TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+20.09 oC

ԼԱՅՖՍԹԱՅԼ

Ռիկի Մարտինը զարմացրել է իր կերպարանափոխությամբ

16:25 17.02.2021

Պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինը անսպասելի փոխել է ոճը. ներկել է մորուքն ու սպիտակեցրել մազերը: Իր կերպարանափոխությունը երգիչը ներկայացրել է Instagram-ում: Դեռ հունվարի վերջին էր Մարտինը կիսվել լողափին արված սելֆիով՝ ցույց տալով սպիտակեցրած մորուքը: Նկարին կից գրառմամբ նա ակնարկել էր, որ ձանձրույթից է սպիտակել: «Երբ ձանձրանում ես, սպիտակում ես»,- գրել է Ռիկին: Իսկ օրերս նա ներկայացավ […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն գնել է 8 միլիոն եվրո արժողությամբ ավտոմեքենա

08:49 16.02.2021

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է հազվագյուտ ավտոմեքենա՝ Bugatti Centodieci: Նրանից բացի, աշխարհում նման մեքենա կունենան ևս 9 մարդ: Մեքենայի արժեքը ութ միլիոն եվրո է: Ֆուտբոլիստը նոր մեքենայի ղեկին կնստի միայն 2021 թվականի վերջին, քանի որ Bugatti Centodieci-ի արտադրությունը նոր է սկսվել, և մեքենան դեռ փորձարկման փուլում է: Այս մեքենան ունի 16 մխոցանի շարժիչ և […]

̰
Քարդաշյան քույրերը լողազգեստով լուսանկարներ են հրապարակել

23:59 14.02.2021

Ռեալիթի շոուի մասնակից հայտնի քույրեր Քիմը և Քորթնի Քարդաշյանները հանգստի վայրից լողազգեստներով համատեղ ֆոտոսեսիա են կազմակերպել: Նկարները հայտնվել են Քիմի Instagram- ի օգտահաշվում: Լուսանկարում 41-ամյա Քորթնին հայտնվել է կարմիր միկրո-բիկինիով՝ ստվեր գցելով Քիմի անսովոր փակ լողազգեստի վրա: «Ինչ-որ կերպ մենք գտանք միմյանց այս խենթ կյանքում», – հրապարակման մեջ գրել է Քիմը: Ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու […]

̰
«Բավարիայի» ֆուտբոլիստից բաժանվելուց մեկ շաբաթ անց 25-ամյա թոփ մոդելին մահացած են գտել

10:48 11.02.2021

«Բավարիայի» ֆուտբոլիստ Ժերոմ Բոատենգի հետ բաժանվելուց մեկ շաբաթ անց 25-ամյա թոփ-մոդել Կասյա Լեհնհարդին մահացած են գտել Բեռլինի իր բնակարանում: Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները: Բաժանվելուց հետո Բոատենգը Կասյային մեղադրել էր նրան շանտաժի ենթարկելու մեջ: Մոդելն էլ չէր լռել, և ի պատասխան՝ ֆուտբոլիստին մեղադրել էր անընդհատ դավաճանությունների ու ստերի մեջ: Նաև հաղորդվում էր, որ Կասյան […]

̰
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացած թանկ նվեր է վաճառում

23:13 06.02.2021

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին աճուրդի է հանել իր նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի նվերը։ Խոսքը «Կուտուբիա մզկիթի աշտարակը» նկարի մասին է։ Այն նկարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Աճուրդը նախատեսված է մարտի 1-ին։ Նախնական գնահատականներով ՝ նկարի արժեքը կազմում է գրեթե 3,5 մլն դոլար։

̰
Բոատենգը բաժանվել է մոդել ընկերուհուց

17:55 05.02.2021

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը բաժանվել է մոդել Կասի Լեհնհարդից, որի հետ հարաբերությունների մեջ էր մոտ 1,5 տարի: Հունվարի սկզբին լրատվամիջոցները հաղորդեցին, որ Կասյան ավտովթարի է ենթարկվել Բոատենգի մեքենայով ՝  բախվելով փողոցային լապտերի: Ավելի ուշ նրա արյան մեջ ալկոհոլ էր հայտնաբերվել: «Ես խզեցի իմ հարաբերությունները Կասյա Լեհնհարդի հետ: Մենք արդեն միասին չենք: Սա միակ ճշմարիտ […]

