TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

ԼԱՅՖՍԹԱՅԼ

Էլթոն Ջոնը Պատվո շքանշանի է արժանացել

12:00 28.12.2019

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Նոր տարվա նախաշեմին ներկայացրել է Միացյալ Թագավորության պատվավոր շքանշանակիրների ավելի քան 1000 հոգանոց ցանկ: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այդ ցանկում տեղ են գտել հայտնիներ և ոչ միայն: Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն արժանացել է Ասպետի պատվո շքանշանի՝ երաժշտության ոլորտում ակնառու նվաճումների համար: Նույն ոլորտում Բրիտանական կայսրության շքանշանով պարգևատրվել են Queen խմբի թմբկահար […]

̰
Քայլի Ջեններն իր տանը հսկայական տոնածառ է դրել

23:45 27.12.2019

Քայլի Ջեններն Instagram-ի Stories-ում ցույց է տվել՝ ինչպես են ընթանում իր տան ձևավորման աշխատանքները ձմռան տոներին ընդառաջ: Երիտասարդ միլիարդատերն այս տարի մեծ տոնածառ ունի, որը սմարթֆոնի էկրանին չի տեղավորվում: Այն ծածկված է արհեստական ձյունով ու ձևավորված է սպիտակ զարդարանքով: Ok, Kylie’s giant tree isn’t even decorated and already I feel like Christmas trees everywhere are […]

̰
Սուրբ Ծննդյան նախօրեին. Քիմ Քարդաշյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել

23:00 27.12.2019

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում ամուսնու և երեխաների հետ լուսանկար է հրապարակել: «Սուրբ ծննդյան նախօրեին»,- գրել է նա:

̰
Ով է տասնամյակի ամենահարուստ երաժիշտը՝ ըստ «Forbes»-ի

21:51 27.12.2019

Ռեփեր ու պրոդյուսեր Dr. Dre-ն (Անդրե Ռոմելլ Յանգ) դարձել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտը՝ «Forbes» ամսագրի մեկնաբանությամբ: Նրա կարողությունը գնահատվում է 950 մլն դոլար: Dr. Dre-ն իր վերջին ալբոմը թողարկել է 2015 թ.-ին: Նրանն է 2014 թ. Apple-ին պատկանող աուդիոտեխնիկա արտադրող Beats Electronics-ի 20 տոկոս բաժնեմասը: Վարկանիշային երկրորդ տեղում է Թեյլոր Սվիֆթը՝ 825 մլն դոլարով, երրորդ […]

̰
Եվգենի Պետրոսյանը սպառնացել է դատի տալ իր մասին հնչած զրպարտությունների համար

15:43 27.12.2019

Հումորիստ Եվգենի Պետրոսյանը խիստ քննադատել է «Пусть говорят» հաղորդման հյուրերին, որոնք քննարկել են իր անձնական կյանքը ռուսական Առաջին ալիքի եթերում: Պետրոսյանի խոսքերով՝ ստուդիայի հյուրերի և իր ենթադրյալ ընկերների ասածի 99 տոկոսը զրպարտություն է: «Ես ոչ մի նման բան նրանցից ոչ մեկին չեմ պատմել, երբեք: Մասնավորապես, իբր ես չեմ ուզում երեխաներ ունենալ: Ոչ մի նորմալ մարդ […]

̰
Հայտնի են տարվա ամենաոճային կանայք

22:48 26.12.2019

Բրիտանացի թոփ-մոդել և դերասանուհի Նաոմի Քեմպբելը, Vogue ամսագրի մեկնաբանությամբ, համարվել է 2019-ի ամենաոճային կանանցից: Ամենաբարձրաճաշակ հայտնի մարդկանց ամբողջական ցուցակը հրապարակված է հրատարակության կայքում: Լրագրողները նշում են, որ վերջին 12 ամսվա ընթացքում, մոդելի զգեստապահարաններում գերակշռել են Valentino, Versace и Alexander McQueen բրենդների հագուստները: Վարկանիշային ցանկում հայտնվել է նաև անգլիացի կինոդերասան Ջեմմա Չանը: Ամսագրի տվյալներով՝ ոճաբան Ռեբեկկա […]

