TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով. ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման սնկերից

10:00 04.08.2020

Հայաստանում ընթացիկ տարում գրանցվել է սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով: Բարեբախտաբար, այս տարի սնկից թունավորման հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: «Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ այս թիվը խոսում է այն մասին, որ մարդիկ չեն հետևում մասնագետների խորհուրդներին և […]

̰
Ռոշալը COVID-19 համավարակն անվանել է «կենսաբանական պատերազմի փորձ»

23:10 03.08.2020

COVID-19 համավարակի պատճառով առաջացած իրավիճակը առաջացնում է կենսաբանական պատերազմի փորձի զգացողություն, Forbes -ին տված հարցազրույցում ասել է մանկական վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Լեոնիդ Ռոշալը: Նա բացատրել է, որ ոչ բոլոր երկրներն են պատրաստ եղել պայքարելու վարակի դեմ: «Վիրուսը սահմաններ չի ճանաչում», և համաճարակի մասշտաբը հնարավոր չէ կանխատեսել: Մասնավորապես, մարդկային պահվածքը նույնպես խնդիր է: Երբ ես […]

̰
Հերպեսի վիրուսը առաջացնում է ստամոքսի քաղցկեղ. զգուշացնում են մասնագետները

22:30 03.08.2020

Սինգապուրից և Ճապոնիայից մի խումբ գիտնականներ հայտնագործություն են կատարել. ստամոքսի քաղցկեղի դեպքերի առնվազն 8-10% -ը պայմանավորված է «Էպշտեյն-Բարրի» վիրուսով, գրում է Российская газета-ն: Պարզվել է, որ վիրուսային գենոմն ուղղակիորեն փոխում է մարդու «էպիգենետիկ լանդշաֆտը»՝ կրողի մոտ ակտիվացնելով այն գեները, որոնք կարող են մուտացվել և առաջացնել քաղցկեղի զարգացում: Ի դեպ, այս վիրուսը պատկանում է հերպեսի վիրուսներին: […]

̰
ԱՀԿ-ն զգուշացրել է, որ «կախարդական փայտիկ» չի լինելու

21:03 03.08.2020

Գեբրեյեսուսը շեշտել է, որ բռնկումները զսպելու հիմնական միջոցը մնում է հիվանդության վերահսկողությունը՝ թեստավորում, մեկուսացում, բուժում, կոնտակտավորների հայտնաբերում և մեկուսացում:

̰
Հայտնի է՝ երբ Ռուսաստանում կգրանցվի Covid-19-ի դեմ առաջին պատվաստանյութը

19:45 03.08.2020

Հուլիսի վերջին զինվորական հոսպիտալից դուրս է գրվել 20 կամավորներից բաղկացած երկրորդ խումբը:

̰
Բենեդիկտոս 16-րդը ծանր հիվանդ է

12:38 03.08.2020

93-ամյա Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը հիվանդացել է այս տարվա հունիսին Գերմանիա այցելելուց հետո: Նրա վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է Passauer Neue Presse-ն: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են դեմքի մաշկային բորբոքում. նա շատ թույլ է: Հրապարակման համաձայն՝ Բենեդիկտոս 16-րդն արդեն պատրաստել է հոգևոր կտակ, որը կհրապարակվի նրա մահից հետո: Նա ցանկանում է թաղվել […]

̰
Իրանում կորոնավիրուսից 3 անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան հայտնում են. BBC

10:30 03.08.2020

Պարբերականի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդացածների պաշտոնական թիվը նույնպես տարբերվում է իրական հիվանդների թվից:

̰
Մեծ Բրիտանիայում ճարպակալության դեմ ուղղված ծրագիր է գործարկվել

23:21 02.08.2020

Մեծ Բրիտանիան ներդրել է ծրագիր՝ ճարպակալման դեմ պայքարի համար: Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը: Ըստ այդ ծրագրիъ արգելված է առավոտից մինչև երեկոյան 21:00-ը  հեռուստատեսությամբ կամ համացանցով գովազդել անառողջ սնունդ, այսինքն՝ այնպիսի սնունդ, որը պարունակում է մեծ քանակությամբ ճարպ, շաքար կամ աղ: Սուպերմարկետներն այլևս չեն կարողանալու անառողջ սննդատեսակները վաճառել ակցիաներով կամ գրավիչ զեղչերով, ինչպես […]