̰
Ռեփերը վիթխարի ադամանդ է տեղադրել ճակատին

08:54 05.02.2021

Ամերիկացի ռեփ կատարող և երգերի հեղինակ Լիլ Ուզի Վերտը ճակատին հսկա ադամանդ է տեղադրել։ 10 կարատ քաշով ադամանդն արժեցել է 24 մլն դոլար։ Նա հայտնել է, որ ադամանդի գնման համար գումարը սկսել էր հավաքել դեռևս 2017 թվականից։ «Գեղեցկությունը ցավ է»,-գրել է նա Ինստագրամում հրապարակված տեսանյութին կից։

̰
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է նկարներ Փին-ափ ոճով

23:30 04.02.2021

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ, դերասանուհի և ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը հայտնվել է իր SKIMS ապրանքանիշի գովազդային արշավում: Նա լուսանկարների շարք է տեղադրել Instagram- ի իր էջում: Նկարներում աստղը հայտնվել է փին-ափ ոճով: Քիմը կեցվածք է ընդունել ոսկեգույն և բրոնզե մետաքսե գիշերազգեստով և զգեստներով: Աստղի կերպարը լրացնում է 50-ականների ոճով սանրվածքը: Աչքերն ընդգծված են արտահայտիչ սլաքներով, և […]

̰
Քանյե Ուեսթը տնից տարել է 500 զույգ իր կոշիկներից՝ կնոջից՝ Քիմ Քարդաշյանից դժգոհ լինելու պատճառով

20:44 04.02.2021

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը տնից տարել է 500 զույգ իր կոշիկներից՝ կնոջից՝ Քիմ Քարդաշյանից դժգոհ լինելու պատճառով: Տեղեկատվությունը հայտնվել է Page Six պորտալում: Ըստ նյութի՝ երգիչը սկսել է տանել անձնական իրեր, այդ թվում՝ կոշիկների մեծ հավաքածու, Կալաբասաս քաղաքի առանձնատնից, որտեղ նա ապրում էր Քիմ Քարդաշյանի հետ: Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ամուսնալուծությունն անխուսափելի […]

̰
Պուտինին վերագրվող պալատի տերը ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգն է

11:05 31.01.2021

ՌԴ Գելենջիկ քաղաքում գտնվող դղյակը պատկանում է ռուս միլիարդատեր գործարար Արկադի Ռոտենբերգին։ Այս մասին հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։   Ավելի վաղ Mash-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ դեռ շինարարության զրոյական փուլն է, իսկ շինաշխատանքները կավարտվեն 5-6 տարի հետո միայն: Ինքը՝ գործարարը, տելեգրամյան ալիքին տված հարցազրույցում հետևյալն է ասել. «Հիմա դա այլեւս գաղտնիք չի […]

̰
Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության հարցում այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար. US Magazine

23:57 28.01.2021

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դիմել է իր ֆինանսական խորհրդատուներին. նա փորձում է ամուսնալուծության հարցում այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար, հայտնում է  US Magazine-ը: «Քիմը պատրաստ է բաժանել իր և Քանյեի համատեղ ունեցվածքը», – նշել է աղբյուրը և հայտնել, որ Քարդաշյանը ամուսնալուծության հարցով դատական գործ կհարուցի սեպտեմբերին: Զույգն ամուսնացել էր […]

̰
Պամելա Անդերսոնն ամուսնացել է իր թիկնապահի հետ

21:59 28.01.2021

 Կանադա-ամերիկացի դերասանուհի և մոդել Պամելա  Անդերսոնը ամուսնացել է 6-րդ անգամ: Նրա ընտրյալն իր թիկնապահն է՝ Դեն Հեյհերստը, հայտնում է The Daily Mail-ը: 53 տարեկան դերասանուհու ամուսնության արարողությունը համեստ է եղել և տեղի է  ունեցել կանադական կալվածքում Սուրբ Ծննդյան տոների նախօրեին: Ապագա ամուսնու հետ ծանոթացել է մեկ տարի առաջ, երբ վերջինս որպես շինարար էր աշխատում Անդերսոնի […]