̰
Էլթոն Ջոնը Սանտա Կլաուսի գլխարկով բոլորին մաղթում է ուրախ Սուրբ Ծնունդ

22:00 25.12.2019

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը Սանտա Կլաուսի գլխարկով շնորհակալություն է հայտնում բոլորին արտակարգ տարվա համար և բոլորին մաղթում է ուրախ Սուրբ Ծնունդ:

̰
Ալեքսիս Օհանյանը «ստիպել է» Սերենա Ուիլյամսին դիտել լեգենդար ֆիլմը

16:40 25.12.2019

Ամերիկացի հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ սկսել է դիտել լեգենդար «Աստղային պատերազմներ» (Star Wars) ֆիլմը: Դա նրան «հարկադրել է» ամուսինը՝ ծագումով հայ ամերիկացի ձեռներեց, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: «Ալեքսիսն իմ կամքին հակառակ ինձ ստիպում է դիտել «Աստղային պատերազմները»: Այդ պատճառով իմ առաջին հարցը հետևյալն է. «Արդյո՞ք կենդանի է Դարտ Վերդերը»,- գրել է Ուիլյամսն […]

̰
Մեծ Բրիտանիայում սառեցված գարեջրից հյուրանոց է բացվել

23:16 24.12.2019

Լոնդոնյան փաբերից մեկը հյուրանոց է բացել սառեցված գարեջրից պատրաստված պատերով: Հաճախորդներին առաջարկվում է փրփրոտ ըմպելիքը փորձել ինչպես շշից, այնպես էլ սառցե պատերը լիզելով, գրում է The Sun-ը: Հյուրանոցը ստեղծելու համար օգտագործվել է ավելի քան հազար լիտր սառեցված ըմպելիք: Հյուրերին առաջարկվում են գլխարկներ, շարֆեր, ձեռնոցներ և քնապարկեր՝ գարեջրային հյուրանոցում հարմարավետ հանգստի համար: Այս անսովոր հյուրանոցի ստեղծողները […]

̰
Կցանկանայի՞ք այցելել Լապլանդիա. վայր, որտեղ հեքիաթն իրականություն է դառնում

19:30 24.12.2019

Լապլանդիա. վայր, որտեղ հեքիաթն իրականություն է դառնում: Այցելե՞լ եք այս կախարդական ձմեռային հանգստավայր: Եթե ոչ՝ կցանկանայի՞ք:   Лапландия – место, где сказка становится былью! Посещали ли вы этот волшебный зимний курорт? Если нет, то хотели бы? pic.twitter.com/2Imzn8PZG8 — ВЕСТИ (@vesti_news) December 24, 2019

̰
Կինը վիճակախաղի մեջ խառնել է համարները և շահել միանգամից երկու ջեքփոթ

21:00 23.12.2019

Ամերիկուհին վիճակախաղի տոմսը լրացնելիս միանգամից երկու ջեքփոթ է շահել: Այս մասին հաղորդվել է վիճակախաղի կայքում: Ամերիկյան Վաշինգտոն քաղաքի բնակչուհի Փերինա Գեյնսը գնել է DC5 վիճակախաղի երկու տոմս: Կինը պլանավորել էր թվերի համադրություն, բայց տոմսերը լրացնելիս սխալ է թույլ տվել: Նա որոշել է ոչինչ չփոխել, և արդյունքում երկու տոմսերը շահել են 50 հազարական դոլար: Հաղթողը նշում […]

̰
Հայաստանցի զույգը` Էդ Շիրանի նոր հոլովակում

11:23 23.12.2019

Բրիտանացի մեգաաստղ Էդ Շիրանը նոր տեսահոլովակ է հրապարակել, որում ներկայացված են աշխարհի 15 կետերում ապրող զույգեր` իրենց սիրո պատմությամբ ու ամուսնական կյանքով։ Առաջին իսկ վայրկյաններին տեսահոլովակի առաջին կադրերում նկարվել է Հայաստանը ներկայացնող զույգը` Պաուլն ու Ստելլան, հայկական իրականության համար անսովոր գունային շոուով։ Հոլովակում նկարվել են նաև ինքը` երգիչը, ու նրա կինը` այդպիսով ներկայացնելով սերը Լոնդոնում։ […]

