը հայտնեց նաև, որ խոսքը վերաբերում է նաև […]
15:17 28.04.2021
Հնդկաստանը գրանցել է նոր համաշխարհային ռեկորդ օրական COVID-19 վարակվածների թվով: Ապրիլի 28-ի 24 ժամվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 360 960 նոր դեպք: Հնդկաստանի առավել տուժած շրջաններն էին Մահարաշտրա, Կերալա, Կարնատակա, Ուտար Պրադեշ, Թամիլ Նադու նահանգները, ինչպես նաև Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, որտեղ վերջին օրվա ընթացքում զոհվել է 381 մարդ, ինչը մայրաքաղաքի համար ամենաբարձր ցուցանիշն էր: […]
14:38 28.04.2021
Արդյոք անհրաժե՞շտ է պատվաստումից առաջ COVID-19-ի թեստ հանձնել, ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է․ «Պատվաստումից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա: Այս փաստը չի խանգարում պատվաստմանը և օրգանիզմին որևէ վտանգ չի ներկայացնում»,- հայտնում են նախարարությունից:
14:17 28.04.2021
Ամերիկացի գիտնականները ստեղծել են տեխնոլոգիա, որի օգնությամբ կարելի է շատ արագ ՝ 0,51 վայրկյանում չեզոքացնել նոր տիպի կորոնավիրուսի մասնիկները։ Որպեսզի դա անել, դրանք պետք է տաքացնել մինչև 72 °C և անմիջապես սառեցնել։ Տեխնոլոգիան հնարավոր կլինի օգտագործել օդափոխման և ջեռուցման համակարգերում, հույս ունեն հետազոտողները: Հոդված-նկարագրությունը հրապարակել է Biotechnology and Bioengineering գիտական ամսագիրը։ Նախորդ ուսումնասիրություններից հայտնի է, […]
13:13 28.04.2021
Հանրապետությունում մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի դեմ 2641 դեղաչափ պատվաստում: Ընդհանուր առմամբ, պատվաստվել է 597 մարդ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը: Գայանե Սահակյանի խոսքով՝ պատվաստվածների մոտ առողջապահական որևէ լուրջ խնդիր չի գրանցվել: Նա տեղեկացրել է նաև, որ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են դիմել […]
11:55 28.04.2021
Ստոկհոլմի շրջանում փորձագետները հաստատել են չորս մարդու վարակումը կորոնավիրուսի հնդկական տիպի մուտացիայով, հայտնում է ТАСС- ը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: «Մինչև 2021 թվականի ապրիլի 26-ը Ստոկհոլմի շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական տարբերակի 6505 դեպք, կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակի 300, բրազիլական տարբերակի 30 և հնդկական տարբերակի 4 դեպք», – ասվում է հաղորդագրության մեջ: Հրապարակումը հիշեցնում է, որ […]
11:46 28.04.2021
Հարավային Աֆրիկայում մանգուստի կծելուց հետո կնոջ մոտ արյան վարակում է սկսվել։ Նա կորցնել է քիթը, շուրթերը, ձեռքերն ու ոտքերը, գրում է Mirror-ը։ Դա տեղի է ունեցել թարախային բորբոքման տեղային օջախից ավշային ուղիների, հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։ Մանգուստը Հարավային Աֆրիկայի 37-ամյա բնակչուհի Շանինլեա Վիսերին կծել է 2017-ին․ դեպքից երկու օր […]
11:01 28.04.2021
Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214872 դեպք, որոնցից 196289-ն` առողջացած, 4071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13503 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 974776 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք: Ունենք 588 առողջացած և 13 մահվան դեպք: […]
15:50 27.04.2021
ԱՀ առողջապահության նախարարի (N87-Ա «26» ապրիլ 2021թ.) և (N88-Ա «26» ապրիլ 2021թ.) հրամաններով Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Համաձայն նախարարի հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կիրականացվեն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
15:35 27.04.2021
