11:14 24.03.2023
ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 86-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 21-րդ կետի համաձայն՝ առողջապահության ոլորտում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հետ կանցկացվեն միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ: Քննարկումները կանցկացվեն 2023 թվականի ապրիլի 3-ից […]
10:51 24.03.2023
ԱՀ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է և մանրամասնում. Տուբերկուլոզը մարդկությանը հնուց հայտնի հիվանդություններից մեկն է: 19-րդ դարում՝ 1882 թվականին, տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերեց և հիվանդության վարակիչ բնույթը հաստատեց գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը, ով միաժամանակ նաև նկատել էր, որ թուլացած և վատ պայմաններում գտնվող մարդիկ առավել հակված են տուբերկուլոզով […]
10:13 24.03.2023
Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, տարվա կարգախոսը` «Այո’, միասին մենք կարող ենք հաղթահարել տուբերկուլոզը», ինչը համատեղ ջանքերով նորարար մոտեցումների ներդրում է տուբերկուլոզի (ՏԲ) կանխարգելման և բուժման գործում: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Աշխարհի բնակչության մեկ քառորդը վարակված է տուբերկուլոզով, սակայն ոչ բոլորի` վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում ակտիվ հիվանդությունը։ 2022 […]
17:31 23.03.2023
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հրավերով մարտի 23-24-ը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը: «Առողջ հասարակություն» խորագրով միջազգային երկօրյա համաժողովին ԱՊՀ երկրների առողջապահության բնագավառի պատասխանատուներն ու փորձագետները քննարկելու են բժշկական օգնության որակի և հասանելիության ապահովման հարցերը, ինչպես նաև վեր են հանելու առողջապահական ոլորտի արդիական խնդիրները: Համաժողովի օրակարգի գլխավոր թեմաներից է առաջնային […]
15:55 23.03.2023
Գործադիրն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա Առողջության առաջնային պահպանման օղակում ավելի պարզ և մատչելի դարձնել պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Արդյունքում՝ բնակչության բոլոր խմբերի համար հասանելի կլինի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ևս մեկ ծառայություն, կընդլայնվի դրանցից օգտվող շահառուների քանակը: Աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունները […]
15:27 23.03.2023
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան: ԲԿ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջնակի՝ Մերիի վիճակը բավարար է: Այսօր արդեն մայրիկի հետ դուրս կգրվեն ծննդատնից ու կմիանան ընտանիքի մյուս անդամներին:
12:42 23.03.2023
«Վիվամեդ» կլինիկան, որտեղ արդեն մի քանի ամիս Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին է գտնվում, հայտարարություն է տարածել և քրեակատարողական ծառայությանը խնդրել է գնահատել Սաակաշվիլիին կլինիկայում պահելու հետագա նպատակահարմարությունը:Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Կլինիկան նշել է, որ այդ ամբողջ ընթացքում, չնայած իրենց նկատմամբ աննախադեպ ճնշումներին, փորձել են երրորդ նախագահին համոզել անցնել […]
09:12 23.03.2023
Ցանկացած սուր հիվանդություն բացասաբար է անդրադառնում մարդու իմունիտետի վրա, ինչի հետևանքով մարդն ավելի զգայուն է դառնում տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ տուբերկուլյոզի նկատմամբ։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի գլխավոր ֆտիզիաթոլոգ Ելենա Բոգորոդսկայան։ Նրա խոսքով՝ ոչ բոլոր վարակվածներն են հիվանդանում տուբերկուլյոզով, մեծ մասամբ հիվանդանում են այն մարդիկ, ովքեր ունեն ֆիզիոլոգիական, բնածին կամ ձեռքբերովի […]
08:21 23.03.2023
Ուռուցքաբան Իվան Կարասևը Doctor Peter պորտալին ասել է, որ լեզվի փոփոխությունները կարող են լինել աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների ախտանիշներ: Կարասևը օրգանն անվանել է առողջության հայելի։ Նրա գույնն ու կառուցվածքը կարող են ազդարարել ստամոքսի հիվանդությունների մասին։ Մասնագետը պնդում է, որ ստամոքս-աղիքային տրակտի պաթոլոգիան կարելի է բացահայտել հենց լեզվի փոփոխություններով։ Նման տարբերակներից մեկը ուռուցքաբանությունն է: Այս […]
08:21 22.03.2023
Հոգեբանական գիտությունների թեկնածու, հարմարվողական ինտելեկտի տեսության մշակող Վալերի Գուտն ասել է, որ ամենից հաճախ միջին տարիքի ճգնաժամը տեղի է ունենում 30 տարեկանից հետո։ Pravda.Ru-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ ամենից հաճախ միջին տարիքի ճգնաժամը կապված է գոյություն ունեցող կյանքի փորձի վերագնահատման հետ։ Ըստ նրա՝ փորձելով հաղթահարել ճգնաժամը, որոշ մարդիկ կտրուկ փոխում են աշխատանքը կամ […]