̰
Lady Gaga‏-ն մոռացել է, թե երբ է վերջին անգամ լոգանք ընդունել

23:25 21.12.2019

Աշխարհահռչակ երգչուհի Lady Gaga‏-ն չի հիշում, թե երբ է վերջին անգամ լոգանք ընդունել: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ում: Օգտատերերը մեկնաբանություններում նշում են, որ նա այնքան զբաղված է նոր ալբոմի հետ կապված աշխատանքներով, որ անգամ չի հասցնում լոգանք ընդունել:  #LG6 my assistant: when’s the last time you bathed me: i don’t remember — Lady […]

̰
Քիմ Քարդաշյանը հագել է խորը լանջաբացվածքով զգեստ և հայտնվել ամսագրի շապիկին

23:43 20.12.2019

Ձեռնարկատեր և «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը հայտնվել է 7Hollywood ամսագրի շապիկին: Ֆոտոշարքից մի քանի լուսանկար հրապարակվել են աստղի Instagram-ում: Նկարահանման համար Քարդաշյանը հագել է ֆրանսիացի դիզայներ Թիերի Մյուգլերի կողմից կարված սև զգեստը՝ ասեղնագործված ոսկե բիսերներով, մարգարիտներով և փայլերով: Խորը լանջաբացվածքի շնորհիվ մասամբ ցուցադրվում է աստղի կուրծքը և որովայնը, իսկ զգեստի երկար թևերը […]

̰
«Queen»-ը թողարկել է 1984-ի ամանորյա երգի տեսահոլովակը

22:05 18.12.2019

«Queen» ռոք խմբի «Youtube»-ի էջում հայտնվել է «Thank God it’s Christmas» երգի անիմացիոն տեսահոլովակը: Երգը ձայնագրվել է  դեռևս 1984 թվականին: Տեսահոլովակի գաղափարի հեղինակները  խմբի երաժիշտներ Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլորն են: Տեսահոլովակում մարդկանց սովորական կյանքն է Սուրբ Ծննդից առաջ: Նրանք քայլում են փողոցով, տոնածառ զարդարում, մի խումբ մարդիկ էլ բևեռափայլին են հետևում: «Thank God it’s […]

̰
Քարդաշյանները և հոլիվուդյան այլ աստղեր՝ Փի Դիդիի երեկույթին

17:48 18.12.2019

Ռեփեր Փի Դիդին, կամ ինչպես շատերն են նրան անվանում՝ Պափ Դիդին, նշում էր ծննդյան 50-ամյակը, որին հրավիրել էր իր մտերիմներին և հարազատներին: Երեկույթը իսկական աստղային հավաքի էր վերածվել: Հրավիրյալների թվում էին Ջեյ Զին և Բեյոնսեն, Քիմ և Քլոե Քարդաշյանները, Քենդալ Ջենները, Պերիս Հիլթոնը, Ֆերգին և այլք:

̰
Հայտնի են աշխարհի ամենացանկալի ճանապարհորդական վայրերը

23:24 17.12.2019

Google ընկերությունը հրապարակել է ճանապարհորդության համար աշխարհի ամենացանկալի վայրերի ցուցակը՝ վերլուծելով օգտատերերի 2019 թվականի որոնման արդյունքները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել են Մալդիվյան կղզիները, ապա հաջորդում է Ճապոնիան։ Եռյակը եզրափակում է Բորա Բորա կղզին: Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Լաս Վեգասը և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն: Բացի թվարկվածներից, վարկանշային ցուցակում ընդգրկվել են […]

̰
Instagram-ը պայքարում է բռնության դեմ և նոր գործիքներ թողարկում

21:00 17.12.2019

Instagram-ը պայքար է սկսում ոչ միայն բռնության կոչ պարունակող մեկնաբանությունների, այլև վիրավորական բնույթի հրապարակումների դեմ։ Instagram-ը թողարկում է մեկ այլ Stories գործիք, որը կկոչվի Group Stories։ Այն թույլ է տալիս օգտատերերին և իրենց ընկերներին  համագործակցել կամ պարզապես զրուցել առանձին Story-ում՝ ստեղծելով Group Stories։ Անցած ամսվանից Instagram-ը սկսել է թաքցնել like-երի հաշվիչը։ Իսկ եթե ցանկանում եք […]

