19:13 29.11.2019
Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգը իր հիթերը նոր գործիքավորմամբ կներկայացնի նոր ալբոմում, գրում է Billboard-ը: Նրա երգերի գործիքավորումը հարմարեցված է օրորոցայինների մեղեդիներին: Ալբոմը կունենա Lullaby Renditions of Snoop Dogg («Սնուպ Դոգի օրորոցային կատարումներ») անվանումը: Նշվում է, որ նոր ալբոմի երգերը կթողարկվեն առանց բառերի:
12:58 29.11.2019
Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բալտիմոր քաղաքից մի մեխանիկ ասել է, որ կոտրված ոտքի շնորհիվ վիճակախաղի տոմս է գնել, որը շահել է և նրան միլիոնատեր դարձրել, գրում է UPI-ն: 55-ամյա տղամարդը, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, աշխատանքի ընթացքում կոտրել է ոտքը: «Կոտրված ոտքիս պատճառով ես չէի կարող աշխատել: Այդ ժամանակ սկսեցի վիճակախաղ խաղալ»,- պատմել է նա: […]
23:56 27.11.2019
Հայկական ծագումով ամերիկացի հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեսյբուքյան իր էջում դստեր հետ լուսանկար է հրապարակել: Օգտատերերը նշել են, որ նա հրաշալի մայրիկ է:
23:13 27.11.2019
Կանադայի բնակիչ Դոն Սադերլենդը տեսանյութ է հրապարակել Ասլան անունով կատվի հետ և հայտնի է դարձրել իր ընտանի կենդանուն: Ըստ Daily Mail-ի՝ պատճառն կենդանու պոչն է: Ըստ 22-ամյա կանադացու՝ պոչի մի մասը ստիպված են եղել հեռացնել, բայց վիրահատությունից առաջ կատվի պոչի մորթին սափրվել է: Twitter-ի իր էջում տղամարդը գրառում է կատարել. «Իմ կատուն վիրահատվել է, նայեք […]
11:54 27.11.2019
Աշխարհի գրեթե մեկ տասնյակ կետերում այս օրերին հուժկու ցույցեր են ընթանում։ Դրանք ուղեկցվում են ոչ միայն բռնությամբ, այլև «հակաբռնությամբ»։ Reuters հեղինակավոր գործակալությունը հավաքել և ներկայացրել է վերջին երկու տարիների բողոքի ակցիաների ժամանակ «Սերը ցույցերի ժամանակ» ֆոտոշարքը՝ ցույցերի հակառակ կողմը ներկայացնելու համար։
23:46 26.11.2019
Ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը The Cut հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ այլևս չի հրապարակի մերկ լուսանկարներ: «Չգիտեմ, միգուցե, հնարավոր է, որ ամուսինս ասել է, որ երբեմն նա անհարմար է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքինի պատճառով: Ես միշտ լսում եմ նրան և հասկանում: Բայց ամեն ինչից զատ, նա միշտ տալիս է ինձ ազատություն՝ […]
23:55 25.11.2019
Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որի տեսքը նախկինում իդեալական էր ճանաչվել, ներքնազգեստով լուսանկարել է իրեն հայելու մեջ: Լուսանկարը հայտնվել է Instagram-ի նրա էջում: Լուսանկարում 23-ամյա մոդելը կրում է սև կրծկալ և ժանյակից գուլպաներ: Մի ձեռքում նա հեռախոսն է պահում, մյուսում`մի բաժակ՝ հեղուկով լի: Հրապարակումը ուղեկցվել է գրությամբ. «Դուք գիտեք, որ ես սիրում եմ մաքուր բուրբոն»: Հադիդի […]
22:50 25.11.2019
Ամերիկացի քանթրի և փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ վեց մրցանակ ստացավ՝ գերազանցելով երգիչ Մայքլ Ջեքսոնի ռեկորդը: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Այս տարի երգչուհին հինգ մրցանակ է ստացել հետևյալ անվանակարգերում ՝ տարվա տեսահոլովակ, սիրված փոփ/ռոք ալբոմ (Lover), սիրված փոփ/ռոք կատարող, ժամանակակից մեծահասակ սիրված կատարող, տարվա կատարող: Այդ ամենից բացի, նրա արժանացել է […]
