TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ԼԱՅՖՍԹԱՅԼ

Ծաղիկները պետք է լինեն առանց առիթի. Ռուզաննա Խաչատրյան

20:29 05.09.2020

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինն ամուսնու հետ լուսանկար է հրապարկել՝ կից գրելով․ «Ծաղիկները պետք է լինեն առանց առիթի: Երջանկությունը` իսկական: Տունը՝ տաք: Սերը` փոխադարձ: Եղանակը… սակայն ի՞նչ տարբերություն, թե ինչպիսի եղանակ է: Էրիխ Մարիա Ռեմարկ»,- գրել է Ռուզաննա Խաչատրյանը: https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/posts/1833500650136523

̰
Քիմ Քարդաշյանը նկարահանվել է վինտաժային շքեղ հանդերձանքներով

23:57 03.09.2020

Ռեալիթի շոուի աստղ և ձեռներեց Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Thierry Mugler նորաձևության ապրանքանիշի վինտաժային հանդերձանքով: Նա լուսանկարները տեղադրել է Instagram- ի իր օգտահաշվում: Քարդաշյանը փորձել է վինտաժային մի քանի հանդերձանք՝ ցուցադրությունների ժամանակ ցուցադրելով նաև նրանց նկարները մոդելների վրա: Այսպիսով, աստղը փորձել է սև հավաքածու՝ ազդրերի, ուսերի և կրծքավանդակի վրա բազմաթիվ կտրվածքներով: Այլ լուսանկարներում աստղը կեցվածք […]

̰
Բելլա Հադիդը պատմել է իր հիվանդության մասին

22:03 30.08.2020

Ծնունդով Պաղեստինից ամերիկացի մոդել Բելլա  Հադիդը, որը համարվում է  աշխարհի ամենագեղեցիկ կինը, պատմել է իր հիվանդության մասին: Այդ մասին նա գրել է Instagram-ի էջում: 23 տարեկան մոդելը գրել է, որ տառապում է Լայմի հիվանդությամբ: Նա թվարկել է այն ծանր ախտանշանները, որոնց նա շարունակում է հարմարվել և պայքարել: Մասնավորապես՝ սրտի առիթմիա, տրամադրության կտրուկ փոփոխություններ, հոդացավեր, սրտխառնոց, […]

̰
Victoria’s Secret-ի «հրեշտակը» մերկ լուսանկարվել է և զարմացրել երկրպագուներին

23:55 22.08.2020

Բրազիլացի սուպերմոդել և Victoria’s Secret-ի «հրեշտակ» Իզաբել Գուլարը մերկ լուսանկարվել է և զարմացրել երկրպագուներին։ Լուսանկարը մոդելը հրապարակել է իր ինստագրամյան էջում։ Լուսանկարում Գուլարն ամբողջովին մերկ է, և ձեռքերով կուրծքը ծածկել է։ Նա կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով և զարդերով։   Посмотреть эту публикацию в Instagram   Summer breeze ? Публикация от Izabel Goulart (@izabelgoulart) 19 Авг […]

̰
Բայդենը դեմոկրատների կողմից պաշտոնապես հաստատվեց որպես նախագահի թեկնածու

08:54 19.08.2020

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես նախագահի թեկնածու։ Որոշումն ընդունվել է օգոստոսի 18-ին՝ կուսակցության համագումարի ժամանակ, որը պանդեմիայի պատճառով անցկացվել է առցանց ձևաչափով։ ԱՄՆ նահանգների կուսակցական պատվիրակները հրապարակել են փրայմերիզների արդյունքները, համաձայն որոնց՝ Բայդենը հավաքել առավել մեծ թվով պատվիրակների ձայներ, հայտնում է CNN-ը։ ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։ […]

̰
Մադոննան 62-ամյակը տոնել է կանեփի ափսեով

23:59 17.08.2020

Հռչակավոր երգչուհի Մադոննան իր 62-ամյակը տոնել է կանեփի ափսեով: Աստղը երեկույթը ցույց է տվել իր ինստագրամյան բլոգում: Նա տոնը կազմակերպել է Ճամայկայում, որտեղ հանգստանում էր ընկերների հետ: Երգչուհին ընտրել է սպիտակ ասեղնագործ զգեստ, գունավոր հուլունքներ, մեծ ապարանջան և թեթև դիմահարդարում: Տեսանյութերից մեկում նա ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվում խնջույքին՝ լոգարանի հատակին նստած և […]