̰
Ինչպե՞ս ճիշտ նիհարել. Մյասնիկովի խորհուրդները

22:57 02.08.2020

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ներկայացրել է, թե ինչպես է պետք նիհարել, որպեսզի նաև չտուժի առողջությունը: Նրա խոսքով` առաջին 3 ամսում քաշը պետք է նվազեցնել ընդամենը 5 տոկոսով: Եթե ստացված արդյունքը պահպանվում է, ապա կարելի է նիհարել ևս 5 կիլոգրամ: «Ընդհանուր քաշը 5 տոկոսով նվազեցնելու դեպքում 9 տոկոսով պակասում է օրգանիզմում առկա ընդհանուր ճարպը,  «ճարպի […]

̰
Օրգանիզմն անհամարժեք ռեակցիա է տալիս կորոնավիրուսին․ գիտնականներ

21:45 02.08.2020

Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիական համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո մարդու օրգանիզմի իմունային համակարգը գրոհում է մարդու հյուսվածքներն ու օրգանները։ Հետազոտությունը հրապարակվել է MedicalXpress պորտալում, փոխանցում է Gazeta.ru-ն։ «Ինչպես ցանկացած պաթոգեն, SARS-CoV-2-ը իմունային գրոհ է առաջացնում ինքն իր դեմ վիրուսի՝ օրգանիզմ մտնելուց բառացիորեն մի քանի րոպեի ընթացքում»,- ասված է հետազոտության մեջ։ Այդպիսով՝ […]

̰
Հղիների մոտ ավելի հաճախ են առաջանում կորոնավիրուսի հակամարմիններ, քան ընդհանուր բնակչության մոտ

21:30 02.08.2020

Ֆիլադելֆիայի գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը հղի կանանց վրա: Ապրիլից հունիս ժամանակահատվածում նրանք ուսումնասիրել են ծննդատներում գտնվող այն կանանց, որոնց մոտ ախտորոշումը եղել է դրական: Այդ ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ հղի կանանց օրգանիզմը վիրուսին տալիս է լրիվ այլ իմունային պատասխան: Ծննդաբերելուց հետո 1293 կնոջ մոտ ստուգվել է  հակամարմինների քանակը: Նրանց 6,2 տոկոսի մոտ […]

̰
Հայտնի է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի միջոցների չեղարկումից հետո ամենաանվտանգ երկիրը

19:59 02.08.2020

Նոր տեսակի կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի միջոցների մեծ մասի չեղարկումից հետո Շվեյցարիան ճանաչվել է որպես ամենաանվտանգ երկիր: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն հղում անելով՝ Deep Knowledge Group-ի զեկույցին: Զեկույցը կազմվել է 130 ցուցիչների հիման վրա, որոնց մեջ մտնում են սահմանափակող միջոցների արդյունավետություն, պանդեմիայի հետ կապված առողջապահական համակարգի և պետական մարմինների պատրաստվածություն և այլն: Բացի […]

̰
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է կորոնավիրուսային հազը տարբերելու ձևը

17:50 02.08.2020

Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն հայտնել է կորոնավիրուսային հազը տարբերելու ձևը: Այս մասին նա պատմել է «Российской газете»-ի հետ զրույցում: Նրա խոսքերով՝ COVID-19-ին ուղեկցող հազն ունի առանձնահատուկ տոնայնություն: Դա խորքային հազ չէ, ավելի շատ մակերեսային է: Գումարած դրան՝ պացիենտների մոտ չի վերանում կոկորդում տհաճ զգացողությունը: Պրոցենկոյի խոսքերով՝ համավարակի ընթացքում Կոմունարկայի հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ բուժում […]

̰
Ղազախստանում ձերբակալել են առողջապահության նախարարի տեղակալին

15:25 02.08.2020

Պետական միջոցների շորթման կասկածանքով Ղազախստանում ձերբակալել են երկրի առողջապահության նախարարի տեղակալին։ Օլժաս Աբիշևի նկատմամբ այս գործողությունները հետևել են ֆինանսների նախարարության՝ ֆինանսական մոնիթորինիգ կոմիտեի քննությանը, հայտնում է «Իզվեստիան»։ Փոխնախարարի գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Միայն հայտնի է, որ հիմա հետաքննություն է իրականացվում։ Աբիշևի այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին։ Նա համակարգում էր նախարարության՝ թվայնացման և ինֆորմացիոն […]

