19:36 25.09.2022
Vogue ամսագրի հնդկական տարբերակի խմբագիրները նշել են մազերը լվանալիս թույլ տրվող սովորական սխալները։ Մասնագետների կարծիքով՝ շատերը հաճախ են լվանում իրենց մազերը, իսկ դա բացասաբար է անդրադառնում դրանց վիճակի վրա։ Բանն այն է, որ շամպունը մեծ քանակությամբ փրփուր է ստեղծում, որը մազերը զրկում է բնական պաշտպանիչ յուղերից՝ բացատրում են մասնագետները։ Մազերի վիճակը նաև տաք ջրով լվանալու […]
10:30 24.09.2022
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը (իսկական անունը՝ Ռեջինալդ Քենեթ Դուայթ) ուրբաթ երեկոյան համերգ է տվել Սպիտակ տանը։ «Իմ կինը՝ Ջիլը և ես Էլթոնին հրավիրեցինք Սպիտակ տուն՝ ամերիկացի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելու նրան: Ինչպես շատ ամերիկացիներ, մենք սիրում ենք նրա երաժշտությունը: <…> Նրա երգերն ամեն օր յուրահատուկ են դարձնում: <… > Այսօր մեզ հետ այնքան շատ մարդիկ […]
10:04 18.09.2022
Հագեցած նախաճաշը և թեթև ընթրիքը կարող են օգնել ձեզ նիհարել՝ նվազեցնելով ձեր ախորժակը ողջ օրվա ընթացքում, ասում են գիտնականները: Գիտնականները փորձարկում են կազմակերպել՝ ճշգրիտ վերահսկելով դրա մասնակիցների սննդակարգը՝ համեմատելու առատ նախաճաշի և առատ ընթրիքի ազդեցությունը: Աբերդինի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ օրվա ամենահագեցած կերակուրից հետո այրված կալորիաների քանակը մարդկանց համար նույնն է՝ անկախ […]
23:45 12.09.2022
Քիմ Քարդաշյանի նախկին զուգընկերը՝ ռեփեր Ռեյ Ջեյը, խոսել է 20 տարի առաջ իրենց ձայնագրած սեքս-տեսագրության մասին։ Նա իր անձնական բլոգում հրապարակել է տեսանյութը մեղադրանքներով։ Ռեյ Ջեյը, ինչպես Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթը, սկանդալի մեջ մեղադրում է մոդելի մայրիկին` Քրիս Ջեներին։ Նրա խոսքով՝ Քրիս Ջենները PR արշավ է մշակել, որպեսզի ավելի շատ հեռուստադիտողներ դիտեն Քարդաշյանների […]
23:05 12.09.2022
Համացանցում են հայտնվել են 64-ամյա Մադոննայի նոր լուսանկարները, որոնք արվել են Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա ընթացքում։ Պարզվել է, որ երգչուհու արտաքին տեսքը խիստ տարբերվում է նրա սոցիալական ցանցերում վերջին հրապարակումներից։ Երգչուհու երկրպագուները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ դեմքի ձևը, մաշկի գույնը և հոնքերը չեն համապատասխանում այն ամենին, ինչ նա հրապարակում է սոցիալական ցանցերում: […]
22:25 12.09.2022
Ժյուրիի նախագահ Ջուլիանա Մուրն ընտրել է խորը դեկոլտե, մոդել Մարիակառլա Բոսկոնոն հագել է ցանցավոր շապիկ՝ առանց ներքնազգեստի, բլոգեր Լեոնի Հաննան ցուցադրել է կուրծքը թափանցիկ զգեստով, իսկ դերասան Թիմոթի Շալամեն երկրպագուներին զարմացրել է մեջքը բաց կարմիր կոստյումով։
21:35 12.09.2022
Օգոստոսի 11-ին միլիոնատեր Քայլի Ջեները ծննդյան տարեդարձն է նշել ընտանիքի հետ, սակայն Քիմ Քարդաշյանն իր առաջին լուսանկարները հրապարակել է միայն մեկ ամիս անց։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։ Տոնակատարության համար Քայլի Ջենները ծննդյան տարեդարձը նշել է զբոսանավի վրա։ Դրան հրավիրված են եղել ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ մոդելի քույրերի բազմաթիվ երեխաներ։ Նոր լուսանկարներում կարող […]
23:50 11.09.2022
