23:47 10.03.2023
SUNY Upstate բժշկական համալսարանի բժիշկները պատմել են Կոնգոյից մի կնոջ մահվան դեպքի մասին, որն առաջացել է քարացած պտղի կողմից բարակ աղիքի սեղմման պատճառով: Պտուղը կնոջ օրգանիզմում է եղել մոտ ինը տարի: Դեպքի մասին հայտնում է Daily Mail-ը։ Ծնունդով Կոնգոյից մի կին Նյու Յորքում դիմել է բժիշկների՝ ստամոքսի կծկումների գանգատներով։ 50-ամյա կնոջ օրգանիզմում հայտնաբերել են լիտոպեդիոն […]
21:13 10.03.2023
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Ինչպես տեղեկացնում են ԲԿ-ից, վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության […]
19:47 10.03.2023
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը` հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ: Քննարկվել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները: «Թեև Կարմիր Խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել և փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված »,-նշել է նախարարը: Քննարկվել […]
14:11 10.03.2023
Հայաստանում կարմրուկի տարածմամբ պայմանավորված պատվաստումների նկատելի ակտիվություն է գրանցվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը: Ըստ բանախոսի՝ շատ քաղաքացիներ ականջալուր են ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին և շտապում են լրացնել պատվաստումային բացը: «Վերջին տվյալների համաձայն՝ մարտի 4-ից հետո (խմբ.-երբ […]
10:07 10.03.2023
Մարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և […]
21:15 09.03.2023
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել երկու տարեկան երեխա, ով ընկել է չորրորդ հարկի պատուհանից: Ինչպես տեղեկացնում են բժշկական կենտրոնից, փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների խիստ հսկողության տակ: Վիճակի մասին կտրվեն թարմացումներ:
16:23 09.03.2023
Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը: Այս մասին նշել է առողջապահության նախարարությունը: «Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջին տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում են մեծահասակների շրջանում, ու նրանց մոտ հիվանդությունը կարող է շատ ավելի ծանր ընթացք ունենալ, քան երեխաների»,-ինֆեկցիոն հիվանդությունների […]
10:14 09.03.2023
Մարտի 9-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի։ Նրանցից 17-ը հոսպիտալացված է, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: 43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: ❗️Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են […]
23:35 08.03.2023
Շաբաթական 175 միլիլիտր ծավալով վեց բաժակ գինի խմելուց հրաժարվելը կօգնի նիհարել, քանի որ կխնայի մոտ 960 կալորիա, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի նարկոլոգիայի գիտագործնական կենտրոնի տնօրեն Անտոն Մասյակինը: «Ալկոհոլը, մի կողմից, դանդաղեցնում է նյութափոխանակությունը, իսկ մյուս կողմից՝ հրահրում շատակերություն՝ խթանելով հատուկ AGRP սպիտակուցի արտադրությունը, որը կոչվում է «գիրության սպիտակուց»։ Ուստի սթափությունը նաև խնայված […]
11:00 08.03.2023
Մարտի 8-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Նրանցից 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը՝ դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: 39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ […]
10:46 08.03.2023
Ինչպես մարտի 8-ին թեթևացնել շատակերության ախտանիշները և հեշտացնել մարսողության գործընթացը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է սննդաբան, գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան։ Մասնագետը հիշեցրել է, որ հաճախ տոնական խնջույքի ժամանակ մարդիկ փորձում են հնարավորինս շատ ուտեստներ փորձել, արդյունքում ստամոքսում ծանրության զգացում են ունենում, ինչպես նաև շատ ուտելու այլ նշաններ։ Դիետոլոգը կարծում է, որ առաջին հերթին պետք է […]
09:02 08.03.2023
Վիտամիններ և հանքանյութեր մարմնին անհրաժեշտ են բոլոր համակարգերի բնականոն գործունեության համար, սակայն սննդային հավելումների որոշ համակցություններից ավելի լավ է խուսափել: Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի ավագ բժիշկ Օլեսյա Սավելևան: Մասնագետն այս համակցություններից մեկը համարել մագնեզիումն ու կալցիումը։ Այս նյութերը կարևոր դեր են խաղում մարմնում, ասում է նա, բայց եթե դրանք ընդունվեն […]
08:09 08.03.2023
Կոռնելի համալսարանի և Մարդկային էկոլոգիայի քոլեջի (CHE) գիտնականները ցույց են տվել, որ մարդու ժամանակի և պահի զգացումը կապված է նրա սրտի բաբախյունի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Psychophysiology ամսագրում: Ժամանակի ընկալման վերաբերյալ նախկին աշխատանքը սովորաբար իրականացվել է երկար ընդմիջումներով: Պարզվել է, որ նման փորձերի ժամանակ արդյունքները խեղաթյուրվել են մտքերի ու հույզերի պատճառով՝ ժամանակն արագացնելով կամ […]
15:32 07.03.2023
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ։ Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ մոտ 100% է, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ Կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է […]
12:12 07.03.2023
Մարտի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: «Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար»,- ասված է ՀՀ […]
12:00 07.03.2023
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։
10:05 07.03.2023
Ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և […]
23:32 06.03.2023
Բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորը» հաղորդման եթերում կիսվել է իմունիտետի ամրապնդման ոչ ակնհայտ ուղիներով: Ագապկինն ասել է, որ ժպիտով աստիճաններով բարձրանալն ու իջնելը մեծ ազդեցություն կունենա իմունիտետի վրա։ Աստիճաններով բարձրանալը կարող է ուղեկցվել խրախուսական ծափահարություններով, հավելել է բժիշկը։ «Եթե ուղեղը ծանրաբեռնվածությունն ընկալում է որպես խաղ և զվարճանք, այն բարձրացնում է իմունային […]
19:05 06.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը: Մասնավորապես քննարկվել են առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: Ընդգծվել է, որ հարցը կարևոր է երկու գերատեսչությունների համար և այս ուղղությամբ նախանշվող անելիքները շատ են: […]
18:20 06.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր ընդունել է մարզում առողջության առաջնային պահպանման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարներին։ Կարևորելով բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակն ու աշխատանքների արդյունավետությունը՝ մարզպետը նշել է․ « Անհրաժեշտ է, որ առաջնային օղակի աշխատանքը լիարժեք լինի, քանի որ բնակիչն առաջինը ձեր դուռն է թակում պետք է զգա հոգատարություն և պատասխանատու […]
15:53 06.03.2023
Կարմրուկի դեմ չպատվաստված մեծահասակը պե՞տք է արդյոք պատվաստվի, եթե մանուկ հասակում վարակվել է: 🔹 Ի՞նչ ախտանշաններ ունի կարմրուկը: 🔹 Ինչպե՞ս է ընթանում հիվանդությունը, և ի՞նչ բարդություններ կան: ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը և Ինֆեկցիոն հիվանդությունների գծով ԱՆ խորհրդատու, վարակաբան Նարինա Սարգսյանցը պատասխանում են հաճախ հնչող հարցերին:
15:36 06.03.2023
Կարմրուկի լաբորատոր հաստատված 20 դեպքերից 15-ը երեխաներ են, 5-ը` մեծահասակ: «Բոլորի վիճակը միջին ծանրության է, գտնվում են հսկողության տակ, բուժումը կազմակերպվում է ԱՀԿ-ի կողմից հաստատված միջազգային ուղեցույցներով: Կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդացել է երեխա: Առաջին դեպքն արձանագրվելուց հետո սկսվել են կարմրուկի դեպքերի վաղ հայտնաբերման, կոնտակտավոր անձանց շղթան արագ պարզելու, 72-ժամվա ընթացում կանխարգելիչ […]
15:19 06.03.2023
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում կարմրուկի դեմ չպատվաստված բուժաշխատողներին պատվաստվել և տուրք չտալ տարատեսակ դավադրապաշտական տեսություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թորոսյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։ «Ինչպես Առողջապահության նախարարությունից այսօր նշեցին, կարմրուկի դեպքերը եղել են բերովի, սակայն նաև լոկալ տարածում են ստացել, […]
15:03 06.03.2023
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը երկու դեղաչափ պատվաստումն է. առաջին դեղաչափը` 1 տարեկանում, երկրորդը` 4 տարեկանից սկսած մինչև 6 տարեկանը, 4 տարեկանը լրացած երեխաների ծնողները կարող են չհապաղել, դիմել պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին, ❗️ երկու դեղաչափ պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է, ❗️ պատվաստման տարիքի երեխաներ ունեցող ծնողներին […]
13:48 06.03.2023
Եվրոպական միության և ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հետ համագործակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանում իրականացրել է «Իմուն Պարեկ» կրթական ծրագիրը։ «Իմուն պարեկ»-ը խաղերի վրա հիմնված նորարարական կրթական հարթակ է՝ մշակված Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից, որը թույլ է տալիս աշակերտներին ծանոթանալ իմունային համակարգին և պատվաստանյութերին: Ծրագիրը փորձնական իրականացվել է […]
12:44 06.03.2023
Այս պահին Հայստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 18-ը: Նրանցից 15-ը Երևանի բնակիչներ են։ Աշխատաքնային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ Երևանի ենթակայությամբ գործող բոլոր պոլիկլինիկաներում նախորդ շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն՝ 10:00-17:00-ն, իրականացվել են պատվաստումներ, կատարվել են աշխատանքներ հիվանդների […]
10:10 06.03.2023
Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: ❗️Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ): Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և […]
23:14 05.03.2023
Հետազոտողներն ասում են, որ 4-9 տարեկան երեխաների մոտ ատրոպինի օգտագործումը գիշերը կարող է օգնել նվազագույնի հասցնել կարճատեսության զարգացումը: Նրանք նշում են, որ երեխաների մոտ չբուժված կարճատեսությունը հետագայում կարող է հանգեցնել աչքի առողջության ավելի լուրջ խնդիրների: Փորձագետներն ասում են, որ ծնողները կարող են օգնել իրենց երեխաների աչքերի առողջությանը՝ սահմանափակելով էկրանին նայելու ժամանակը և հետևել, որ երեխաները […]
10:22 05.03.2023
Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Հոսպիտալացված պացիենտներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային […]
23:39 04.03.2023
Կոլորադոյի համալսարանի գիտնականները մշակել են հոգեթերապիայի անհատականացված հավելված, որը թույլ է տվել դիաբետիկ հիվանդներին իջեցնել արյան շաքարի մակարդակը և օգնել նրանց հավատարիմ մնալ բժշկի առաջարկություններին: Այս մասին հայտնում է SciTechDaily-ն։ Հետազոտությունը ներառել է 668 2-րդ տիպի դիաբետով հիվանդներ, որոնց միջին տարիքը 58 տարեկան է և մարմնի զանգվածի միջին ինդեքսը (BMI) 35 (30 կամ ավելի BMI-ը […]