Բրիթնի Սփիրսը հրաժարվել է Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի համար առաջարկվող մեծ գումարից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Բրիթնի Սփիրսը հրաժարվել է Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի համար առաջարկվող մեծ գումարից

20:28 29.08.2022

Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ հրաժարվել է նկարահանվել Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում, ինչի համար իրեն խոստացել են մեծ գումար վճարել։ Այդ մասին գրում է Page Six-ը։

Կիրակի օրը՝ օգոստոսի 28-ին, երգչուհին YouTube-ում տեղադրել է 22 րոպեանոց աուդիոհոլովակ։ Դրանում նա խոստովանել է, որ  հրաժարվել է անկեղծ հարցազրույցից։ «Ես ոչինչ չեմ ստանա այդ ամենի մասին խոսելու դեպքում:  Ես առաջարկներ ունեմ Օփրայից և շատ այլ մարդկանցից մեծ գումարի դիմաց հարցազրույց տալ, բայց սա խենթություն է: Ես չեմ ուզում: Դա ինձ համար ավելին է, քան պարզապես հարցազրույց»,- ասել է Սփիրսը:

Տեսանյութում երգչուհին խոսել է նաև ընտանիքի հետ հարաբերությունների, բուլիինգի, հոգեբուժական կլինիկայում հարկադիր բուժման մասին։

«Նրանք բառացիորեն սպանեցին ինձ։ Նրանք ինձ դուրս շպրտեցին»,- ասել է Բրիթնի Սփիրսն իր ընտանիքի մասին: Հարազատները, երգչուհու խոսքով, լքել են նրան, անգամ համերգների ժամանակ երկրպագուներն ավելի սիրով ու ջերմությամբ են վերաբերվել։

Ավելի վաղ Gazeta.Ru-ն հայտնել էր, որ Բրիթնի Սփիրսը խոսել է իր հոր խնամակալության ժամանակ գաղտնի հարաբերությունների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

18:16 21.06.2025

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

18:10 21.06.2025

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

17:52 21.06.2025

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

17:45 21.06.2025

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

17:38 21.06.2025

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...

BACK_TO_TOP