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ընկերներն ու ընտանիքը ստեղծել են առցանց թանգարան՝ «ցուցանմուշներով»՝ նվիրված գործարարի կյանքին ու աշխատանքին։ Այս մասին հայտնում է The Verge-ը։ Այս պահին կայքը պարունակում է մի քանի արխիվացված տեսանյութեր, որոնցում Ջոբսը ելույթներ է ունենում, որոնք հետագայում հայտնի դարձան։ Օրինակ, տեսահոլովակներից մեկում Ջոբսը խոսում է 2005 թվականին Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների հետ։ Հոլովակները թվագրված […]
21:40 11.09.2022
Բոլոր մարդիկ՝ նրանց էմոցիաները, տրամադրությունը, վարքը վերահսկվում են հորմոններով, վստահ է անդրոլոգ, Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Գեորգի Մսխալայան։ Նա Lente.ru-ին բացատրել է տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող որոշ տղամարդկանց հաջողության գաղտնիքները։ «Տղամարդկանց և կանանց մոտ հորմոնների մակարդակի տատանումները տեղի են ունենում ցիկլային, ասել է Մսխալայան։ Եվ նրանց և մյուսների համար բառացիորեն ամբողջ կյանքը կախված է հորմոնալ […]
19:10 11.09.2022
Դալիթան հեռուստադիտողներին ավելի շատ որպես երգչուհի էր հայտնի: Դա, սակայն, մինչև «Հատուկ դասարան»-ը: Արձագանքները թույլ են տալիս ենթադրելու, որ հաջողել է նաև այս ասպարեզում: Դալիթայի կյանքում հիմա ավելի շատ դերասանական արվեստն է գերակշռում: Հիմա արդեն բոլորը նրան որպես «Հատուկ դասարան»-ի Մերի են ճանաչում, ընդունում ու սիրում: «Հատուկ դասարան»-ը հատուկ նշանակություն ունեցավ իմ կյանքում՝ SHANTNEWS.am-ի հետ […]
13:37 11.09.2022
ՌԴ կլինիկական հոգեբան Վիտալի Սիդնյաևը Газета.Ru-ին պատմել է, թե ինչու է առաջանում աերոֆոբիան և ինչպես հաղթահարել այն։ – Աերոֆոբիան համարվում է ամենահայտնի ֆոբիաներից մեկը: Ինչի՞ հիման վրա է դրվում ախտորոշումը, որտե՞ղ է սահմանը թռիչքից առաջ անհանգստության և խուճապային վախի միջև: ⠀ -Աերոֆոբիան, իրոք, ամենատարածված ֆոբիաների ցանկում է և, ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման, պատկանում է, […]
11:55 11.09.2022
Եղիսաբեթ II-ի մահից հետո Բրունեյի սուլթան Հասսանալ Բոլկիախը դարձել է ամենաերկարակյաց և ամենաերկար կառավարող միապետը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բոլկիախը ծնվել է 1946 թվականի հուլիսի 15-ին, նա սովորել ու ավարտել է Մեծ Բրիտանիայի Սանդխերստ քաղաքի թագավորական ռազմական ակադեմիան։ Նրա հայրը՝ Օմար Ալի Սայֆուդդին III-ը գահից հրաժարվել է 1967թ-ին, և նույն թվականի հոկտեմբերի 5-ին […]
12:52 09.09.2022
Ամերիկյան Playboy տղամարդկանց ամսագրի գլխավոր գրասենյակը որոշել է ուկրաինական տարբերակը փակել 2023 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հրատարակության համասեփականատեր Ալեքսանդր Շևչենկոն։ «2023 թվականի հունվարի 1-ից Playboy Ukraine-ն Կենտրոնական գրասենյակի որոշմամբ կդադարի գոյություն ունենալ:Ոչ ոք չի բացատրել պատճառը: Գործընկերների մասին վատ խոսելն իմ կանոնների մեջ չէ: Playboy-ը չի լքել Ռուսաստանի Դաշնությունը, […]
08:17 09.09.2022
Լրագրողներն ուշադրություն են հրավիրել Instagram-ի պատմությունների վրա, որոնցում 24-ամյա Եվա Ջոբսը կատակում է iPhone 14-ի մասին։ Աղջիկը հրապարակում է արել, որի հեղինակը հեգնանքով է խոսում iPhone 14-ի մասին։ «Ես iPhone 13-ից iPhone 14-ի եմ անցնում Apple-ի այսօրվա միջոցառումից հետո»,- գրված է նկարի տակ։ Ըստ ամենայնի, այս կերպ Apple-ի հիմնադրի դուստրը կատակել է, որ նոր սմարթֆոնները […]
