TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19 հիվանդության դեպքերի օրական ռեկորդային աճ

15:58 31.10.2020

ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի օրական ռեկորդային աճ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հավելում է, որ ըստ Հոփկինսկի հիվանդանոցի տվյալների՝ հիվանդացել է ավելի քան 99,300 մարդ:   COVID-19-ի  իրավիճակի վերաբերյալ վերջին տվյալներն Ռուսաստանում ու աշխարհում ներկայացված   стопкоронавирус.рф 

̰
Բելգիայում խստացվում են սահմանափակումները՝ կորոնավիրուսով պայմանավորված

14:12 31.10.2020

Բելգիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման տեմպը հաշվի առնելով՝ որոշել են ավելացնել սահմանափակումների թիվը: Երկրում երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, փակվում են խանութները և ծառայության ոլորտները, թույլատրվում է հյուր ընդունել մեկ անձից ոչ ավելի,- այս մասին հաղորդում է  The Brusseles Times-ը: Երկրի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն ասել է, որ նպատակը մարդկանց առողջությունը պահպանելն է: Նա  նաև շեշտել է, […]

̰
Նավալնին դիմել է ՄԻԵԴ ՝ իր թունավորումը հետաքննելուց Ռուսաստանի հրաժարվելու պատճառով

12:50 31.10.2020

Նավալնին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) այն բանից հետո, երբ Ռուսաստանի իշխանությունները հրաժարվել են քրեական գործ հարուցել նրա թունավորման հետ կապված: Այս մասին հոկտեմբերի 30-ին, MBal Media- ին հայտնել է Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան: Նրա խոսքով, Ստրասբուրգի դատարանը Նավալնիի հայցին առաջնային կարգավիճակ է տվել: «Մինչև նոյեմբերի 2-ը մենք կլրացնենք դիմումի ձևը՝ հաշվի առնելով […]

̰
Զորահավաքի ենթակա անձի մոտ COVID-ի դրական պատասխանի դեպքում թեստավորման իսկությունը վերստուգվելու է

12:20 31.10.2020

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը: «Կրկին հորդորում եմ կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին և իրենց համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից: Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2381 նոր դեպք, 41 մահ, ևս 9 մահ՝ այլ պատճառներով

11:03 31.10.2020

Հոկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89813 դեպք, որոնցից 55317-ն` առողջացած, 1341-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32788 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 402588 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4992 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք: Ունենք 1001 առողջացած և 41 մահվան դեպք։ […]

̰
Առողջապահության նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններ,ծանոթացել վիրավոր զինվորների բուժման ընթացքին

21:04 30.10.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, շրջել բժշկական կենտրոններով և ծանոթացել վիրավոր զինվորների, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բուժման ընթացքին։ Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների կարիքներով, ծանոթացել ծանր վիճակում գտնվող վիրավորների բուժման ընթացքին։ Նախարարը նախ այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ, տեղում ծանոթացել […]

̰
Արցախում վիրավորված ռուս լրագրողը երրորդ անգամ է վիրահատվել

16:18 30.10.2020

Լեռնային Ղարաբաղի Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը հայտնել է, որ երրորդ անգամ է վիրահատվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին նա հայտարարել է իր Telegram ալիքում: Վիրահատությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի առավոտյան: Կոտյոնոկը նշել է, որ բժշկական թիմը ղեկավարել է Հայաստանի լավագույն նյարդավիրաբույժներից մեկը՝ բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանը: […]

̰
ԱԱՏՄ-ը «խոշորացույցի» տակ է առել Երևանի ամենատարբեր ոլորտներում գործող տնտեսվարող սուբյեկտներին

15:52 30.10.2020

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն այսօր առավոտյան շրջայց է կատարել Երևանի մի շարք առևտրի կենտրոններում և ստուգել, թե արդյոք պահպանվում են հակահամաճարակային կանոնները: Ինչպես պարզվել է, քաղաքացիներն ու տնտեսվարողները ոչ բոլոր կանոններն են պատշաճ կատարում: Արձանագրվել են մի շարք խախտումներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2398 նոր դեպք, 28 մահ

11:02 30.10.2020

Հոկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ն` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 397596 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4936 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք: Ունենք 1059 առողջացած և 28 մահվան դեպք: […]

̰
Կորոնավիրուսից մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

23:07 29.10.2020

Կորոնավիրուսային հիավանդությունից մահացել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը Ցավով, տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2383 նոր դեպք, 29 մահ

11:07 29.10.2020

Հոկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85034 դեպք, որոնցից 53257-ն` առողջացած, 1272-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 392660 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5027 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք: Ունենք 749 առողջացած և 29 մահվան դեպք: […]

̰
Ռուսաստանի «Վեկտոր» կենտրոնում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը

00:15 29.10.2020

Սկսվել է «Эпиваккорона» կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը, որը մշակվել է «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական ​​գիտական ​​կենտրոնի կողմից: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան: Նրա հայտարրարությամբ՝ պատվաստանյութի որոշակի ծավալներ արդեն կարտադրվեն մինչև տարեվերջ: Կենտրոնի հետազոտությունների գլխավոր տնօրենի տեղակալ Ելենա Գավրիլովայի խոսքերով՝ պատվաստանյութերի մշակման համար օգտագործվել են աշխարհում գործող 10 տեխնոլոգիական հարթակներից վեցը: Նա պարզաբանել […]

̰
Կորոնավիրուսի դեպքերի աճն ի՞նչ փաստի առաջ է կանգնեցնում մեզ․ զրույց համաճարակաբան Լուսինե Պարոնյանի հետ

23:47 28.10.2020

Երկրում պատերազմ է, իսկ կորոնավիրուսի նոր դեպքերը շարունակում են արագորեն աճել։ Հիվանդության աճն ի՞նչ փաստի առաջ է կանգնեցնում մեզ և ի՞նչ պետք է անի մեզնից յուրաքանչյուրը՝ աներևույթ թշնամուն կանխելու ուղղությամբ։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի» պետ Լուսինե Պարոնյանի հետ։

̰
Մինչ Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտի ծննդատունը , Երևանում ծնվում է ևս մեկ արցախցի

20:15 28.10.2020

Մինչ Ադրբեջանը ռմբակոծում էր Ստեփանակերտի ծննդատունը, Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնում ծնվեց ևս մեկ արցախցի երեխա։ В то время как Азербайджан бомбил роддом Степанакерта, в Ереванском медицинском центре Шенгавит родился еще один арцахский малыш. While Azerbaijan was bombing Stepanakert Maternal and Child Health Center, another Artsakh child was born at the Yerevan Shengavit Medical Center.

̰
Սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը․ ՀՀ առողջապահության նախարարություն

19:14 28.10.2020

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի բնակավայրերում բժշկական կենտրոնների թիրախավորմանը․ «Ադրբեջանական զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին` այս անգամ բնակելի հատվածների հետ զուգահեռ թիրախավորելով անգամ բժշկական կենտրոններ։ Գրված և չգրված բոլոր նորմերով սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը: Կոչ ենք անում բոլոր միջազգային […]

̰
ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

15:47 28.10.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հնարավորինս փորձել եմ խուսափել covid-ից, չստացվեց… Թեստս դրական է։ Հուսով եմ՝ շուտ կապաքինվեմ ու կրկին կանցնեմ աշխատանքի Իսկ այս ընթացքում միշտ հասանելի կլինեմ օնլայն կապի բոլոր միջոցներով։ Խաղաղություն և առողջություն բոլորիս»,- գրել է նա:

̰
Վրաստանում մեկ ամսական երեխան բուժվել է կորոնավիրուսից

14:04 28.10.2020

Քութայիսում մեկ ամսական երեխան բուժվել է կորոնավիրուսային վարակից։ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակից ապաքինվել է 2.197 հիվանդ: Համաճարակի սկզբից ապաքինվածների ընդհանուր թիվը 14,829 է, ինչը վարակվածների 44%-ն է։ Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում գրանցվել է վարակի 33 858 դեպք: Անցած օրվա ընթացքում իրականացվել է 9126 թեստ: […]

̰
Պանդեմիայի սկսվելուց ի վեր Ռուսաստանում գրանցվել է մահվան դեպքերի ամենամեծ ցուցանիշը

12:41 28.10.2020

Ռուսաստանում կորոնավիրուսից վերջին 1 օրում մահացել է 346 պացիենտ։ Ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբի տվյալների՝ սա համավարակի սկզբից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշն է։ Նախօրեին գրանցվել էր մահվան 320 դեպք։ Ընդհանուր առմամբ, ըստ շտաբի տվյալների, Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 26 935 մարդ է մահացել: Վարակից մահացության պայմանական մակարդակը (այն կարելի է որոշել միայն համաճարակի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք, 21 մահ

11:02 28.10.2020

Հոկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82651 դեպք, որոնցից 52508-ն` առողջացած, 1243-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 387633 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4695 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: Ունենք 694 առողջացած: Մահվան 21 դեպքերի վերաբերյալ […]

̰
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

18:00 27.10.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ: Բարձր գնահատելով Հայաստանի և Հնդկաստանի միջև առողջապահության բնագավառում ծավալված երկարատև համագործակցությունը և նախորդ տարիներին Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին ցուցաբերված շարունակական օժանդակությունը` նախարարը խնդրել է դեսպանին դիտարկել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ու ստեղծված ռազմական իրավիճակում Հնդկաստանի կողմից Հայաստանի […]

