23:49 30.07.2020
Հռոմում Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները մկների վրա փորձարկել են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ: Այս մասին հայտնում է la Repubblica-ն: Նշվում է, որ մարդկանց վրա փորձարկումները կսկսվեն շուտով: Դրանց կմասնակցի մինչև 55 տարեկան 45 մարդ: Նրանց կբաժանեն երեք խմբի: Պատվաստանյութը նրանք կստանան հերթով: Այն դեպքում, երբ փորձարկումը հաջող լինի, դեղամիջոցը կկիրառեն 65-75 […]
23:38 30.07.2020
Վիետնամում ԱՀԿ ներկայացուցիչ Պակ Կիդոնգը ներկայացրել է Դանանգ քաղաքում կորոնավիրուսի նոր շտամի հետազոտության արդյունքները։ Երկրի իշխանությունը հայտարարել է, որ երկրում կա համավարակի բռնկում, այն էլ՝ ագրեսիվ ընթացքով, որն ավելի արագ է բերում ծանր վիճակի, 4 վարակակիրներից 2-ը շնչառական սարքի կարիք ունեն։ Ընդհանուր վարակակիրները 42-ն են, որոնցից 37-ը Դանանգում են։ Իրավիճակը երկրում լուրջ անհանգստություն է առաջացրել, […]
20:14 30.07.2020
Ուկրաինայի Տեռնոպոլի երկրամասի բնակիչը կորոնավիրուսով վարակվել է երրորդ անգամ։ Այս մասին հայտնել է երկրամասի վարչակազմի առողջապահական վարչության ղեկավար Վլադիմիր Բոգայչուկը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ կորոնավիրուսով հիվանդանալ-առողջանալը մեզ չի պաշտպանում նորից վարակվելուց»,- նշել է պաշտոնյան։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը մինչ այս հայտնել է, որ երկրում վարակվածների թիվը մինչև հիմա 67 հազար […]
17:39 30.07.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժաշխատողի մահվան դեպք է գրանցվել: «Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ և համբերություն»,- ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ:
16:57 30.07.2020
Արարատի մարզպետարանից հայտնում են, որ Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին: «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ օգոստոսի 3-ից Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին: ԲԿ-ն հունիսի 9-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին: Շնորհակալություն ենք հայտնում բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին՝ համավարակի օրերին դրսևորած բարձր պատասխանատվության, անձնվեր ու հոգատար աշխատանքի […]
11:31 30.07.2020
Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է և բարելավվում է: Կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հունիսի 11-ից հետո առաջին անգամ, երեկվա դրությամբ, մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք: Երեկվա դրությամբ՝ դրական ախտորոշված ու չառողջացած դեպքերը 8877 են: Հունիսի 11-ից հետո երբեք այսպիսի ցածր թիվ […]
10:53 30.07.2020
Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38196 դեպք, որոնցից 28366-ն` առողջացած, 728-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 5-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8877 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 161754 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1374 […]
22:59 29.07.2020
Ֆլորիդայում 9-ամյա առողջ երեխայի մահ է գրանցվել կորոնավիրուսից։ Մահը վրա է հասել երեխայի քնած ժամանակ։ Նա հոգնածություն էր զգացել ու պառկել էր քնելու բակում այլ երեխաների հետ խաղալուց հետո։ Դեպքի մանրամասները ներկայացրել է Mirror կայքը։ Երբ դրանից մի քանի օր առաջ երեխայի մոտ 37,7 աստիճան ջերմություն էր եղել, մայրը նրան տարել էր բժշկի։ Սակայն բժիշկն […]
22:32 29.07.2020
Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման մի քանի է արձանագրվել: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նման արձանագրումներ եղել են նաև աշխարհի տարբեր երկրներում, որը ևս մեկ առիթ է տալիս մտածելու, որ հիվանդանալ- լավանալը դեռ չի նշանակում, որ չպետք է պահպանել կանոնները, բայց, միևնույն ժամանակ, անհանգստանալու առիթ չէ […]
20:42 29.07.2020
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է գրանցվել օտոստոսին, իսկ դրա արտադրությունը կսկսվի սեպտեմբերին:
