12:22 11.01.2024
Հայաստանի 16-69 տարեկան բնակչությունը միջինում 9.8 գրամ կերակրի աղ է օգտագործում, ինչը շուրջ երկու անգամ գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած նորմը (5 գրամ)։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ աղի չարաշահումը կարող է բարձրացնել արյան ճնշումը՝ ավելացնելով սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։
09:43 11.01.2024
Բրիտանացի մաշկաբան Ջասթին Կլակը նշել է, որ սննդային հավելումների տեսքով կոլագենն անարդյունավետ է մաշկի երիտասարդությունը պահպանելու համար։ Կնճիռների առաջացումը կանխելու ավելի լավ միջոց է ճիշտ սնվելն ու արևապաշտպան քսուք օգտագործելը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Կոլագենը բնական սպիտակուց է, որը կարևոր նյութ է մաշկի, մկանների և ոսկորների համար: Այն արտադրվում է մարդու մարմնում սննդամթերքի […]
15:41 10.01.2024
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ 6 տարեկանից փոքր երեխաներն ամեն տարի ունենում են սուր շնչառական վարակի 6-ից 8 էպիզոդ, ախտանշանները տևում են միջինում 14 օր: Հիվանդներն առավել վարակիչ են առաջին 2-4 օրերին: Վիրուսները կարող են մնալ […]
23:50 09.01.2024
Ատամների ամբողջական խնամքը հնարավոր է միայն լրացուցիչ միջոցների կիրառմամբ, ասել է ատամնաբույժ և օրթոպեդ Արթուր Թումաշևիչը։ Մասնագետը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է ատամների և բերանի խոռոչի հիգիենայի հինգ հիմնական կանոններ։ Բժիշկը նշել է, որ հետևողականությունն ու կանոնավորությունը բերանի խոռոչի առողջության պահպանման հիմնական կանոններն են, ուստի ատամները խոզանակելը և այլ անհրաժեշտ պրոցեդուրաները անհրաժեշտ են օրական առնվազն […]
23:27 09.01.2024
Ուտեստներին շատ աղ ավելացնելու սովորությունը կարող է հանգեցնել վտանգավոր հիվանդությունների զարգացման, այդ թվում՝ քաղցկեղի, նախազգուշացրել է էնդոկրինոլոգ Նատալյա Նովիկովան: Այս սովորության հետեւանքների մասին նա խոսել է News.ru-ին տված հարցազրույցում։ Նովիկովան ընդգծել է, որ սովորաբար չափահաս մարդը օրական պետք է ուտի ոչ ավելի, քան հինգ գրամ կերակրի աղ, այլ կերպ ասած՝ մոտ մեկ թեյի գդալ։ «Քանի […]
22:53 09.01.2024
Սննդաբան Իրինա Պիսարևան կոչ է արել շաքարախտով հիվանդներին հրաժարվել խուրմայից և չամիչից։ Արգելքի պատճառը նա բացատրել է NEWS.ru-ին տված հարցազրույցում։ Ըստ Պիսարևայի՝ դրանք բարձր գլիկեմիկ ինդեքս ունեն, այսինքն՝ դրանց օգտագործումից հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակն արագորեն բարձրանում է, ինչը վտանգավոր է դիաբետիկների համար։ Սննդաբանը խորհուրդ է տվել նաեւ ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող հիվանդներին սննդակարգից բացառել այս […]
22:42 09.01.2024
Լոռամրգի ամենօրյա օգտագործումը երկարացնում է կյանքը և պաշտպանում մրսածությունից, կարծում է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։ Նա գրել է այս հատապտուղի հատկությունների մասին Telegram ալիքում։ Պավլովան, վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը, նշել է, որ հատապտուղները պետք է առկա լինեն մարդու սննդակարգում կլոր տարին։ Նա լոռամիրգն անվանել է ամենաառողջ հատապտուղը: Նրա կարծիքով, եթե այս հատապտուղն ամեն […]
22:31 09.01.2024
Սեզոնային հիվանդություններից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը տնից աշխատելն է, ասել է իմունոլոգ Իրինա Յարցևան։ Այս և այլ նախազգուշական միջոցներ նա նշել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Առաջին ախտանշանների դեպքում բժիշկը խորհուրդ է տվել անհապաղ խնդրել հեռավար աշխատել կամ արձակուրդ գնալ և փորձել տնից դուրս չգալ։ «Մի մտածեք միայն ձեր մասին։ Եթե դուք հիվանդանում եք, ձեզ հարկավոր չէ […]