17:26 08.09.2022
Վիլեն Սարգսյանն այս օրերին օրվա հիմնական մասը «Հատուկ դասարան»-ի նկարահանման հրապարակներում է անցկացնում: Դերասանների հետ զրույցը նկարահանումների արանքում, կարճատև դադարի ընթացքում ենք հասցնում: Հեռուստանովելի առանցքային կերպարներից մեկին՝ ընկեր Դավիթին մարմնավորող Վիլեն Սարգսյանն անկեղծանում է` ինքն ու Դավիթը շատ քիչ ընդհանրություններ ունեն: Ընկեր Դավիթին մարմնավորող դերասանը երեխաներին կրթելու փորձ պարզվում է՝ ունեցել է, երբ մագիստրատուրայում սովորելիս […]
08:05 08.09.2022
Մալդիվներ կարելի է գնալ նույնիսկ բավականին համեստ բյուջեով, եթե գիտեք գաղտնիքները, որոնք թույլ են տալիս գումար խնայել, հայտնում է ATOR-ը, փոխանցում է Ռիա Նովոստին։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի հասանելի է դարձել այն ուղղությունը, որը կապված էր թանկ ու շքեղ հանգստի հետ։ Դրան մեծապես նպաստեց զբոսաշրջային վայրերի առաջացումը ոչ միայն անմարդաբնակ կղզիներում, այլև տեղացիների […]
22:33 05.09.2022
Մեքսիկական ծագում ունեցող ամերիկացի դերասանուհի Սալմա Հայեկը նշել է իր 56-ամյակը: Նա տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ նա զբոսանավի վրա է։ Տեղադրված կադրերում հեռուստաաստղը երգում է՝ միաժամանակ պարային շարժումներ կատարելում կարմիր գույնի բիկինիով։ «Շնորհավոր իմ ծնունդը»,- գրել է Հայեկը։ Գրառումը հավաքել է ավելի քան վեց միլիոն դիտում։ View this post on Instagram […]
08:38 05.09.2022
Երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան՝ կտակ գրելու։ Այս մասին սեպտեմբերի 4-ին KP.RU-ին տված հարցազրույցում պատմել է Պուգաչովայի ընկերոջ ծանոթը։ Պարբերականի զրուցակիցը կիսվել է կտակի բովանդակությամբ. Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե երգչուհին ում է կտակել իր էլիտար բնակարանը Մոսկվայի Ֆիլիպովսկի նրբանցքում, սակայն հայտնի է, որ Պուգաչովան Իստրայի ամառանոցը նվիրել է իր թոռնիկին՝ ռուս երաժիշտ […]
19:12 04.09.2022
Forbes ամսագրի գերժամանակակից խմբագիր Սառա Բոյդը թվարկել է 2022 թվականի աշնան ութ նոր միտումները: Համապատասխան հավաքածուն հայտնվել է հրատարակության կայքում: Նյութի համաձայն՝ ակտուալ կդառնան վառ գույների բաճկոնների և շալվար-կարգոյի օվերսայզը, որոնք հատկապես հայտնի են եղել 2000-ական թվականներին: Բացի այդ, նորաձևության մեջ կմտնի, այսպես կոչված, «դերբի» ոճը, որի գլխավոր տարրերն են կիպ գրկող ժակետը և բարձր […]
15:33 04.09.2022
Սինգապուրից 35-ամյա Ժասմին Թինգը կանոնավոր քայլելու շնորհիվ երկու տարուց պակաս ժամանակում նիհարել է 42 կգ։ Այս մասին հայտնում է Asia One-ը։ Կինը որոշել է նիհարել, երբ հասկացել է, որ դժվարությամբ է առօրյա գործերը կատարում։ 110 կիլոգրամ կշռող Թինգը ամեն անգամ աստիճաններով բարձրանալիս տառապում էր ծայրահեղ շնչարգելությունից։ Գրեթե երկու տարի անց կինը նիհարել է մինչև 68 […]
13:18 04.09.2022
Դիզայներ և նկարիչ Մաքս Արնաուտովը Balenciaga ապրանքանիշի հավաքածուի մեջ նոր կոշիկ է առաջարկել, որը պատրաստված է շշերից: Իր նախագիծը նա ներկայացրել է Instagram-ում։ Արնաուտովը կոշիկների ստեղծման համար ոգեշնչվել է ռեփեր Քանյե Ուեսթի խոսքերից. սոցցանցերում երաժիշտը դիզայներներին կոչ է արել նոր գաղափարների համար նայել «երեխաներին ու անտուններին»: Նկարչի էջում ցուցադրված նկարում Balenciaga-ի կոշիկները կրում է փոփ […]