̰
ԱՀԿ-ն գնահատել է դպրոցների փակման արդյունավետությունը COVID-19- ի դեմ պայքարում

15:54 27.10.2020

Դպրոցների փակումը ցածր անարդյունավետության միջոց է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բաժանմունքի տարածաշրջանային տնօրեն Հանս Քլյուգեն: «Դպրոցների փակումը քիչ է նպաստում վարակի դեմ պայքարին, այնպես որ, դրանք պետք է վերաբացվեն: Ամենից շատ ազդեցության տակ են հայտնվում բարդ պայմաններում գտնվող երեխաները»,- գրել է Քլուգեն Twitter-ում: .@WHO_Europe advisory grp on schooling/#COVID19: […]

̰
Դարձե՛ք արյան դոնոր, օգնե՛ք հաղթել․ ԱՆ

12:33 27.10.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են․ «Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուրս կարող ենք նպաստել հաղթանակին՝ ապահովելով արյան պաշարների բավարար քանակ: Արյունատվության համար անհրաժեշտ է մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00»:

̰
Արդեն 5-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը գերազանցում են 400 հազարը. ԱՀԿ

11:36 27.10.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ արդեն հինգերորդ օրն է՝ կորոնավիրուսի օրական դեպքերի ցուցանիշը գերազանցում է 400 հազարը: Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 42,966,344 դեպք, մահացել է 1 152 604 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 435 528 նոր դեպք: Նախորդ օրերին այս ցուցանիշը հետևյալն էր. հոկտեմբերի 22-ին ՝ 442 […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1600 նոր դեպք, 26 մահ

11:03 27.10.2020

Հոկտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80410 դեպք, որոնցից 51814-ն` առողջացած, 1222-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27027 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 382938 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3397 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1600 նոր դեպք: Ունենք 652 առողջացած: Մահվան 26 դեպքերի վերաբերյալ […]

̰
Կամավոր բժիշկները` առաջնագծում․ ԱՆ-ը տեսանյութ է հրապարակել

21:55 26.10.2020

Կամավոր բժիշկները` առաջնագծում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Առողջապահության նախարարի տեղակալը Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է COVID-19-ի և պատերազմի պատճառով ստեղծված բարդ իրադրությունը

18:10 26.10.2020

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չժոու Խուն Յուի հետ: Կողմերը քննարկել են COVID-19-ի և ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում ստեղծված առողջապահական բարդ իրադրությունը և երկկողմ համագործակցության հնարավորությունները: Բարձր գնահատելով մինչ այժմ Չինաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը Հայաստանի առողջապահական համակարգին, մասնավորապես` COVID-19-ի դեմ պայքարում` նախարարի առաջին տեղակալը նշել է, […]

̰
Ախալքալաքի քաղաքապետի և սակրեբուլոյի նախագահի մոտ կորոնավիրուս է հաստատվել

16:25 26.10.2020

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և սակրեբուլոյի փոխնախագահ Գայոզ Լոմսաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել:  Հայտնում է «Ալիք Մեդիան»: Այս լուրերը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել են Ախալքալաքի քաղաքապետարանից: Առկա տեղեկատվության համաձայն՝ որոշ աշխատակիցներ այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ և սպասում են թեստերի պատասխանին: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ այս պահին Սամցխե-Ջավախեթիի շրջանում ընդհանուր 259 վարակի դեպք […]

̰
Կորոնավիրուսի տարածման տեմպերն աշխարհում ավելանում են

15:44 26.10.2020

Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի տարածման տեմպերն աշխարհում ավելանում են: Վարակը հատկապես նոր թափով է տարածվում եվրոպական մի շարք երկրներում: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ արդեն երրորդ օրն անընդմեջ Եվրոպայում հիվանդության նոր դեպքերի ամենօրյա վիճակագրությունը ռեկորդներ է գրանցում: Այս կիրակի եվրոպական երկրներում, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է Covid-19-ի ավելի քան 465 հազար դեպք: Դեպքերի ավելացման հետ կապված շատ […]

̰
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 43 միլիոնի

13:00 26.10.2020

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աշխարհում հասել է 43 մլն-ի, հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանի կայքը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների ու այլ բաց աղբյուրների տվյալները: Համալսարանի վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43 009 311-ի. մահացել է 1 153 861 պացիենտ: Մինչ օրս ապաքինվել է 28 մլն […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 973 նոր դեպք, 16 մահ

11:04 26.10.2020

Հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 78810 դեպք, որոնցից 51162-ն` առողջացած, 1196-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26113 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 379541 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 973 նոր դեպք: Ունենք 254 առողջացած: Մահվան 16 դեպքերի վերաբերյալ […]

̰
BACK_TO_TOP