21:44 09.01.2024
Սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարատ Էժովը պատմել է, թե ինչպես կարելի է իջեցնել խոլեստերինի մակարդակը։ Այս ցուցանիշը նորմալ վիճակի բերելու ճանապարհը նա բացահայտել է aif.ru-ին տված հարցազրույցում։ Սրտաբանի խոսքով՝ խոլեստերինի մակարդակը տատանվում է՝ կախված սեռից, տարիքից, ժառանգականությունից։ Ընդ որում, տղամարդիկ աթերոսկլերոզով սկսում են տառապել միջինը 10 տարի շուտ, քան կանայք։ Ծխելը, գիրությունը վատ սննդակարգի պատճառով, […]
20:52 09.01.2024
Ալկոհոլիզմի երկրորդ և երրորդ փուլերում մարդու բնավորությունը փոխվում է ալկոհոլի ազդեցության պատճառով։ Մասնավորապես, երկրորդ փուլում ի հայտ են գալիս դյուրագրգռություն, տրամադրության տատանումներ և չափազանց ուժեղ հուզական ռեակցիաներ, Gazeta.Ru-ին հայտնել է հոգեբույժ-նարկոլոգ Լև Բլագովը: «Երկրորդ փուլում փոխվում է մարդու բնավորությունը: Օրինակ՝ նախկինում, երբ խմում էր, նա զգում էր հաճելի հույզեր, ուրախության զգացում, էյֆորիա, իսկ ալկոհոլ օգտագործելուց […]
16:35 09.01.2024
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը բնորոշ է այս սեզոնին: Ինչպե՞ս կանխարգելել: «Եթե երեխան վարակվել է, դիմե՛ք մանկաբույժին և հետևե՛ք ջերմիջեցման ճիշտ կանոններին: Ջերմիջեցում պետք է կատարել 38,6 և բարձր ջերմության դեպքում, երբ երեխան ջերմության ֆոնին ունի անհանգստություն։ Եթե երեխան ջերմում է, սակայն ակտիվ է, ինքնազգացողությունը լավ է, կարող եք պարզապես թեթևացնել հագուստը, տալ շատ հեղուկներ […]
14:25 09.01.2024
2021 թվականին ընդունվել են երկու կարեւոր՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքները, որոնցով պայմանավորված 2022 եւ 2023 թվականներին անձի ֆունկցիոնալության ներդրման համակարգին վերաբերող եւս 15 օրենք է փոփոխության ենթարկվել: Դրանք անհրաժեշտ էին առաջին մակարդակում նոր կարգավորումների գործարկման համար. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանն ԱԺ […]
10:03 09.01.2024
Ձմռանը փողոցում երկար մնալու, ինչպես նաև արշավների կամ այլ միջոցառումների ժամանակ մարդը կարող է ցրտահարվել։ Պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, մաշկաբան Յուլիա Գալյամովան RT-ի հետ զրույցում խոսել է ցրտահարության նշանների և առաջին օգնության կանոնների մասին։ Նա նախ նշել է, որ մեղմ ցրտահարությունն ամենից հաճախ մաշկի կարմրություն և շերտավորում է առաջացնում: Սովորաբար դա տեղի է ունենում մատների […]
09:45 09.01.2024
Ջրի մեկ լիտրանոց շիշը պարունակում է մոտ 240,000 կտոր պլաստիկ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի համալսարանի հետազոտությունը։ «Նանոպլաստիկները ավելի մեծ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար, քան միկրոպլաստիկները, քանի որ դրանց մասնիկները բավական փոքր են, որպեսզի ներթափանցեն մարդու բջիջները, ապա արյան մեջ և վնասեն օրգանները», – զգուշացնում է […]
08:48 09.01.2024
Վերամշակված պանիրն իր բաղադրությամբ զգալիորեն տարբերվում է բնական պանրից, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան Ալեքսանդրա Ռազարենովան։ Նա բացատրել է, թե ինչու չպետք է տարվել այս ապրանքով: Հալած պանրի յուրահատուկ հյուսվածքն ու համը դարձնում են այն սոուսների, սենդվիչների և այլ ուտեստների համար հարմար բաղադրիչ, նշել է Ալեքսանդրա Ռազարենովան: Բայց չպետք է մոռանալ, որ այս […]
00:01 09.01.2024
Փորկապությունը, դեպրեսիան, միզուղիների և միզապարկի վարակները անբուժելի ցրված սկլերոզի վաղ ախտանիշներն են: Այս մասին խոսել է Փարիզի Սորբոնի համալսարանի նյարդաբան Սելին Լուապրեն, գրում է Daily Mail-ը։ Ըստ Լուապրեի՝ ցրված սկլերոզով հիվանդների 20000 բժշկական հետազոտություններն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ մինչ ախտորոշումը նրանք 50 տոկոսով ավելի շատ էին բողոքում փորկապությունից, քան ցրված սկլերոզ չունեցող մարդիկ: Բացի […]