21:26 25.11.2019
Prada և adidas ընկերությունները համատեղ հավաքածու են թողարկել, գրում է esquire-ը: Համատեղ հավաքածուի կոշիկը և պայուսակը վաճառքի մեջ կլինեն դեկտեմբերի 4-ից: Կոշիկները պատրաստվել են Իտալիայում և թողարկվել են սահմանափակ քանաով՝ 700 հատ: Դրանցից յուրաքանչյուրն ունի անհատական համար, դրանք յունիսեքս են: Պայուսակը պատրաստված է կաշվից, այն Prada Bowling մոդելի փոփոխված տարբերակն է: Դրա վրա տպված են […]
23:30 24.11.2019
Երգիչ Դիմա Բիլանը առաջին դասարանի աշակերտ Միրոնին պարտվել է յութուբյան 1-11 շոուում: Այդ շոուի ընթացքում աստղերը մրցում են ցածր և միջին դասարանի աշակերտների հետ և պատասխանում են դպրոցական ծրագրի հարցերին: Դիմա Բիլանը չի կարողացել գուշակել, թե որ երեք երկրաչափական պատկերների մեջ է գտնվում աստղը: Ընդհանուր խաղի հաշվարկով դպրոցականները 5-6 հաշվով հաղթել են Դիմա Բիլանին:
22:00 24.11.2019
Հոլիվուդի թագուհի, աշխարահռչակ դերասանուհի ու Կլեոպատրայի դերն առայժմ անկրկնելի մարմնավորած Էլիզաբեթ Թեյլորը երկու զարմանալի ու հրաշագեղ անոմալիա ուներ: Ամբողջ աշխարհին հետաքրքրում էր նրա աչքերի գույնը, որը թվում էր` փոխվում էր օրվա տարբեր ժամերի՝ կախված լույսից: Առանց չափազանցության կարելի է պնդել, որ դրանք աշխարհի ամենահայտնի ու քննարկված աչքերն են մինչև հիմա: Միլիոնավոր մարդիկ հմայված նայում էին […]
21:51 24.11.2019
11-ամյա Տիմոֆեյ Դրոգինը «Վաղը անունով» դպրոցական համաժողովի ժամանակ պատմել է, թե ինչու են աշակերտները դադարում սիրել դպրոցը, կորցնում մոտիվացիան և փախչում դասերից: Նա 10 պատճառ է նշել: 1.Ուսուցիչները Առաջին պահից, երբ երեխան մտնում է դպրոց, նրան սկսում են վախ ներշնչել: Առաջինը հենց վախն է ուսուցչից: 2. Վախ՝ գնահատականից Դրանից հետո ուսուցիչները սկսում են զարգացնել վախը […]
20:54 24.11.2019
Հայտնի իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը հիմնել է սեփական թատրոնը հայրենի Մալագա քաղաքում, հայտնում է France Info-ն: Սեփական թատրոն բացելը լեգենդար դերասանի վաղեմի երազանքն էր: Իսկ 2017 թվականին տեղի ունեցած սրտի կաթվածը ստիպեց Բանդերասին շտապել այդ ցանկության իրականացման հարցում: Այդ ժամանակից ի վեր նա ամեն տարի փոխանցում էր 200 հազար եվրո դրա իրագործման համար: Այսօր նոր […]
12:22 24.11.2019
Ավստրալիական Վուլլոնգոնգ քաղաքից հարսնացուն, ով կշռում էր 120 կգ և վախենում էր տոնակատարության համար գեղեցիկ և համապատասխան չափսերի հագուստ չգտնել, 1 տարվա ընթացքում նիհարել է 55 կգ-ով, գրում է Daily Mail-ը: 30-ամյա Կաիլի Մալկախին գեր երեխա էր: Մեծանալով նա ավելորդ կգ-ները չի կորցրել, ընդհակառակը, ամեն տարի նրա քաշն ավելացել է, չնայած նրան, որ աղջիկն առողջ […]
10:51 24.11.2019