̰
Ռոնալդուն և նրա հարսնացուն խախտել են հակակորոնավիրուսային կանոնները

15:17 28.01.2021

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կասկածվում է հակակորոնավիրուսային կանոնակարգը խախտելու մեջ: Corriere dello Sport-ը գրում է, որ Ռոնալդուն և նրա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը խախտել են COVID-19 կանոնները, երբ զույգը հատել է Պիեմոնտի և Վալե դ’Աոստայի սահմանը: Նրանք նշել են Ռոդրիգեսի 27-ամյակը: Ռոնալդուն չի հրավիրվել Իտալիայի գավաթի խաղարկության ՍՊԱԼ-ի դեմ խաղին, որում «Յուվենտուսը» կարողացավ հաջողության հասնել 4-0 […]

̰
Քորթնի Քարդաշյանը սիրավեպ է սկսել հայտնի թմբկահարի հետ

23:01 25.01.2021

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը սիրավեպ ունի Blink-182 թմբկահար Թրեվիս Բարկերի հետ: Այս մասին հունվարի 24-ին հայտնել է People ամսագիրը՝ հղում կատարելով աղբյուրներին: Նշվում է, որ անցած հանգստյան օրերին 41-ամյա Քորթնին և 45-ամյա Թրեյվիսն անցկացրել են Փալմ Սպրինգում՝ հանրաճանաչ Քրիս Ջենների մոր տանը: Հեռուստաաստղը և երաժիշտը լողավազանից նմանատիպ սթորիներ են տարածել Instagram- ում: Հրապարակման […]

̰
Աշխարհում առաջին լողացող քաղաքում բնակարաններ են վաճառվում

10:06 22.01.2021

Անշարժ գույքի համաշխարհային շուկայում հայտնվել է եզակի առաջարկ՝ բնակարաններ Կարիբյան ծովի մեջտեղում ստեղծվող արհեստական ​​կղզու վրա: Կղզին կազմված կլինի բետոնե մոդուլներից: Տարածքի մակերեսը կլինի 1,5 x 1 կմ է: Լողացող քաղաքն արդեն ստացել է Blue Estate՝ «Կապույտ կալվածք» անվանումը: Կղզին հնարավոր կլինի հեռացնել վերահաս փոթորկի ճանապարհից, իսկ կղզու 50 մետրանոց պատերը կպաշտպանեն այն Կարիբյան ծովի […]

̰
Ո՞վ է Նեյմարի նոր ընկերուհին

18:30 20.01.2021

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը համացանցում ակնարկել է, որ հանդիպում է արգենտինացի երգչուհի Էմիլիա Մերնեսի հետ: «Նա իր Ամանորի երեկույթին VIP հյուր էր, զույգը նույնիսկ միասին էր պարում: Էմիլիան և Նեյմարը ընկերներ են: Նրանք ստիպված կլինեն ինչ-որ բան պատմել»,- մեջբերում է The Sun-ը Էմիլիայի ընկերներից մեկին: Ըստ աղբյուրի՝ Նեյմարը նաև սոցցանցերում հաճախ արձագանքում է երգչուհու հրապարակումներին:  

̰
Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է in the Morning երգի տեսահոլովակը

23:59 14.01.2021

Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է in the Morning երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է Thriller հարթակում։ Նոր տեսահոլովակում երգչուհին ցուցադրել է վառ հագուստներ, ինչպես նաև մերկ լուսանկարվել հրեշտակային թևերով: «Տեսահոլովակը լի է այն գիտակցության մասին սիմվոլիզմով, որ չես կարող որևէ մեկին փոխել։ Դուք կարող եք փոխել միայն ինքներդ Ձեզ։ Մեծացրեք ձեր սեփական թևերը և […]

̰
Վրացական Davidsnow ապրանքանիշը ակնոցներ է թողարկել «Ադամի ստեղծումը» որմնանկարի մոտիվներով

16:51 14.01.2021

Նորաձև արևային ակնոցներ ստեղծող վրացական հայտնի Davidsnow ապրանքանիշը թողարկել է ժամանակակից աքսեսուարի նոր շարք: Ակնոցների նոր հավաքածուի մեջ կա մի հետաքրքիր շարք, որը ներշնչված է Միքելանջելոյի «Ադամի ստեղծումը» որմնանկարից: Ակնոցները կրկնում են մեծ գլուխգործոցը, քանի որ ակնոցների վրա կարելի է տեսնել երկու ճանաչելի դաստակները: Ապրանքանիշի պաշտոնական էջում այն գրանցված է որպես «Աստծո և Ադամի ձեռքը»: […]