̰
Սննդաբանը բացահայտում է կովկասյան երկարակեցության գաղտնիքը

13:15 02.08.2020

Կովկասյան երկարակեցության հիմքը համարվում է տեղանքին բնորոշ խորովածը: Թե որ առանձնահատկությունն է այն դարձրել այդքան օգտակար, Sputnik ռադիոյին մանրամասնել է սննդաբան Անդրեյ Բոբրովսկին: Սննդաբանը նշել է, որ խորովածը կովկասյան տարածաշրջանի պաշտամունքային ուտեստ է: Տեղացիները գառան միսը մանր կտրատում են, կտորները շարում շամփուրների վրա,  այնուհետև շարում մանղալի վրա: Արդյունքում` ստացված ուտեստը պարունակում է  չհագեցած ճարպի ճիշտ […]

̰
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 209 նոր դեպք, 5 մարդ մահացել է

10:58 02.08.2020

Օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39050 դեպք, որոնցից 29750-ն` առողջացած, 754-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8318 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 166701 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 209 նոր դեպք և 193 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]

̰
10 ամիս առաջ դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին տեղափոխել են հիվանդասենյակ. news.am

21:30 01.08.2020

Եղեգնաձորում 10 ամիս առաջ դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է  փոխգնդապետի եղբայրը՝Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ այնտեղ արդեն եղբորը կխնամի մայրը: «Եղբայրս շարունակում է կոմայի մեջ մնալ, ուղղակի սարքավորումներն են անջատել և հիվանդասենյակ են տեղափոխել, որպեսզի մայրս կարողանա մնա և խնամի: Դեռ չենք […]

̰
Վանաձորում քաղաքացիները կերել են անտառից հավաքած սունկ և թունավորվել

21:16 01.08.2020

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանցից մեկը դուրս է գրվել, իսկ մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները կրկին զգուշացնում […]

̰
ՌԴ-ում պատվաստանյութի փորձարկումից հետո բոլոր կամավորների մոտ հակամարմիններ են առաջացել

19:01 01.08.2020

Ռուս գիտնականների կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը բոլոր կամավորների մոտ հակամարմիններ է առաջացրել: Այս մասին CNN-ին հայտնել է Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը: «Կարող եմ ձեզ առաջին դեմքից ասել, որ կամավորների 100%-ը 21-րդ օրը իմունիտետ է ձեռք բերել: Այն կրկնապատկվել է երկրորդ փորձից հետո: Կենդանիների 100%-ը ևս իմունիտետ է ձեռք բերել վիրուսի նկատմամբ»: […]

̰
Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 3 ամսական փոքրիկը 10 օր անց գիտակցության է եկել

16:57 01.08.2020

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա:  Այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է ինքնուրույն շնչել, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո: Հիշեցնեմ, […]

̰
Մահացած 11 պացիենտներից միայն մեկը չի ունեցել քրոնիկական հիվանդություններ

11:15 01.08.2020

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։ Մահվան 11 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 291 դեպք, 11 մահ

10:52 01.08.2020

Հուլիսի 31-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1920 թեստավորում, որից […]

̰
Ավստրալիայում hամաճարակաբանական վիճակը շարունակում է անհանգստացնող մնալ

23:30 31.07.2020

Համաճարակաբանական վիճակը շարունակում է անհանգստացնող մնալ Ավստրալիայում: Մասնավորոպես` Վիկտորիա նահանգում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 10 հազար դեպք, որից 112-ը՝ մահվան ելքով: Նահանգի իշխանությունները զգուշացրել են, որ այս ցուցանիշները «չափից բարձր են», և վարակը վերահսկողության տակ առնելու համար կսհամանվեն կարանտինային նոր սահմանափակումներ: Այս մասին հայտնել է BBC-ն:

̰
Ֆրանսիայում հնարավոր է բաց տարածքներում դիմակ կրելը դառնա պարտադիր

23:19 31.07.2020

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրի տարբեր շրջանների իշխանություններ կարող են բաց տարածքներում դիմակ կրելը դարձնել պարտադիր, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Նախարարը նշել է, որ այս որոշումը կարող է ընդունվել կախված տվյալ շրջանի համաճարակաբանական պատկերից: Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը, կորանավիրուսի դեպքերի աճի ֆոնին, հասարակական վայրերում, այդ թվումъ փակ տարածքներում, դիմակ կրելը դարձրել […]