̰
ԱՄՆ-ում կատվին սովորեցրել են դաշնամուր նվագել

21:00 16.08.2020

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին սովորեցրել է իր կատվին դաշնամուր նվագել: Այս մասին հայտնել է ТСН-ն: Կատվի տերը պատմել է, որ դեռ փոքր ժամանակ կատվին հետաքրքրել է գործիքը: Կենդանին սկսել է աղմկել, երբ ուշադրությունն իր վրա հրավիրելու համար: Այդ իսկ պատճառով, աղջիկը որոշել է սովորեցնել կատվին դաշնամուր նվագել՝ աղմկելու փոխարեն:

̰
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջ կյանքը

15:22 16.08.2020

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում չիհուահուա ցեղատեսակի շունը փրկել է տիրոջ կյանքը, երբ վերջինիս մոտ սրտի կաթված էր եղել: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: 86-ամյա վետերան Ռուդի Արմսթրոնգը ապրում է լողացող տանը իր շան՝ Բու-Բուի հետ: Տղամարդու մոտ սրտի նոպա է սկսվել, և նա չի կարողացել հասնել հեռախոսին, քանի որ չէր կարող շարժել ձեռքերից և ոտքերից […]

̰
Բացահայտվել են արքայազն Ուիլյամի և Մեգան Մարքլի առաջին հանդիպման մանրամասները

11:15 16.08.2020

Արքայազն Ուիլյամի և դերասանուհի Մեգան Մարքլի առաջին հանդիպումը կայացել է 2017-ի նոյեմբերին։ Նրանց ծանոթության մանրամսները նկարագրված են նրանց կյանքի մասին «Ազատության որոնումներում» գրքում։ Այդ մասին գրում է Elle.ն։ Այդ օրը Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը երկրում չի եղել, և արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին ընդունել է Քեմբրիջի դուքսը։ Ինչպես նշվում է, արքայազն Ուիլյամը սիրալիր է եղել […]

̰
SHANTNEWS

18:00 11.08.2020

̰
Հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ  Շվարցենեգերը պապիկ է դարձել

15:47 10.08.2020

Հոլիվուդյան հանրահայտ դերասան, պրոդյուսեր, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը պապիկ է դարձել․ ծնվել է նրա առաջին թոռնիկը: Հայտնի դերասանի ավագ դուստրը՝ 30-ամյա Քեթրինը, մայրացել է: Առայժմ նորածնի անվան ու սեռի մասին զույգը ոչինչ չի հայտնում: Քեթրին Շվարցենեգերն ու 41-ամյա հոլիվուդյան դերասան Քրիս Փրաթն ամուսնացել են անցած տարվա ամռանը, հղիության մասին լուրերը հաստատվել էին 2020 թվականի ապրիլին:

̰
Գերմանիայում մերկ տղամարդը վազել է վայրի խոզի հետևից, որը գողացել էր նրա նոթբուքը

23:41 09.08.2020

Գերմանիայի մայրաքաղաքում վայրի խոզը գողացել է հանգստացողներից մեկի նոթբուքը: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին: Միջին տարիքի մի տղամարդ, որը ցանկացել է անանուն մնալ, հանգստանում էր Բեռլինի արևմտյան հատվածում գտնվող Գրունեվալդ անտառի Տոյֆելսե լճի մոտ: Մինչ գերմանացին վայելում էր արևի ճառագայթները, նրան մոտեցել է վայրի խոզը և վերցրել նրա պայուսակը, […]

̰
Երգչուհի Լեդի Գագային նման շնիկը ցնցել է համացանցը

22:15 06.08.2020

Շի-ցու ցեղատեսակի շնիկը իր՝ փոփ-աստղ Լեդի Գագային նման լինելու պատճառով դարձել է համացանցի աստղ: Այս մասին հայտնում է Daily Mail կայքը: Հնգամյա շնիկն ապրում է Տոկիոյում։ Նրա անունը Բոնտենմառու է, որը դրվել է ի պատիվ ճապոնական սամուրայի: Նրա ինստագրամյան էջին հետևում է ավելի քան 22 հազար օգտատեր: Տերը՝ Տոմոյո Մացուուրան, կարծում է, որ իր շնիկի […]