18:58 29.07.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը բժշկական հաստատություններում, պոլիկլինիկաներում և վիրուսի ախտորոշման թեստավորմամբ զբաղվող լաբորատորիաներում։ Ըստ պարետի համապատասխան որոշման՝ արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) կիրականացնի նոր մասնագիտական խումբը՝ նաև ԱԱՏՄ մասնագետների ներգրավմամբ։ Նախորդիվ՝ ԱԱՏՄ-ն […]
18:46 29.07.2020
Հայաստանը կորոնավիրուսի առումով ամենաշատ ակտիվ պացիենտն ունեցել է հուլիսի 6-ին: Այդ մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունի, կան բազմաթիվ ազատ մահճակալներ, և մի քանի հիվանդանոցներ վերադառնալու են հիմնական աշխատանքին: «Նախնական տվյալներով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնն ու Դիլիջանի բժշկական կենտրոնն […]
18:05 29.07.2020
Պարետատան այսօրվա նիստից հետո ճեպազրույցով հանդես են գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
17:28 29.07.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, հենաշարժական ապարատի հիվանդությունները (հատկապես՝ օստեոարթրիտ), որոշ ուռուցքային հիվանդություններ (օրինակ՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, շագանակագեղձի քաղցկեղներ և այլն): ԱՀԿ տվյալներով՝ 2016 թվականին ամբողջ աշխարհում 18 տարեկանից բարձր տարիքի մեծահասակների շրջանում 1.9 […]
17:22 29.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված 21 ամենագնաց շտապօգնության մեքենաները առաջիկայում բաշխվելու են Շտապօգնության մարզային ծառայություններին՝ դժվարանցանելի տեղանքներում և ձմռան պայմաններում քաղաքացիների պատշաճ շտապ բուժօգնությունը ապահովելու համար: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1475816699405387/2706387843014927/?type=3&theater
16:32 29.07.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 29-ին՝ ժամը 14։37-ին, արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել: Պարզվել է, որ բախվել է երեք ավտոմեքենա, կա երեք տուժած՝ շտապօգնության մեքենայի վարորդը, մեքենայում գտնվող բժիշկն ու բուժքույրը: Շտապօգնության մեքենայում հիվանդներ չեն եղել: Տուժածները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ […]
13:50 29.07.2020
Ֆիլիպինների Գյուղատնտեսության դեպարտամենտը հաղորդել է հյուսիսային Պամպանգա նահանգում խիստ ախտածին H5N6 թռչնագրիպի հայտնաբերման մասին, որի տարածումը կանխելու համար իշխանությունը ոչնչացրել է շուրջ 39,000 հավ: Այդ մասին հայտնում է CNN Philippines-ը: Հաղորդվում է, որ օջախը հայտնաբերվել է Սան Լուիսի շրջանում գտնվող ֆերմայում: Ըստ հեռուստաալիքի՝ 2017-ին ևս իշխանությունները հայտնել էին Պամպանգա և Նուևա Էքիա նահանգներում թռչնագրիպի բռնկման […]
12:35 29.07.2020
Ռուսաստանում գործող Գամելեյայի անվան կենտրոնը արդեն պատրաստել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, և այն ռուսաստանցիների համար հասանելի կլինի արդեն օգոստոսի 15-ին։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնի է դարձել կառավարական աղբյուրներից։ Այս փուլում, ըստ գործակալության, պատվաստանյութի փաստաթղթերը ներկայացվել են դեղամիջոցների փորձաքննության համապատասխան կառույցին, որն իր ստուգումներից հետո պատվաստանյութը կգրանցի օգոստոսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում։ Այնուհետ պատվաստանյութը ստուգումների կենթարկվի նաև […]
11:03 29.07.2020
Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160380 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1853 […]
00:05 29.07.2020
Բելգիայի Անտվերպեն քաղաքում կորոնավիրուսի տարածման հետ կապված որոշում են ընդունել պարետային ժամ սահմանելու մասին: Արգելվել են 4 հոգուց ավելի հավաքները: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մադրիդի իշխանությունները, կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին հասարակական վայրերում, այդ թվում` փակ տարածքներում, դիմակ կրելը դարձրել են պարտադիր: Գերմանիան վարակի տարածման կանխարգելման նպատակով կորոնավիրուսային թեստերը պարտադիր կդարձնի ռիսկային […]