16:00 21.03.2023
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը: Ըստ նախագծի՝ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերաբար. յուրաքանչյուր 5 տարին մեկ կազակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Կառավարության հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» […]
14:51 21.03.2023
Դեղորայքակայուն Candida auris սունկը «տագնապալի արագությամբ» տարածվում է ԱՄՆ առողջապահական հաստատություններում, ասվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) կայքում: Candida auris-ն առաջին անգամ նկարագրվել է 2009 թվականին Ճապոնիայում մի հիվանդի մոտ, և այժմ այն հայտնաբերվել է հինգ մայրցամաքներում: Այս սնկերի բռնկումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում 2019 թվականին․վարակվել է 200 մարդ, մահացել՝ […]
09:45 21.03.2023
Մարտի 21-ը որպես Դաունի համախտանիշի օր ընտրված է ոչ պատահաբար, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդ տեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր, հիշեցնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: Այդ համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը […]
09:04 21.03.2023
Թրոմբոզը կանխելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով պահպանել ֆիզիկական ակտիվությունը և հրաժարվել վատ սովորություններից։ Այս մասին պատմել է սրտանոթային վիրաբույժ Թահիր Յարախմեդովը։ Նրա խոսքերը մեջբերում է Փրայմ գործակալությունը։ Բժիշկը նշում է, որ երակային թրոմբոզի զարգացման հիմնական պատճառներից մեկը երկարատեւ ֆիզիկական անգործությունն է։ Արյան մակարդումը կանխելու համար կարևոր է պահպանել ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը: Նման գործունեության իդեալական […]
08:47 21.03.2023
Անհրաժեշտ է ուտել կալցիումով և մագնեզիումով հարուստ մթերքներ, ինչը կօգնի նվազեցնել օստեոպորոզի վտանգը։ Թերապևտ, սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում խոսել է այս մասին։ Նրա խոսքով, կալցիում և մագնեզիում կարելի է ստանալ թարմ խոտաբույսերից՝ մաղադանոս, ռեհան, ջրասեղան։ Բացի դրանից, շատ կալցիում կա սպիտակ կաղամբի, հավի ձվի և պանրի մեջ։ Բժիշկը խորհուրդ […]
18:38 20.03.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի […]
18:22 20.03.2023
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարիի հրավերով գտնվում է Դոհայում: «Մասնակցել եմ Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին: Ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորվում է սերտ համագործակցություն առողջապահության ոլորտում: Շարունակելու ենք գործակցությունը մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման և այլ ուղղություններով: Առողջապահության որակի ու պացիետների […]
23:56 19.03.2023
Մոլեկուլային կենսաբանները պարզել են, որ կանայք, շնորհիվ KDM6A գենի բարձր ակտիվության, ավելի թեթև են տանում որոշ ինֆեկցիաներ, քան տղամարդիկ։ Այդ գենի կրկնօրինակները գտնվում են կանանց Х քրոմոսոմում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Immunology ամսագրում։ Պրոֆեսոր Սուն և նրա գործընկերները պարզել են, որ պատճառը կարող է լինել սեռային տարբերություններում KDM6A բարձր ակտիվությունը։ Հենց այս գենն է […]
23:30 19.03.2023
Հյուսթոնի հիվանդանոցի բժիշկները մկների անպտղությունը բուժել են խոլեստերինի մակարդակը նվազեցնելու միջոցով։ Սրանով նրանք ապացուցում են կապը խոլեստերինի բարձր մակարդակի և կանանց մոտ անպտղության միջև։ Հետազոտության համար նրանք օգտագործել են սպիտակուց, որը 3 ժամում խոլեստերինի մակարդակը նվազեցրել է 40 տոկոսով։ Անպտղություն ունեցող մկները դրանից հետո, ճիշտ է ժամանակավոր, բայց նորից ձագեր են ունեցել։ Հենվելով այս ուսումնասիրության […]
22:58 19.03.2023
Երեխաների ավելորդ քաշը կապված է հիպերտոնիայի զարգացման ռիսկի հետ: Այս մասին հայտնում է Kaiser Permanente բժշկական ընկերությունը։ Այս հետազոտություններն ուսումնասիրվել են 801․019 երիտասարդ մարդկանց առողջության էլեկտրոնային քարտերի հիման վրա, ովքեր Հարավային Կալիֆորնիայում 2008-ից 2015 թվականներին եղել են Kaiser Permanente ընկերության պացիենտները։ Գիտնականներին հետաքրքրել է, թե արդյոք երեխաները հիպերտոնիա ունեն, ինչպես նաև նրանց կենսաբժշկական այլ պարամետրեր։ […]