23:17 08.01.2024
Ամենաառողջարարը փափուկ խաշած հավկիթներն են, ասել է սննդաբան Ալեքսանդրա Ռազարենովան։ Նա Sputnik ռադիոյի հետ զրույցում նշել է դրանք եփելու ամենավնասակար եղանակը։ Ռազարենովան բացատրել է, որ ձուն ամենաառողջարարն է, եթե ենթարկվում է նուրբ ջերմային մշակման, և եփման ընթացքում ավելորդ ճարպ չի օգտագործվում։ «Յուղով տապակելը ավելացնում է ճաշատեսակի հագեցած ճարպերն ու կալորիաները, ինչը կարող է անառողջ լինել: […]
19:08 08.01.2024
Հունվարի 8-ին «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր» բարեգործական հիմնադրամի թիմը արդեն 25 տարի Հայաստանում և Միացյալ Նահանգներում նշում է Ոսկրածուծի դոնորի օրը: Այս անգամ Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ ակցիայի իրականացման վայր է դարձել Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանը: «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր»-ն այսօր ունի 35000 հայ կամավոր դոնոր՝ աշխարհի շուրջ 41 երկրից: Այսօրինակ ակցիաները նպատակ ունեն փրկելու արյան […]
11:26 08.01.2024
Երևան քաղաքում 2023 թվականի ընթացքում ծնվել է 15 հազար 606 երեխա, որից 8069-ը՝ տղա, 7837-ը՝ աղջիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը ներկայացրեց, որ Երևանում դեկտեմբերին ծնվել է 1954 երեխա՝ 988 տղա և 856 աղջիկ: «Ընդհանուր առմամբ, 2023թ ընթացքում Երևանում ծնվել է 15 հազար 606 երեխա՝ […]
11:14 08.01.2024
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում հետազոտվել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում սինթեզած երկու նոր միացություններ` N-բենզոիլ-DL-վալինիդիմեթիլամինոէթիլամիդիյոդմեթիլատ (TVA) և 1-(2-դիէթիլամինոէթիլի)-2-ֆենիլ-4-բենզիլիդեն-5-իմիդազոլոն (TVS): Այդ միացություններն ընկճում են Ալցհայմերի հիվանդության զարգացմանը նպաստող ացետիլխոլինէսթերազ և բուտիրիլխոլինէսթերազ ֆերմենտների ակտիվությունները: Ալցհայմերի հիվանդության հիմքն ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն է: Մասնավորապես, ամիլոիդ բետան թունավոր ազդեցություն ունի ուղեղի […]
10:28 07.01.2024
Միգրենի, արյան բարձր ճնշման, շաքարախտի և գիրության դեպքում պետք է սննդակարգում նվազեցնել մուգ շոկոլադի քանակը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է սննդաբան, գաստրոէնտերոլոգ Նատալյա Սիչևան։ Շատերը մուգ շոկոլադը համարում են առողջարար, քանի որ այն պարունակում է հակաօքսիդանտներ և չի պարունակում ավելցուկային շաքար: Այնուամենայնիվ, կան հիվանդություններ, որոնց դեպքում պետք է զգուշությամբ վերաբերվել այս ապրանքին, նշել է […]
23:42 06.01.2024
Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների: Էնդոկրինոլոգ Ստեփան Շուպարսկին թվարկել է հինգ առաջնային ախտանիշներ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել: Ինչպես նա նշել է, առաջին ախտանիշը ուժի պակասն է, անկումը, էներգիայի ընդհանուր նվազումը։ «Այս դեպքում կարող է լինել վահանաձև գեղձի աշխատանքի նվազում, հիպոթիրեոզ և մակերիկամների ֆունկցիայի վատթարացում»,- ասել է բժիշկը։ Երկրորդ ախտանիշը դաշտանային ցիկլի […]
23:30 06.01.2024
Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաալիքի իր հեղինակային ծրագրում խոսել է արագ պատրաստվող լապշայի վտանգների մասին: «Լապշան, որը կարելի է եփել եռացող ջրով, շատ տարածված է նրանց շրջանում, ովքեր չեն սիրում ժամանակ հատկացնել ճաշ պատրաստելուն։ Այն հատկապես դուր է գալիս ուսանողներին: Բայց այս սննդի չարաշահումը կարող է հանգեցնել ավելորդ կիլոգրամների և այլ […]