23:50 28.07.2020
Օքսֆորդի համալսարանի մի խումբ գիտնականներ նույնպես ստացել են դրական արդյունք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներից: Մեծ Բրիտանիայում առողջապահական ոլորտի մասնագետները որոշել են համադրել երկու փուլերի արդյունքները: Պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլի արդյունավետության հաստատումից հետո կսկսեն դրա արտադրությունը: Դա կարող է լինել աշնանը: Այս մասին հայտնել է Euronews-ը:
23:15 28.07.2020
Մտահոգիչ եզրահանգման են հանգել գերմանացի գիտնականները: Նրանք ուսումնասիրել են COVID-19-ով հիվանդացած և ապաքինված մարդկանց սրտի վիճակը և պարզել, որ 76 տոկոսի սրտամկանում վիրուսի ազդեցությամբ փոփոխություններ են տեղի ունեցել: Հիվանդությունը հաղթահարածներից 100-ից 76-ի մոտ եղել են սրտամկանի այնպիսի ախտահարումներ, որոնք սովորաբար լինում են սրտի կաթվածի հետևանքով: Մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, որ կորոնավիրուսային հիվանդության […]
23:00 28.07.2020
Հյուսիսային Կարոլինա կատարած այցի ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պատրաստ է այլ երկրների հետ կիսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Թրամփն ասել է, որ նման բան դեռ ոչ ոք չի արել: Մենք զանգվածային կերպով նախապես կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութեր ենք արտադրում, որպեսզի դրանցից որևէ մեկի հաստատվելու հենց առաջին օրն այն անմիջապես հասանելի լինի ամերիկացիների համար: Հավանաբար, […]
21:27 28.07.2020
Արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով կստեղծվի մասնագիտական խումբ․ սահմանված է պարետի N 220-Ն որոշմամբ։ Դրանում կընդգրկվեն մասնագետներ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից (3), ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» (2), էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ից (2)։ ԱԱՏՄ-ն […]
18:07 28.07.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» և մի ընկերության միջև 2015 թվականի փետրվարի 1-ին և 2016 թվականի մարտի 1-ին կնքվել են համապատասխանաբար՝ 7 միլիոն 200 և 7 միլիոն 420 հազար դրամ արժողությամբ «Անվտանգության և պահպանության ծառայությունների մատուցման» ու «Հիվանդանոցային […]
15:44 28.07.2020
«Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոց վերջին 6 ամսվա ընթացքում դիմել է 18,186 երեխա, ամբուլատոր կարգով՝ 12242, ստացիոնար՝ 5944։ Համալսարանական վարակաբանների հմուտ թիմի հսկողությամբ 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը, որոնցից 59-ը՝ 0-2 ամսական։ Համալսարանական մանկական հիվանդանոցի բուժանձնակազմը վերջին 180 օրում առողջացրել է սուր գաստրոէնտերիտ ունեցող 117, սուր աղիքային վարակ ունեցող 98, լեյշմանիոզ հիվանդություն ունեցով 16 երեխայի: […]
13:37 28.07.2020
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով փոփոխություններ ու լրացումներ են կատարվել պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշման մեջ։ Նոր որոշմամբ ինքնամեկուսացումից կարող են ազատվել մի շարք անձինք. 1. պետական, պաշտոնական և աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները, […]
10:51 28.07.2020
Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37629 դեպք, որոնցից 27357-ն` առողջացած, 719-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 158527 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1061 […]
10:37 28.07.2020
ԱՀԿ-ի տվյալներով` ամբողջ աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է քրոնիկական հեպատիտ Բ-ով և Ց-ով: Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ հանդիսացող հեպատիտ Բ-ով և Ց-ով ապրում է համապատասխանաբար 15 մլն և 14 մլն մարդ: Յուրաքանչյուր տարի այդ հիվանդությունները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Իսկ մահերը կարելի է կանխել ժամանակին թեստավորման և բուժման, […]