̰
Louis Vuitton-ի հիմնադիրը 5,5 ժամով դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

19:00 17.12.2019

Ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն երեկ երեկոյան` ժ. 19։30-ին, առաջին անգամ դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Դա, սակայն, տևել է մինչև գիշերը՝ 01։00-ն (Երևանի ժամանակով)։ Դա եղել է նրան պատկանող Louis Vuitton ընկերության բաժնետոմսերի թանկացման հաշվին։ Պիկի ժամանակ նրա կարողությունը հասել է 109,3 միլիարդ դոլարի, սակայն կեսգիշերից հետո ամեն ինչ իր տեղն է ընկել՝ Amazon-ի հիմնադիր […]

̰
Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջենները՝ համարձակ ֆոտոշարքով

23:53 16.12.2019

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները, ինստագրամյան իր էջում նոր համարձակ ֆոտոշարք է ներկայացրել։ Լուսանկարներում Քայլին Քլոե Քարդաշյանի հետ է։   Посмотреть эту публикацию в Instagram   date night Публикация от Kylie ✨ (@kyliejenner) 15 Дек 2019 в 11:17 PST     Посмотреть эту публикацию в Instagram   ???? Публикация от Kylie ✨ (@kyliejenner) 15 Дек […]

̰
Diddy’s 50th. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել երեկույթից

19:30 16.12.2019

Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում երեկոյան զգեստով լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում նա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ է. զույգը մասնակցում է ռեփեր Փի Դիդիի 50-ամյակին: Լուսանկարներին կից Քարդաշյանը գրել է. «Diddy’s 50th»:

̰
61-ամյա Մադոննային բռնացրել են իրենից 35 տարի փոքր ընկերոջ հետ

15:46 16.12.2019

Մադոննային լուսանկարել են ԱՄՆ Մայամի քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում իր նոր ընտրյալի` 26-ամյա պարող Ահլամալիկ Ուիլյամսի ընկերակցությամբ, որն աշխատում է իր թիմում: Զույգի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը հայտնվել էին դեռ ամռանը, գրում է Daily Mail-ը: Այժմ սիրահարները կարծես որոշել են ցրել կասկածները:   View this post on Instagram   Madonna with her new toy boy […]

̰
«Ես կարող էի մահանալ». Քիմ Քարդաշյանը՝ ծանր հղիության ու ծննդաբերության մասին

22:40 15.12.2019

Քիմ Քարդաշյան-Ուեստը իր հետևորդների հետ կիսվել է իր ծանր հղիության ու ծննդաբերության մանրամասներով, որից հետո ստիպված է եղել բազմաթիվ վիրահատությունների ենթարկվել: Քարդաշյանն իր ինստագրամյան էջում պատմել է․ «Ծննդաբերությունից հետո ընկերքը պետք է դուրս գա օրգանիզմից, բայց ինձ մոտ այդպես չեղավ։ «Դրա հետևանքով ծննդաբերության ժամանակ կանայք մահանում են»»։ Չնայած տխուր փորձին ՝ Քիմը ցանկանում է Քանյեի […]

̰
Երգչուհի Փինքը գլուխը սափրել է

21:31 15.12.2019

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Փինքը գլուխը սափրել է՝ մազերից ազատվելով: Իր լուսանկարը նա տեղադրել է Instagram-ում: Նկարում 40-ամյա հայտնի երգչուհին նստած է՝ սափրած գլուխը խոնարհած, իսկ ձեռքերում իր մազափունջն է: «Բաց եմ թողնում»,- լուսանկարն այդպես է վերնագրել: Երգչուհու հրապարակումը հավաքել է ավելի քան 720 հազար հավանում: Նշենք՝ առաջին անգամ չէ, որ Փինքը գլուխը սափրում է: […]

̰
Իմանալով կնոջ դավաճանության մասին լուրը՝ 22 տարվա ամուսնությունից հետո աշխարհահռչակ դերասանն ամուսնալուծվել է