Մարվելի կոմիքսի առաջին թողարկման առավել պահպանված նմուշն աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային 1,26 միլիոն դոլարով, գրում է Screen Rant-ը: «Մարդ- ջահի» առաջին նմուշներից մեկը թողարկվել է 1939 թ-ին, այդ ժամանակ դեռ ընկերությունը կոչվում էր Timely Comics: Նշվում է, որ տվյալ նմուշն առաջին անգամ գնվել է Փենսիլվանիայում 10 ցենտով: Այդ կոմիքսը դարձել է Marvel-ի ամենաթանկ վաճառվածներից […]
23:58 23.11.2019
Մոդել Անաստասիա Կվիտկոն հաճախ վերբեռնում է անկեղծ լուսանկարներ, որոնցում նա գրեթե առանց հագուստի է: Բայց հարկ է նշել, որ այս անգամ աղջիկը գերազանցել է ինքն իրեն: Օրերս 24-ամյա հանրահայտ մոդելը տեղադրել է նոր ինտրիգային լուսանկարներ: Լուսանկարներում աղջիկը նստած է լողավազանի մոտակայքում: Դատելով լուսանկարի գրությունից՝ աղջիկը գովազդել է հայտնի ապրանքանիշի լողազգեստ: Նրա բիկինին չափազանց փոքր էր, […]
23:11 23.11.2019
Հայկական ծագմամբ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել makeup արտիստ Մարիո Դեդիվանովիչի հետ: https://www.instagram.com/p/B5KD6mLgJX3/?utm_source=ig_web_copy_link View this post on Instagram KKW X MARIO: The Artist and Muse launches tomorrow 12pm PST kkwbeauty.com A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on Nov 21, 2019 at 5:48pm PST
17:30 23.11.2019
Անգլիական Քեմբրիջ քաղաքի բնակչուհի Լորա Դրայդենը նիհարել է համակարգչային խաղերի և առողջ ապրելակերպի շնորհիվ, գրում է Daily Mail-ը: Xbox-ով ֆիթնես խաղեր խաղալով` կինը նիհարել է 63 կիլոգրամով: 29-ամյա բրիտանուհին խոստովանել է, որ միշտ եղել է գեր, կնոջ քաշը հասել է 117 կգ-ի: Կինը որոշել է նիհարել, երբ պատրաստվել է մեկնել Եգիպտոս: Այսպես նա սկսել է […]
23:59 22.11.2019
Քիմ Քարդաշյանն այս տարի շարունակել է հաջողություններ գրանցել իր հայտնի Skims ներքնազգեստի ապրանքանիշով: Սակայն նույնիսկ Քիմ Քարդաշյանը կարող է զգեստի մեջ «տեղավորվելու» խնդիր ունենալ, որը նա Instagram-ում ներկայացրել է: 39-ամյա գործարար կինը ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը Versace-ի սեքսուալ զգեստով: View this post on Instagram How good would this @versace dress have been […]
22:53 22.11.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրա որդին՝ Բագրատը, ֆրանսերեն է սովորում։ «Քլոեն Բագրատին ֆրանսերեն է սովորեցնում, իսկ Բագրատը նրան փորձում է հայերեն սովորեցնել»,- գրել է նա։ Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի որդին ֆրանսերենի ուսուցչուհուն ծանոթացնում է «Չ» տառին և դրա արտասանությանը։ Սիմոնյանը նաև ասել է, որ երբ իր […]
22:34 22.11.2019
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում իր 4 երեխաների հետ հայկական զարդերով լուսանկար է հրապարակել: View this post on Instagram Looking forward to quality time with my favorites next week. What are you most grateful for this Thanksgiving? Follow @picsart and click on their link in bio to get this look. #picsart #picsartpartner A […]
13:00 22.11.2019
Ամերիկյան L Brands ընկերությունը, որին պատկանում է Victoria’s Secret ներքնազգեստի ապրանքանիշը, հայտարարել է 2019 թվականին Victoria’s Secret Fashion Show-ի չեղարկման մասին, հայտնում է Fortune ամսագիրը: Ընկերությունը միջոցառման չեղարկումը բացատրել է նրանով, որ ապրանքանիշը պետք է աշխատի իր իմիջի վրա: Ցուցադրությունն անցկացվում էր 25 տարի` սկսած 1995 թվականից: Անցյալ տարի այն ունեցել է ամենացածր վարկանիշն իր […]