̰
Նատալյա Օրեյրոն լոգարանից տեսանյութ է հրապարակել

23:38 02.08.2020

Երգչուհի, դերասանուհի և մոդել Նատալյա Օրեյրոն Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ լոգարանից: Կադրերում 43 տարեկան դերասանուհին շապիկով լոգարանում է և տեսանյութին կից կատակել է, թե իբր սիրում է հագուստը այդպես լվանալ: https://www.instagram.com/p/CDJ1iHhHX_p/

̰
Ֆրանսիական Chanel նորաձևության տան նոր գովազդը և կիսամերկ Քենդալ Ջենները

23:08 02.08.2020

Ամերիկացի սուպերմոդել, հեռուստատեսային ռեալիթի շոուի մասնակից Քենդալ Ջենները նկարահանվել է կիսամերկ ՝ ֆրանսիական Chanel նորաձևության տունը գովազդելու համար: Գայթակղիչ այդ լուսանկարը նա հրապարակել է նաև Instagram-ի իր էջում: Մոնոխրոն լուսանկարում 24-ամյա Քենդալը կիսամերկ է՝  Chanel-ի թափանցիկ ձեռնոցով: Նշվում է, որ ֆոտոսեսիայի գրավիչ կադրերը կհրապարակվեն Chaos SixtyNine պաստառների բացառիկ համարում: Նկարահանումներն իրականացրել են նորաձևության հայտնի լուսանկարիչներ […]

̰
Հոլլի Բերին սկանդալային լուսանկար է հրապարակել

23:55 01.08.2020

Հոլիվուդյան դերասանուհի Հոլլի Բերիի՝ լողազգեստով արված լուսանկարը մեկնաբանությունների առիթ է դարձել:։ Լուսանկարը տեղադրվել է աստղի Insatgram-ի միկրոբլոգում:։ Կադրում 53-ամյա դերասանուհին պատկերված է սև լողազգեստով, որը չի ծածկում աստղի մեջքը: Լուսանկարի մեկնաբանության մեջ աստղը գրել է, որ երբեմն պետք է ասել «գրողի ծոցն այս ամենը և պարզապես դա անել»:   View this post on Instagram   […]

̰
Տատիկ, դու արժանի ես լավագույնին. Քիմ Քարդաշյանը տատի ծննդյան 86-ամյակի խնջույքից լուսանկարներ է հրապարակել

18:51 01.08.2020

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը համացանցում նոր լուսանկարներ է հրապարակել տատի՝ Մերի Ջոյի 86-ամյակի տոնակատարությունից, որը կազմակերպվել էր Մալիբուում: Մանրամասները հայտնում է Daily Mail-ը: 126 մլն դոլար արժողության տոնակատարությանը Մերի Ջոն հյուրերին հյուրասիրել է վարդերով զարդարված տորթ և դաշնամուրային կենդանի երաժշտություն: Վայելքն ամբողջացրել է խաղաղօվկիանոսյան շքեղ տեսարանը: Ինստագրամում Քիմը նշել է, որ ծննդյան տոնին […]

̰
Christie’s աճուրդի տունը 300 հազար դոլարով վաճառել է Hermes-ի բացառիկ պայուսակ

19:30 31.07.2020

Հայտնի Hermes նորաձևության տան բացառիկ պայուսակը վաճառվել է լոնդոնյան Christie’s աճուրդի տանը: Յուրահատուկ աքսեսուարը վաճառվել է 300 հազար դոլարով: Այս մասին գրում է The Independent-ը:  Խոսքը Hermes Diamond Himalaya Birkin պայուսակի մասին է: Այն պատրաստված է նեղոսյան կոկորդիլոսի կաշվից ու պատված է ադամանդներով ու 18 կարատանոց ոսկով: Պայուսակը ձեռք է բերել անանուն գնորդը:

̰
Առնետի և դևի խառնուրդ. համացանցը քննարկում է Chanel-ի մոդելի արտաքինը

19:00 31.07.2020

Chanel նորաձևության տան նոր մոդել Մոլլի Բեյրը համացանցում առաջացրել է իրարանցում: Միջազգային ԶԼՄ-ները և օգտատերերը քննարկում են աղջկա ոչ ստանդարտ արտաքինը՝ փորձելով հասկանալ նրա ֆենոմենը: Մոլլի Բեյրը ծնունդով Փենսիլվանիայից է: Աղջիկն ունի ոչ ստանդարտ արտաքին, որը քիչ է համապատասխանում գեղեցկության չափանիշներին: Մոդելը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ իր արտաքինը այլմոլորակայինի, առնետի և դևի խառնուրդ […]

̰
Դևիդ Բեքհեմի որդու հուզիչ գրառումը և անակնկալը սիրելիին

18:30 29.07.2020

Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլինը, հրապարակել է հուզիչ լուսանկարներ, որտեղ իր սիրելիին՝ Նիկոլա Պելցին, ամուսնության առաջարկություն է արել: Լուսանկարը Բրուքլինը տեղադրել է իր Instagram-ում: Աստղային զույգի 21 տարեկան տղան առաջարկության ժամանակ ծնկի է իջել դերասանուհի ընտրյալի առջև, որը, ի դեպ, նաև միլիարդատիրոջ աղջիկ է: Նա սիրեցյալին նվիրել է նաև 350 հազար ֆունտ սթեռլինգ […]

̰
Իլոն Մասկը մարտի է հրավիրել Ջոնի Դեփին

22:49 28.07.2020

Հայտնի գործարար Իլոն Մասկը երկրպագուներին զարմացրել է համարձակ հայտարարությամբ։ 49-ամյա միլիարդատերը,  հոգնելով իր հասցեին հնչող անվերջ վիրավորանքներից, մարտի է կանչել հայտնի դերասան Ջոնի Դեփին: Երկու համաշխարհային աստղերի կոնֆլիկտը սկսվել է Դեփի և իր կնոջ՝ հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդի հետ աղմկոտ ամուսնալուծությունից հետո: Ամուսնալուծությունից անմիջապես հետո Հերդը սկսել է ընկերություն անել Մասկի հետ և պարբերաբար հանրությանը […]

̰
Մահացել է ճապոնացի հայտնի դիզայներ Կանսայ Յամամոտոն

18:00 27.07.2020

Մահացել է ճապոնացի հայտնի դիզայներ Կանսայ Յամամոտոն: Նա 76 տարեկան էր: Վերջին ամիսներին դիզայները պայքարում էր սուր լեյկոզի դեմ: Նորաձևության դիզայների մահվան մասին հայտնել է նրա դուստրը՝ դերասանուհի Միրայ Յամամոտոն, Instagram-ի իր միկրոբլոգում: Միրայը նաև նշել է, որ կշարունակի հոր գործը և աշխատելու է Kansai Super Studio-ում: Նա նախատեսում է այդ աշխատանքը համատեղել դերասանական աշխատանքի […]

̰
Պամելա Անդերսոնը լուսանկարվել է ամբողջովին մերկ

23:57 26.07.2020

Playboy-ի մոդել, 53 տարեկան Պամելա Անդերսոնը լուսանկարվել է ամբողջովին մերկ: Այդ նկարները նա տեղադրել է իր Instagram-ի էջում: Մոնոխրոն լուսանկարներում մոդելը անկողնում մորեմերկ է: Մեկնաբանություններում Պամելան գովազդել է իր ուղիղ եթերները Jasmin սոցիալական հարթակում: Այնտեղ երկրպագուները կարող են նաև շփվել նրա հետ:

̰
Գրողը գնել է սեփական գիրքը, որպեսզի այն հայտնվի բեսթսելլերների ցանկում

20:02 26.07.2020

Բրիտանացի գրող Մարկ Դոուսոնը հանրահայտ դառնալու անսովոր ձև է գտել: 47-ամյա գրականագետը, որը ստացել է իրավաբանի կրթություն և հմտացել է թրիլլերներ գրելով, գնել է իր սեփական գիրքը, որպեսզի այն հայտնվի բեսթսելլերների շարքում: Այս մասին հայտնել է fakty.ua-ն: Ընդհանուր առմամբ՝ Դոուսոնը ձեռք է բերել իր «Մաքրողը» (The Cleaner) վեպի ավելի քան 400 օրինակ: Գիրքն արդյունքում հայտնվել […]