16:15 15.12.2019

Աշխարհահռչակ դերասան Քոլին Ֆերտը բաժանվել է կնոջից՝ Լիվիա Ջուջոլիից, 22 տարվա ամուսնությունից հետո: 59-ամյա դերասանը հաստատել է այս լուրերը և հավելել է, որ ինքն ու արդեն նախկին կինը «պահպանում են ընկերական հարաբերությունները»: Այս մասին հայտնել է Fox News-ը: Նրանց խոսնակները համատեղ հայտարարություն են հրապարակել, որտեղ նշել են. «Նրանք պահպանում են իրենց ընկերական հարաբերությունները և երեխաների […]

̰
Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին

12:46 15.12.2019

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան «Сегодня вечером» հաղորդման եթերում խոստովանել է, որ միշտ երազել է դերասանի կարիերայի մասին, բայց այդպես էլ չի կարողացել կինոյում հայտնվել: Պրիմադոննայի խոսքերով` դրան իր հայտնիությունն է խանգարել: «Իմ երազանքները խորտակվեցին հանրահայտ լինելու պատճառով: Ռեժիսորներն ինձ հաճախ էին ասում՝ բոլորը կնայեն  քեզ, իսկ մեր ռեժիսորական աշխատանքը չեն քննարկի»,- պատմել է նա: Արտիստը […]

̰
Ինչ նվեր է մատուցելու Ամանորին Քիմ Քարդաշյանի մայրը 85-ամյա տատին

23:35 14.12.2019

Ամերիկացի ձեռներեց և «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից Քրիս Ջենները պատմել է, թե իր 85-ամյա մորը՝ Մերի Ջո Քեմբելին Ծննդյան տոներին ինչ է նվիրելու: Հեռուստաաստղը մորը կնվիրի բոտոքսի պրոցեդուրաների հաճախման քարտ, գրում է Daily Mail-ը: 64-ամյա Ջենները նկարահանվել է Botox Cosmetic-ի գովազդում: Նկարահանումներից հետո կինը լրագրողներին պատմել է, որ ինքը ոչ մի վատ բան չի […]

̰
Ջոն Տրավոլտան Քվենտին Տարանտինոյի վերջին ֆիլմում կիքս է բացահայտել

20:15 14.12.2019

Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան պատմել է ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի վերջին՝ «Մի անգամ Հոլիվուդում»  ֆիլմում կիքսի բացահայտման մասին: Գրում է The Wrap-ը: Ինչպես հայտնի է, տեսարանում գործողությունները տեղի են ունենում 1969-ին.: Ֆիլմում տեսարան կա, որտեղ հերոսը՝ Լեոնարդո դի Կապրիոն, Իտալիայից տուն է վերադառնում ինքնաթիռով: «Կադրից դուրս ձայնն ասում է՝ որ նա թռել է Boeing 747-ով: […]

̰
Էլթոն Ջոնի երգի սևագիր տարբերակը վաճառվել է 240 հազար դոլարով

17:44 14.12.2019

Էլթոն Ջոնը 1970-ին ընդամենը րոպեների ընթացքում երաժշտություն է ստեղծել Your Song կոմպոզիցիայի համար: Ինչպես հայտնում է Korrespondent-ը, բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի Your Song երգի տեքստի առաջին ձեռագիր սևագրությունը աճուրդի է դրվել 180 հազար ֆունտ ստեռլինգով (ավելի քան 240 հազար դոլար): Տեքստի հեղինակն է Բեռնի Տոպինը, որի հետ Էլթոն Ջոնը տարիներ շարունակ սերտորեն համագործակցել է: Ձեռագիրը […]

̰
Վոլոչկովան ներկայացել է նոր իմիջով

17:00 14.12.2019

43-ամյա Անաստասիա Վոլոչկովան հանրությանը ներկայացել է նոր իմիջով, գրում է Life-ը: Նախկին բալետիապարուհին ներկայացել է կապույտ զգեստով և նոր սանրվածքով: Հատկանշական է, որ դրանից մեկ ամիս առաջ Վոլոչկովան շորտերով և կարճ սանրվածքով էր ներկայացել իր ինստագրամյան հետևորդներին:  

̰
BACK_TO_TOP