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի համավարակի ֆոնին Հայաստանին է նվիրել բժշկական սարքավորումներ և շտապօգնության մեքենա։ Այս մասին հայտնում է Vatikannews-ը: Հայաստանում Հռոմի պապի ներկայացուցիչը հայերին է փոխանցել կաթոլիկ աշխարհի հովվապետի հոգածությունն ու մտահոգությունը: Վատիկանից եկած նվիրատվությունը փոխանցվել է Աշոցքի հիվանդանոցին: Բժշկական սարքավորումների տրամադրումը նպատակ ունի թեթևացնելու կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակը:
12:48 27.04.2021
Թուրքիայում փողոց դուրս գալու սահմանափակումները, որոնք ընթանում են լոքդաունի շրջանակում, չեն տարածվի օտարերկրացի զբոսաշրջիկների վրա: «Պարետային ժամի սահմանափակումներից ազատվելը տարածվում է միայն օտարերկրացիների վրա, որոնք գտնվում են մեր երկրում ժամանակավոր՝ զբոսաշրջիկի կարգավիճակում»,-ասված է Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Լոքդաունի ընթացքում մթերային խանութները և շուկաներն աշխատում են երկուշաբթիից շաբաթ՝ 10.00-ից 17.00-ն: Աշխատում են նաև դեղատները: […]
11:53 27.04.2021
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ամենաանվտանգ երկիրը դարձել է Սինգապուրը: Իր ցուցանիշներով նա գերազանցել է Նոր Զելանդիային: Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը։ Գործակալության տվյալներով՝ Սինգապուրը զբաղեցրել է առաջին տեղը՝ երկրի ներսում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի և բնակչության ակտիվ պատվաստումների շնորհիվ: 2020 թվականի նոյեմբերին կազմված վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Զելանդիան: Սակայն երբ մեկնարկել են պատվաստումները, […]
11:02 27.04.2021
Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214064 դեպք, որոնցից 195701-ն` առողջացած, 4058-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13297 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 969969 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4277 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Ունենք 801 առողջացած և 18 մահվան դեպք: Նախորդ […]
21:32 26.04.2021
Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը): Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին […]
19:16 26.04.2021
Պարզեցված ընթացակարգով՝ առանց անձի օբյեկտիվ զննության, բժշկասոցիալական վերափորձաքննությունները կիրականացվեն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը՝ նախկինում սահմանված ապրիլի 1-ի փոխարեն։ Վերափորձաքննության համար դիմող անձը կամ նրա ներկայացուցիչը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն՝ ներկայացնելով միայն դիմում՝ առանց հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերի։ Բժշկասոցիալական փորձաքննական որոշում […]
15:50 26.04.2021
Եվրահանձնաժողովը երկուշաբթի պաշտոնապես հաստատել է, որ հայց է ներկայացրել AstraZeneca-ի դեմ՝ ԵՄ-ին պատվաստանյութի մատակարարման պայմանագիրը խախտելու համար: Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեյերսմակերը։ «Եվրահանձնաժողովը AstraZeneca-ի դեմ հայց է ներկայացրել ուրբաթ՝ պատվաստանյութի նախնական պատվերի մասին համաձայնագրի խախտման հիման վրա։ Պայմանագրի առանձին դրույթները չեն պահպանվել, և ընկերությունը չի կարողացել […]
13:06 26.04.2021
Հնդկաստանում հինգերորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակվածների թվի աճը ռեկորդային բարձր է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել է 349 691 մարդ, շաբաթ օրը ՝ մոտ 346 786, ուրբաթ օրը այս ցուցանիշը 332 730 էր, իսկ հինգշաբթի օրը՝ 314 835: Վերջին 72 ժամվա ընթացքում […]
12:17 26.04.2021
Իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով 2004 թվականից եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը: Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկում է ապրիլի 26-ին և կշարունակվի մինչև մայիսի 2-ը՝ նպատակ ունենալով կարևորելու պատվաստանյութերի դերն ու նշանակությունը հանրության առողջության և բարեկեցության համատեքստում: «Այժմ, երբ հանրության […]