21:26 21.11.2019
Ալլա Պուգաչովան ելույթ է ունեցել ռուսական Цветы խմբի 50-ամյա հոբելյանին, գրում է Дни.ру-ն: Երգչուհին կատարել է «Мы желаем счастья вам» երգը և այլ հիթեր: Համերգից հետո լրագրողներից մեկը Պուգաչովային հարցրել է` արդյո՞ք նա հիշել է իր երիտասարդությունը, ինչին Պուգաչովան պատասխանել է, որ նա հիշելու բան չունի, քանի որ դեռ երիտասարդ է: Երգչուհին 2019-ին նշել է […]
23:55 20.11.2019
Երկրի ամենասեքսուալ կինը, ըստ Maxim ամսագրի, մոդել և դերասանուհի Իրինա Շեյքն է: Նա նախկինում եղել է Բրեդլի Կուպերի և Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, ու ահա հերթական անգամ հայտնվել է ամենասեքսուալ կանանց ցուցակում, ավելին՝ գլխավորել է այդ ցուցակը: Երկրորդ տեղում է դերասանուհի Լյուբով Ակսյոնովան: Երրորդ տեղում է երգչուհի Օլգա Սերյաբկինան: Հաջորդում են մոդել Վիկոտրյա Օդինցովան ու Յանա […]
19:00 20.11.2019
Մեքսիկացի ֆիթնես մոդել և մարզիչ Ալոնդրա Վիլյասենոն մահացած է հայտնաբերվել Տիխուանա քաղաքում գտնվող իր տանը, գրում է Mirror-ը: 23-ամյա աղջկա դին հայտնաբերել է մայրը: Կինը որոշ ժամանակ չի կարողացել հեռախոսով կապ հաստատել դստեր հետ և անհանգստանալով` գնացել է նրա տուն: Տեղի ոստիկանության տվյալներով՝ մոդելի մարմնի վրա հայտնաբերվել են դանակահարության հետքեր, և նա, ըստ երևույթին, մահացել […]
18:37 20.11.2019
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, դերասաններ Անժելա Սարաֆյանն ու Քրիստիան Բեյլը մասնակցել են Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) մարդու իրավունքների «Խոստում» կենտրոնի միջոցառմանը, գրում է The Daily Mail-ը: Ավելի վաղ հայտնել էինք` Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի պատկերով: Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories բաժնում լուսանկար էր հրապարակել. պիջակի դարձածալին հայկական անմոռուկն է՝ խորհրդանիշ, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության […]
19:30 19.11.2019
Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, դեռևս Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն չի ստացել: Այս մասին հայտնել է թագավորական պալատում գտնվող աղբյուրը, գրում է Daily Mail-ը: Ամերիկացի նախկին դերասանուհին արդեն մեկուկես տարի է՝ ամուսնացած է բրիտանական արքայազնի հետ: Զույգը մեծացնում է իրենց որդուն՝ Արչի Հարրիսոնին, որ վերջերս դարձել է վեց ամսական: Այնուամենայնիվ, Մարքլը դեռևս չունի այն երկրի քաղաքացիությունը, […]
23:21 18.11.2019
Ամերիկյան Հավայի նահանգի բնակիչն իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել Վայկիկիի շրջանի Քուինս Բիչ լողափում սերֆինգի ժամանակ, և մատանին գցել է օվկիանոս այն պահին, երբ նա ասել է՝ «այո»: Այդ մասին հայտնում է The Indian Express-ը: Այնուամենայնիվ, Քրիսը կանխատեսել էր իրադարձությունների նման զարգացում: Եվս մեկ մատանի նա թաքցրել էր ափին՝ այն վայրում, որտեղ զույգը ծանոթացել […]