̰
Փեսայի  փախուստը հարսանիքի նախօրեին․հարսնացուն ամուսնացավ հյուրերից մեկի հետ

18:40 09.01.2021

Հնդկաստանի Կառնատակա նահանգում հարսնացուն հենց հարսանիքի օրն ամուսնացել է  հյուրերից մեկի հետ այն բանից հետո, երբ փեսացուն փախուստի է դիմել ։ Այդ մասին գրում է Bangalore Mirror- ը: Հայտնի է դարձել ,որ  փեսացուն  հարաբերություններ է ունեցել մեկ այլ կնոջ հետ, որն էլ  սպառնացել է գալ հարսանեկան տոնակատարությանն ու փչացնել այն: Արդյունքում, տղամարդը որոշել է  հրաժարվել […]

̰
Հայտնի է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծության պատճառը

20:45 07.01.2021

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը մոտ 7 տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել: Քարդաշյանի համար «վերջին կաթիլը» դարձել է Ուեսթի մասնակցությունը ԱՄՆ նախագահական ընտրությունների նախորդ տարվա քարոզարշավին, հայտնում է Page Six պարբերականը: Ինչպես հայտնել է թերթի անանուն աղբյուրը, 40-ամյա Քարդաշյանը չի պաշտպանել նախագահի աթոռի համար պայքարելու ամուսնու որոշումը ՝ դա համարելով խելագար […]

̰
Որոնք են տղամարդկանց նորաձևության 2021-ի գույները

21:20 03.01.2021

Ինչ վերաբերում է գույներին, ամեն ինչ պարզ է: Հիշեք տղամարդկանց նորաձևության դասական գույները՝ շագանակագույն, մոխրագույն, սև: Այս ամենը ավելի արդիական է, քան երբևէ 2021-ի սկզբին: Նրանք, ովքեր այդ գույները համարում են ձանձրալի, կարող են ընտրել պաստելային երանգներ. դրանք այս ձմռանը թրենդային կլինեն: Նորաձև տեսք կապահովի մոխրագույն վերնաշապիկը: Հանգիստ գունային գամման կարելի է կոտրել վառ դետալի […]

̰
Ինչ  կոշիկներ են նախընտրելի կամ նորաձև Ցուլի տարում

16:50 03.01.2021

Այստեղ հիմնական սկզբունքը հարմարավետությունն է։ Կրեք այն կոշիկները կամ երկարաճիտ կոշիկները, որոնցով ձեզ հարմարավետ կզգաք: Ոչ, ոչ ոք դեմ չէ բարձր կրունկներին, բայց եթե դրանք ձեզ հարմար են: Սպիտակ ցուլի տարում կարող եք ընտրել կոշիկի մետաղական երանգներ, փայլուն կոշիկներով դուք նման կլինեք արքայադստեր: Միայն դրանից հետո պետք է հագուստը բավականին զուսպ լինի: Դե, եթե ուզում […]

̰
2021 թվականի նորաձևության միտումները

15:20 03.01.2021

Յուրաքանչյուր տարի իր հետ բերում է հագուստի իր ոճն ու ճաշակը ։ 2021 թվականի համար աշխարհի դիզայներներն  իրենց առաջարկություններն  են ներկայացրել, որոնցում հիմնական սկզբունքն ու առաջնահերթությունը էլեգանտ զսպվածությունն ու տեղաշարժվելու ազատությունն են: Ինչ գույնի հագուստ ընտրել 2021-ը սպիտակ ցուլի տարի է, ուստի գույները պետք է լինեն համապատասխան: Մոխրագույնի, կապույտի, բեժի, ինչպես նաև արծաթագույնի, սպիտակի և […]

̰
Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգը հոսպիտալացվել է COVID-19- ով

10:45 03.01.2021

Ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը հոսպիտալացվել է այն բանից հետո , երբ նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք է տվել ։ Այս մասին  հայտնում է ABC- ն ՝ վկայակոչելով իր աղբյուրը: Հաղորդվում է, որ 87-ամյա Քինգը բուժվում է Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկում։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում Լարին պայքարում էր  մի քանի  հիվանդությունների դեմ, և […]