̰
Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

12:20 26.07.2020

Ռեփեր Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել իր կնոջից՝ Քիմ Քարդաշյանից, այն բանի համար, որ իրենց անձնական կյանքի մանրամասները հանրայնացրել է։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։ Ներողություն խնդրելուց հետո Ուեսթը հիվանդանոց է այցելել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ուեսթը իր առանձնատան մերձակայքում գտնվող հիվանդանոց է այցելել խուճապի նոպաներից հետո, սակայն նա այնտեղ ընդամենը 10 րոպե է մնացել, քանի որ […]

̰
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է ամուսնալուծվել

10:42 26.07.2020

Ամերիկյան ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը ցանկանում է ամուսնալուծվել ռեփեր Քանյե Ուեսթից։ Այդ մասին հաղորդում է Nzherald-ը։ Ինչպես հաղորդում են, Քարդաշյանը դիմել է փաստաբաններին, որոնք զբաղվում են ամուսնալուծություններով, սակայն ամուսնալուծության գործընթաց չի սկսի մինչև Ուեսթի վիճակը չկայունանա։ Աղբյուրի տեղեկություններով՝ ռեփերը Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքին չի վստահում։ Ավելի վաղ Քանյե Ուեսթը թվիթների շարք է հրապարակել, որոնցում, […]

̰
Լողավազանում, գինով լի բաժակը ձեռքին Քրիստինա Ագիլերան երգել է երկրպագուների համար

19:30 24.07.2020

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր Քրիստինա Ագիլերան երգել է Instagram-ի իր 6,8 միլիոն հետևորդների համար: Աստղն իր երկրպագուներին ներկայացել է լողավազանում՝ ձեռքին գինով լի բաժակ: 39-ամյա աստղը նման համարձակ տեսքով երգել է Lady Marmalade հիթը: Արևից նա պաշտպանվել է լայնեզր գլխարկով և արևապաշտպան ակնոցով: «Ես զգում եմ, որ երբեք այդպես չեմ հնչել»,- կատակել է երգչուհին: Երկրպագուներին […]

̰
Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի տարօրինակ պահվածքը բացատրել է հոգեկան հիվանդությամբ

22:45 23.07.2020

Քանյե Ուեսթի կինը նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա տարօրինակ պահվածքը բացատրել է հոգեկան հիվանդությամբ: Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ամուսինը անձի երկվությունով է տառապում: Ռեփերի մոտ խնդիրները սկսվել են 2007-ին մոր մահից հետո: Ընտանիքը թաքցրել է ախտորոշումը, բայց հիմա, երբ հանրության մեջ այդքան շատ հարցեր են ի հայտ եկել, թե ինչու է Ուեսթն իրեն տարօրինակ պահում, […]

̰
Իլոն Մասկը լուսանկար է հրապարակել 2 ամսական որդու հետ

23:15 21.07.2020

Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը լուսանկար է հրապարակել 2 ամսական որդու հետ: Այն հրապարակել է թվիթերյան իր միկրոբլոգում: «Երեխան դեռ չի կարողանում գդալը պահել»,- գրել է 49-ամյա Մասկը լուսանկարին կից: Գրառումը գերմաներեն է: Մասկն արդեն ունի 5 երեխա՝ նախկին կնոջից՝ Ջասթին Ուիլսոնից: 2018 թվականից Մասկը հանդիպում է կանադացի երգչուհի Գրայմսի հետ: Նրանք ծնողներ […]

̰
Անցյալ դարի ևս մեկ մոդայիկ թրենդ է վերադառնում

21:30 19.07.2020

Անցյալ դարում շատ տարածված բերմուդ ոճի կարճ տաբատները այս տարի կրկին մոդայիկ են, Daily Mail պարբերականի հետ զրույցում հայտնել է ոճաբան Ջես Վուդը: Դրանք մինչև ծնկները հասնող լայն փողքերով կարճ տաբատներ են: Նորաձևության փորձագետները հիշեցնում են, որ  բերմուդները տարբեր տարիների կրել են աշխարհահռչակ աստղեր, անգամ ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդին և սուպերմոդել Սինդի Քրուոֆորդը: Ոճաբանները […]

̰
BACK_TO_TOP