TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+20.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի վիճակը կայուն է

19:35 19.10.2020

Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, բայց կշարունակի բուժվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում  գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ։ «Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց […]

̰
14-ամյա Նարեկի վիճակը կայուն է․ նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

18:56 19.10.2020

«Վարդենիսում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։ Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս էին եղել դաշտ հողագործական աշխատանքի: […]

̰
Նորվեգիայում կորոնավիրուսի նոր տարատեսակ են հայտնաբերել

16:46 19.10.2020

Նորվեգացի բժիշկները Տրոնհեյմե քաղաքում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է NRK հեռուստառադիոընկերությունը: «Մենք չգիտենք, թե որտեղից է եկել այդ վիրուսը։ Մինչ այժմ, վիրուսի նման տարբերակներ Նորվեգիայում չեն եղել։ Եղել է որոնում միջազգային բազաներով, և այնտեղ նույնպես չի հայտնաբերվել այդ տարատեսակը»,- բացատրել է կոմունայի գլխավոր բժիշկ Տուվե Ռոսստադը։ Ինչպես նշել է […]

̰
Ղարաբաղում վիրավորում ստացած ռուս լրագրողին կտեղափոխեն Մոսկվա

14:10 19.10.2020

Ղարաբաղյան Շուշի քաղաքում վիրավորում ստացած ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկին նախատեսվում է հոկտեմբերի 22-ին Երևանից Մոսկվա տեղափոխել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում կատարելով Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովին: Ներկայումս նա շարունակում է բուժում ստանալ Երևանի հիվանդանոցում, վիճակը գնահատվում է բավարար: Հիշեցնենք, որ լրագրողը վիրավորվել էր հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ: […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք, 10 մահ

11:03 19.10.2020

Հոկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 65460 դեպք, որոնցից 48208-ն` առողջացած, 1091-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15845 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 349871 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1722 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք: Ունենք 104 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
«Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»․ՀՀ -ում ՄԱԿ-ի ներկայացուցիչը այցելել է վիրավորում ստացած երեխաներին

19:40 18.10.2020

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը, Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը, առողջապահության նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երեխաներին:Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից ։ Այցի ընթացքում նրանք ծանոթացել […]

̰
Առողջապահության նախարարությունն ահազանգում է՝ պատերազմական գոտում համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը

12:52 18.10.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են  քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է […]

̰
ՀՀ -ում ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին աջակցություն տրամադրել

10:32 18.10.2020

Հոկտեմբերի 16-ին նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին և Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև […]

̰
Գիտնականներն ապացուցել են, որ երեխաների համար օգտակար է ցեխի մեջ խաղալը

23:53 17.10.2020

Հելսինկիի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ երեխաներին պետք է թույլ տան խաղալ դրսում և ցեխի մեջ ՝ նրանց իմունային համակարգը ամրապնդելու համար: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում: Մասնագետները փորձ են անցկացրել, որին մասնակցել են երեքից հինգ տարեկան 75 երեխաներ: Որոշ երեխաներ խաղում էին խաղահրապարակներում, որտեղ նրանք ավելացնում էին անտառային տորֆ և քայլում անտառում: […]

̰
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից պրոթեզարան,որը կծառայի մեր հերոսներին․ Ա․ Մուրադյան

23:50 17.10.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնել է, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից, լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի մեր հերոսներին։ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից,լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած ՊՐՈԹԵԶԱՐԱՆ, որը կծառայի մեր հերոսներին։ Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար, անելու ենք հնարավորն ու անհնարը: Նշեմ, որ այս պահին […]

̰
Ֆրանսիայի կառավարությանը՝ համապատասխան աջակցություն կցուցաբերի Հայաստանի առողջապահության համակարգին

20:34 17.10.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով երկու երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի առողջապահական համակարգում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ համագործակցության ծավալման հեռանկարները: Հանդիպման ընթացքում դեսպան Լաքոտն իր զորակցությունն է […]