̰
Հայտնի է ամենագեղեցկադեմ կինը

20:54 02.01.2021

Իսրայելցի մոդել Յաել Շելբին, TC Candler ժամանցային ռեսուրսի վարկածով, դարձել է ամենագեղեցկադեմ կինը: Այս մասին ասվում է YouTube-ում հրապարակված պորտալի տեսանյութում։ Նշվում է, որ 2017-ին Շելբիան զբաղեցրել է 14-րդ տեղը, 2018-ին ՝ երրորդը, իսկ 2019-ին ՝ երկրորդը: Թոփ-100-ում հայտնվել են նաև չորս ռուսաստանցի կանայք։ Դերասանուհի և մոդել Անգելինա Դանիլովան զբաղեցրել է 68-րդ տեղը: Վարկանիշի 42-րդ […]

̰
Ոճաբանները նշել են 2021 թվականի թրենդները

20:15 02.01.2021

Ամերիկյան Health ամսագրի կողմից հարցված փորձագետների կարծիքով ՝ 2021 թվականին նորաձևության մեջ կլինեն մազերի ոչ բնական գույները: Այսպիսով՝ ոճաբան Օլիվեր Ադամսը կարծում է, որ նոր տարում ժողովրդականություն կվայելեն ծխագույն երանգները: «Մազերի արտասովոր, էկզոտիկ գույների նորաձևությունը կպահպանվի, սակայն 2021 թվականին նորաձևությունը կփոխվի ավելի մոխրագույն, ծխագույն երանգների ուղղությամբ, ինչպիսիք են ածխագույնն ու կապույտը»,- նրա խոսքը մեջբերել է […]

̰
Սինգապուրի օդանավակայանում առաջարկում են ամանորյա արձակուրդներն անցկացնել վրաններում

19:05 02.01.2021

Սինգապուրի բնակիչներին առաջարկվում է Ամանորյա արձակուրդներն անցկացնել Չանգի օդանավակայանում, արհեստական ջրվեժի մոտ տեղադրված վրաններում, որը կարժենա  օրական $269: Սա Ամանորը այլ երկրներում անցկացնելու այլընտրանքն է:   Քանի որ ճանապարհները համավարակով պայմանավորված՝ փակ են, սինգապուրցիները պատրաստ են այդ գումարը ծախսել, միայն թե տոնական արձակուրդները տանը չանցկացնեն: Վրանային համարները բոլորը զբաղված են: Ամրագրումներն իրենց մեջ ներառում են նաև […]

̰
Ինչպիսի՞ն պետք է լինի ցուլի տարվա դիմահարդարումն ու մատնահարդարումը

16:35 02.01.2021

Դիմահարդարում. Եկեք փայլենք Լավ ընտրված դիմահարդարումը տոնական տեսքի շատ կարևոր մասն է: 2021 թվականին փայլուն, ոսկեգույն գույները և բոլոր մետաղական երանգները ողջունվում են: Մի՛ մոռացեք դասական կանոնի մասին՝ շեշտը դնում ենք կամ շրթունքների կամ աչքերի վրա: Դիմահարդարները խորհուրդ են տալիս շեշտը դնել շրթունքների վրա: Stobing-ը կգտնվի 2021 թվականի սկզբի միտումների ցուցակում: Այս թրենդն օգնում է […]

̰
Ջենիֆեր Լոպեսը երկրպագուներին հիացրել է իմիջի փոփոխությամբ

15:03 01.01.2021

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը իր նոր՝ In the Morning երգի տեսահոլովակի համար իմիջն արմատապես փոխել է։ Instagram-ում վառ լուսանկարը հրապարակել է աստղի ոճաբան Քրիս Էփլթոնը: Լուսանկարում 51-ամյա երգչուհին ներկայացել է մանուշակագույն մազերով և արծաթագույն ֆուտուրիստական զգեստով։

̰
Դոնալդ Թրամփն ու Միշել Օբաման 2020-ի ամենահիանալի մարդիկ են

23:10 29.12.2020

Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը գլխավորել է 2020-ին ամենահիանալի տղամարդկանց վարկանիշը: Սպիտակ տան ղեկավարը շրջանցել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, որը 12 տարի անընդմեջ առաջատար էր: Սա ամեն տարի անցկացվող Gallup սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացվող հարցման արդյունքները: Թրամփի հանդեպ հիացմունք է արտահայտել հարցման մասնակիցների 18%-ը, մինչդեռ հարցվածների 15% -ը նախապատվությունը տվել է Օբամային: […]

̰
BACK_TO_TOP