22:12 19.03.2023
Եվրոպացի և ամերիկացի գիտնականներն առանձնացրել են մկների այն տեսակը, որոնց մոտ Դաունի սինդրոմ կարող է լինել։ Սա հնարավորություն է տալիս այս կրծողներին օգտագործել Դաունի սինդրոմի դեմ նոր թերապևտիկ մեթոդների փորձարկման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biological Psychiatry ամսագրում։ Դաունի համախտանիշով մարդկանց մոտ մտավոր զարգացման խանգարումները պայմանավորված են նրանով, որ նրանց ԴՆԹ պարունակում է 21-րդ քրոմոսոմի […]
12:51 19.03.2023
Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ով հոսպիտալացվել է 785 հիվանդ՝ 39%-ով պակաս, քան նախորդ օրը, ապաքինվել է 9815 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի մարտի 19-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 785 մարդ և նախորդ օրվա համեմատ նվազել է 39%-ով»,- ասվում է զեկույցում։ Ռուսաստանի Դաշնության 68 մարզերում դեպքերի նվազում […]
23:32 18.03.2023
Դիետոլոգ, Ռուսաստանում XFIT ֆիթնես թեստավորման մասնագետ Ինեսսա Ցարկովան պատմել է, թե ինչպես կարելի է նիհարել մինչև ամառ։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նա խորհուրդ է տվել ուտելուց 10 րոպե առաջ մեկ բաժակ գոլ կամ տաք ջուր խմել։ Որպես առաջին ուտեստ, որը կօգնի նիհարել, սննդաբանն նշել է հում բանջարեղենով և խոտաբույսերով պատրաստված աղցանը։ Երկրորդ ուտեստը շոգեխաշած կտավատի սերմերից […]
22:16 18.03.2023
Վարակաբան, քիթ-կոկորդ-ականջաբան և Կուրսկ քաղաքի Medscan ընկերությունների խմբի բժշկական հետազոտությունների և կանխարգելման կենտրոնի գլխավոր բժիշկ Ելենա Շևչենկոն կոչ է արել լվանալ բանջարեղենն ու միրգը կեղևով։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նա բացատրել է, որ կեղտոտ բանջարեղենի ու մրգերի վտանգը վնասակար միկրոօրգանիզմների ու բակտերիաների մեջ է։ Հում սննդի հետ կապված ամենատարածված հիվանդությունները աղիքային վարակներն են: Ամենավտանգավորը մանրէներն են, […]
21:42 18.03.2023
Ինչ խնդիրներ կարող է կանխել կոկորդի ցավը, և ինչու ախտանիշի ի հայտ գալուն պես կարևոր է ժամանակին դիմել մասնագետի, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պարզաբանել է ԼՕՌ բժիշկ Դմիտրի Սուբբոտան։ Կոկորդի ցավի պատճառը հաճախ մրսածությունն է, բայց եթե այս անհարմար ախտանշանը պարբերաբար անհանգստացնում է մարդուն, կարելի է խոսել խրոնիկ հիվանդության մասին, զգուշացրել է նա։ Բժշկի խոսքով՝ […]
21:21 18.03.2023
Կանանց մոտ դեպրեսիայի և սրտանոթային ռիսկի միջև կապը նկարագրել են Տյումենի բժշկական համալսարանի (TMU) գիտնականները: Ըստ նրանց՝ դեպրեսիվ խանգարումները շատ հաճախ համակցում են սրտի, արյան անոթների և նյութափոխանակության համակարգի վտանգավոր պաթոլոգիաների մի ամբողջ շարքի հետ։ Արդյունքները հրապարակված են Russian Journal of Cardiology-ում: Դեպրեսիվ և տագնապային խանգարումները ամենատարածված հոգեկան խանգարումներն են, որոնք, ինչպես նշում են մասնագետները, […]
19:10 18.03.2023
Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 16-19 Կատարի մայրաքաղաք Դոհայում է` մասնակցելու Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին։ Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Եռօրյա ֆորումի այս տարվա գլխավոր ուղղվածությունը արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի տոկունության ու կայունության բարձրացումն է։
08:12 18.03.2023
Չնայած այն հանգամանքին, որ էնդոմետրիոզը սովորական գինեկոլոգիական հիվանդություն է, դրա զարգացման առանձնահատկությունների պատճառով բժիշկները հաճախ հետաձգում են ախտորոշումը յոթից ութ տարով: Այս մասին հայտնել է մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Եվրոպական բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի և ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Յուլիա Մաքսիմովան։ Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նա նշել է, որ որոշ կանայք գանգատներ չունեն, եթե նույնիսկ կան էնդոմետրիոզի բազմաթիվ […]
18:12 17.03.2023
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ԱՆ փորձագիտական խումբը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հերիքնազ Մանուկյանի հետ հանդիպմանը ներկայացրել են օրենքի նախագծի մշակման աշխատանքների ընթացքը, հիմնական շեշտադրումները և այլ հարակից օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Քննարկվել են պետության կողմից ապահովագրվող սոցիալական խմբերին, ապահովագրական հիմնադրամի գործունեությանը և հնարավոր բողոքների լուծման կարգին վերաբերող բազմաթիվ […]