̰
Արսեն Թորոյսանն այցելել է Սյունիքի մարզ

20:17 17.10.2020

Առողջապահության նախարարն այսօր այցելել է Սյունիքի մարզ և շրջել մի շարք բժշկական հաստատություններով, հետաքրքրվել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակով: Նախարարը եղել է Գորիսի, Կապանի և Սիսիանի բժշկական կենտրոններում, ինչպես նաև Սիսիանի զինվորական հոսպիտալում: Մայրաքաղաք վերադառնալիս նախարարն այցելել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արսեն Թորոսյանը շրջել է վերակենդանացման բաժանմունքներով, հիվանդասենյակներով` զրուցել […]

̰
Բրազիլացիների շուրջ 53%-ը պատրաստ է ընդունել ռուսական արտադրության պատվաստանյութը

17:04 17.10.2020

Բրազիլիայի բնակչության կեսից ավելին պատրաստակամություն է հայտնել պատվաստվել կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութով, հաղորդում է CNN Brasil-ը՝ վկայակոչելով սոցհարցումները: Հարցումներն իրականացրել է Realtime Big Data ինստիտուտը, որը CNN Brasil-ի պատվերով զբաղվում է հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ: Հոկտեմբերի 13-14-ին 1000 մարդու շրջանակներում հեռախոսով հարցումներ են իրականացվել: Սխալվելու հավանականությունը 3 տոկոսային կետի միջակայքում է: Հարցումներում հիշատակվել է ոչ […]

̰
Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն մեր առաջնագծում պայքարող տղերքի. Արմեն Մուրադյան

14:31 17.10.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին կոչ է արել խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները: Մասնավորապես գրել է. «Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․․․ Սիրելի՛, հարգելի՛ քաղաքացիներ, թիկունքից մի՛ հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։ Խնդրում եմ, հորդորում եմ, խստագույնս պահպանե՛ք հակահամաճարակային բոլոր կանոնները: Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արե՛ք դա […]

̰
Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

13:00 17.10.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը առողջապահության բնագավառում բազմակողմ օգնության համար` հատկապես շեշտադրելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքները: «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1540 նոր դեպք, 11 մահ

11:06 17.10.2020

Հոկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 63000 դեպք, որոնցից 47925-ն` առողջացած, 1067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 344053 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3937 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1540 նոր դեպք: Ունենք 384 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
ԱՀԿ-ն նշել է COVID-19-ի բուժման համար անարդյունավետ դեղամիջոցները

22:53 16.10.2020

Ռեմդեսիվիրը, հիդրոքսիլքլորոքինը, լոպինավիրը, ռիտոնավիրը և ինտերֆերոնի հետ համադրություններն անարդյունավետ են եղել մահացությունը նվազեցնելու և COVID-19-ով հիվանդների բուժման համար, ասել է ​​Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը՝ մեկնաբանելով ԱՀԿ համերաշխության թեստային պլատֆորմի վրա դեղերի՝ 6 ամիս տևած հետազոտության արդյունքները: «ԱՀԿ-ի թերապևտիկ դեղամիջոցների փորձարկման նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ռեմդեսիվիրը, հիդրոքսիլքլորոքինը, լոպինավիրը, ռիտոնավիրը և ինտերֆերոնը […]

̰
Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է ՝ շապիկին՝ Մոնթեն․Գևորգ Դերձյան

20:15 16.10.2020

«Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է ՝ շապիկին՝ Մոնթեն: Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար: Փոխանցում ենք ամենը»։Այս մասին  ֆեյսբուքյան էջում գրել է  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ […]

̰
Կրեմլը անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսային համավարակի դեպքերի աճով

18:25 16.10.2020

Կրեմլը անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսային համավարակի դեպքերի աճով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Газеты.Ru»-ն: Նրա խոսքերով՝ երկրում համաճարակի արագ տարածման պատճառով ձեռնարկվում են բուռն միջոցառումներ՝ ուղղված նրան, որ ռուսներին խրախուսեն խիստ նախազգուշական միջոցներ ձեռնարկել: «Հիմա իրավիճակը վերահսկողության տակ է՝ չնայած այսպիսի տխուր դինամիկային»,- ասել է Պեսկովը: Ըստ կորոնավիրուսի […]

̰
Պատերազմ երկու ճակատով. այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք

16:10 16.10.2020

Պատերազմ երկու ճակատով. այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով․ ԱՆ

14:27 16.10.2020

Վերջին օրերին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հաշվի առնելով առկա լարված համաճարակային իրավիճակը կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում […]

̰
Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

13:14 16.10.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում ծագած հրատապ կարիքները պահանջում են քայլեր ձեռնարկել` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքների և կորոնավիրուսային համավարակի հաղթահարմանը: Կողմերը քննարկել են առողջապահական ոլորտում ծագած […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք, 10 մահ

11:10 16.10.2020

Հոկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541-ն` առողջացած, 1056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 340116 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4005 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1465 նոր դեպք: Ունենք 422 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
ԱՆ-ը հորդորում է բոլոր գործատուներին և տնտեսվարողներին անցնել հեռավար աշխատանքի

22:37 15.10.2020

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր Հայկական միասնական տեղեկատվական  կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ նոր կորոնավիրուսի դեպքերի ավելացման ռեկորդը շարունակվում է. այսօրվա դեպքերը 1371 են, նախորդ օրը 1058 է եղել: Պատճառն անվտանգության կանոնները չպահպանելն է: Ռազմական դրության պայմաններում այդ ամենին նպաստել են մարդկանց տեղաշարժը, կուտակումները, հանրային տրանսպորտի միջոցների նվազումը. «ԱՆ-ը հորդորում է […]

̰
Ամո՞ւր է մեր թիկունքը․ինչո՞ւ է համաճարակն աննախադեպ ուղի ընտրել․ «Հորիզոնի» շրջայցը մայրաքաղաքում

21:52 15.10.2020

Ի՞նչ են հորդորում մասնագետները և ո՞րն է կորոնավիրուսի տարածման տեմպերի ռեկորդային աճի պատճառը: «Հորիզոնի» նկարահանող խումբը շրջել է Երևանի փողոցներում, փորձել պարզել՝ որքանո՞վ են քաղաքացիները պահպանում հակահամաճարակային կանոնները: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից մինչ օրս երբևէ նոր դեպքերի այսպիսի թիվ չէր գրանցվել։ Հատկապես վերջին երեք օրերին մեկ օրում հաստատվող նոր դեպքերը եռանիշից դարձան քառանիշ, նախորդ […]

̰
Հակառակորդի հարվածներից տուժած 14-ամյա Նարեկի և 13-ամյա Ռոբերտի վիճակում նկատվում է դրական դինամիկա

18:02 15.10.2020

Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է դրական դինամիկա: Վիճակը կայունանում է: Վիրաբուժական միջամտության կարիք չունի: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս են […]

̰
Մարտունիում ծանր ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա

17:49 15.10.2020

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է: Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նա վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտնվում է անձնակազմի խիշտ ուշադրության տակ, գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի […]

̰
Մարդիկ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնևի, Երևանի և Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում, կարողանում են երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքական մաղի միջով». Աննա Հակոբյան

15:28 15.10.2020

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա՞ արդյոք տարբերություն այս երեխաների միջև։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։ ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջև։ Դա ուղղակի […]

̰
Պատերազմական իրականությանը զուգահեռ ունենք կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ. Արսեն Թորոսյանը կոչ է արել դիմակ կրել

14:30 15.10.2020

ՀՀ առողջապահության նախարարն այսօր նշել է, որ պատերազմական իրականությանը զուգահեռ ունենք կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ, և օրեցօր ավելացող հիվանդության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել. ավելին՝ Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլելով կյանքեր։ Նա ընդգծել […]

̰
Մարտական գործողություններից տուժածների բուժօգնության հարցերը մշտապես գտնվելու են իմ անմիջական հսկողության տակ. Ա. Թորոսյան

14:17 15.10.2020

«Շուրջ 20 օր է, ինչ գտնվում ենք պատերազմական դրության մեջ. հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով  ստեղծված իրավիճակին, կենաց-մահու կռիվ է։ Այս համատեքստում մյուս խնդիրները, կարծես, մղվում են հետին պլան, սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Օրհասական այս օրերին մենք զբաղվում ենք մարտական […]

̰
BACK_TO_TOP