̰
Երիտասարդները նույնպես կարող են մահանալ կորոնավիրուսից․ ԱՀԿ ղեկավար

22:27 31.07.2020

Հյուսիսային կիսագնդի որոշ երկրներում կորոնավիրուսի համաճարակի տեղային նոր բռնկումները Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կապում է երիտասարդների անհոգ և անփույթ պահվածքի հետ։ Նա այդ մասին հայտարարել է հուլիսի 30-ին ունեցած ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Իզվեստիան»։ Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ ամառային ամիսներին երիտասարդները այդ երկրներում սկսել են նվազեցնել զգոնությունը, ինչի հետևանքով արդեն նորմալ չեն պահում հակահամաճարակային կանոնները։ Հիմա, […]

̰
Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ Անգլիայի մի շարք շրջաններում փակ տարածքներում հանդիպումներն արգելվում են

22:23 31.07.2020

Մեծ Բրիտանիայի իշխանությունները երկրում Քովիդ-19-ի վիճակի հետ կապված, որոշում են կայացրել երկարաձգել կորոնավիրուսային ախտանշաններ ունեցող մարդկանց ինքնամեկուսացումը մինչև 10 օր: Երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտարարել է, որ կարանտինային նոր միջոցառումներ է սահմանվել Անգլիայի մի շարք շրջաններում: Համաձայն դրանց՝ փակ տարածքներում հանդիպումներն արգելվում են: Անցած օրվա ընթցքում Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 846 նոր դեպք: […]

̰
Կորոնավիրուսի պատվաստանյութը, որը կհամաձայնենք ներկրել երկիր, պարտադիր պետք է փորձարկված լինի. Տիկարաձե

21:20 31.07.2020

«Կորոնավիրուսի պատվաստանյութը, որը կհամաձայնենք ներկրել երկիր, պարտադիր պետք է փորձարկված լինի»,- Վրաստանի Առաջին ՀԸ-ի եթերից հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ պատասխանելով պատվաստանյութերի նկատմամբ հանրության շրջաններում եղած անվստահության մասին հաղորդավարի հարցին: «Մենք կսպասենք որոշակի ժամանակահատված, երբ պատվաստանյութի հուսալիությունը բազմիցս կստուգվի, և միայն դրանից հետո մենք դա կառաջարկենք մեր բնակչությանը: Մենք որոշում կկայացնենք, երբ այն […]

̰
Կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է սպառնում Հոնկոնգին

18:55 31.07.2020

Կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է սպառնում Հոնկոնգին: Սակայն դա կլինի վարակի ոչ թե երկրորդ, այլ երրորդ ալիքը: Հոնկոնգի կառավարությունը զգուշացրել է, որ առողջապահական համակարգը կարող է փլուզվել: Այս մասին հայտնել է BBC-ն: Հաշվի առնելով համաճարակաբանական վիճակը՝ վարչական շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգվում են: Մինչ այս պահը […]

̰
Ճապոնիայում երկու օր անընդմեջ արձանագրվում է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1300 նոր դեպք

18:17 31.07.2020

Կորոնավիրուսային համաճարակի կտրուկ աճ է նկատվում Ճապոնիայում: Երկրում երկու օր անընդմեջ արձանագրվում է ավելի քան 1300 նոր դեպք: Սա ռեկորդային ցուցանիշ է պանդեմիայի տարածվելուց ի վեր։ Նոր դեպքերը հիմնականում գրանցվել են մայրաքաղաքում: Տոկիոյի քաղաքապետը հայտարարել է, որ կորոնավիրուսային դեպքերի աճի ֆոնին քաղաքում կարող է հայտարարվել արտակարգ դրություն: Այս մասին հայտնել է BBC-ն: Համաձայն Worldometers-ի վերջին […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 354 դեպք, 631 պացիենտ առողջացել է

10:59 31.07.2020

Հուլիսի 30-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որոնցից 28997-ն` առողջացած, 738-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1982 թեստավորում, որից […]

̰
BACK_TO_TOP