23:29 03.09.2022
Ռուս ոճաբան Մարիա Սվերդլիկովան նշել է 2022 թվականի աշնան ամենանորաձև հագուստը։ Փորձագետի մեկնաբանությունը տալիս է «Իզվեստիա»-ն։ Առաջիկա սեզոնում հիմնական թրենդները կլինեն ծավալուն կաշվե բաճկոններն, ինչպես նաև երկար վերարկուները։ Բացի այդ, թրենդային կդառնան երեք կտորից կազմված կոստյումները, մինի կիսաշրջազգեստները և լայնափեղկ ջինսերը՝ ցածր գոտկատեղով։ «Մեզ ծանոթ իրերի թվում թրենդային են լինելու նաև, այսպես կոչված, ալկոհոլային շապիկները։ […]
22:39 02.09.2022
«Հատուկ դասարան» հեռուստասերիալը վերադառնում է: Այդքան սպասված երկրորդ եթերաշրջանը շուտով դարձյալ կլինի «Շանթ»-ի եթերում կամ, եթե այլ կերպ ասենք, ուսումնական տարին նաև «Հատուկ դասարան»-ում է սկսվել, բայց դեռ միայն՝ նկարահանման հրապարակներում: Որպեսզի հեռուստաէկրաններին հեռուստադիտողները նորից իրենց սիրելի հեռուստանովելը դիտեն նույն որակով ու նույն էմոցիաներով, բայց որքան հնարավոր է շուտ, ստեղծագործական թիմը վաղ առավոտից մինչև ուշ […]
09:58 01.09.2022
Ամերիկուհի Ջենիֆեր Գրահեդան ներկել է հոնքերը և ծանր ալերգիկ ռեակցիայի պատճառով հայտնվել հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է The Sun-ը: Չիկագոյի 40-ամյա բնակչուհին պատմել է, որ գնացել է մասնագետի մոտ՝ հոնքերի շտկման համար, որը ներառում էր ավելորդ մազահեռացում։ Պրոցեդուրայի ընթացքում մասնագետը հաճախորդին առաջարկել է լրացուցիչ ծառայություն՝ առանց ալերգիկ թեստ կատարելու։ Երբ կինը տուն է վերադարձել, տեսել […]
22:20 30.08.2022
Մեգան Մարքլը հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ Instagram սոցիալական ցանց: Այս մասին Սասեքսի դքսուհին խոսել է The Cut-ին տված հարցազրույցում։ Արքայազն Հարրիի կինը դառնալուց հետո Մարքլը ստիպված է եղել դադարեցնել սոցցանցում երեք միլիոն բաժանորդներով անձնական էջ պահելը։ Նրա խոսքով` ինքը սիրում էր իր կյանքը կիսել մարդկանց հետ, բայց իր համար ավելի կարևոր էր ամուսինը։ […]
21:30 30.08.2022
Ford Escort RS Turbo Series 1-ը, որը վարում էր բրիտանացի հանգուցյալ արքայադուստր Դիանան, վաճառվել է 851.000 դոլարով: Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ աճուրդի, այս մոդելը վերջին մեքենան է, որը Ուելսի արքայադստերը պատկանել է 1985-ից 1988 թվականներին։ Ընդհանուր առմամբ մեքենան անցել է 40 հազար կիլոմետր։ Աճուրդում հաղթողի անունն ու ինքնությունը չի նշվում։ Արքայադուստր Դիանան 1997 […]
20:28 29.08.2022
Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ հրաժարվել է նկարահանվել Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում, ինչի համար իրեն խոստացել են մեծ գումար վճարել։ Այդ մասին գրում է Page Six-ը։ Կիրակի օրը՝ օգոստոսի 28-ին, երգչուհին YouTube-ում տեղադրել է 22 րոպեանոց աուդիոհոլովակ։ Դրանում նա խոստովանել է, որ հրաժարվել է անկեղծ հարցազրույցից։ «Ես ոչինչ չեմ ստանա այդ ամենի մասին խոսելու դեպքում: […]
21:39 28.08.2022
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Ralph Lauren-ի իր շքեղ զգեստները, որոնցում նա ամուսնացել է հոլիվուդյան կինոաստղ Բեն Աֆլեքի հետ։ Այս մասին հայտնում է Vogue-ը։ Ջեյ Լոն հանդերձանքն անվանել է առասպելական: Զգեստի ուշագրավ դետալը, որով հարսնացուն քայլում էր դեպի զոհասեղան, անթիվ դարսերն են:Օգտագործվել է հազար շարֆ ու 500 մետր գործվածք : 30 […]