23:12 06.01.2024
Սննդաբան Զոյա Բոգդանովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է մարդկանց որոշ խմբերի համար ֆեյխոայի վտանգի մասին։ «Այս հատապտուղը շատ կոշտ սննդային մանրաթելեր ունի, ուստի այն կարող է դժվարամարս լինել և տհաճ հետևանքներ առաջացնել աղեստամոքսային տրակտում` փքվածություն, գազերի առաջացում, ցավ: Պտուղը կարող է հանգեցնել նաեւ թթվայնության աճի. եթե ունեք գաստրիտ, լորձաթաղանթի բորբոքում, ռեֆլեքս, ապա չպետք է […]
22:20 06.01.2024
Տոնական օրերին ատամները կարող են ցավել բազմաթիվ պատճառներով, նույնիսկ նյարդային լարվածության, զգուշացրել է ատամնաբույժ, վիրաբույժ Արթուր Թումաշևիչը։ Այս և այլ գործոններ, որոնք ատամի ցավ են առաջացնում, նա բարձրաձայնել է Lenta.ru-ի մեկնաբանությունում։ Բժիշկը բացատրել է, որ Ամանորին շատերի մոտ սթրես է կուտակվում՝ առաջացած բոլոր առաջադրանքները կատարելու, սիրելիների համար նվերներ գնելու, տոնական սեղանի համար ուտելիքներ ունենալու ցանկության […]
20:30 06.01.2024
Չկան 100% ինտրովերտներ կամ էքստրավերտներ, յուրաքանչյուր մարդ ցուցադրում է ինտրովերտ և էքստրավերտ վարքային ռազմավարություններ: Այնուամենայնիվ, կան անձի կողմնորոշման այս տեսակների ավելի ընդգծված ներկայացուցիչներ: Հոգեբան, պրոֆեսոր Լյուբով Գրիգորովիչը այս մասին պատմել է ««Газеты.Ru»-ի՝ ինտրովերտ երեխաների մասին հոդվածում։ «Արտահայտված էքստրավերտները ակտիվ են, շփվող, հաճախ հայտնվում են ուշադրության կենտրոնում, դժվարության դեպքում էքստրավերտները դիմում են այլ մարդկանց օգնությանը, հակված […]
20:06 06.01.2024
Իտալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և Թուրքիայում մալարիայի դեմ հիդրօքսիքլորոքին դեղամիջոցն ընդունելու պատճառով COVID-19-ով հնարավոր է՝ մահացել է մոտ 17000 մարդ, հայտնում են ֆրանսիացի գիտնականները: «Համաճարակների առաջին ալիքի ժամանակ հիդրօքսիքլորոքինը առաջարկվել է որպես COVID-19-ի բուժման տարբերակ: Այնուամենայնիվ, հետագա ուսումնասիրությունները արձանագրել են ռիսկերի և օգուտների անբարենպաստ հավասարակշռություն, ներառյալ RECOVERY փորձարկումը, որը ցույց է տվել սրտային մահացության […]
12:06 06.01.2024
Հնդկաստանում հայտնաբերվել է JN.1 Coronavirus Strain- ի 312 դեպք, այս շտամի հայտնաբերված դեպքերի մեծ մասը գտնվում են Քերալա նահանգում, հայտնում է Հնդկական SARS-Cov-2 գենոմիկայի կոնսորցիումը: COVID-19 ենթատեսակ JN.1-ը վերջինն է տարածվող տարբերակների ցանկում և գրանցվել է ոչ միայն Հնդկաստանում, այլև Միացյալ Նահանգներում, Սինգապուրում և այլ երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախկինում նշել էր այս շտամի արագ […]
11:45 06.01.2024
Ամենատարածված վնասվածքները, որ մարդիկ ստանում են ամանորյա տոներին, հրավառ նյութերի անզգույշ օգտագործման հետևանքով առաջացած այրվածքներն են։ Անախորժություններից խուսափելու համար պետք է հետևել անվտանգության կանոններին, ասել է վիրաբույժ Սերգեյ Խրիպկովը։ Նրա խոսքով, երբ մաշկը այրվում է, նախ արժե գնահատել վնասի չափը։ Եթե այն մակերեսային է, այսինքն՝ առկա է միայն մաշկի կարմրություն, ապա առաջին օգնությունը կլինի հետևյալը՝ […]
11:35 06.01.2024
Մի պտղունց չոր պապրիկա ուտելը նույնքան օգտակար է, որքան երկու կամ երեք թարմ պղպեղը, ասել է սննդաբան Անգելինա Դյուբինան։ Kuban News-ի հետ զրույցում նա պապրիկան անվանել է երիտասարդությունը երկարացնող համեմունք։ Մասնագետի խոսքով՝ պապրիկան պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, որը կարևոր է իմունիտետի համար, սթրեսը նվազեցնող B վիտամիններ, հակաօքսիդանտ վիտամին C, «երիտասարդության վիտամին» E, վիտամին […]